Featured
Posted in Հետազոտական աշխատանք, Ճապոնական Դիցաբանություն, Uncategorized

Նախագիծ Ճապոնական Դիցաբանություն

Նախագծի անվանումը՝ Ճապոնական Դիցաբանություն

կատարման ժամկետը՝ մեկ տարի

Նախագծի նպատակը ծանոթանալ Ճապոնական դիցաբանությանը, աստվածներին,Ճապոնական մշակույթին

Թարգմանություն՝ Անգլերենից

Մասնակից՝ Սեդա Ենգիբարյան

Իրականացվող քայլերը՝ աղբյուրից օգտվելով հայերեն թարգմանել և տեղադրել բլոգում

Արդյունքը՝ Ճապոնական դիցաբանություն բաժնում

Աղբյուր

Posted in Հայոց պատմություն

Տրդատ Գ


Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:

Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: 

Continue reading “Տրդատ Գ”
Posted in Հետազոտական աշխատանք, Ճապոնական Դիցաբանություն, Առանց դպրոց

Ճապոնական դիցաբանություն․ Բիշամոնտեն- Ճապոնական ռազմի աստված

Բիշամոնտենը ճապոնական պատերազմի աստված է և սրբավայրերի բուդդայական պաշտպանը: Բիշամոնտեն (毘沙門天) թարգմանաբար նշանակում է «Հարյուր միլիոն Երկնային Դարպասների Պահապան»։ Բիշամոնտենը մարտիկ է՝ պատերազմի աստված, որը մի ձեռքում նիզակ է բռնում, մյուսում՝ պագոդա*:

Continue reading “Ճապոնական դիցաբանություն․ Բիշամոնտեն- Ճապոնական ռազմի աստված”
Posted in Գրականություն

Կարդում ենք Տերյան (նախագիծ) Առաջադրանքներ

4 Կարդացած բանաստեղծություններից դուրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ գտնել բառերի հոմանիշները և հականիշները:

Վերհուշ — հիշողություն
Դալուկ — գունատ (կարմրերես)
Բիրտ — կոպիտ (նուրբ)
Վիհ — անդունդ

6. Կարդա  Տերյանը` գրական հայերենի հիմադիր և Տերյանը՝  հասարակական-քաղաքական գործիչ նյութերը: 

Տերյանը շատ մեջ դեր է ունեցալ հայոց լեզվի մեջ:Նա ստեղծագործում էր, այդ ժամանակ կար շեշտի խնդիր, և նա առաջինն էր, ով լուծեց այն և հորինեց կանոններ, որոնք այժմ շատ կարևոր և պետքական են հայոց լեզվում։ Նա նաև Հայաստան է ներմուծել այլ երկրներից տարբեր բանաստեղծական ձևեր։

Posted in Չինարեն

Փաստեր Չինաստանի մասին

  1. Չիանաստանւմ ոստիկանությունը հաճախ շների փոխարեն օգտագործում է բադերին։Այս թռչունները ոչ միայն հիանալի տեսողություն ունեն այև բավական ագրեսիվ են։
  2. Չինաստանում անգլերեն խոսող ավելի շատ մարդ է բնակվում քան ԱՄՆ-ում։
  3. Չինաստանում 1 տարվա ընթացքում սննդում օգտագործվում է շուրջ 4 մլն կատու։
  4. Հին ժամանակներում մետաքս ստանալը գաղտնիք էր իսկ բացահայտողին սպսնում էին։
  5. եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռին և միաժամանակ ցատկն երկիրը ուղեծիրից դուրս կգա
  6. Չինաստանում ընդունված չէ շնորհակլություն հայտել անձնկազմին, քանի որ ծառայության համար վճարաված է
  7. Աշխարհում ամենամեծաքանակ բանակը Չինաստանին է։
  8. Չինական ամենատարածված աղանդներից մեկըԿրիայի մսից պատրաստած քաղցր ապուրն է։
  9. Կարմիրը հաջողության գույն է համարվում Չինաստանում։Նորապսակները նույնպես կարմիր հագուստ են կրում։Նոր տարվա հագուստները, նվերի տուփերը նույնպես կարմիր են։
  10. 2010 թվականին Չինաստանի՝ Պեկին քաղաքում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ խցանումը, որը տևեց 12 օր։
Posted in Գրականություն

Կարդում ենք Տերյան (նախագիծ) Առաջադրանքներ

1․ Կարդալ Վահան Տերյանի մասին պատմող նյութը և գրավոր վերապատմիր բլոգում։

Տերյանը սովորել է Լազարյան ճեմարանում, Ախալքալաքի և Գանձայի դպրոցներում։ Իր առաջին ստեղծագործությունները հրապարակել է 1910-1912 թվականներին։ Սովորել է արաբերեն, պարսկերեն, վրացերեն։Ռուսերեն է թարգմանել տարբեր հայ գրողների ստեղծագործություններ։ 1917 թ-ին նա դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ։ 1919 թվականին Միջին Ասիա մեկնելիս նա մահացել է թոքախտից։

 Ընտրել Տերյանի որևէ շարքը և կարդալ բանաստեղծությունները:

ես ընտրել եմ << Մթնշաղի անուրջեր>> շարքը և ընթերցել <<Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ>> բանաստեղծությունը

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր…
Ճառագայթներ, որ շողացին ու չկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
— Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց…

Այ բանաստեղծությամբ բանաստեղծը ցանկացել է մեզհայտնել որ աշյս աշխարհում ամեն ինչ հավերժ չէ։Կյանքը շատ կարճ է և մենք պետք է ապրենք այնպես, սր դա լինի անմոռանալի։

3 Շարքից առանձնացնել՝

  • ամենահուզիչ
  • Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած
  • ամենատխուր
  • Դժկամ նայում են ժայռերը խոժոռ
  • ամենաանհույս
  • Որպես ծաղիկն է անխոս գունատվում
  • ամենաոգեշնչող
  • Հրաժեշտի խոսքերից
  • ամենաերազկոտ բանաստեղծությունները։
  • Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ
Posted in Հայոց լեզու 10

Բառարանընթերցման ֆլեշմոբ/ Անունների բառարան

Սեդա- Նշանակում է «տիրուհի»

Անի- ծագել է այոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից։ 

Արթուր- այն փոխառվել է հռոմեական հեթանոսական Artōrius ազգանունից

Մարի- «դառնության ծով» կամ «սիրելի», «ցանկալի»

Նարեկ- Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։ Իրականում Նարեկ գյուղի անունից է առաջացել։ 

Լևոն- անունը առաջացել է հունական Leon անունից է, որ նշանակում է «առյուծ»

Գոհար- նշանակում է «ադամանդ» կամ «անգին քար»։

Ռոզա- «վարդ» կամ «ծաղիկների թագուհի»

Ադամ-տուգաբանվում է իբրև «երկրային», «մարդ»

Posted in English

Heros of all time

When we say hero, we immediately imagine superman or someone with super powers. But I’m not like that when I say supermen I think about my father. Yes, he is my hero for all time. Being a father I know it’s so hard but my father doing everything for my happy life. When we go somewhere together and when something breaks and my dad fixes it right away, I really start to think he has supernatural powers too․ Սounds funny, I agree but he is really my superman and no one in the world can replace him. let me tell you a story that really shocked me․ It happened 3 years ago. It was summer and I had decided to go for a morning run with my sister. Without suspecting anything, my sister and I leave the house and close the door of the house, so it can no longer be opened from outside or inside․ And then I got really scared and thought that I would never enter the house again. But with great difficulty, my father manages to fix the door lock and we don’t stay outside. I am really thankful that he exists and I have my superhero in my house.

Posted in Հունվարյան ճամբար 2023, Նախագիծ, Uncategorized

Հետազոտական աշխատանքներ օր 2 թեմա` «Անհատի դերը պատմության մեջ»

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ հետազոտական աշխատանքների պաշտպանության երկրորդ օրը։ Թեման էր «Անհատի դերը պատմության մեջ»։Հանդիպմանը ներկա էին՝

Մարթա Ասատրյանը/Ավագ դպրոցի ղեկավար/

Մարգարիտ Սարգսյանը / մանկավարժության լաբորատորիայի ղեկավար/

Մասնախմբի անդամ՝ Արմեն Ոսկանյանը

Հրավիրյալ մասնագետ

Լևոն Շիրինյան/ քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու/

Տաթևիկ Հակոբյան, Արեգնազ Զաքարյան՝ ԵՊՀ ՈՒԳ խորհրդի անդամներ 

Միշտ էլ առաջինը ելույթ ունենալը բարդ է բայց այս անգամ դա իր պատասխանատվության տակ վերցրեց 11-րդ դասարանի սովորող Տիգրան Այվազյանը նրա թեման էր «Դավիթ Բեկի ապստամբությունը»

Նա իր խոսքը սկսեց հետևյալ նախադասությամբ՝ Հայոց պատմության ողջ ընթացքում Սյունիքն ու Արցախը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է: Բայց հայ ժողովրդի գիտակցությունն արթուն են մնացել:Կլինե՞ն արդյոք նոր Դավիթ Բեկեր, չգիտենք (նրանք գալիս են ճիշտ ժամանակին)։ ժամանակները փոխվել են, թշնամիները՝ ոչ, գուցե այսօր ուրիշ ձևով պետք է պայքարել։ Գիտեմ միայն, որ չպետք է հանձնվել, իրավունք չունենք, այլապես մեր բոլոր սովորած ու չսովորած դասերը մոռացության կմատնվեն։Ահա այսպիսին էին Տիգրանի խոսքերը։

Հետո իր խոսքը ներկայացրեց, 12-րդ դասարանի սովարող Էվա Սադոյանը Նրա թեման էր՝ ՝ «Հեգելի Դիալեկտիկան»

Ժորժ Վիլհելմ ֆրիդրիխ Հեգելը 19րդ դարի գերմանական դասական փիլիսոփայության, հռչակավոր ներկայացուցիչ է։ Ահա այսպես Էվան սկսեց իր խոսքը։

Ես շատ տպավորված եմ աշակերտների խոսքով և ուրախ եմ, որ նրանք նույն պես կարողացան պատվով հանձնել իրենց հետազոտական աշխատանքները։

Posted in Հունվարյան ճամբար 2023, Նախագիծ, Գրականություն

Աշխարհի էպոսները․ Ոդիսևս

Ոդիսևսի դեգերումներն սկսվել են Տրոյայի պատերազմից վերադառնալու պահից և տևել մինչև հարազատ Իթաքե հասնելը։ Դրանք տևեցին տասներկու տարի և ուղեկցվեցին անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։
Ոդիսական բառը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդություն և այլ գործունեություն բնորոշող գոյական։

Ոդիսևսի դեգերումներն սկսվել են Տրոյայի պատերազմից վերադառնալու պահից և տևել մինչև հարազատ Իթաքե հասնելը։ Դրանք տևեցին տասներկու տարի և ուղեկցվեցին անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։
Ոդիսական բառը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդություն և այլ գործունեություն բնորոշող գոյական։

Տրոյան գրավելուց հետո նավերով ծով դուրս եկած հույներին դաժանաբար պատժեցին այն նույն՝ Աթենաս և Պոսեյդոն աստվածները, որոնք օգնել էին հույներին՝ հաղթանակի հասնելու։ Պատճառը հույների՝ խելագարության աստիճանի հասնող ուրախությունն էր և այն, որ նրանք համարյա մոռացել էին, որ հաղթանակի համար պարտական են աստվածներին։
Պոսեյդոնի ուղարկած վիթխարի ալիքները կործանեցին Ագամեմնոնի նավերը, իսկ Մենելաոսին քշեցին մինչև Եգիպտոս։ Ոդիսևսը փրկվեց, սակայն նրան բաժին հասան նոր տառապանքներ՝ մինչև իր ընտանիքին միանալը նա պետք է անցներ բազում փորձությունների միջով։