Posted in MSKH, Հայոց լեզու 11

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. Փոքր ծառ է սովորական նշենին. հազիվ հասնում Է 4-8 մ
բարձրության, 10-40 մմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս
լինելու հետ նշենին նաև բարձր դեկոռատիվ ծառատեսակ է ։ Հատկապես
գեղեցիկ է վաղ գարնանաը, երբ ծառը ամբողջովին ծածկվում է
ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով ։ Տարածված է
Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր
Ասիայում ։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից

Continue reading “Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը”
Posted in MSKH, Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք Թեմա ՝ Ռադիոն այսօր

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 11-ՐԴ ԴԱՍ.

ՍՈՎՈՐՈՂ՝ ՍԵԴԱ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՖՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ

ԵՐԵՎԱՆ 2023Թ․

Ներածություն

Ինչո՞ւ եմ ընտրել այս թեման

Դեռ շատ փոքր տարիքից երբ դեռ անգամ դպրոց չէի գնում ես ու քույրս մեր սենյակում ունեիք ռադիո, որով լսում էինք շատ տարբեր հաղորդումներ։ Ինձ միշտ շատ հետաքրքիր էր ռադիոն, որովհետև 4 կամ 5 տարեկան Սեդան չէր հասկանում թե որտեղից է հնչում այդ ձայները և երբեք էլ չէր պատկերացնի, որ կգա մի օր և նա ինքը կամավորական հիմունքով կսկսի աշխատել Հնային Ռադիոյի մանկապատանեկան ալիքում։ Այսօր ես աշխատում եմ որպես տարիքով փոքր թղթակից և մասնակցում եմ ձայնագրությունների կամ ինքս եմ գնում հարցազրույցի։ Իմ կարծիքով ավելի խորը ուսումնասիրելով այս թեման ինքս իմ համար էլ կանեմ նոր բացահայտումներ ռադիոյի աշխարհում և ավելի շատ կսիրեմ ապագա մասնագիտությունս։

Նոյեբեր ամսվա աշխատանքը

Posted in MSKH

Ինչ է իրավունքը

Իրավունքը դա այն է երբ դու գիտես թե, որտեղ քեզ հատելու ինչ իրավունք ունես: Օրինակ մենք իրավունք չունենք խանութում ուտելիքը բացենք ուտենք, կամ բացենք խմենք: Կամ իրավունք չունենք ծանոթին կամ անծանոթին անիմաստ տեղը վիրավորենք կամ խփենք:

Continue reading “Ինչ է իրավունքը”
Posted in MSKH, Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք Ճապոնական դիցաբանություն

Հետազոտական աշխատանք

Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող` Սեդա Ենգիբարյան

Թեմա՝ Ճապոնական դիցաբանություն

Ղեկավար՝ Մովսիսյան Նունե

                                         Երևան 2023 թ

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1 ճապոնական դիցաբանություն

Գլուխ 2 Ամատերասու ճապոնական  արևի աստվածուհի 

Գլուխ 3 Բիշամոնտեն Ճապոնական ռազմի աստված և այլ աստվածներ      

        Եզրակացություն

Continue reading “Հետազոտական աշխատանք Ճապոնական դիցաբանություն”
Posted in MSKH, Ճապոնական Դիցաբանություն

Ճապոնական դիցաբանություն․ Բիշամոնտեն- Ճապոնական ռազմի աստված

Բիշամոնտենը ճապոնական պատերազմի աստված է և սրբավայրերի բուդդայական պաշտպանը: Բիշամոնտեն (毘沙門天) թարգմանաբար նշանակում է «Հարյուր միլիոն Երկնային Դարպասների Պահապան»։ Բիշամոնտենը մարտիկ է՝ պատերազմի աստված, որը մի ձեռքում նիզակ է բռնում, մյուսում՝ պագոդա*:

Continue reading “Ճապոնական դիցաբանություն․ Բիշամոնտեն- Ճապոնական ռազմի աստված”
Posted in MSKH, Գրականություն

 «Նամակ ինքս ինձ»

Ողջու՜յն։

Ողջունել ապագայում ապրող ինքս ինձ կարծես անհնարին է թվում, բայց ահա՛ արի ու տես հնարավոր է։ Այս նամակը հիմա կգրեմ ու կկարդամ այն 15 տարուց, երբ արդեն այժմյան իմ պատկերացմամբ պետք է հասած լինեմ իմ կյանքի նպատակների գոնե կեսին։ Սկզբում ցանկանում եմ ասել, որ հույս ունեմ դու այս անցած 15 տարում ևս մի քանի անգամ այցելել ես Բեռլին և որոշել, որ պետք է տեղափոխվես այտեղ սովորելու։

Continue reading ” «Նամակ ինքս ինձ»”
Posted in MSKH, Գրականություն

Աշոտ Բլեյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ»

Կրթահամլիրը հիմնադրվել է 1989 թվականին։ Սկզբում իմանում ենք մի հետաքրքիր փաստի մասին, որ կրթահամալիրը հիմնադրել է 3 Աշոտները։Հետաքրքիր էր, թե ինչպես է Աշոտ Բլեյանը ներկայացնում Հարավ արևմտյան թաղամասը և թե ինչու է ընրել հենցհարավ արևմտան թաղամասաը կրթահամիլը հիմնելու համար։Նա նմանացնում էր Հարավ արևմտյան թաղամասը Սուրբ Խազար կղզուն։ Հարավ արևմտյան թաղամասը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից։

Posted in MSKH, Հայոց լեզու 11, Գրականություն

Կենդանիների վրա փորձարկումներ անելը արգելվում է

Այսօր մենք ապրում ենք այն դարում որտեղ կենդանիրերի դերը շատ մեծ է։Առանց մեղուների չի լինի ծաղիկների փոշոտումը, առանց գայլերի ու աղվեսների անտառները չեն մաքրվի հիվանդ կամ սատկած կենդանիներից։Մենք պետք է հիշենք, որ մարդիկ չեն կարող ապերել առանց բնության և իհարկե առանց կենդանիների։Փորձարկումը հատկապես ճագարների վրա վնասում է և սպառնում,որ օրերից մի օր ճագարները նույն պես կհայտնվեն կարմիր գրքում։Այդ փորձարկումները կատարում են նոր այսինքն դեռևս չստուգված քիմիական ապրանքներով։ Ըստ վիճակագրական տվյալների ամեն տարի այդ փոձարկումների արդյունքում սատկում է գրեթե 50000 կենդանի։Ցավոք շատերը կարծում են, որ կարելի կենդանիների վրա փորձարկումներ կատարել սակայն չեն գիտակցում հարցի լրջությունը։

Continue reading “Կենդանիների վրա փորձարկումներ անելը արգելվում է”
Posted in MSKH, Հայոց պատմություն 11

Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը

Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, դասագիրք՝ էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:

Continue reading “Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը”