Posted in MSKH, Հաշվետվություն, Նախագիծ, Ֆրանսերեն

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս տարի ես ընտրեցի ֆրանսերենի խումբը ու սովորոեցի շատ նոր բաներ։Մանկուց շատ եմ սիրել ֆրանսերենը ու ցանկացել եմ սովորել սակայն հնարավորություն չեմ ունեցել սովորելու և շատ ուրախ եմ որ այս տարի հնարավորություն եմ ունեցա սովորել ֆրանսերեն։

Իմ կատարած աշխատանքները

Եղանակներ

Խոհանոց

Բաղադրատոմս

Իմ ընտրած մուլտֆիլմը

Մրգեր

Թարգմանություն

Բարև ես եմ

Posted in Հաշվետվություն, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Սրտամկանի ինֆարկտ

Սրտամկանի ինֆարկտ (ՍԻ), այլ կերպ անվանում են սրտի կաթված, առաջանում է, երբ սրտի որևէ հատվածում նվազում կամ դադարում է արյունահոսքը, բերելով սրտամկանի վնասման[3]: Ամենահաճախ դիտվող ախտանիշը կրծքավանդակի ցավն է կամ անհարմարության զգացումը սրտի շրջանում, որը կարող է ճառագայթել դեպի ուս, ձեռք, մեջք, պարանոց կամ ծնոտ[3]։ Հաճախ այն դիտվում է կրծքավանդակի ձախ կեսի կենտրոնում և տևում է մի քանի րոպեից ավելի[3]։ Անհարմարության զգացումը կարող է ընկալվել որպես այրոց[3]։ Այլ ախտանիշներից կարող են դիտվել շնչարգելությունսրտխառնոց, արտահայտված թուլություն, սառը քրտինք կամ հոգնածության զգացում[3]։ Մարդկանց 30%-ի շրջանում ընթանում է ատիպիկ ախտանիշներով[4]։ Կանայք հաճախ դիմում են առանց կրծքավանդակի ցավերի գանգատի, դրա փոխարեն ունենում են պարանոցի, ձեռքի ցավեր կամ հոգնածության զգացում[5]։ 75 տարեկանից բարձր անձանց շրջանում 5%-ը նախկինում ունեցել են ՍԻ՝ աննշան ախտանիշներով կամ անախտանիշ[6]։ ՍԻ-ը կարող է բերել սրտային անբավարարության, անկանոն ռիթմի, կարդիոգեն շոկի կամ սրտի կանգի[7][8]։

ՍԻ-ների մեծ մասը պայմանավորված է պսակաձև զարկերակների հիվանդությամբ[7]։ Ռիսկի գործոններից են բարձր զարկերակային ճնշումըծխելըդիաբետը, ցածր ֆիզիկական ակտիվությունըճարպակալումըխոլեստերոլի բարձր քանակը, վատ սննդակարգըալկոհոլի չարաշահումը և այլն[9][10]։ ՍԻ-ի առաջացման հիմնական մեխանիզմը պսակաձև զարկերակի ամբողջական փակումն է պատռված աթերոսկլերոտիկ վահանիկով[7]։ Ոչ այնքան հաճախ ՍԻ պատճառը պսակաձև զարկերակի կծկումներն են, որոնք կարող են առաջանալ կոկաինից, արտահայտված հուզական սթրեսիցգերսառեցումից և այլն[11][12]։ Ախտորոշման համար կիրառվում են բազմաթիվ հետազոտություններ, ներառյալ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ), արյան հետազոտությունը և պսակաձև անոթագրությունը[13]։ ԷՍԳ-ն սրտի էլեկտրական ակտիվության գրանցման մեթոդ է և կարող է հաստատել ST սեգմենտի բարձրացումը, եթե այն առկա է[4][14]։ Հաճախ կիրառվող արյան հետազոտություններից են տրոպոնինի որոշումը և, ավելի քիչ, կրեատին կինազա MB-ի որոշումը[13]։

ՍԻ-ի բուժումը անհետաձգելի է[15]։ Ասպիրինը կասկածվող ՍԻ-ի դեպքում անհապաղ կիրառման ընտրության դեղ է[16]։ Նիտրոգլիցերինը կամ օպիոիդները կարող են տրվել հիվանդին ցավի մեղմացման համար, սակայն սրանք վերջնական արդյունքի վրա չեն ազդում[4][16]։ Թթվածնի ցածր քանակությամբ և շնչարգելությամբ հիվանդներին խորհուրդ է տրվում թթվածին տալ[16]։ ST բարձրացումով ՍԻ-ի դեպքում, բուժման հիմնական նպատակը դեպի սիրտ արյան հոսքի վերականգնումն է, և ներառում է՝ միջմաշկային պսակաձև զարկերակի ստենտավորում, որի ժամանակ պսակաձև զարկերակը լայնացվում է և կարող է տեղադրվել ստենտ, կամ թրոմբալուծում, որի դեպքում արգելքը վերացվում է դեղորայքի միջոցով[4]։ Առանց ST բարձրացման ՍԻ-ի դեպքում բուժման համար հիվանդին տալիս են հեպարին, իսկ բարձր ռիսկային խմբի հիվանդներին կատարվում է ստենտավորում[16]։ Բազմաթիվ պսակաձև զարկերակների խցանման և դիաբետի դեպքում ավելի ցանկալի է կատարել պսակաձև զարկերակի շունտավորման վիրահատություն, քան անգիոպլաստիկան[17]։ ՍԻ-ից հետո խորհուրդ է տրվում կենսակերպի փոփոխություն, երկարատև բուժում ասպիրինով, բետա պաշարիչներով և ստատիններով[4]։

Աշխարհում, միայն 2015 թվականին մոտավորապես 15,9 մլն ՍԻ դեպք է արձանագրվել[18]։ Ավելի քան 3 մլն մարդ ունեցել են ST բարձրացումով ՍԻ, և ավելի քան 4 մլն՝ առանց ST բարձրացման ՍԻ[19]։ ST բարձրացումով ՍԻ մոտ 2 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քան կանանց[20]։ ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 1 մլն մարդ ունենում է ՍԻ[7]։ Զարգացած երկրներում մահացության ռիսկը ST բարձրացումով ՍԻ համար մոտ 10% է[4]։ ՍԻ-ն ամբողջ աշխարհում երիտասարդացել է 1990-2010 թվականների ընթացքում[21]։ 2011 թվականին ՍԻ համարվում էր հոսպիտալացման ցուցումների մեջ 5 ամենաթանկարժեքներից մեկը, և արժեր մոտ 11,5 մլրդ $ համապատասխանաբար 612,000 հոսպիտալացման համար[22]։

Posted in MSKH, Հաշվետվություն, Կենսաբանություն, Uncategorized

Կաթված

Կաթված, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվում է հանկարծակի (մի քանի րոպե, ժամ տևող) տեղային և/կամ ընդհանուր գանգուղեղային նյարդաախտահարությամբ, որը կարող է տևել 24 և ավելի ժամ, կամ կարճ ժամանակահատվածում հիվանդին բերել մահվան՝ ուղեղային խանգարման պաթոլոգիայի հետևանքով (երբ գլխուղեղի նյարդային բջիջները մահանում են)[1]։ Կաթվածների թվին են դասվում ուղեղի կաթվածը, ուղեղի արյան զեղումը, գանգուղեղային վնասվածքի պատճառով ուղեղի արյան զեղումը: Գոյություն ունի կաթվածի 2 հիմնական տեսակ. իշեմիկ` արյան հոսքի պակասեցման հետևանքով և հեմոռագիկներուղեղային արյունազեղման հետևանքով[1]։ Դրանք բերում են գլխուղեղի մի մասում ոչ նորմալ աշխատանքին[1]։ Կաթվածի ախտանշանները տարբեր են և կախված են, թե գլխուղեղի որ հատվածն է ախտահարված։ Դրանք կարող են ընդգրկել մարմնի մի կեսում շարժումների և զգացողությունների սահմանափակումը, ընկալման և խոսելու անհնարինությունը, գլխապտույտը, տեսադաշտի մի կեսի սահմանափակումը և այլն[2][3]։ Այս նշանները հաճախ ի հայտ են գալիս անմիջապես կաթվածի սկսելուց հետո[3]։ Եթե ախտանշանները տևում են մեկ կամ երկու ժամից պակաս, ապա խոսքը գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարման կամ փոքր ինսուլտի մասին է (անցողիկ իշեմիկ գրոհ – ԱԻԳ)[3]։ Հեմոռագիր կաթվածը կարող է նաև արտահայտվել տարբեր ուժգնության գլխացավերով[3]։ Կաթվածի ախտանշանները կարող են լինել մնայուն[1]։ Երկարատև ընթացքի դեպքում կաթվածը կարող է բարդանալ` ուղեկցվելով թոքաբորբով կամ միզարձակման կառավարման անհնարինությամբ[3]։

Կաթվածի գլխավոր ռիսկի գործոնն է հանդիսանում բարձր զարկերակային ճնշումը[4]։ Այլ ռիսկեր են հանդիսանում նաև ծխելը, ճարպակալումը, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակըշաքարային դիաբետը, նախկինում ունեցած գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ գրոհները, նախասրտերի շողացումը և այլն[2][4]։ Իշեմիկ կաթվածի հիմնական պատճառը արյան հոսքի արգելակումն է, չնայած կան նաև պակաս տարածված այլ պատճառներ[5][6][7]։ Հեմոռագիկ կաթվածի պատճառը արյունահոսությունն է անմիջապես ուղեղի հյուսվածքի կամ ուղեղի և թաղանթների միջև[5][8]։ Արյունահոսություն կարող է առաջանալ գլխուղեղը սնուցող անոթների անևրիզմաների (պարկանման լայնացում) պատռման դեպքում[5]։ Ախտորոշումը դրվում է կլինիկական և նյարդաբանական հետազոտության, ինչպես նաև նեյովիզուալիզացիոն հետազոտությունների (ՀՏՄՌՏ) հիման վրա[9]։ Այլ հետազոտություններն անհրաժեշտ են առկա ռիսկերը գնահատելու և այլ հիվանդություններ բացառելու նպատակով[9]։ Արյան մեջ գլուկոզի մակարդակի իջեցումը կարող է բերել նմանատիպ ախտանիշների[9]։

Կանխարգելումը ներառում է պայքար ռիսկի գործոնների դեմ՝ օրինակ ասպիրինիստատինների օգտագործումը, վիրահատական եղանակով առկա անոթային խնդիրների վերացումը (նեղացում, անևրիզմա), պայքար նախասրտերի շողացաման դեմ և հակամակարդիչների օգտագործում[2]։ Կաթվածը կամ ԱԻԳ-ը հաճախ պահանջում են անհապաղ բուժօգնություն[1]։ Իշեմիկ կաթվածը հաճախ հայտնաբերվում է հիվանդության սկզբից մի քանի ժամ հետո և բուժվում է դեղորայքային և վիրահատական ճանապարհով՝ մակարդուկի քայքայման կամ հեռացման ճանապարհով[2]։ Ասպիրինի օգտագործումը այս պարագայում պարտադիր է, քանի որ այն օգնում է կանխարգելել կաթվածի օջախի մեծացումը[2]։ Որոշ դեպքերում հեմոռագիկ կաթվածը նպատակահարմար է բուժել վիրաբուժական ճանապարհով[2]։ Բուժման մեջ մտնում է նաև վերականգնողական բուժումը, որի նպատակն է վերականգնել կաթվածի հետևանքով կորցրած ֆունկցիաները։ Այն առավել արդյունավետ է անցկացնել հատուկ վերականգնողական կենտրոններում, որոնք մասնագիտացված են հետկաթվածային խնդիրների վրա։ Ցավոք, նման կենտրոնները ոչ մեծ տարածում ունեն և ոչ միշտ են հասանելի[2]։

2013 թվականին աշխարհում մոտ 6.9 մլն. մարդ ունեցել է իշեմիկ և 3.4 մլն. մարդ՝ հեմոռագիկ կաթված[10]։ 2015 թվականի տվյալներով մոտ 42.4 մլն. մարդ նախկինում ունեցել է կաթված և դեռևս կենդանի է[11]։  1990-2010 թվականներին տարեկան կաթվածների դեպքերն ընդհանուր առմամբ աճել են 10%-ով[12]։ 2015 թվականի տվյալներով, կաթվածը երկրորդ մահացու հիվանդությունն էր սրտի արյան շրջանառության հիվանդություններից հետո, և կազմել է 6.3 մլն. մահվան դեպք (ընդհանուր մահվան դեպքերի 11%-ը)[13]։ Մոտ 3 մլն. դեպք եղել է իշեմիկ ինսուլտի և 3.3 մլն. դեպք՝ հեմոռագիկ ինսուլտի հետևանքով[13]։ Կաթված ունեցած մարդկանց մոտ կեսը ապրում է մեկ տարուց պակաս[2]։ Ընդհանուր առմամբ, ինսուլտների մոտ երկու երրորդը լինում է 65-ն անց հասակում[12]։

Posted in English 12, Հաշվետվություն, Նախագիծ, Uncategorized

present perfect tense

English in Mind, pages 37-39

Fill in the simple form of the PRESENT PERFECT TENSE !

  1. Someone has eaten my apple.
  2. Oh no ! I have broken a window.
  3. My sister has started a new job recently.
  4. You haven’t left your homework on the bus. Here it is.
  5. have written my English essay.
  6. We already have finished our shopping.
  7. have lost all my money.
  8. John hasn’t gone to the supermarket. He’s still here.
  9. Your girlfriend has just phoned .
  10. Mr and Mrs Jackson haven’t seen the new film yet.
  11. Peter has never seen such a large dog,
  12. They have been living here for a long time.
  13. He’s late. He hasn’t arrived yet.
  14. Has he ever been to Australia ?
  15. have bought some new shows and a hat.

TEST ON PRESENT PERFECT

Test your knowledge on the Present Perfect. After submitting your answers, you will see how well you have done in the test.

TEST

WRITE THE PARTICIPLE FORM OF THE FOLLOWING VERBS.

  1. go → gone
  2. sing → sung
  3. be → been
  4. buy → bought
  5. do → did

COMPLETE THE TABLE IN PRESENT PERFECT SIMPLE.

positivenegativequestion
He has written a letter.He hasn’t written a letter.Has he written a letter?
They have stopped.They have not stopped.Have they stopped?
We have danced.We haven’t danced.Have we danced?
She has worked.She hasn’t worked.Has she worked?
Andy has slept.Andy has not slept.Has Andy slept?

WRITE SENTENCES IN PRESENT PERFECT SIMPLE.

  1. they / ask / a question – They have asked a question.
  2. he / speak / English – He has spoke English.
  3. I / be / in my room – I have been in my room.
  4. we / not / wash / the car – We haven’t wash the car.
  5. Annie / not / forget / her homework – Annie hasn’t forget her homework.

WRITE QUESTIONS IN PRESENT PERFECT SIMPLE.

  1. they / finish / their homework – Have they finished their homework?
  2. Sue / kiss / Ben – Has Sue kissed ben?
  3. the waiter / bring / the tea – Has the waiter bring the tea?
  4. Marilyn / pay / the bill – Has Marylin pay the bill?
  5. you / ever / write / a poem – Have you ever write a poem?

ASK FOR THE INFORMATION IN THE BOLD PART OF THE SENTENCE.

  1. They have talked about art at school. – Where have they talked about art?
  2. Jane has got a letter. – What has Jane got?
  3. Oliver has cooked dinner. – Who has cooked dinner?
  4. Caron has read seven pages. – How many pages has Caron read?
  5. You have heard the song 100 times. – How many times did you hear the song?
Posted in English 12, MSKH, Հաշվետվություն, Նախագիծ, Uncategorized

Present Simple Passive

Let/be allowed to
Describing a person’s age
pages 42,43,44

Page 42, exercise 3 a.

1=D

2=F

3=C

4=B

5=E

6=A

Page 42, exercise 3 b.

1. 9 years old.

2. 1 to 6

3. 11

4. 12-18

5. 19

6. 60

Page 43, exercise 5 b.

Rule: Use let to say you do or don’t have permission to do something.

Use allowed to to say that someone gives or doesn’t give you permission to do something.

Page 43, exercise 5 c.

2. You can take photos in the museum, but you can’t allowed to use a flash.

3. It’s OK to take our bikes into the park, Steve-we don’t allowed to cycle there.

4. There’s a river in our town, but we don’t allowed to swim in it.

5. My dad smokes but he, isn’t allowed to smoke at home.

6. Don’t you allowed to use your mobile phone at school?

Page 43, exercise 5 d.

2. My parents let me watch the late-night film on Fridays.

3. I don’t let him use my computer.

4. The teachers don’t let us run in the corridors at my school.

5. The head teacher doesn’t let us wear trainers to school.

6. My dad lets me drive our car sometimes.https://www.youtube.com/embed/XQDJuMGZF8k?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=en&autohide=2&wmode=transparent

Rewrite the sentences in passive voice.

  1. He opens the door. – The door is opened by him.
  2. We set the table. – The table is set by us.
  3. She pays a lot of money. – A lot of money is paid by her.
  4. I draw a picture. – A picture is drawn by me.
  5. They wear blue shoes. – Blue shoes are worn by them.
  6. They don’t help you. – You aren’t helped by them.
  7. He doesn’t open the book. – The book isn’t opened by him.
  8. You do not write the letter. – The letter is not written by you.
  9. Does your mum pick you up? – Are you picked up by your mom?
  10. Does the police officer catch the thief? – Is the thief caught by the police officer?
Posted in Հաշվետվություն, Նախագիծ, Երկրաչափություն, Uncategorized

երկրաչափություն դաս 1

1)Գծիր 2սմ շառավղով շրջանագիծ, նշիր կենտրոնը O տառով:

2) Որքա՞ն է շրջանագծի տրամագիծը, եթե նրա շառավիղը հավասար է 1դմ 8սմ:

(1դմ 8սմ) . 2 = 3դմ 6սմ

3)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա: Օ-ն շրջանագծի կենտրոնն է: Համեմատեք OA ևՕB հատվածները:

OA և OB հատվածները իրար հավասար են:

4)A կետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից յոթ է, իսկ շրջանագծի շառավիղը վեց է: Գտնվում է արդյոք A կետը շրջանագծի վրա: Գծիր գծագիրը:

5)A և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է: Ինչպիսին է AOB եռանկյունը:

6)A և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <AOB=60աստ.: Ապացուցեք, որ այդ եռանկյունը հավասարակողմ է:

60 . 3=180

А = B

C = A, B

7)A և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <OBA=36աստ.,  Գտեք AOB եռանկյան բոլոր անկյունները:

OBA = ABO = 36o

ABO = 36o

36 . 2 = 72

180 — 72 = 108

AOB = 108o

Posted in MSKH, Հաշվետվություն, Հասարակագիտություն, Uncategorized

Հասարակական հարաբերություններ

Պատասխանել հետևյալ հարցերին.

  • Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար:
  • Ես կարծում եմ, որ պատասխանատու չենք մեր ընկերների արարքների համար, որովհետև ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի, եվ ինչպես անի։
  • Արդյո՞ք մենք պարտավոր ենք մեր ընկերներին հետ պահելու սխալներից: Պատախանը հիմնավորեք:
  • ոչ քանի որ մենք չենք որոշում նրանց փոխարեն և մենք պարտավոր չենք հետ պահել նրանց սակայն մենք կարող ենք այն զգուշացնել։
  • Արդյո՞ք կենդանիները կարող են ընկերություն անել:
  • այո քանի որ նրանք էլ ունեն շփման և բազմացման կարիք
  • Արդյո՞ք մարդիկ կարող են ընկերություն անել կենդանիների հետ:
  • շատ ընտանի կենդանիներ ունեն խնամքի կաիրք այդ պատճառով այո
  • Կարո՞ղ են տարիքային տարբերություն ունեցող մարդիկ ընկերություն անել:
  • այո ես ինքս էլ ունեմ նման ընկերներ
  • Ինչո՞վ են տարբերվում ընկերական հարաբերությունները մարդկանց միջև գոյություն ունեցող այլ հարաբերություններից:
  • «Իսկական ընկերոջը ճանաչում են ուրախության, հաջողության ժամանակ»: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
  • ոչ քանի որ իրական ընկերները միշտ քո կողքին են թե ուրախության և թե տխրության պահին։