Posted in MSKH, Գրականություն, Uncategorized

«Երկնքի դարպասների մոտ»

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
– «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
– Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
– Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
– Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն:
– Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: – Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
– Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

պատմվածքը իմ կարծիքով շատ խորիմաստ է քանի որ այս պատմվածքը մեզ հուշում է որ անսխալական մարդ չկա և մենք բոլորս էլ գործում ենք սխալներ սակայն միայն հավատալով և ապաշխարհելով կարող ենք ազտվել այդ մեղքերից;Բոլորս էլ ունենք հնարավորություն ապաշխարհելու և Աստված մեզ կդարձնի կատարյալ այնպիսին ինչպիսին որ մեր պատմվածքի հերոսն է ով իր ամբողջ կյանքը վայելեց առանց մեղքեր գործելու և ընկավ դրաղտ։

Posted in MSKH, Կենսաբանություն, Uncategorized

Սննդի թափոնների համաշխարհային ճգնաժամը և դանիական լուծումը

Կրթական

Մարդկանց սպառման համար արտադրվող սննդամթերքի ավելի քան մեկ երրորդը կորչում կամ վատնվում է: Սննդամթերքի թափոնները ծանր սոցիալական, տնտեսական և բնապահպանական հետևանքներ են թողնում, ուստի դրանց ճիշտ կառավարումը այն կայունության հիմնական մարտահրավերն է: Բարեբախտաբար, Դանիայի ժողովուրդը մեծ ջանքեր է գործադրում այս գլոբալ խնդրի լուծման ուղղությամբ:

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

20-րդ դարի երաժշտություն


20-րդ դարը նկարագրված է որպես «երաժշտական ​​բազմազանության տարիք», քանի որ կոմպոզիտորներն ավելի ստեղծագործական ազատություն ունեին: Կոմպոզիտորներն ավելի պատրաստակամ էին փորձարկել նոր երաժշտական ​​ձեւերը կամ վերականգնել անցյալի երաժշտական ​​ձեւերը: Նրանք նաեւ օգտվեցին ռեսուրսներից եւ տեխնոլոգիաներից, որոնք հասանելի էին նրանց համար:

20-րդ դարի նոր հնչյունները

Հատկապես ուշադրությամբ լսելով 20-րդ դարի երաժշտությունը, մենք կարող ենք լսել այս նորարարական փոփոխությունները:

Կա, օրինակ, հարվածային գործիքների գերազանցությունը եւ երբեմն աղմկահարների օգտագործումը: Օրինակ, Էդգար Վարեսեի «Իոնիսացիան» գրվել է հարվածների, դաշնամուրների եւ երկու ձայնազարդերի համար:

Օգտագործվել են նաեւ եղանակների եւ շենքերի շերտերի կառույցների համատեղման նոր եղանակներ: Օրինակ, Առնոլդ Շոբերբերգի «Դաշնամուրային Suite», Opus 25- ը օգտագործեց 12 տոննա շարք: Նույնիսկ մետրը, ռիթմը եւ մեղեդին անկանխատեսելի դարձան: Օրինակ, Elliott Carter- ի «Ֆանտազիա» -ում նա օգտագործում էր մաթեմատիկական մոդուլյացիան (կամ տեմպ մոդուլյացիան), անխափան փոխելով տեմպերը: 20-րդ դարի երաժշտությունը բավականին տարբեր էր, քան անցյալ ժամանակաշրջանի երաժշտությունը:za9

Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

ՀՀ բուսականությունն ու կենդանական աշխարհը

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհը։
    1. Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75-ը` կաթնասուններ, 302-ը` թռչուններ, 43-ը` սողուններ, և ավելի քան 11000-ը` միջատներ ու անողնաշարավորներ: Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ՝ մուֆլոնը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները: Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և
  2. Գրել <<Կարմիր գրքում >> հայտնված բուսատեսակները և կենդանատեսակները։

Թե ինչ տուգանք է հասնում կարմիր գրքում գրանցված կենդանիներին սպանելու համար

  • ընձառյուծ (կովկասյան ընձառյուծ կամ հովազ) — 100 000 000 դրամ
  • բեզոարյան այծ – 3 000 000 դրամ
  • հայկական մուֆլոն (վայրի ոչխար) — 3 000 000 դրամ
  • կովկասյան ազնվացեղ եղջերու կամ մարալ — 3 000 000 դրամ
  • զոլավոր բորենի – 1 000 000 դրամ
  • մանուլ – 500 000 դրամ
  • անտառակատու – 200 000 դրամ
  • ջրասամույր — 500 000 դրամ
  • գորշ արջ – 1 000 000 դրամ
  • խայտաքիս – 100 000 դրամ
  • հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ – 50 000 դրամ
  • պայտաքիթ չղջիկ – 25 000 դրամ
  • լայնականջ ոզնի — 25 000 դրամ և այլն:
  1. թռչուններ՝
  • կրկնակտցար (дупель) — 100 000 դրամ
  • կտցար-կաչաղակ – 20 000 դրամ
  • մեծ իլիկակտցար — 100 000 դրամ
  • մեծ արորիկ — 100 000 դրամ
  • ոտնացուպիկ – 25 000 դրամ
  • հայկական որոր – 50 000 դրամ
  • դռլոն – 50 000 դրամ
  • հավալուսն — 200 000 դրամ
  • տարգալակտուց – 200 000 դրամ
  • մարմարյա մրտիմն – 100 000 դրամ
  • կարմրախածի սագ – 100 000 դրամ
  • սպիտակագլուխ բադ կամ սավկա – 100 000 դրամ
  • գիշանգղ — 400 000 դրամ
  • սև անգղ — 400 000 դրամ
  • մկնաճուռակ – 250 000 դրամ
  • սպիտակապոչ արծիվ – 250 000 դրամ
  • սապսան – 500 000 դրամ
  • բալոբան – 250 000 դրամ
  • մոխրագույն կռունկ – 300 000 դրամ
  • սև արագիլ – 100 000դրամ
  • կարապներ – 200 000 դրամ
  • մոխրագույն սագ – 100 000դրամ
  • քաջահավ – 75 000 դրամ
  • մեծ ձկնկուլ – 75 000 դրամ
  • փոքր ձկնկուլ – 100 000 դրամ
  • վայրի հնդկահավ (ուլար) – 250 000 դրամ
  • կովկասյան մարեհավ – 300 000 դրամ
  • գեղանի կռունկ – 100 000 դրամ
  • մարգահավ – 100 000 դրամ
  • արոսներ (մեծ, փոքր) – 250 000 դրամ
Posted in Նախագիծ, Ֆրանսերեն, Uncategorized

Les animaux

une pomme-խնձոր

une orange-նարինջ

une cerise-կեռաս

une kiwi-կիվի

une reche-դեղձ

un raisn-խախող

un abricot-ծիրան

une pasteque-ձմերուկ

une fraise-ելակ

une poire-տանձ

une prune-սալոր

un melon-սեխ

un citron-կիտրոն

un ananas-անանաս

un ane-էշ

une vache-կով

un mouton-ոչխար

un canard-բադ

une poule-հավ

une coq-աքլոր

une chat-կատու

une chevexe-այծ

un cheval-ձի

un loup- գայլ

un oure-արջ

un chein-շուն

Posted in Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Բուքը, երգը, երեխան։ Վանո Սիրադեղյան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։