Posted in MSKH, русский, Նախագիծ, Uncategorized

Словосочетание

Красивий маьчик
Огромний дом
Маленкий стол
Красний кандаш
Таинственный силует

Большой сумка
Красивая сестрёнка
Лутшая падрушка
Высокомерная походка
Необичний улыбка

Белое платье
Огромное окно
Голубои озеро
Мириое небо
Розое вино

Posted in MSKH, Կենսաբանություն, Uncategorized

Շնչառական համակարգ:Կառուցվածքը:

Շնչառություն, դա մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։

Քթի խոռոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն (արտաշնչման ժամանակ)։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (ալվեոլների)։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։

Կոկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի՝ կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։ Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։

Շնչափող[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչափողը սկսվում է 6-րդ պարանոցային ողի ստորին ողի մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի վերին ողի բարձրության վրա։ Այստեղ նա բաժանվում է իր երկու՝ աջ և ձախ բրոնխներին։ Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով 15-18 մմ։ Պարանոցային հատվածը ծածկված է վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4 ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։

Շնչափողի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչափողի պատերը բաղկացած են 16-20 աճառային ոչ լրիվ օղերից, միացած են նյարդակազմ օղակաձև կապաններով։ Առաջին աճառային օղը սովորաբար քիչ ավելի լայն է մյուսներից։ Օղի միջին լայնությունը 3-4 մմ է։ Շնչափողի ետին նյարդակազմ պատը տափակ է և պարունակում է հարթ մսաթելեր, որոնք գլխավորապես լայնական ուղղություն ունեն։ Նրանք ոչ միայն միացնում են օղերի ծայրերը միմյանց այլ մաև ընդգրկում են միջօղային տարածությունները։ Լորձաթաղանթը վարդագույն է, ծածկված է թարթչավոր էպիթելով ր հարուստ է լիմֆոիդ հյուսվածքով ու լորձային գեղձիկներով։ Խոշոր գեղձիկները գտնվում են շնչափողի ետին պատին, սրանք դասավորված են ոչ միայն ենթալորձային հյուսվածքի մեջ, այլև մասամբ թափանցում են մինչև շարակցանյարդային շերտի արտաքին երեսը։

Բրոնխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչափողը վերջանալով երկատվում է առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է, իսկ ձախինը՝ 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է համարել շնչափողի շարունակություն։

Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Թուրքիա

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում` Եվրոպայում և Ասիայում: Նրա տարածքի մեծ մասը (97%)-ը գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում: Թուրքիայի եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում: Թուրքիան գլխավորապես լեռների ու սարահարթերի երկիր է։ Ասիական մասի արևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը, իսկ արևելքում ՝ Հայկական լեռնաշխարհը ՝ հրաբխային և ծալքավոր բազմաթիվ լեռներով։ Թուրքիայի, Հայաստանի և Իրանի սահմանագլխին վեր է խոյանում Բիբլիական Արարատը։ Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով։ Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում, սակայն նրա տարբեր մասերում կլիմայական պայմանները տարբեր են։ Սև և Միջերկրական ծովերի ափամերձ շրջանները բնորոշվում են խոնավ մերձարևադարձային կլիմայական պայմաններով ՝ առատ տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով։ Երկրի արևմտյան ափերն ունեն միջերկրածովյան տիպի կլիմա։ Ափամերձ շրջանների կլիման նպաստավոր է տարվա մեծ մասում հողագործության, հատկապես մերձարևադարձային մշակաբույսերի աճեցման համար։ Անատոլիական սարահարթի կլիման մերձարևադարձային ցամաքային է, Հայակակն Լեռնաշխարհինը ՝ ավելի ցամաքային, ամառային և ձմեռային ջերմաստիճանի մեծ տատանումներով, տեղումների ավելի պակաս քանակությամբ։

3. Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։

Թուրքերի մարդաբնական առանձնահատկությունները ձևավորվել են թուրքական քոչվոր ցեղերի և Փոքր Ասյիայի տեղաբնիկների բազմադարյա միախառման գործընթացում։ Փոքր Ասիայում թուրքերի էթնիկական ձևավորման ողջ ընթացքում նրանց մշակույթն ու լեզուն ներառել են հունական, հայկական, արաբական, բալկանյան ժողովուրդների լեզվական ու մշակութային տարրերը։ Երբ 1923 թ․ Թուրքիան հռչակվեց հանրապետություն, արգելվեց բազմակնությունը, մտցվեց եվրոպական հագուստ։ Պաշտոնապես մերժվեց արաբական այբուբենը, այն փոխարինվեց լատինականով։ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների թիվը գերազանցում է երկու տասնյակը։ Ազգային փոքրամասնություններից առանձնապես սուր է քրդերի և հայերի հիմախնդիրը։

Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Վրաստան

  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանի տարածքը կազմում է 69,7 հազար կմ2, բնակչությունը կազմում է 4,3մլն մարդ, պետական կարգը նախագահական է։ Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք՝ Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ։ Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։ Չնայած ոչ մեծ տարածքին՝ Վրաստանի բնական պայմանները խիստ բազմազան են։ Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80% ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները։ Հյուսիսում մեծ Կովկասի, իսկ Հարավում փոքր կովկասի լեռներն են։ Դրանք միմյանց միացած են միջօրեկանի ուղղությամբ ձգվող Լիխի լեռներով։ Լեռների միջև ընկած են Ջավախքի սարահարթը (հարավում), արևմուտքում Կոլխիդայի դաշտավայրն է, արևելքում Ալազանի հովիտը։ Վրաստանի կլիման ծովափնյա գոտում խոնավ մերձարևադարձային է։ Դեպի արևելք կլիման դառնում է ավելի ցամաքային։ Այդ պատճառով էլ արևմուտքում տարածված են փարթամ անտառներ, իսկ արևելքում բերրի սևահողերով ծածկված տափաստանները։ Արևելքում այնքան չոր է, որ առանց ոռոգման մշակաբույսեր չեն աճում։ Արևմտյան և արևելյան մարզերի միջև սահմանագիծ է Լիխի լեռնաշղթան, որն արգելակում է արևմտյան խոնավ օդային զանգվածների մուտքը արևելք։ Վրաստանի խոշոր գետերն են Կուրը (Արգավի և Ալազան վտակներով) և Ռիոնը։ Գետերի ցանցը խիտ է հատկապես խոնավ արևմուտքում։ Վրաստանի բոլոր գետերն էլ մեծ անկման ու ջրառատության շնորհիվ ունեն ջրաէներգետիկ մեծ կարողություններ։ Գետերի ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակով; Վրաստանում լճեր շատ կան։ Դրանցից ամենախոշորը և ամենանշանավորը Ռիցան է իր գեղատեսիլ բնությամբ։ Հարուստ և բազմազան է Վրաստանի բուսական աշխարհը։ Այստեղ կան շատ էնդեմիկ բուսատեսակներ։ Վրաստանի տարածքի 40% ը ծածկված է անտառներով, և նա համարվում է տարածաշրջանի ամենաանտառապատ երկիրը։ Անտառներն ունեն արդյունաբերական, դաշտապաշտպան և առողջապահական նշանակություն։ Դրանք հարուստ են վայրի պտուղներով, հատապտուղներով, որսամթերվող կենդանիներով։ Լեռներում անտառներից վերև տարածվում են ալպյան մարգագետինները, որոնք ամառային հարմարավետ արոտավայրեր են։

2. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։ Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում։

3. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է։ Վրաստանի սևծովյան նավահանգիստներով են հիմնականում իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի, Ուկրանիայի և Եվրոպայի մյուս երկների հետ։

Սև ծովը ունի շատ կարևոր դեր(նշանակություն) Վրաստանի կյանքում; Քանի որ սևծովյան նավահանգիստներով են իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի, Ուկրանիայի և Եվրոպայի մյուս երկների հետ, այսինքն ստացվում է, որ Սև ծովը մեծ դեր ունի այդ երկրների տնտեսական կապերի միջև։ Ինչը որ լավ է նաև Վրաստանի համար։ Վրաստանի աշխարհագրական դիրքում նույնպես Սև ծովը(արևելյան ափը) դեր ունի։

4. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման նախադրյալներն են ՝ օգտակար հանածոները, ռեկրեացիոն ռեսուրսները, մեղմ կլիման, գետերը, լճերը, ծովը։

5. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։

Պատմությունը և աշխարհագրությունը Հայաստանին և Վրաստանին շնորհել են միմյանց հետ հարևանություն և ընձեռել են հսկայական կայսրությունների միջև բարդ գոյություն: Նրանց հարաբերությունը միշտ չէ, որ անամպ է եղել, սակայն, այնուամենայնիվ, մեծամասամբ այն բնութագրվում է  դրացիության և աջակցության ոգով: Այսօր էլ, չնայած որոշ գործոնների առկայության, որոնք այս երկու երկրներին մղում են հակառակ ուղղություններով, այնուամենայնիվ, նրանց հարաբերությունները, ըստ էության լավ են: Հայ-վրացական հարաբերությունները բնութագրվում են որոշակի ասիմետրիայով և գերակայությունների տարբերությամբ: Այսպես, Հայաստանի համար Վրաստանը նախ և առաջ դիտվում է  որպես կարևորագույն տարանցիկ երկիր, որը նրան կապում է  արտաքին աշխարհի հետ, քանզի Հայաստանի բեռնափոխադրումների գրեթե 75%-ը հենց Վրաստանով է անցնում: Վրաստանը հայերի հանրահայտ ուղևորական ուղղություններից մեկն է, ուր նրանք  մեկնում են բարեկամներին տեսակցելու կամ Սև ծովի  ափին հանգստանալու նպատակով:Հայաստանին վախեցնում է  վրաց-ռուսական նոր  լարվածության հնարավորությունը, ինչը լրջագույն վտանգ կստեղծի հայկական տարանցմանը, այդ թվում՝ Ռուսաստանից եկող գազամուղի անխափան գործելուն: 

Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Հարավ-արևմտյան Ասիա

  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։

Հարավարևմտյան Ասիան գտնվում է միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Պատմաշխարհագրական առումով Հարավարևմտյան Ասիայի կազմում են նաև Հարավային Կովկասի պետությունները։ Այս տարածաշրջանում է գտնվում նաև հայերիս բնօրրանը ՝ Հայաստանը։ Հարավարևմտյան Ասիայով են անցնում Եվրոպան և Աֆրիկան Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները։ Դա նրա տնտեսաշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն է, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանների երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա։

2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված Հարավարևմտյան Ասիայի ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի առանձնահատկությունները , ՀՀ համար դրանք ի՞նչ նշանակություն ունի։

Այս երկիրը կապված է եվրոպայի, աֆրիկայի և արևելյան զարգացած երկրների հետ։ Այստեղով են անցնում, միջազգային հաղորդակցության ուղիները։ Տարածքը հարուստ է օգտակար հանածոների տեսակներով։ Եվ զարգացած են հողային և ջրային ռեսուրսները, սա նպաստում է ՏԱԴ և ՔԱԴ զարգացմանը։

3. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Հարավարրևմտյան Ասիա տարածաշրջանի մեջ մտնող պետությունները և դրանց ափերը ողողող ջրային ավազանները։

4. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Հարավարևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ խիստ հակասություններ կան Հարավարևմտյան Ասիայի պետությունների միջև, և որի պատճառով էլ այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Այստեղ հաճախակի են երկրաշարժերը։

5. Ինչ ներդրում ունի Հարավ-արևմտյան Ասիան քաղաքաքկրթության մեջ, որն է հայերի ունեցած ավանդը։

Տարածաշրջանը մարդկային քաղաքակրթության հնագույն բնօրրաններից է։ Այստեղ ժողովուրդները ՝ հայերը, պարսիկները, հրեաները, արաբները մեծ ավանդ ունեն համաշխարհային հոգևոր և նյութական մշակույթի գանձարանում։ Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Այստեղ են առաջացել ու կործանվել հին աշխարհի պետություններից Բաբելոնը, Ասորեստանը, Ուրարտուն։ Այստեղ է բարգավաճել հելլենական, իսկ միջին դարերում արաբական մշակույթը։

6. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը

Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ։ Բացառություն են կազմում Հարավային Կովկասի երեք երկրները՝Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում տղամարդկանց գերակշռությունը նկատվում է Քաթարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։

7. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

Հարավարևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը, հրեաների ազգային կրոն հուդայականությունը։ Այս տարածաշրջանում են գտնվում դրանց ուխտավայրերը: Հարավարևմտյան Ասիայի երկրների մեծ մասի տնտեսական զարգացումը գլխավորապես հենվում է գյուղատնտեսության և սեփական հանքային ռեսուրսների օգտագործման վրա։ Զարգացման միանգամայն ուրույն ուղիներ ունեն Իսրայելը և Թուրքիան։ Իսրայելում զարգանում են տնտեսության առաջատար բոլոր ճյուղերը ՝ շնորհիվ արտասահմանյան երկրներից ստացվող մեծաքանակ գումարների և արտադրական բարձր մշակույթի։ Իսրայելը դարձել է բարձր տեխնոլոգիաների կիրառման, գիտական մեծ ներդրումներով ժամանակակից ապրանքներ արտադրող զարգացած երկիր։

Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Հյուսիսային Եվրոպա- Մեծ Բրիտանիա

  1. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները: 

2. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները

Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի ՝ Շոտլանդիայի ոչ բարձր լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը։ Մեծ Բրիտանիան եվրոպայի, այն եզակի երկրներից է, որը նավթով, գազով և քարածխով, կարող է բավարարել սեփական պահանջները։ Նավթի և գազի մեծ պաշարներ կան Հյուսիսային ծովի ծանծաղուտի բրիտանական հատվածում։ Քարածխի մեծ կուտակումներ կան Միջին Անգլիայում, Հարավային Ուելսում, և Շոտլանդիայում։

3. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

Արդյունաբերությունը (քիմիական, տեքստիլ), մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը։

4. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 

Քանի որ Մեծ Բրիտանիայում զարգացում ունի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, մեքենաշինությունը, նա ունի մեծ դեր ժամանակակից աշխարհում։

Մեքենաշինությունը Մեծ Բրիտանիայի արդյունաբերության առաջատար ճյուղն է և վճռական դեր է խաղում երկրի արտահանման կառուցվածքում։ Առանձնապես կարևոր են էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, տրանսպորտային ճյուղերը։ Դրանք կետնրոնացված են խոշոր քաղաքային ագլոմերացիաներում։ Իսկ համակարգչների արտադրությամբ Եվրոպայում առաջինն է, գլխավոր կենտրոներն են Գլազգո և Էդինբորգ քաղաքները։ Նաև արդյունաբերության առաջատար ճյուղերից է քիմիական արդյունաբերությունը, այն հզոր և բազմաճյուղ համալիր է, որը բավարարում է երկրի ներքին պահանջարկը, ինչպես նաև արտահանում է կաուչուկ, ներկանյութեր, արհեստական մանրաթելեր, քիմիական պարարտանյութեր և բազմապիսի այլ արտադրանք։ Հարյուրամյակների պատմություն ունի տեքստիլ արդյունաբերությունը, որը երկար ժամանակ առաջինն էր թե՛ աշխատողների թվով և թե՛ թողարկվող արտադրանքի թվով։ Դրա գլխավոր կենտրոնը եղել է Մանչեսթրը։ Ինտենսիվ գյուղատնտեսության, աննասունների բարձր մթերատվության, մշակաբույսերի բարձր բերքատվության հաշվին ներկայումս հնարավոր է դարձել բավարարել գյուղատնտեսության բնակչության պահանջարկի գրեթե 9/10-ը։ Մեծ Բրիտանիայի բնական պայմաններն ավելի նպաստավոր են անասնապահության, քան բուսաբուծության համար։ Ծովի մակարդակից 600մ բարձրության վրա արդեն ցորենը չի հասունանում։ Բայց դրա փոխարեն մշտապես կանաչ բնական մարգագետիններն ու արոտավայրերը լավագույն պայմաններն են ստեղծում անասնապահության համար։ Մեծ Բրիտանիայում գրեթե հավասար չափով զարգացած են ինչպես տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը այնպես էլ խոզաբուծությունը։ Խոզաբուծությունը զարգացած է երկրի խիտ բնակեցված շրջաններում։ Ոչխարաբուծության զարգացման մակարդակով, ոչխարների գլխաքանակով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է։ Այս ճյուղը նախկինում չափազանց զարգացած էր երկրի գրեթե ամբողջ տարածքում, իսկ այժմ ՝ Շոտլանդիայում և Ուելսի լեռնային շրջաններում ու Հյուսիսային Անգլիայում։ Բուսաբուծությունը հարմարեցված է անասնապահության պահանջներին, ցանքատարածությունների 2/3-ը զբաղեցնում են կերային մշակաբույսերը։ Բուսաբուծությունը զարգացած է հատկապես Հարավային Անգլիայում, որտեղ աճեցնում են հացացատիկներ ՝ ցորեն, գարի, շաքարի ճակնդեղ։ Որպես ծովային երկիր, Մեծ Բրիտանիայի տնտեսական կյանքում բացառիկ դեր ունի ծովային տրանսպորտը, որով իրականացվում են արտաքին տնտեսական կապերը։ Ներքին փոխադրումները կատարվում են ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով։ Մեծ Բրիտանիան ավտոճանապարհների խտությամբ աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում։

5. Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները

Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում,  մի կողմից, Եվրոպայի արևմտյան և արևելյան,մյուս կողմից՝ Միջերկրածովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային օդային և խողովակաշարային կարևոր ուղիները: Գերմանիայի համար կարևոր դեր են խաղում հյուսիսային ափերին գտնվող Հյուսիսային և Բալթիկ ծովերը և դրանք միմյանց կապող Քիլի ջրանցքը: Գերմանիայի համար ոչ պակաս նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ նրա բոլոր ինը հարևանները տնտեսապես զարգացած են և Եվրամիության անդամ են։ Գերմանիան սերտ տնտեսական, քաղաքական, և մշակութային կապեր ունի բոլոր անմիջական հարևանների հետ։

2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներ են բնական ռեսուրսները, արտաքին տնտեսական կապերը, բարենպաստ կլիմայական պայմանները, շատ և ջրառատ գետերը։

3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Այնտեղ արդյունաբերությունը ունի լավ դեր։ Այնտեղ արդյունաբերության կառուցվածքում երկար ժամանակ գերիշխող դիրք ունեին ավանդական ճյուղերը ՝ ածխայինը և մետալուրգիականը։ Իսկ հետո վերջին տասնամյակներում մեծացավ նորագույն ճյուղերի դերը, որոնք գլխավորապես տեղաբաշխվում էին նախկին ԳՀԴ-ի արևելյան Գերմանիայի տարածքում։ Գերմանիայի արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է։ Տարեկան արտադրվող մեքենաների քանակով Գերմանիան զիճում է միայն ԱՄՆ-ին և Ճապոնիային, սակայն դրանց որակով, կարելի է ասել, առաջինն է աշխարհում։ Ավտոմոբիլաշինությունից բացի զարգացած են նաև հաստոցաշինական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և ճյուղեր ու արտադրություններ։ Դրանք զարգանում են երկրի մեծ քաղաքներում, որտեղ առկա են դրանց զարգացմանը նպաստող բարձրորակ կադրերը, գիտական կենտրոնները, սև և գունավոր մետաղները։

Եվ գերմանիայում տարբեր ճյուղեր ինչպիսիք են ՝ վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գյուղատնտեսության առաջատար ճյուղ ՝ անասնապահությունը, տրանսպորտը, ունեն իրենց մեծ դերը Գերմանիայում։ Իսկ նրանց առակյությունը և մեծ դերը նպաստում է ժամանակակից աշխարհում Գերմանիայի մեծ դեր ունենալուն։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Ֆրանսիա

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորոշ գծերն են ՝ նրա հարմար հարևանային դիրքը նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներն են։ Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ, սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։ Տարանցիկ դիրքը, քանի այստեղով են անցնում Միջերկրական ծովից դեպի հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Հարմար տնտեսաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների (հողային, ջրային, մետաղային) առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է։ Հարթավայրերը տարածված են երկրի հյուսիսում և արևմուտքում, իսկ հարավում և հարավ-արևելքում հին ու քայքայված Կենտրոնական զանգվածն է և երիտասարդ Պիրենեյան ու Ալպյան լեռները։ Ֆրանսիայի վառելիքային ռեսուրսները աննշան են։ Օգտակար հանածոներից հայտնի են Լոթարինգիայի երկաթի, Էլզասի կալիումական աղերի, Ռոն գետի ստորին ավազանի բոքսիտների հանքավայրերը, Կենտրոնական զանգվածի ուրանի պաշարները։ Ֆրանսիայի համեմատաբար խոնավ և մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ է ստեղծում բարեխառն գոտու բոլոր մշակաբույսերի, իսկ հարավային մասում ՝ նաև մերձարևադարձային գոտու մշակաբույսերի (ձիթապտուղ, ցիտրուսներ և ալյն) աճեցման համար։

3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են ՝ էներգետիկան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ մեծ է նաև թեթև և սննդի արդյունաբերության դերը։ Վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը հենվում է ներկրվող նավթի և բնական գազի, սեփական ուրանի և լեռնային գետերի ջրաէներգետիկ պաշարների օգտագործման վրա։ Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 3/4-ը բաժին է ընկնում ԱԷԿներին։ Ատոմային էլեկտրակայաների ընդհանուր հզորությամբ Ֆրանսիան զիջում է միայն ԱՄՆ-ին։ Երկրում գործում է աշխարհի առաջին մակընթացային էլեկտրակայաններից մեկը (Բրետան թերակղզու հյուսիսում՝ Սեն Մալո ծոցում)։ Ֆրանսիայում քիմիական արդյունաբերությունը առաջատար ճյուղերից է։ Խոշոր ձեռնարկություններ են կառուցված հումքի աղբյուրներ մոտ և նավթ ունեցող նավահանգիստներում։ Արագ է զարգանում պլասմասսաների, սինթետիկ մանրաթելերի և սինթետիկ կաուչուկի արտադրությունը։ Համաշխարհային ճանաչում ունեն դեղագործությունը և օծանելիքի արտադրությունը։ Խոշոր կենտրոններն են Փարիզը, Հավրը, Ռուանը և Մարսելը։ Ֆրանսիայի թեթև արդյունաբերությունը նույնպես համաշխարհային ճանաչում ունի։ Ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ են վայելում ֆրանսիական որակյալ գործվածքեղենը, նորաձև հագուստը և կոշկեղենը։ Ֆրանսիան համարվում է աշխարհի նորաձևության օրենսդիրը։ Թեթև արդյունաբերությունը երկրի տարածքում տեղաբաշխված է գրեթե ամենուրեք, սակայն առանձնանում են Փարիզը, Լիոնը և Լիլը։ Երկրի հյուսիսային շրջանում արտադրվում է բրդյա, բամբակյա և վուշյա գործվածքների մեծ մասը։ Մետաքսյա գործվածքեղենի արտադրությունը կենտրոնացված է գլխավորապես Լիոնում։ Կարի արտադրության խոշորագույն կենտրոնի Փարիզն է։ Սննդի արդյունաբերությունը աչքի է ընկնում իր բազմատեսակ և մեծածավալ արտադրանքով։ Այն հիմնականում հենվում է տեղական գյուղատնտեսական հումքի վրա։ Ֆրանսիան աշխարհում առաջին տեղում է շամպայնի, գինիների, կոնյակի և պանրի արտադրությամբ։ Ֆրանսիան առաջատար երկրներից է նաև մսեղենի, պահածոների և շաքարի արտադրությամբ։ Գյուղատնտեսությունը Ֆրանսիայի տնտեսության համար ունի ավելի մեծ նշանակություն, քան Արևմտյան Եվրոպայի այլ երկրների համար։ Ֆրանսիան ոչ միայն լովին բավարարում է բնակչության պահանջարկը հիմնական գյուղատնտեսության մթերքներով, ալյև դրանց մի մասն արտահանում է այլ երկրներ։ Արևմտյան եվրոպայում առաջատար է կարևորագույն գյուղատնտեսական մթերքների ՝ մսի, կաթի, ցորենի և շաքարի ճակնդեղի արտադրության ծավալով։ Գյուղատնտեսության ընդհանուր կառուցվածքում գերակշռում է անասնապահությունը։ Այն տալիս է գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի 2/3-ից ավելին։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով առաջինն է, խոզերի գլխաքանակով երկրորդը (Գերմանիայից հետո)։ Բուսաբուծությունը բազմաճյուղ է, բայց գլխավոր տեղը պատկանում է հացահատիկային մշակաբույսերին։ Ցորենի, գարու և եգիպտացորենի համախառն բերքով Ֆրանսիան Եվրոպայում առաջինն է։ Ֆրանսիայի համար կարևոր նշանակություն ունի ափամերձ ծովերում կատարվող ձկնորսությունը, ինչպես նաև խաչափառների և գորտերի բուծումը։ Ֆրանսիայի զարգացած տրանսպորտային համակարգը ներկայացված է տրանսպորտի բոլոր տեսակներով։ Տրանսպորտային ցանցի առանձնահատկությունն այն է, որ ցամաքային տրանսպորտի հիմնական ուղիները ՝ ավտոճանապարհներն ու երկաթուղիները, ճառագայթաձև մայրուղիներով երկրի ծայրամասերը կապում են մայրաքաղաքի ՝ երկրի տրանսպորտային խոշորագույն հանգույցի հետ։ Տրանսպորտի գերակշռող տեսակը ավտոմոբիլայինն է։ Ֆրանսիան աշխարհում առաջինն է ավտոճանապարհների երկարությամբ (մոտ 900 հզր կմ)։ Բարձր են երկրի ավտոմոբիլացման աստիճանը և ավտոճանապարհների որակը։

Քիմիական արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բուսաբուծությունը, տրանսպորտային համակարգը շատ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում։ Իսկ Ֆրանսիան հարուստ և զարգացած է այս ամենի առումով, ինչը որ Ֆրանսիային դարձնում է կարևոր և մեծ դեր ունեցող երկիր ժամանակակից աշխարհում։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Իտալիա

  1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիայի աշխարհագրական դիրքն շատ բարենպաստ է։ Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար։ Իտալիայի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային ու կղզային: Այս ամենը առավելություններն են։ Իսկ թերությունը, այն է, որ Իտալիայում ձմեռները լինում են տաք ու խոնավ, իսկ ամռանը լինում են չոր և շոգ։ Հողագործության զարգացման տեսակետից ջերմությունը բավարար է, սակայն խոնավությունը ոչ այնքան, քանի որ տեղումների մեծ մասը լինում է ձմռանը։ Հետևաբար ամռան շոգ ժամանակահատվածում ոռոգման անհրաժեշտություն է առաջանում։

2. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

Երկրի ամբողջ բնակչության 68%-ն ապրում է քաղաքներում։ Իտալիայում չկան Փարիզի կամ Լոնդոնի նման գերխոշոր քաղաքներ կամ ագլոմերացիաներ։ Սակայն Իտալական հին ու միջնադարյան մի շարք քաղաքներ ՝ Հռոմը, Միլանը, Վենետիկը, Ֆլորենցիան, Ջենովան, Բոլոնիան, Նեպոլը, Պիզան և ալյն, արվեստի, մասնավորապես ՝ քանդակագործության, ճարտարապետության համաշխարհային նշանակության կենտրոններն են, որոնց մեծ մասը կենտրոնացված է հյուսիսում։ Եվրոպայի առաջին համալսարանը ստեղծվել է Բոլոնիա քաղաքում։ Հռոմը կառուցված է ծովաչափից ոչ հեռու ՝ Տիբր գետի ափին, յոթ բլուրների վրա։ Այժմ էլ քաղաքաշինական հանգուցային և զբոսաշրջային նշանակություն ունեն անտիկ ժամանակներից պահպանված Կոլիզեումը, հսկայածավալ բացօթյա ամֆիթատրոնը, Միքելանջելոյի հանճարով ստեղծած Կապիտոլիումի հրապարակը, քաղաքի համայնապատկերում տիրապետող դիրք ունեցող Պողոս-Պետրոս տաճարը, հին հռոմեական ճանապարհների մնացորդ նեղլիկ փողոցները։ Այս ամենը առավելություններն են։ Իսկ թերությունները,

3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

<<Մեծ ութնյակ>> առաջատար պետություններից մեկը՝ Իտալիան, Եվրոպական քաղաքակրթության հնագույն օջախներից է, աշխարհակալ Հռոմեական կայսրության ժառանգորդը: Իտալիան շատ զարգացած, մեծ և գեղեցիկ երկիր է: Ունի շատ տեսարժան վայրեր: Այնտեղի աշխարհագրական դիրքը շատ լավն է։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները: