Posted in Կենսաբանություն, Uncategorized

Կենսոլորտ

Կենսոլորտ Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկրի[1] մակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։

Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վլադիմիր Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը  :

Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Դաս 6 բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ

Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։

Բազմացում կամ վերարտադրում, կենսաբանական գործընթաց, որի ընթացքում ծնողներից գոյանում են նոր առանձնյակներ՝ սերունդ։ Վերարտադրողականությունը կյանքի հայտնի բոլոր ձևերի հիմնարար հատկանիշն է, բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։ Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։

Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Անսեռ բազմացումը հատուկ չէ միայն միաբջիջ օրգանիզմներին։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։ Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը ստեղծում է սեփական գենետիկորեն նույնական կրկնօրինակը։

Անսեռ բազմացման ժամանակ օրգանիզմները առաջացնում են գենետիկորեն նույնական կրկնօրինակներ՝ առանց այլ օրգանիզմի գենետիկական նյութի միջամտության։ Բակտերիաները բաժանվում են ուղղակի բաժանման միջոցով, վիրուսները բազմանում են տեր բջջի հաշվին, հիդրաները և խմորասնկերը՝ բողբոջմամբ։ Այս օրգանիզմները սովորաբար տարբեր սեռեր չունեն և կարող են սեփական օրգանիզմը բաժանել երկու կամ ավելի կրկնօրինակների։ Բույսերի մեծ մասը ընդունակ է բազմանալ անսեռ եղանակով, մրջյունների Mycocepurus smithii տեսակը ենթադրաբար բազմանում է միայն անսեռ ձևով։

Անսեռ ճանապարհով բազմացող շատ տեսակներ՝ հիդրաները, խմորասնկերը և մեդուզաները, կարող են բազմանալ նաև սեռական ճանապարհով։ Օրինակ՝ բույսերի մեծամասնությունն ընդունակ է բազմանալ վեգետատիվ ճանապարհով՝ բազմացում առանց սերմերի և սպորների, բայց բույսերը կարող են բազմանալ նաև սեռական եղանակով։ Նմանապես՝ բակտերիաները կարող են փոխանակել գենետիկական տեղեկատվությունը կոնյուգացիայի միջոցով։

Սեռական բազմացումը կենսաբանական գործընթաց է, որի ժամանակ նոր օրգանիզմն առաջանում է երկու օրգանիզմների ժառանգական տեղեկատվության միաձուլման հետևանքով։ Սեռական բազմացումն սկսում է մեյոզով, որը բջիջների բաժանման հատուկ մասնագիտացված եղանակ է։ Երկու ծնողական օրգանիզմներից յուրաքանչյուրը ստեղծում է հապլոիդ քրոմոսոմների հավաքակազմ ունեցող գամետներ։ Օրգանիզմների մեծամասնությունը ձևավորում է երկու տեսակի գամետներ։ Այս անիզոգամետ տեսակների մոտ սեռերը տարբերակվում են արականի (ձևավորում են սպերմատոզոիդներ կամ միկրոսպորներ) և իգականի (ձևավորում են ձվաբջիջներ կամ մեգասպորներ)։ Իզոգամ տեսակների մոտ գամետները միանման են (իզոգամետներ) բայց կարող են ունենալ տարբեր հատկանիշնեոր կամ տարբեր անուններ։ Օրինակ՝ կանաչ ջրիմուռ Chlamydomonas reinhardtii -ի մոտ, կան այսպես կոչված «դրական» և «բացասական» գամետներ։ Օրգանիզմների շատ քիչ տեսակներ, ինչպես օրինակ սնկերի մեծամասնությունն է կամ ինֆոզորիա Paramecium aurelia -ն կան երկու «սեռեր», որոնք անվանվում են սինգեններ։ Կենդանիների մեծամասնությունը, այդ թվում մարդը և բույսերը բազմանում են սեռական ճանապարհով։ Սեռական ճանապարհով բազմացող օրգանիզմները ամեն հատկանիշի համար ունեն տարբեր գեներ՝ ալելներ։ Սերունդը ժառանգում է ամեն հատկանիշի համար մեկ ալել՝ յուրաքանչյուր ծնողից։ Այսպիսով, սերունդը ունենում է ծնողական հատկանիշների ամբողջությունը։ Կարծում են, որ սեռական բազմացումը թույլ է տալիս, որ ոչ նպաստավոր ալելները չդրսևորվեն։

Մամուռները բազմանում են սեռական ճանապարհով, բայց ավելի մեծ և տեսանելի օրգանիզմները հապլոիդ են և ձևավորում են գամետներ։ Գամետները միավորվում են՝ առաջացնելով զիգոտ, որը աճում է՝ վերածվելով սպորանգիումի։ Սպորանգիումը հետագայում ձևավորում է հապլոիդ սպորներ։ Դիպլոիդ փուլը համեմատաբար փոքր է և կարճատև՝ հապլոիդ փուլի համեմատ։ Դիլպլոիդության զարգացումը բերել է նրան, որ հետերոզիսը գոյություն ունի միայն դիպլոիդ սերունդներում։ Մամուռները բազմանում են սեռական ճանապարհով, չնայած նրան, որ հապլոիդ փուլը չի շահում հետերոզիսից։

Posted in Հաշվետվություն, Կենսաբանություն, Uncategorized

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն կենսաբանությունից

Այս կիսամյակում ես սովորեցի բջջի կառուցվածքը, միկրոօրգանիզմը օրգանկան և անօրգանական նյութերը, պատրաստել եմ նյութեր պատվաստանյութերի վերաբերյալ, սննդի թափոների վերաբերյալ,կոռոնավիրուսի մասին,նայև գրել եմ միթոզի և մեյոզի մասին։

Բջիջ

Օրգանկան նյութեր

Դնթ և Ռնթ

Պատվաստանյութեր

Սննդի թափոններ

Covid19 Համավարակ

Նախագիծ թարգմանություն

Միթոզ

Մեյոզ

Posted in MSKH, Կենսաբանություն, Uncategorized

Մեյոզ

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն ։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Posted in Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Միթոզ

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:
Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:
– Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
– Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
– Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:
– Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
– Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Posted in MSKH, русский, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Коронавирус ловят на жвачку Կորոնավիրուսը կպչում է մաստակին

Երբ մարդը SARA-CoV-2 Կորոնավիրուսով հազում է, փռշտում կամ ուղղակի խոսում է, նրանից բոլոր վիրուսային մասնիկները ցրվում են տարբեր ուղղություներով։Դա ոչ միայն այն մասերը որոնք դուրս են գալիս թոքերից ջրի գոլորշիով, և այն նրանք որոնք հայտնվել են թքագեղձերում ու թուքի հետ դուրս եկել բերան։Փենսիլվանիայի համալսարանի աշխատողները առաջարկում են մոլեկուլային թերապիայի եղականը նվազեցնել արտաշնչած օդում վիրուսի քանակը- դրա համար պետք է ծամել մաստակ սպիտակուցով ACE2:Մենք սովորել ենք,որ ACE2 մեր բջիջների մակերեսի ֆերմենտ է, որն օգտագործում է կորոնավիրուսը ներթափանցելու համար. վիրուսային սպիտակուցը փոխազդում է ACE2-ի հետ (և միևնույն ժամանակ մեկ այլ սպիտակուցի հետ) թաղանթը

ներխուժում է վիրուսի և վիրուսի տակ գտնվող բջիջ։ մտնում է այն թաղանթային վեզիկուլում: Հետազոտողները փորձում են դեղամիջոցներ ստեղծել, որոնք կկանխեն վիրուսի հետ կապը ACE2-ի հետ: Այստեղ ամենահեշտ ձևը նույն ACE2-ից ավելի շատ ավելացնելն է վիրուսի շրջակա միջավայրին, այնուհետև կորոնավիրուսի սպիտակուցները կզբաղեցվեն ազատ լողացող ACE2 մոլեկուլներով և այլևս չեն փոխազդի բջջային ACE2-ի հետ:

ACE2 փորձի համար մաստակը լցոնվել է, սակայն փորձն ինքնին կատարվել է ոչ թե մարդկանց հետ, այլ հիվանդներից վերցված թքի նմուշներով և քթանցքային շվաբրերով։ Արդյունքները շատ հուսադրող էին. ծամոնն արդյունավետ կերպով հավաքեց վիրուսն իր վրա, այնպես որ, օրինակ, թքի մեջ դրա մակարդակը իջավ աննկատելի։

Աղբյուր

Posted in Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

COVID-19 համավարակ

Կորոնա վիրուսի ախտանիշներն են՝ ջերմությունը և չոր հազը, հոգնածության, շնչառական խնդիրներ, համի, հոտի զգայարանների կորուստ, հևոց, մկանային ցավ, կոկորդի ցավ, գլխացավ կամ սարսուռ

Կորոնա վիրուսի ախտանիշներն են՝ ջերմությունը , չոր հազը, հոգնածության, շնչառական խնդիրներ, համի, հոտի զգայարանների կորուստ, հևոց, մկանային ցավ, կոկորդի ցավ, գլխացավ կամ սարսուռ։

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակը սկսվել է 2019 թվականի նոյեմբերի կամ դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ։

Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որն իր գենետիկական հաջորդականությամբ ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշի (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ) վիրուսին։

Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների ելումուտը։ Կորոնավիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։

Բուժում

COVID-19-ի համար հաստատված հատուկ հակավիրուսային դեղամիջոցներ գոյություն չունեն, սակայն աշխատանքներ են տարվում դրանց մշակման ուղղությամբ, ներառյալ առկա դեղերի փորձարկումը։ Կախված հիվանդության ծանրությունից կարող է պահանջվել թթվածնային թերապիա, ներերակային հեղուկ և շնչառական աջակցություն։ Մի քանի միացություններ, որոնք նախկինում հաստատվել են այլ վիրուսային հիվանդությունների բուժման համար, ուսումնասիրվում են COVID-19-ի բուժման օգտագործման համար։

Posted in MSKH, Կենսաբանություն, Uncategorized

Սննդի թափոնների համաշխարհային ճգնաժամը և դանիական լուծումը

Կրթական

Մարդկանց սպառման համար արտադրվող սննդամթերքի ավելի քան մեկ երրորդը կորչում կամ վատնվում է: Սննդամթերքի թափոնները ծանր սոցիալական, տնտեսական և բնապահպանական հետևանքներ են թողնում, ուստի դրանց ճիշտ կառավարումը այն կայունության հիմնական մարտահրավերն է: Բարեբախտաբար, Դանիայի ժողովուրդը մեծ ջանքեր է գործադրում այս գլոբալ խնդրի լուծման ուղղությամբ:

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Պատվաստանյութեր

«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հիմքում ընկած է շիմպանզեի ադենովիրուսը, որը գենետիկորեն փոփոխվել է այնպես, որ չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Այն մշակվել է Օքսֆորդի համալսարանում։

«Սպուտնիկ V-ի» պատվաստանյութը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության՝ Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Ինչպես և «ԱստրաԶենեկան», «Սպուտնիկ V-ի» վեկտորի հիմքում ևս ադենովիրուսն է, սակայն այս դեպքում կիրառվել է մարդու ադենովիրուս: Թեև «Սպուտնիկ V-ն» գրանցվել է մոտավորապես 60 երկրներում, սակայն դեռևս պետք է հավանություն ստանա EMA-ի կողմից՝ Եվրոպա ներմուծման և օգտագործման համար:

Եվ այսպես, չինական «Կորոնավակ» պատվաստանյութը մշակել է Պեկինում գտնվող «Սինովակ» կենսադեղագործական ընկերությունը: «Կորոնավակը» գործում է սպանված վիրուսային մասնիկների` մարմնի իմունային համակարգն այդ վիրուսի հետ ծանոթացնելու և հակամարմիններ ստեղծելու միջոցով: Այն չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է COVID-19-ի դեմ կիրառելու համար: 

«Մոդեռնա» պատվաստանյութը ցուցված է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար 18 տարեկան և բարձր տարիքի անձանց ակտիվ իմունականխարգելման համար: «Մոդեռնա» պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը 94.1% է: 18-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելիությունից, պատվաստանյութը ապահովում է բարձր արդյունավետություն։