Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

Վրաստան

  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանի տարածքը կազմում է 69,7 հազար կմ2, բնակչությունը կազմում է 4,3մլն մարդ, պետական կարգը նախագահական է։ Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք՝ Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ։ Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։ Չնայած ոչ մեծ տարածքին՝ Վրաստանի բնական պայմանները խիստ բազմազան են։ Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80% ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները։ Հյուսիսում մեծ Կովկասի, իսկ Հարավում փոքր կովկասի լեռներն են։ Դրանք միմյանց միացած են միջօրեկանի ուղղությամբ ձգվող Լիխի լեռներով։ Լեռների միջև ընկած են Ջավախքի սարահարթը (հարավում), արևմուտքում Կոլխիդայի դաշտավայրն է, արևելքում Ալազանի հովիտը։ Վրաստանի կլիման ծովափնյա գոտում խոնավ մերձարևադարձային է։ Դեպի արևելք կլիման դառնում է ավելի ցամաքային։ Այդ պատճառով էլ արևմուտքում տարածված են փարթամ անտառներ, իսկ արևելքում բերրի սևահողերով ծածկված տափաստանները։ Արևելքում այնքան չոր է, որ առանց ոռոգման մշակաբույսեր չեն աճում։ Արևմտյան և արևելյան մարզերի միջև սահմանագիծ է Լիխի լեռնաշղթան, որն արգելակում է արևմտյան խոնավ օդային զանգվածների մուտքը արևելք։ Վրաստանի խոշոր գետերն են Կուրը (Արգավի և Ալազան վտակներով) և Ռիոնը։ Գետերի ցանցը խիտ է հատկապես խոնավ արևմուտքում։ Վրաստանի բոլոր գետերն էլ մեծ անկման ու ջրառատության շնորհիվ ունեն ջրաէներգետիկ մեծ կարողություններ։ Գետերի ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակով; Վրաստանում լճեր շատ կան։ Դրանցից ամենախոշորը և ամենանշանավորը Ռիցան է իր գեղատեսիլ բնությամբ։ Հարուստ և բազմազան է Վրաստանի բուսական աշխարհը։ Այստեղ կան շատ էնդեմիկ բուսատեսակներ։ Վրաստանի տարածքի 40% ը ծածկված է անտառներով, և նա համարվում է տարածաշրջանի ամենաանտառապատ երկիրը։ Անտառներն ունեն արդյունաբերական, դաշտապաշտպան և առողջապահական նշանակություն։ Դրանք հարուստ են վայրի պտուղներով, հատապտուղներով, որսամթերվող կենդանիներով։ Լեռներում անտառներից վերև տարածվում են ալպյան մարգագետինները, որոնք ամառային հարմարավետ արոտավայրեր են։

2. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։ Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում։

3. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է։ Վրաստանի սևծովյան նավահանգիստներով են հիմնականում իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի, Ուկրանիայի և Եվրոպայի մյուս երկների հետ։

Սև ծովը ունի շատ կարևոր դեր(նշանակություն) Վրաստանի կյանքում; Քանի որ սևծովյան նավահանգիստներով են իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի, Ուկրանիայի և Եվրոպայի մյուս երկների հետ, այսինքն ստացվում է, որ Սև ծովը մեծ դեր ունի այդ երկրների տնտեսական կապերի միջև։ Ինչը որ լավ է նաև Վրաստանի համար։ Վրաստանի աշխարհագրական դիրքում նույնպես Սև ծովը(արևելյան ափը) դեր ունի։

4. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման նախադրյալներն են ՝ օգտակար հանածոները, ռեկրեացիոն ռեսուրսները, մեղմ կլիման, գետերը, լճերը, ծովը։

5. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։

Պատմությունը և աշխարհագրությունը Հայաստանին և Վրաստանին շնորհել են միմյանց հետ հարևանություն և ընձեռել են հսկայական կայսրությունների միջև բարդ գոյություն: Նրանց հարաբերությունը միշտ չէ, որ անամպ է եղել, սակայն, այնուամենայնիվ, մեծամասամբ այն բնութագրվում է  դրացիության և աջակցության ոգով: Այսօր էլ, չնայած որոշ գործոնների առկայության, որոնք այս երկու երկրներին մղում են հակառակ ուղղություններով, այնուամենայնիվ, նրանց հարաբերությունները, ըստ էության լավ են: Հայ-վրացական հարաբերությունները բնութագրվում են որոշակի ասիմետրիայով և գերակայությունների տարբերությամբ: Այսպես, Հայաստանի համար Վրաստանը նախ և առաջ դիտվում է  որպես կարևորագույն տարանցիկ երկիր, որը նրան կապում է  արտաքին աշխարհի հետ, քանզի Հայաստանի բեռնափոխադրումների գրեթե 75%-ը հենց Վրաստանով է անցնում: Վրաստանը հայերի հանրահայտ ուղևորական ուղղություններից մեկն է, ուր նրանք  մեկնում են բարեկամներին տեսակցելու կամ Սև ծովի  ափին հանգստանալու նպատակով:Հայաստանին վախեցնում է  վրաց-ռուսական նոր  լարվածության հնարավորությունը, ինչը լրջագույն վտանգ կստեղծի հայկական տարանցմանը, այդ թվում՝ Ռուսաստանից եկող գազամուղի անխափան գործելուն: 

Posted in MSKH, Հաշվետվություն, Կենսաբանություն, Uncategorized

Կաթված

Կաթված, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվում է հանկարծակի (մի քանի րոպե, ժամ տևող) տեղային և/կամ ընդհանուր գանգուղեղային նյարդաախտահարությամբ, որը կարող է տևել 24 և ավելի ժամ, կամ կարճ ժամանակահատվածում հիվանդին բերել մահվան՝ ուղեղային խանգարման պաթոլոգիայի հետևանքով (երբ գլխուղեղի նյարդային բջիջները մահանում են)[1]։ Կաթվածների թվին են դասվում ուղեղի կաթվածը, ուղեղի արյան զեղումը, գանգուղեղային վնասվածքի պատճառով ուղեղի արյան զեղումը: Գոյություն ունի կաթվածի 2 հիմնական տեսակ. իշեմիկ` արյան հոսքի պակասեցման հետևանքով և հեմոռագիկներուղեղային արյունազեղման հետևանքով[1]։ Դրանք բերում են գլխուղեղի մի մասում ոչ նորմալ աշխատանքին[1]։ Կաթվածի ախտանշանները տարբեր են և կախված են, թե գլխուղեղի որ հատվածն է ախտահարված։ Դրանք կարող են ընդգրկել մարմնի մի կեսում շարժումների և զգացողությունների սահմանափակումը, ընկալման և խոսելու անհնարինությունը, գլխապտույտը, տեսադաշտի մի կեսի սահմանափակումը և այլն[2][3]։ Այս նշանները հաճախ ի հայտ են գալիս անմիջապես կաթվածի սկսելուց հետո[3]։ Եթե ախտանշանները տևում են մեկ կամ երկու ժամից պակաս, ապա խոսքը գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարման կամ փոքր ինսուլտի մասին է (անցողիկ իշեմիկ գրոհ – ԱԻԳ)[3]։ Հեմոռագիր կաթվածը կարող է նաև արտահայտվել տարբեր ուժգնության գլխացավերով[3]։ Կաթվածի ախտանշանները կարող են լինել մնայուն[1]։ Երկարատև ընթացքի դեպքում կաթվածը կարող է բարդանալ` ուղեկցվելով թոքաբորբով կամ միզարձակման կառավարման անհնարինությամբ[3]։

Կաթվածի գլխավոր ռիսկի գործոնն է հանդիսանում բարձր զարկերակային ճնշումը[4]։ Այլ ռիսկեր են հանդիսանում նաև ծխելը, ճարպակալումը, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակըշաքարային դիաբետը, նախկինում ունեցած գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ գրոհները, նախասրտերի շողացումը և այլն[2][4]։ Իշեմիկ կաթվածի հիմնական պատճառը արյան հոսքի արգելակումն է, չնայած կան նաև պակաս տարածված այլ պատճառներ[5][6][7]։ Հեմոռագիկ կաթվածի պատճառը արյունահոսությունն է անմիջապես ուղեղի հյուսվածքի կամ ուղեղի և թաղանթների միջև[5][8]։ Արյունահոսություն կարող է առաջանալ գլխուղեղը սնուցող անոթների անևրիզմաների (պարկանման լայնացում) պատռման դեպքում[5]։ Ախտորոշումը դրվում է կլինիկական և նյարդաբանական հետազոտության, ինչպես նաև նեյովիզուալիզացիոն հետազոտությունների (ՀՏՄՌՏ) հիման վրա[9]։ Այլ հետազոտություններն անհրաժեշտ են առկա ռիսկերը գնահատելու և այլ հիվանդություններ բացառելու նպատակով[9]։ Արյան մեջ գլուկոզի մակարդակի իջեցումը կարող է բերել նմանատիպ ախտանիշների[9]։

Կանխարգելումը ներառում է պայքար ռիսկի գործոնների դեմ՝ օրինակ ասպիրինիստատինների օգտագործումը, վիրահատական եղանակով առկա անոթային խնդիրների վերացումը (նեղացում, անևրիզմա), պայքար նախասրտերի շողացաման դեմ և հակամակարդիչների օգտագործում[2]։ Կաթվածը կամ ԱԻԳ-ը հաճախ պահանջում են անհապաղ բուժօգնություն[1]։ Իշեմիկ կաթվածը հաճախ հայտնաբերվում է հիվանդության սկզբից մի քանի ժամ հետո և բուժվում է դեղորայքային և վիրահատական ճանապարհով՝ մակարդուկի քայքայման կամ հեռացման ճանապարհով[2]։ Ասպիրինի օգտագործումը այս պարագայում պարտադիր է, քանի որ այն օգնում է կանխարգելել կաթվածի օջախի մեծացումը[2]։ Որոշ դեպքերում հեմոռագիկ կաթվածը նպատակահարմար է բուժել վիրաբուժական ճանապարհով[2]։ Բուժման մեջ մտնում է նաև վերականգնողական բուժումը, որի նպատակն է վերականգնել կաթվածի հետևանքով կորցրած ֆունկցիաները։ Այն առավել արդյունավետ է անցկացնել հատուկ վերականգնողական կենտրոններում, որոնք մասնագիտացված են հետկաթվածային խնդիրների վրա։ Ցավոք, նման կենտրոնները ոչ մեծ տարածում ունեն և ոչ միշտ են հասանելի[2]։

2013 թվականին աշխարհում մոտ 6.9 մլն. մարդ ունեցել է իշեմիկ և 3.4 մլն. մարդ՝ հեմոռագիկ կաթված[10]։ 2015 թվականի տվյալներով մոտ 42.4 մլն. մարդ նախկինում ունեցել է կաթված և դեռևս կենդանի է[11]։  1990-2010 թվականներին տարեկան կաթվածների դեպքերն ընդհանուր առմամբ աճել են 10%-ով[12]։ 2015 թվականի տվյալներով, կաթվածը երկրորդ մահացու հիվանդությունն էր սրտի արյան շրջանառության հիվանդություններից հետո, և կազմել է 6.3 մլն. մահվան դեպք (ընդհանուր մահվան դեպքերի 11%-ը)[13]։ Մոտ 3 մլն. դեպք եղել է իշեմիկ ինսուլտի և 3.3 մլն. դեպք՝ հեմոռագիկ ինսուլտի հետևանքով[13]։ Կաթված ունեցած մարդկանց մոտ կեսը ապրում է մեկ տարուց պակաս[2]։ Ընդհանուր առմամբ, ինսուլտների մոտ երկու երրորդը լինում է 65-ն անց հասակում[12]։

Posted in English 12, MSKH, Նախագիծ, Uncategorized

English classwork

The first sentence is in the ACTIVE VOICE. Choose the most correct way of saying the same thing in the PASSIVE VOICE:

1. They were interviewing her for the job.
She ________________ for the job.
  was being interviewed
  was interviewed
  has been interviewed

2. Tom is writing the letter.
The letter ________________ by Tom.
  was written
  is being written
  has been written

3. Everyone understands English.
English ________________ by everyone.
  is understood
  has been understood
  was understood

4. The employees brought up this issue during the meeting.
This issue ________________ by the employees during the meeting.
  has been brought up
  is brought up
  was brought up

5. The professor told him not to talk in class.
He ________________ by the professor not to talk in class.
  has been told
  was told
  was being told

6. They say that women are smarter than men.
Women ________________ to be smarter than men.
  were being said
  were said
  are said

7. The fire has destroyed the house.
The house ________________ by the fire.
  has been destroyed
  was being destroyed
  is destroyed

8. She would have told you.
You ________________ by her.
  would have been told
  would be told
  were being told

9. She would reject the offer.
The offer ________________ by her.
  will have been rejected
  would be rejected
  will be rejected

10. This surprises me.
I ________________ by this.
  would have been surprised
  will be surprised
  am surprised

Posted in English 12, MSKH, Նախագիծ, Uncategorized

English classwork

A New Year A New Start

Think about your New Year’s resolutions and your happiest memories of the past year.  Consider short-term and long-term goals and think about the paths you can take to make your dreams come true.

If you could have a New Year’s wish, what would it be?

I wish the coming New Year to be a peaceful, calm, and most importantly healthy year.

What are you the most excited for in the coming year?

I want the coming New Year to be healthy, successful and year without loss, this excites me the most.

If you could celebrate the new year from anywhere in the world, where would you go?

I would like to go and celebrate the New Year in the United States of America. I would love to see how the new year goes there, how people are preparing for the New Year there. What traditions are there or what interesting games are organized? I would like to go and see all this.

Why?

I think it will be very interesting to celebrate the New Year there. Because there will be something new for me, a new environment, new people, new places. All this for me will be a part of that year.

Posted in English 12, MSKH, Հաշվետվություն, Նախագիծ, Uncategorized

Present Simple Passive

Let/be allowed to
Describing a person’s age
pages 42,43,44

Page 42, exercise 3 a.

1=D

2=F

3=C

4=B

5=E

6=A

Page 42, exercise 3 b.

1. 9 years old.

2. 1 to 6

3. 11

4. 12-18

5. 19

6. 60

Page 43, exercise 5 b.

Rule: Use let to say you do or don’t have permission to do something.

Use allowed to to say that someone gives or doesn’t give you permission to do something.

Page 43, exercise 5 c.

2. You can take photos in the museum, but you can’t allowed to use a flash.

3. It’s OK to take our bikes into the park, Steve-we don’t allowed to cycle there.

4. There’s a river in our town, but we don’t allowed to swim in it.

5. My dad smokes but he, isn’t allowed to smoke at home.

6. Don’t you allowed to use your mobile phone at school?

Page 43, exercise 5 d.

2. My parents let me watch the late-night film on Fridays.

3. I don’t let him use my computer.

4. The teachers don’t let us run in the corridors at my school.

5. The head teacher doesn’t let us wear trainers to school.

6. My dad lets me drive our car sometimes.https://www.youtube.com/embed/XQDJuMGZF8k?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=en&autohide=2&wmode=transparent

Rewrite the sentences in passive voice.

  1. He opens the door. – The door is opened by him.
  2. We set the table. – The table is set by us.
  3. She pays a lot of money. – A lot of money is paid by her.
  4. I draw a picture. – A picture is drawn by me.
  5. They wear blue shoes. – Blue shoes are worn by them.
  6. They don’t help you. – You aren’t helped by them.
  7. He doesn’t open the book. – The book isn’t opened by him.
  8. You do not write the letter. – The letter is not written by you.
  9. Does your mum pick you up? – Are you picked up by your mom?
  10. Does the police officer catch the thief? – Is the thief caught by the police officer?
Posted in MSKH, Հաշվետվություն, Հասարակագիտություն, Uncategorized

Հասարակական հարաբերություններ

Պատասխանել հետևյալ հարցերին.

  • Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար:
  • Ես կարծում եմ, որ պատասխանատու չենք մեր ընկերների արարքների համար, որովհետև ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի, եվ ինչպես անի։
  • Արդյո՞ք մենք պարտավոր ենք մեր ընկերներին հետ պահելու սխալներից: Պատախանը հիմնավորեք:
  • ոչ քանի որ մենք չենք որոշում նրանց փոխարեն և մենք պարտավոր չենք հետ պահել նրանց սակայն մենք կարող ենք այն զգուշացնել։
  • Արդյո՞ք կենդանիները կարող են ընկերություն անել:
  • այո քանի որ նրանք էլ ունեն շփման և բազմացման կարիք
  • Արդյո՞ք մարդիկ կարող են ընկերություն անել կենդանիների հետ:
  • շատ ընտանի կենդանիներ ունեն խնամքի կաիրք այդ պատճառով այո
  • Կարո՞ղ են տարիքային տարբերություն ունեցող մարդիկ ընկերություն անել:
  • այո ես ինքս էլ ունեմ նման ընկերներ
  • Ինչո՞վ են տարբերվում ընկերական հարաբերությունները մարդկանց միջև գոյություն ունեցող այլ հարաբերություններից:
  • «Իսկական ընկերոջը ճանաչում են ուրախության, հաջողության ժամանակ»: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
  • ոչ քանի որ իրական ընկերները միշտ քո կողքին են թե ուրախության և թե տխրության պահին։

Posted in MSKH, Հաշվետվություն, Նախագիծ, Երկրաչափություն, Uncategorized

Առաջադրանքներ երկրաչափությունից կրկնողություն 02.04.2021

  1. Այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը՝ ոչ կոչվում է սեղան:
  2. Ինչպես են կոչվում սեղանի զուգահեռ կողմերը հիմքեր:
  3. Ի՞նչ է սեղանի միջին գիծը սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:
  4. Ո՞րն է եռանկյան մակերեսի հաշվման կանոնը եռանկյան մակերեսը հավասար է հիմք և բարձրություն արտադրյալի կեսին։
  5. Ինչի՞ է հավասար ուղղանկյան մակերեսը ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին:
  6. Ինչի՞ է հավասար քառակուսու մակերեսը քառակուսու մակերեսը հավասար է, հիմքի և բարձրության արտադրյալին կամ այլ ձև կողմի քառակուսուն:
  7. Ուղղանկյուն եռանկյան մակերեսը հավասար է ուղղանկյուն եռանկյան մակերեսը հավասար է էջերի կիսարտադրյալին:
  8. Մի ուղղի վրա չգտնվող որևէ երեք կետ հատվածներով միացնելով կստացվի եռանկյուն:
  9. Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով համընկնում են:
  10. Գրիր եռանկյուների հավասարության երկրորդ հայտանիշը եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:
  11. Պնդումը, որի ճշմարիտ լինելը հաստատվում է մաթեմատիկական դատողությունների միջոցով կոչվում է___
  12. Հավասար եռանկյունների մեջ համապատասխանաբար հավասար կողմերի դիմաց ընկած են հավասար անկյուններ:
  13. Ուղղանկյուն եռանկյա սուր անկյունների գումարը հավասար է 90:
  14. Զուգահեռագծի մակերեսը հաշվելու կանոոնը զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա հիմքի և բարձրության արտադրյալին:
  15. Կից անկյունների գումարը հավասար է՝ 180:
  16. Երկու հատվող ուղիներով առաջած անկյունը հավասար է 37 աստիճան, գրիր մնացած անկյունների աստիճաաին չափերը_________: