Posted in MSKH, Ձայնագրություն, Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը, Uncategorized

Համո Սահյան Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին: 

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ: 

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի… 

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ

Posted in Ձայնագրություն, Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Նախագծեր 17.04.2020

Ապրիլի 17 Ուրբաթ

Կարդում ենք Ղ. ԱղայանԿարդա՛ Աղայանի ,,Ասլան-Բալա,, հեքիաթը:

Ա. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

↑ Քմույշ – քմայք, քմահաճույք

↑ Բութա – հույս, ապավեն↑

Թավազա անել — մատուցել, հրամցնել↑

Բահր ու բաժինք – հարկ ու բաժինք, օժիտ

Բ. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածները։

Երբ տուն հասան, մի նոր կերուխում սարքեց թագավորը և երկու պսակ միասին կատարեց՝Վուրգին Անտես-Աննմանի հետ, իսկ Արսենին՝ Աստղիկի։ Այս հարսանիքումը, ինչպես ամենհեքիաթի հարսանիքում, նույնպես երեք խնձոր վայր ընկան ուղղակի երկնքից, միայն այսանգամ խնձորները ասողի և լսողի համար չէին, այլ՝ մեկը հավատի և քաջության համար,երկրորդը՝ հուսո և առաքինության, և երրորդը՝ սիրո և ուժի համար

Գ. Բնութագրի՛ր հերոսներին:

Վուրգը և Անտես-Աննմանն շատ գեղեցիկ էին հսկաները ահարկու և վախենալու Արսենը քաջ

Դ. Ի՞նչն էր հետաքրքիր այս հեքիաթում:

Այն,որ մարդը կարող է ապրել առյուծի հետ

Ե. Ի՞նչ  սովորեցրեց քեզ հեքիաթը:

Ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է հանել նպատակին

Նախագիծ