Posted in English 12, MSKH, Uncategorized

Test

Reading (max. 15 min)

If you think of the jobs robots could never do, you would probably put doctors and teachers at the top of the list. It’s easy to imagine robot cleaners and factory workers, but some jobs need human connection and creativity. But are we underestimating what robots can do? In some cases, they already perform better than doctors at diagnosing illness. Also, some patients might feel more comfortable sharing personal information with a machine than a person. Could there be a place for robots in education after all?

British education expert Anthony Seldon thinks so. And he even has a date for the robot takeover of the classroom: 2027. He predicts robots will do the main job of transferring information and teachers will be like assistants. Intelligent robots will read students’ faces, movements and maybe even brain signals. Then they will adapt the information to each student. It’s not a popular opinion and it’s unlikely robots will ever have empathy and the ability to really connect with humans like another human can.

One thing is certain, though. A robot teacher is better than no teacher at all. In some parts of the world, there aren’t enough teachers and 9–16 per cent of children under the age of 14 don’t go to school. That problem could be partly solved by robots because they can teach anywhere and won’t get stressed, or tired, or move somewhere for an easier, higher-paid job.

Those negative aspects of teaching are something everyone agrees on. Teachers all over the world are leaving because it is a difficult job and they feel overworked. Perhaps the question is not ‘Will robots replace teachers?’ but ‘How can robots help teachers?’ Office workers can use software to do things like organise and answer emails, arrange meetings and update calendars. Teachers waste a lot of time doing non-teaching work, including more than 11 hours a week marking homework. If robots could cut the time teachers spend marking homework and writing reports, teachers would have more time and energy for the parts of the job humans do best.

Are the sentences True or False?

  1. Most jobs seem as if they can be done by robots or computers.

True    False

  • Robots are always better at diagnosing illnesses than doctors.

True    False

  •  Many experts agree robots will replace teachers by 2027.

True    False

  •  One advantage of robot teachers is that they don’t need to rest.

True    False

  •  Robot assistants could help teachers by marking homework and writing reports.

True    False

  •  Some teachers use robots to reduce their time answering emails and marking homework.

True   False

Writing (max. 15 min)

Write an essay on the following theme /100-150 words/

My lifestyle thirty years ago and thirty years later. Which are the advantages and disadvantages of both lifstyles?

Grammar (max. 7 min)

  1. Write the sentence so that it has a similar meaning to the first sentence.
  2. Jack really likes football and never misses a matchCrazy

Jack is crazy about football and never misses a match

  • My uncle worked on a sailing boat until he was thirty. Was

My uncle was working on a sailing boat until he was thity.

  • John participated in a swimming competition last week. Part

John took part is a swimming competition last week.

  • June and I had a game of tennisAgainst

June and I had a game of tennis against each other.

  • I played chess almost every day when I was youngUsed

I used to play chess almost every day when I was young.

  • Volleyball doesn’t really interest meIn

I don’t really find interest in volleyball.

  • Young children like Disneyland. Popular

Disneyland is popular whit young children.

  • Choose the correct answer
  • It’s the first time  ————- all the answers right in a test!
  • I’ve got
  • I’d got
  • I’ve been getting
  • I’d been getting
  • The exam —————– when Jimmy finally found the right room.
  • Has already started
  • Already started
  • Had already started
  • Already starts
  • ————that crossword for over an hour and you still haven’t finished it!
  • You’ve done
  • You’d done
  • You’ve been doing
  • You’d be doing
  • When they let us go in, we ————– outside the exam room for over half an hour.
  • Have stood
  • Had been standing
  • Have been standing
  • Are standing
  • Claire hasn’t finished her work ———-.
  • Already
  • Yet
  • Just
  • Ever

Choose the correct answer

  • I got ———– the car, turned the key and realised I didn’t have any petrol!
  • Into
  • Off
  • Onto
  • On
  • I hope our plane leaves on ———.
  • Timetable
  • Plan
  • Schedule
  • Hour
  • We had a long way to go so we ————- off very early
  • Made
  • Set
  • Put
  • Had
  • Public ———— in this city is quite good, and it’s not expensive.
  • Travel
  • Journey
  • Vehicle
  • Transport
  • It’s easier to travel abroad when you can speak  ————- language like English.
  • A strange
  • A foreign
  • An unknown
  • An outside
Posted in MSKH, Գրականություն, Uncategorized

Պայքար առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամեն ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:

— Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ
ցանկացել քեզ սպանել, ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Առաջադրանքներ

Ա․ Մեկնաբանե’ք հետևյալ հատվածները.

Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Իմ կարծիոքվ այս տողերում հեղինակը ցանկացել է ասել ըթերցողին հետևյալը՝ ամեն վայրկյան մարդ մտածում է իր մասին ուշադրություն չդարձնելով աշխարհին և որ հարկավոր է պայքարել սիրելով միմյանց։

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:

Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամեն ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Օմարը կարող էր վայրկյանների ընդացքում վերացնել իր 30 տարվա թշնամուն։Սակայն նիզակը խրելու պահին միայն նա հասկացավ,որ այդ 30 տարվա ընթացքում նա ոչմիանգամ չի ցանկացել սպանել թշնամուն։

Posted in MSKH, Իրավունք, Uncategorized

Աղմուկը գիշերվա ժամերին

Իմ կարծիքով գիշերվա ժամերին աղմկելը այդքան էլ հաճելի բան չէ քանի որ երբ մեկնել էի Գերմանիա ու այդ օրը առիթով հավաքվել էինք ու ժամը ութից հետք հարևանները զանգահարել էիրն ոստիկանություն քանիոր մենք խանգարել էին նրանց անդորրը Հայաստանում շտերս ուենք աղմկոտ հարևաններ ովքեր խանգարում են մեր անդորրը սակայն ոչ ոք ոստիկանություն չի զանգահարում։Շատ դեպքեր են եմ հիշում երբ Հայաստանում ժամը տասներկուսից հետո լսվել է հռավարության ձայներ ինչը դարձել է քունս խանգարելու մեծ պատճառը։

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Ստեփան Զորյան | Ճաշ

Ժամը չորսն է։Սոլոլակ թաղը ճաշում է։Օրվա այս պահին Թիֆլիսի այդ հարուստ թաղի արտաքին տեսքը խաղաղ է, ինչպես գյուղը հնձի ժամանակ։ Փողոցների և գրասենյակների ծանրախոհ կյանքն ու շարժումն անցել է սեղանատները, ուր, մարդկանց ձայներից բարձր հնչում է ափսեների, պատառաքաղների և դանակների զնգոց։ Սպասավորները մեկը մյուսի ետևից ել ու մուտ են անում խոհանոցից սեղանատուն, սեղանատնից խոհանոց։ Տիրում է մաքրություն, լիություն ու ձևականություն։ Մարդիկ ուտում են ծանր և խոսում անվրդով։Տոհմական քաղաքացի այրիացած Լևոն Ազիզյանը նույնպես ճաշում է իր սեփական տան երկրորդ հարկում։ Ընդարձակ ճաշասենյակի երկար սեղանի մոտ, որի վրա կարող է ճաշել քսանից ավելի մարդ, նա նստած է մենակ՝ կուրծքը ծածկած սպիտակ անձեռոցիկով, որի մի տուտը խրել է օձիքի մեջ։ Նրա ետևը, աջ ոտի վրա հենված, կանգնած է նրա սպասավորը, մոտ քառասուն տարեկան, ճերմակ գոգնոցով մի մարդ, որ միաժամանակ կատարում է և՛ խոհարարի պաշտոն, և՛ դռնապանի գործ։Պարոն Լևոնր, դանակն ու պատառաքաղը ձեռքին, դանդաղ ճաշում է և միևնույն ժամանակ խոսում սպասավորի հետ։ Զավակներ չունենալով և ծերության մոտեցող հասակում կնոջից զրկվելով, երկու տարի է ահա միշտ մենակ է ճաշում։ Բամբասանքից ու կողապուտից ազատ մնալու համար, նա երբեք ճաշի չի հրավիրում ազգականների ու ծանոթների, և ամեն օր ճաշն սկսում ու վերջացնում է սպասավորի հետ խոսելով։— Գրիգոր, որտեղի՞ց ես առնում այս միսը,— դառնում է հանկարծ սպասավորին։— Սալդաթսկի բազարից,— պաաաոխանում է սպասավորը թեքվելով և այնպիսի ձևով, կարծես տերը ծանր է լսում։— Ումնի՞ց։— Դարչոյից։— Ո՞վ է այդ Դարչոն։— Միս ծախող։— Հը՜մ,— գլուխը կախելով շարունակում է ուտել պարոն Լևոնը։— Ոչինչ, միսը լա՛վ միս է, բայց մի քիչ յուղոտ է։Սպասավորը զարմացած ուղղվում է կանգնած տեղը և նորից թեքվում դեպի տերը։— Երեկ դուք ասիք, որ ժարկոյի համար յուղոտ միս առնեմ,— հիշեցնում է նա։— Այո՛, ասացի՛, բայց ոչ այսքան յուղոտ։ Յուղոտ միսն այնքան էլ լավ չէ ժարկոյի համար։ Այս տեսակ միսը կարելի է գործածել չխրթմայի կամ սոուսի մեջ, բայց ոչ ժարկոյի, հասկանո՞ւմ ես, ո՛չ ժարկոյի։Նա նորից շարունակում է ուտել։— Մյուս անգամ էլ այսպիսի միս չառնես,— ասում է նա քիչ հետո.— Հանգուցյալն ամենևին չէր սիրում այսպիսի միս… Չե՞ս հիշում։ Ասում էր, որ այս տեսակ միսը վնաս է։ Եվ շատ ճիշտ էր ասում հանգուցյալը, երբ ժարկոյի միսը յուղոտ է լինում, մի տեսակ ծանր է մարսվում… Հասկանո՞ւմ ես։Սպասավորն անշարժ կանգնած նայում է տիրոջ ալեխառն մազերով գլխին, շարժվող ծնոտներին և մտածում, որ հանգուցյալ տիրուհին, իրոք, միս քիչ էր սիրում։— Հետո, Գրիգոր, գիտես ի՞նչ,— ձեռքը բարձրացնում է պարոն Լևոնը.— դու միսը շատ ես եփում, այնպես որ՝ գետնախնձորի պես փշրվում է… այնինչ այսպես չպետք է անել. պետք է եփել այնպես, որ մսի համը վրեն մնա… Մի անգամ կլուբում ժարկո եմ կերել՝ շա՛տ լավն էր. թերը, բանն այնպես տեղը, համով… հետն էլ մի երկու կտոր սերկևիլ…Պարոն Լևոնը մի պատառ միս կտրելով սկսում է հանդարտ ծամել։— Մեր կլուբի խոհարարն առհասարակ շատ ընտիր կերակուր է եփում,— շարունակում է նա,— և դա հասկանալի է, մարդը ռուս է, աշխարհ տեսած, հո մեր հայերի պես չի, որ գոմից դուրս են գալիս խոհարարություն անում… Դու չնեղանաս, Գրիգոր, ես քեզ չեմ ասում… Եթե ուզում ես, ես նրան կասեմ, որ մի քանի բան սովորեցնի քեզ։Գրիգորը մի ոտից հենվում է մյուսին և կոկորդը մաքրում։— Դուք էն օրն էլ խոստացաք, որ կասեք, բայց մոռանում եք,— նկատում է նա ժպտալով։— Կասե՛մ, Գրիգոր, կասեմ,— հանգստացնում է պարոն Լևոնը սպասավորին։— Կասեմ, հենց վաղը կասեմ, բայց դու էլ յուղոտ միս չառնես…Գրիգորը նորից նայում է տիրոջ գլխին, շարժվող ծնոտներին ու մտածում, որ տերը միշտ խոստանում է «վաղը», բայց միշտ էլ մոռանում է։ Նա նորից կոկորդը մաքրելով ուզում է մի բան ասել, բայց լռում է՝ տիրոջ ձեռքի շարժումը տեսնելով։— Գրիգոր, մյուս անգամ այդ Դարչոյին ասա, որ ժարկոյի համար լավ միս տա, առանց ոսկորի… Իմ կողմից խնդրի թող սուկի տա…— Սուկին ժարկո չի ըլի, պարոն,— ասում է Գրիգորն ամաչելով, որ նկատողություն է անտւմ տիրոջը։— Ինչո՞ւ չի լինի,— զարմանում է պարոնը սպասավորի խոսքի վրա,— ընդհակառակը… կլուբում միշտ եփում են, շատ լավն է լինում…Այս ասելով, նա ձեռքով նշան է անում, որ սպասավորը վերցնի ամանը։— Սա վերցրու, կատլետը բեր տեսնենք,— ասում է նա, մեջքը աթոռի թիկունքին հենելով ու հառաչելով։— Եթե կատլետն էլ սրա պես լինի, Գրիգոր, նշանակում է՝ այսօրվա ճաշդ չավ չի…Գրիգորը վերցնում է տիրոջ թերմացքը և գնում խոհանոց։ Մի քանի րոպեից նա վերադառնում է և կատլետը դնում տիրոջ առաջ ու երկյուղով մտածում, թե այս նոր բաժինը ինչպես դուր կգա։Պարոն Լևոնը մի քանի րոպե լուռ ճաշում է։ Սպասավորը, նրա ետևը կանգնած, դարձյալ նայում է նրա թիկունքին, գլխին ու ծնոտներին, որոնց շարժումից շարժվում են և նրա ականջները։— Գրիգոր։— Հրամմե՛։— Կատլետն այս ի՞նչ յուղով ես պատրաստում,– հարցնում է պարոն Լևոնը վշտալի դեմքով։— Կովի յուղով…— Կովի՞… բայց ինչո՞ւ այսպիսի համ է գալիս։ Կարծես երեք օրվա կերակուր լինի, այնպե՜ս ծանր է…Սպասավորը գունատված նայում է տիրոջը և լռում։ Նա չի ուզում պատասխանել, որովհետև նրան թվում է, որ եթե պատասխանի, պարոնը նոր հարցեր է տալու, ուստի և լռում է։ Իսկ պարոն Լևոնը շարունակում է միառժամանակ հանդարտ ուտել։— Գիտես ինչ, Գրիգոր,— ասում է նա քիչ հետո, գլուխը պնակից բարձրացնելով,— այսօրվա կատլետը այնքան էլ լավ չի, համ յուղն է կծված, համ էլ աղը շատ ես արել…Գրիգորն զգուշությամբ հազում է։— Էսօր՝ երեկվանից քիչ եմ աղ գցել,— ասում է նա ամբողջ իրանով առաջ թեքվելով։—- Երեկ որ ասիք աղի է, դրա համար էսօր աղը շատ քիչ եմ գցել։— Ընդհակառակը,— ասում է պարոն Լևոնը,— քեզ միայն թվացել է, թե քիչ ես գցել, եթե քիչ գցած լինեիր, այսպես չէր լինի։— Նա սրտի խորքից հառաչում է։— Է՜, հանգուցյալի մահից հետո, դու կերակուրներն այնքան էլ լավ չես պատրաստում, Գրիգոր։ Երբ հանգուցյալը կենդանի էր, հսկում էր, խորհուրդներ էր տալիս, և դրա համար կերակուրներն այնպես լավ էին դուրս գալիս։ Իսկ հիմա.. (նա նորից հառաչում է)։ Ես ասել եմ, էլի կասեմ, Գրիգոր, որ հայ խոհարարը կարգին կերակուր եփել չգիտի… Հայը, իսկապես, պետք է մնա ռանչպար, և ոչ թե խոհարար դառնա… Հայը կարող է, ճիշտ է, առևտուր անել, միրգ ծախել, բայց խոհարարությունը նրա բանը չի. հայը քուֆթից բացի ուրիշ բան չի կարողանում եփել։ Իսկ խոհարարը, Գրիգոր, ամեն բան պետք է իմանա, ամե՛ն բան… Հասկանո՞ւմ ես… Խոհարարությունն էլ արհեստ է, ինչպես դերձակությունը, ինչպես ոսկերչությունը… Խոհարարը պետք է հասկացող լինի… Հասկանո՞ւմ ես…Գրիգորի շրթունքները դողում են, հայտնի չէ՝ երկյուղի՞ց, թե հուզմունքից։— Եթե չեք հավանում, պարոն,— ասում է նա կերկերուն ձայնով,— ես կերթամ, ուրիշին բռնեցեք… Հինգ տարի Միրզոևի տանն եմ եղել, միշտ գոհ են մնացել, հիմի…— Ես հո քե՛զ չեմ ասում, հիմար,— խնդում է պարոն Լևոնը։— Ես ընդհանրապես եմ ասում, որ հայը խոհարարություն չգիտի, նա կարող է միայն լավ բանվոր լինել երկաթուղու վրա կամ ոտնաման սրբող փողոցներում, իսկ խոհարար կամ սպասավոր երբեք… (նա մի փոքր լռում է)։ Ա՛յ, դու էլ, ճիշտ է, խոհարարություն և սպասավորություն ես անում, բայց ձևը չգիտես, Գրիգոր… Չգիտես, օրինակ, թե որքան աղ պիտի գցել մի ֆունտ մսին, չգիտես, թե ինչ տեսակ յուղն է լավը, իսկ դա հասարակ բան չի… Եթե մի խորհուրդ տվող չլինի քեզ, դու միշտ կսխալվես, Գրիգոր… Ա՛յ, ինչ եմ ասել, ուրիշ բան են ռուսն ու վրացին։ Նրանք ստեղծված են հենց խոհարարության համար. մաքո՛ւր, ժի՛ր, հասկացո՛ղ…Գրիգորի շրթունքները նորից դողում են։— Եթե չեք հավանում, վրացի բռնեցեք,— ասում է նա այս անգամ հուզված, դողացող ձայնով,— ես կերթամ։Ու, խոսքի կեսը բերանում, ուղղվում է դեպի դուռը։— Սպասի՛ր, Գրիգոր, սպասի՛ր,— կանչում է պարոն Լևոնը։Բայց Գրիգորը չի կանգնում։— Դուք ամեն օր ինձ չեք հավանում,— շարունակում է նա՝ նեղացած դեպի դուռը գնալով,— ես կարող եմ գնալ, ուզում եք ռուս բռնեցեք, ուզում եք վրացի, միևնույն է… Ես կերթամ…Սակայն չի գնում։ Վերջին խոսքերն արտասանելով՝ կանգնում է դռան մոտ անբավական ու դժգոհ դիրքով։— Ի՜նչ հիմարություն,— ետ է դառնում պարոն Լևոնը.— ո՞ւր ես ուզում գնալ։— Կերթամ ուրիշ տեղ։— Ի՜նչ հիմարություն… Քեզ ի՞նչ են անում, ա՛յ տղա, որ այդպես նեղանում ես։Գրիգորը հուզմունքից չի խոսում։Պարոն Լևոնը շարունակում է.— Որ ուզում եո զնալ, բա այս բաներն ո՞վ պիտի հավաքի,— ցույց է տալիս սեղանի երեսի ամանները,— ես հո չեմ կարող… Լա՜վ, ասենք, գնացիր, բա փողդ ի՞նչ ես անելու. ես հո քո փողապահը չեմ…Այս խոսքերի վրա Գրիգորն առաջ է գալիս։ Նրա դեմքն արտահայտում է վախ ու անհանգստություն։ Նա մտածում Է, որ տարիներով հավաքած գումարը՝ հարյուր հիսուն մանեթ, որ պետք է կնոջն ուղարկի պարտքը տալու և մի կով առնելու համար, տիրոջ մոտ է, առանց այդ գումարն ստանալու ինչպե՞ս կարող է գնալ։ Առաջ գալով՝ կանգնում է սեղանի քով։— Փողը տվեք, պարոն,— խնդրում է նա,— տվեք, ավելի լավ է գնամ…— Դե լա՜վ, լա՜վ,— ասում է պարոն Լևոնը։– Հիմարություններ մի անի։ Արի սեղանը հավաքիր, հետո…Գրիգորն անխոս հավաքում է սեղանի երեսը, ամանները տանում է խոհանոց, մրգերը դնում է պահարանը, սփռոցը թափ է տալիս պատշգամում, հետո գալիս կանգնում է տիրոջ առաջ, որ դրամն ստանա։— Ի՞նչ ես ուզում, Գրիգոր,— հարցնում է պարոն Լևոնը, ընդհատելով մտածմունքները հանգուցյալ կնոջ մասին։— Փողը…— Փո՜ղը… Փող հիմա որտեղի՞ց… Սպասիր, երբ կլինի, էն ժամանակ կտամ… Ի՛նչ, չլինի ուզում ես գնա՞լ իսկապես… Հիմար մի լինի,— խնդում է պարոն Լևոնը։— Ո՞ւր ես գնում, քո տեղը մարդ կա՞, որ գնում ես… Հիմար մի լինի։ Մի թեթև խոսքից ինչո՛ւ ես նեղանում… Արի՛ այստեղ, արի ավելի լավ է քեզ ասեմ, թե ինչ պետք է առնես էգուցվա ճաշի համար, արի։Եվ պարոն Լևոնը բազմոցի վրա պառկելով՝ թելադրում է Գրիգորին, թե ինչ պետք է գնել վաղվա ճաշի համար։— Կառնես իշխան,—ասում է նա ցուցամատը շարժելով,— տապակելիս վրան մի քանի ձու կկոտրես, բայց ձուն շատ չեփես։ Շատ եփելուց համը կկորչի… Իշխանից հետո՝ կառնես գառան միս կոտլետի համար, և տոլմացու։ Տոլմեն կեփես տերևով, բայց բրինձ քիչ կգցես… Հետո կառնես մի երկու ճուտ իրիկվա համար։ Կառնես կանաչի՝ թարխուն, բողկ… Եթե հնդկահավ պատահի՝ ա՛ռ, մյուս օրը պետք կգա. կարելի է տապակել…Մի քանի րոպե անց՝ պարոն Լևոնը սկսում է ննջել, իսկ Գրիգորը գնում է խոհանոց և մտածում տիրոջ մոտ մնացած հարյուր հիսուն մանեթի մասին և այն մասին, թե ինչպես անի, որ վաղվա ճաշը դուր գա տիրոջը։Եվ այսպես ամեն օր…

Posted in MSKH, Գրականություն, Uncategorized

Ստեփան Զորյան | «Ջերմաչափը»

Ես մի քիչ ռոմանտիկ բնավորություն ունեմ։ Երբ տխուր, միակերպ կյանքը ձանձրացնում է ինձ, երբեմն նստում-մտածում եմ անցյալի մասին, իմ մանկության ու դպրոցական օրերի մասին։Այսօր էլ իմ դպրոցական օրերի վրա մտածելով, հիշեցի մեր դպրոցի խոհարար պարոն Կարապետին, այն փոքրիկ ու վտիտ ծերունուն, որ ահագին ազդեցություն ուներ մեր ուսումնարանում։Մենք՝ աշակերտներս, նրան անվանում էինք «Ջերմաչափ»։ Այդ անունը նա ստացել էր մեր դպրոցի նախորդ սերնդից։ Նրան այդպես կոչում էին այն պատճառով, որովհետև նա՝ իր ֆիզիկականով պարզ որոշում էր տարվա չորս եղանակների փոփոխությունը։ Գուցե շատերին տարօրինակ թվա, թե այդ ինչպես կարող էր լինել։ Սակայն այդպես էր։ Օրինակ, հենց որ աշունը գար, ծառերն սկսեին մերկանալ տերևներից և մշուշը շաբաթներով ծածկեր Արարատի գագաթը, պարոն Կարապետը, ցուրտ զգալով, կսկսեր ուսերն աստիճանաբար բարձրացնել, և մինչև ձմեռնամուտ կհասցներ ականջների մոտ. իսկ երբ գալիս էր իսկական ձմեռը, Արարատյան դաշտի այն կծու ձմեռը, որ եղյամ է կապաւմ մարդկանց բեղերի և հոնքերի վրա, տալով նրանց ծերունու դեր կատարող դերասանի կերպարանք, և լուսամուտների ապակիները զարդարում է բազմապիսի ծաղկանկարներով— այդ ժամանակ պարոն Կարապետի ուսերն այնքան էին բարձրանում, որ նրա փոքրիկ գլուխը թաղվում էր նրանց մեջ։ Սակայն գարունը բացվելուն պես, երբ ուռիներն սկսում էին կարմրել և սարյակների առաջին խմբերն երևում էին բարդիների կատարին, նրա ուսերը հետզհետե իջնում էին նորից և մինչև ամառ բռնում իրենց կանոնավոր դիրքը։ Բայց ամառվան շոգերն սկսվելուն հետ, երբ տաքացած փողոցներում զգացվում էր մի տեսակ վառոդահոտ, պարոն Կարապետի ուսերն սկսում էին իջնել ցած, և մինչև հուլիս նրանք այնքան էին իջնում, որ նրա թևերը, սպանված բադի ոտների պես, ուղիղ կախ էին ընկնում կողքերից։Ահա՝ այս հատկությունների համար էլ նրան անվանում էինք «Ջերմաչափ»։ Բայց, իհարկե, մեզանից ոչ ոք չէր համարձակվում նրա երեսին տալ այդ անունը։ Մենք նրան դիմում էինք ուղղակի «պարոն Կարապետ» ասելով։Այս պարոն Կարապետը մի արագախոս ու արագաշարժ ծերունի էր՝ կարճ հասակով և երկար ձեռներով, որոնք մինչև ծնկներն էին հասնում։ Ամուրի լինելու պատճառով, նա դպրոցից դուրս ոչ մի հոգս և մտածմունք չուներ։ Սիրում էր շարունակ խոսել դպրոցի կարգ ու կանոնի մասին, և այնքան շատ էր կրկնում «կարգ ու կանոն» բառերը, որ աշակերտները նրան կպցրել էին մի երկրորդ անուն ևս — «Կարգ ու կանոն»։ Լինելով վանեցի՝ անչափ սեր ուներ վիճելու, վիճում էր այնպիսի բաների մասին, որ երբեք վեճի առարկա չէին լինում։ Կպատահեր, դիցուք, աշակերտներից մեկը կհարցներ, թե ինչու նա կիրակի օրը չի գնում զբոսնելու։ «Ա՜, զբոսնելո՜ւ,— հեգնում էր նա,— իսկ ի՜նչ օգուտ կարելի է ստանալ զբոսնելուց, ասա խնդրեմ…»։ Իսկ եթե հարցնող աշակերտը լինում էր իմ ընկեր գիշերօթիկներից, նա ավելացնում էր.— Ա՜, զբոսնելու գնամ, որ այստեղ ամեն ինչ տակն ու վրա անե՞ք… Չէ՛, չեք տեսնի…Եվ, իսկապես, շաբաթներով, ամիսներով նա դուրս չէր գնում դպրոցի դարբասից, վախենալով, ինչպես ինքն էր ասում, որ իր բացակայությունը կարող է խախտել դպրոցի կարգ ու կանոնը։ Նրան միշտ կարելի էր տեսնել կամ խոհանոցում կամ տեսչի տանը (մեր տեսուչն ապրում էր դպրոցի գավթում) կամ թե բակում շրջելիս, ուր վերակացուների հետ միասին հսկում էր աշակերտներին։ Եվ ո՜ր աշակերտի արարքը կարող էր վրիպել նրա սուր աչքերից։ «Կարգ ու կանոնով եղիր,— թափ էր տալիս նա մատն այն աշակերտի վրա, որը երգ էր ասում կամ վազում բակում։— Կարգ ու կանոնով, հասկանո՞ւմ ես, սա դպրոց է, վարժարան, այստեղ պետք է կարգ ու կանոնով լինել»։«Կարգ ու կանոնը» նրա մեջ, կարծեք, դարձել էր միս ու արյուն, նույնիսկ կերակուրների մասին խոսելիս՝ ասում էր, «կարգ ու կանոնով կերակուրներ», իսկ երբ իր բրդոտ կատվին, որին միշտ թրջած հաց էր ուտեցնում, տեսչի տունը գնալու համար պատժում էր, և մատը թափ տալով կրկնում.— Կարգ ու կանոնով եղիր, անպիտա՛ն, կարգ ու կանոնով։ Իմացիր ում տանն ես գտնվում։ Ամեն տուն չի կարելի մտնել։Լինելով դպրոցի խոհարարը, պարոն Կարապետը, առանց մեկի օգնության, ինքն էր եփում բոլոր կերակուրները մեր գիշերօթիկների համար, որից օգտվում էին և՛ տեսուչը իր ընտանիքով, և՛ վերակացուները։ «Կարգ ու կանոնով» առաջնորդվելով նա սեղանատուն էր ուղարկում այնքան քիչ կերակուր, որ քաղցած նստում էինք — սոված վեր կենում։ Սրա համար երբեմն բողոքում էինք մեր վերակացուին, բայց՝ սա միշտ ականջի կողքով էր անցկացնում մեր բողոքը, որովհետև երեկոներն, իր բացակայության ժամանակ, խոհարարը հաճախ փոխարինում էր իրեն։ Ուստի հուսահատված դիմում էինք տեսչին, և երբ տեսուչը բացատրություն էր պահանջում խոհարարից, սա իր փոքրիկ հասակով կանգնում էր տեսչի առաջ և երկար ձեռները կողքից կախած՝ հասկացնում էր տեսչին, թե դպրոցում պետք է «կարգ ու կանոն պահպանել»։ «Կարգ ու կանոնը լավ բան է, պարոն տեսուչ. եթե աշակերտներին շատ կերակուր տանք, նրանք ձեզ չեն լսի. փորձով գիտեմ»։ Եվ, մեր ներկայությամբ, պարոն Կարապետը սովորեցնում էր տեսչին, թե ինչպես պետք է կառավարել դպրոցը, ինչպես աշակերտներին երես չպետք է տալ…Պարոն Կարապետը հաճախ կատարում էր և վերակացուի պաշտոն։ Բացի բակում աշակերտներին հսկելուց, երեկոները ման էր գալիս գիշերօթիկներիս ննջարանի լուսամուտների տակ՝ տեսնելու, թե ինչով ենք զբաղված։ Երբեմն էլ, երբ վերակացու պ. Միքայելը գնում էր թուղթ խաղալու (այս մենք իմացել էինք մի աշակերտից, որի քեռու հետ էր խաղում), երեկոները պարոն Կարապետն էր մտնում մեր ննջարանը, իմանալու՝ քնե՞լ ենք, վատ գրքեր հո չե՞նք կարդում, կամ վերջապես, «կարդ ու կանոնո՞վ» ենք թե՞ ոչ։ Նա ներս էր մտնում անշշուկ, անձայն, ինչպես դավադիր։ Ննջարանում մոռանում էր իր պաշտոնը և սկսում նկատողություններ անել, բարկանալ.— Քնեցեք, տղերք, իսկո՛ւյն,— ասում էր, եթե արթուն էինք լինում։Իսկ եթե արթուն էինք լինում և լամպը վառ թողած՝ նա գլուխն օրորում էր.— «Ինչո՞ւ լամպը չեք քաշում. սա ի՞նչ կարգ ու կանոն է, ա՛յ-ա՛յ-ա՛յ»։ Եթե մեկիս վերմակը ծռված էր լինում, նա բոլորովին վերցնում էր այն ու նորից խնամքով ծածկում, կարծելով թե դա շա՜տ հաճելի է մեզ, և զարմանում էր, որ շնորհակալ չենք լինում։Ընդհակառակը, մենք բոլորս ատում էինք նրան։ Ատում էինք և վախենում միաժամանակ։ Եվ ոչ միայն մենք՝ գիշերօթիկներս դպրոցում ամենքը (բացի տեսչից, որի տանը ձրի ծառայում էր նա) ատում էին նրան և վախենում միաժամանակ։ Ուսուցիչները նրա հետ չէին խոսում, վերակացուները խուսափում էին նրանից։ Պատմում էին, թե տեղեկություններ է հավաքում ուսուցիչների վարած կյանքի մասին և նրանց գաղտնիքները հաղորդում տեսչին։ Պատմում էին նաև, որ տեսուչը նրա խորհրդով է վարվում։ Թե որքան ճիշտ էր այդ բոլորը — դժվար է ասել։Բայց ամենից շատ նրան ատում էինք մենք՝ գիշերօթիկներս, սակայն վախից չէինք կարողանում արտահայտվել և բավականանում էինք միայն նրանով, որ խոհանոցի մրոտած պատերին կամ օջախի չուգունի երեսին գրում կինք կավիճով.«Չափ-չափ-չափ — Ջերմաչափ»։Մեր այս արարքը, հարկավ, անպատիժ չէր մնում։ Խոհարարը սաստիկ բարկանալով՝ ամենից առաջ պակասեցնում էր կերակուրները, հետո զեկուցում էր տեսչին անկարգ աշակերտների մասին և սաստկացնում գիշերային հսկողությունը ննջարանի լուսամուտների տակ, որտեղից երբեմն երևում էին նրա պրպտող աչքերը, որոնք հիշեցնում էին պատի ճեղքերից նայող մկների, որ այնքան զգույշ են լինում և այնպես ուզում են ամեն ինչ տեսնել։Մի անգամ, սակայն, նրա հսկողությունը սաստիկ վրդովեց գիշերօթիկներիս։Մի երեկո, երբ վերակացու պ. Միքայելը դարձյալ գնացել էր թուղթ խաղալու, պարոն Կարապետը, ինչպես միշտ, անձայն, անշշուկ մտավ ննջարան։ Բոլորս լսում էինք մեր ընկեր Աբելյանի ընթերցումը։ Նա կարդում էր Զոլայի վեպերից մեկը։ Դռան բացվելու ձայնը լսելուն պես՝ նա գիրքը դրեց բարձի տակ և վերմակը քաշեց գլխին։ Պարոն Կարապետը ոտների ծայրերի վրա, աչքերը պրպտելով անցավ մահճակալների արանքով և կանգ առավ աշակերտ Աբելյանի մահճակալի մոտ։ Մենք ձևացրինք, թե քնած ենք։ Նա մի րոպեի չափ նայեց Աբելյանին և ապա, ավելի մոտենալով, նրա բարձի տակից հանեց Զոլայի գիրքը և բացականչեց.— Ա՛հ, դուք այստեղ հեղափոխական գրքեր եք կարդո՜ւմ։Աբելյանը վեր թռավ տեղից։— Դա հեղափոխական գիրք չի, պարոն Կարապետ,— ասաց նա հուզված և փորձեց գիրքը խլել խոհարարի ձեռից։Բայց խոհարարը, պահպանիչ ասող քահանայի նման, գիրքը երկու ձեռով բարձրացրեց գլխից վերև։— Լա՜վ կարգ ու կանոն է,— շարունակեց նա,— էլ ի՛նչ ասել կուզի… Ի՞նչ է, դուք ուզում եք այստեղ հեղափոխությո՞ւն սարքել… Լա՜վ, շա՛տ լավ…— Դա հեղափոխական գիրք չի, պարոն Կարապետ,— ձայն տվին աշակերտներն իրենց անկողիններից։— Հապա՛, հապա ինչ զահրումար է, որ հեղափոխական չի։ Մի՞թե չեմ տեսնում, ինչ տեսակ կազմ ունի։— Սա Զոլայի գիրքն է, պարոն Կարապետ, Զոլայի,— կրկնում էր Աբելյանը և նորից փորձում գիրքը խլել։— Ա՜հ, Զոլայի՜,— չարախնդաց խոհարարը, գիրքը ավելի բարձրացնելով։— Գիտե՛մ, գիտե՛մ ո՛վ է այդ Զոլան. նա ինքն ամենամեծ հեղափոխականն է, ամենամեծ սրիկան։ Ճանաչում եմ ձեր այդ Զոլային, ճանաչում եմ… Բանտը քիչ է նրան…— Զոլան գրող է, պարոն Կարապետ,— ասում էր Աբելյանը և գիշերային շապիկով պտտվում խոհարարի շուրջը։— Գրող է, հեղափոխական չի…Նույնը կրկնում էին և աշակերտներն իրենց մահճակալներից, բայց պարոն Կարապետը քմծիծաղ էր տալիս միայն։— Գիտե՜մ ի՛նչ գրող է. գիտե՜մ…Կարճ միջոցում աշակերտները, միայն գիշերային շորերը հագներին, շրջապատեցին խոհարարին և աշխատեցին գիրքը խլել նրա ձեռից։ Որքան շատ էին հոգ տանում գրքի մասին, այնքան ավելի պարոն Կարապետը կասկածում էր, որ գիրքն անպատճառ հեղափոխական գիրք է, ուստի և ավելի էր բարձրացնում այն։ Մեկ էլ, հանկարծ, մի զարմանալի ճարպկությամբ, նա գիրքը կոխեց ծոցը և, ձեռքերը կրծքին դնելով, գոռաց.— Տեղնե՛րդ, անպիտաններ։ Կարգ ու կանոնով եղե՛ք…Տեսչի երկյուղից և սկանդալից խուսափելու համար քաշվեցինք մեր տեղերը, իսկ պարոն Կարապետն իր ավարով հաղթական, արագ-արագ գնաց դեպի դուռը։ Շեմքի մոտ՝ նա երեսը շրջեց դեպի մեզ և սպառնաց մատը թափ տալով.— Սսյասեցե՛ք, ըմբոստներ, սպասեցեք. ցույց կտամ ձեզ կարգ ու կանոնը…Ու դուռն ամուր շրխկացնելով՝ անհետացավ։Լուսամուտներից նկատեցինք, որ գնաց տեսչի տուն։Տեսչի առանձնասենյակում լույս էր վառվում։Օ՛հ, ինչ օր էր այդ։ Մեր ննջարանից քանի՜-քանի՜ գլուխներ ու բռունցքներ էին թափահարվում նրա ետևից և ատամներ կրճտում անզորությունից։Ինչպես և սպասում էինք, հետևյալ օրր մեր ճաշն ավելի պակասեց, իսկ տեսուչը խիստ նկատողություն արավ մեզ. «Ինչ բան է, աշակերտ մարդիկ, փոխանակ դաս սովորելու, սիրային վեպեր եք կարդում, խոհարարին ծեծում ննջարանում և դուրս գցում»։— Մի՞թե չեք ամաչում,— ավարտեց տեսուչն իր ճառը, բարկացած աչքերը հառելով մեզ վրա։Իզո՜ւր աշխատեցինք պաշտպանվել. իզո՜ւր փորձեցինք համոզել, թե խոհարարին չենք ծեծել.- մեզ ոչ ոք չէր լսում, մեզ ոչ ոք չէր հավատում։Դեպքն այնպես վրդովեց գիշերօթիկներիս, որ սկսեցինք հնար մտածել խոհարարից վրեժ առնելու։Ինչե՜ր ասեք չի հնարում վիրավորված դպրոցականի գլուխը, մանավանդ գավառում։ Է՛լ աղետ, է՛լ հիվանդություն չմնաց, որ չցանկանայինք մեր խոհարարին։ Աբելյանը, որ ամենից տուժողն էր, առաջարկում էր սպանել խոհարարի սիրելի կատվին. մի ուրիշ աշակերտ խորհուրդ էր տալիս գողանալ խոհարարի գլխարկն ու կոշիկները և գցել մի փոսի մեջ։ Այսպես՝ ամեն մեկը մի բան էր ասում, երբ, վերջապես, չորրորդ դասարանի մի աշակերտ առաջարկեց՝ խոհարարին տեսչի աչքում վարկաբեկելու համար, թաքուն աղ լցնել կերակուրների մեջ։Առաջարկը բոլորին դուր եկավ։ Աշակերտները հորթի պետ ուրախացան։ Վերջապես, վերջապես, գտնվեց մի միջոց անպիտան խոհարարին պատժելու,— մտածում էր ամեն մեկն այդ րոպեին։ Բայց ո՞վ կկատարի այդ հանդուգն քայլը։— Ես,— բացականչեց Աբելյանը կարմրած։— Ես… Այդ բանը թողեք ինձ…Ժամանակը ձմեռ էր. լուսամուտների ապակիները սառույց էին բռնել, եղյամը երևում էր մարդկանց դեմքի մազերի վրա և բրդե թելի կտորների նման խաղում օդի մեջ։ Պարոն Կարապետի գլուխն արդեն թաղվել էր ուսերի արանքում։ Մի ամբողջ շաբաթ դպրոցը պատրաստվում էր Վարդանանց տոնի օրը հանդես կատարելու, որին հրավիրված էին եպիսկոպոսը, քաղաքագլուխը և մի բանաստեղծ, որ մի ոտանավոր էր նվիրել մեր դպրոցին։ Աբելյանը հանդեսի պատրաստությանը չէր մասնակցում. նա վերարկուի օձիքն ականջներին քաշած, ազատ ժամանակը շարունակ պտտվում էր խոհանոցի մոտերքը, կարծես ուսումնասիրում էր մուտքը, հարմարությունները, բայց խոհանոց չէր մտնում, որովհետև պարոն Կարապետը, ցրտի պատճառով, խոհանոցից չէր հեռանում…Վերջապես եկավ հանդեսի օրը։ Խոհարարն առավոտից մեծ պատրաստության մեջ էր, որովհետև հանդեսից հետո լինելու էր ճաշկերույթ։ Եկել էին բոլոր հրավիրված մարդիկ. քաղաքագլուխը, բանաստեղծը, եպիսկոպոսը և երկու վարդապետ, որոնք իրար այնքան էին նման, ինչպես երկվորյակները։Դպրոցի բեմը զարդարված էր գորգերով և գույնզգույն թղթերով։ Տեսչի ճառից հետո խոսեց և եպիսկոպոսը «մեր փառավոր նախորդաց» մասին և էլի մի երկու հոգի։ Ապա սկսվեց երգն ու արտասանությունը։Հանդեսը վերջանալու վրա էր, երբ դահլիճ մտավ և պարոն Կարապետը. նա հագել էր իր տոնօրյա զգեստը — սև, երկար կապան, իսկ վզին փաթաթել էր մի կարմիր թաշկինակ։ Դահլիճի տաքության շնորհիվ նա ուսերն իջեցրել էր մի փոքր և սաստող հայացքով նայում էր աշակերտներին, կարծես ուզում էր ասել. «կարգ ու կանոնով եղեք, անպիտաննե՜ր, հյուրեր կան այստեղ»։ Նրա երևալուն պես՝ Աբելյանը չքացավ հանկարծ և մի քանի րոպեից նորից հայտնվեց այլայլված, կարմրած այտերով։Հանդեսից հետո սկսվեց ճաշը։ Թե հյուրերը, թե ուսուցիչները և թե աշակերտները մի սեղանատանն էին։ Գլխավոր սեղանի գլխին տեղ էր բռնել եպիսկոպոսն իր թիաձև միրուքով. նրա աջ և ձախ կողքերին՝ վարդապետները, հետո քաղաքագլուխը՝ իր դեղին շղթան վզին, տեսուչը, բանաստեղծը և ուսուցիչները կարգով։ Մեր՝ աշակերտներիս՝ սեղաններն առանձին էին. բայց, չնայած դրան, մենք ուշադրությամբ հետևում էինք մեծերի զրույցին։ Մինչև կերակուրի բերելը սրբազանը պատմում էր սեղանակիրներին, թե ինչպես մի անգամ, մանուկ ժամանակ, ձին քարի է տվել իրեն և ինչպես ինքն ուշաթափվել է հարվածից… Սեղանակիցները մեծ ուշադրությամբ հետևում էին սրբազանի զրույցին և ոչ ոք չէր համարձակվում որևէ խոսքով ընդհատել նրան։ Երբ սպասավորները կերակուրը բերին— խոսակցությունը իսկույն դադարեց։ Հայր սրբազանն սկսեց միրուքը շփելով սեղանն օրհնել։ Ոչ ոք կերակուրին չմոտեցավ, մինչև որ եպիսկոպոսն ինքը չճաշակեց ամենից առաջ։ Եվ քանի որ մեր կերակուրը չէին բերել, մենք շարունակ՝ աչքի տակով՝ հետաքրքիր նայում էինք հյուրերի կողմը։ Ամենից շատ մեզ գրավում էր բանաստեղծն իր երկար մազերով… Երբ սրբազանն արծաթե գդալով կերակուրը տարավ բերանը, նա դեմքը խոժոռեց՝ փռշտալ պատրաստվողի նման։ Եվ զարմանք բան. նույնպես՝ առաջին գդալից հետո դեմքերը խոժոռեցին թե՛ վարդապետները, թե՛ քաղաքագլուխը, թե՛ բանաստեղծն ու ուսուցիչները. իսկ տեսուչը գունատվեց. գունաթափվեցին և մի քանի ուսուցիչներ։ Բայց ոչ ոք ոչինչ չէր խոսում։ Եվ առաջինը դարձյալ եպիսկոպոսն եղավ, որ խզեց լռությունը։— Ինչպես երևում է,— ասար նա ծանր ու միրուքը շփելով,— ձեր խոհարարը մի քիչ այնպես… աղը շատ է արել…— Այո,— գլխով արին վարդապետները։— Մի քիչ այնպես…Բանաստեղծն ու քաղաքագլուխը լուռ մնացին։Այս անգամ տեսուչն ավելի գունատվեց։ Այդ րոպեին նա հիշեցնում էր քննություն տվող աշակերտի, որ տրված հարցերին չի կարողանում պատասխանել։ Ուսուցիչները լուռ նայում էին նրան, իսկ նա մեղավոր հայացքով նայում էր հյուրերին և կարծես ուզում էր ասել՝ «Ներեցեք»…Խե՜ղճ տեսուչ… Այդ միջոցին որքա՛ն ողորմելի էիր դու քո անունով, քո ակնոցով և սեպաձև միրուքով։Անհարմար լռությունը խզեց դարձյալ եպիսկոպոսը.— Ոչինչ, ոշինչ. թողեք մյուս կերակուրներիդ բերեն…Ճաշն անրավ լուռ, հանդեսի բարձր տրամադրությունը բոլորովին ընկավ։ Ամենքն էլ աշխատում էին ցույց տալ, որ պատահածը ոչինչ բան է, բայց նրանց շարժուձևերը, հայացքը մատնում էին նրանց։Ամենից անհանգիստ էր տեսուչը. նա շարունակ կրծում էր ներքևի շրթունքը։ Դա արդեն ապացույց էր, որ սաստիկ բարկացած է։Աբելյանը հասել էր իր նպատակին, որի տխուր հետևանքը, հարկավ, չէր նախատեսել։Հենը մյուս օրը խոհարարն արձակվեց պաշտոնից։Որքան էլ նա աշխատում էր համոզել տեսչին, վերակացուներին, թե անմեղ է, բայց հիմա էլ նրան չէին հավատում…Երբ նա, իրերը հավաքած, կատուն գրկած, անցնում էր դպրոցի բակով, լալիս էր։ Սակայն աշակերտներից և ոչ մեկը չզգացվնց նրա արցունքներից։— Կերթամ,— ասաց նա դարպասի մոտ երեսը դեպի դպրոցը դարձնելով,— կերթա՜մ ուրիշ տեղ խոհարար կլինեմ, բայց վախենում եմ, որ այս դպրոցի կարգ ու կանոնը խախտվի…Ու գնաց ծեր, փոքրիկ գլուխն ուսերի մեջ խրած։Նրա գնալուց հետո, դպրոցի «կարգ ու կանոնը» խախտվեց նրանով, որ փոքրիկ աշակերտներն ազատ շրջում էին բակում, ծիծաղում էին առանց վախի, իսկ մենք՝ գիշերօթիկներս, երբեմն երգ էինք ասում մեր տխուր ննջարանում։Խե՜ղճ «Ջերմաչափ»… Արդյոք որտե՞ղ ես հիմա։Ես այժմ պատրաստ եմ ամեն ինչ ներել քեզ…

Posted in MSKH, Գրականություն, Uncategorized

Մովսես Խորենացի | Ողբ

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին, որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր, ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ։ Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզող որդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնք արժանապես անարգում են օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով։ Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ։Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և հրեշտակների խմբերը տեսնել: Բայց դու ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից։

Continue reading “Մովսես Խորենացի | Ողբ”
Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Հարցեր կենսաբանություն

1.Օրգանական և անօրգանական նյութեր, մակրո և միկրո տարրեր

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում

 Անօրգանական նյութերը կարող են լիել և՛ կենդանի օրգանիզմներում և՛ կենդանի օրգանիզմներից դուրս։

2.ածխաջրեր, սպիտակուցներ դրանց կառուցվածքը և ֆունկցիաները

Ածխաջրեր,, քիմիական միացություններ՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։

3.նուկլեյնաթթուներ դրանց կառուցվածքը և ֆունկցիաները

Նուկլեինաթթու , բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր , որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն և ռիբոնուկլեինաթթուն առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

4.Տրանսկրիպցիա և տրանսլյացիա

Տրանսկրիպցիայի ժամանակ ԴՆԹ-ից սինթեզվում է իՌՆԹ։

Տրանսլյացիայի ժամանակ իՌՆԹ-ից սինթեզվում է սպիտակուց։

Posted in MSKH, Uncategorized

Քիմիական ռեակցիայի տեսակները և հատկանիշները

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Բնության մեջ կատարվող փոփոխությունները, կոչվում են բնական երևույթներ։ Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական։

Ֆիզիկական երևույթների դեպքում ձևը, չափերը, ագրեգատային վիճակը փոխվում է, բայց նոր նյութ չի ստացվում։

Քիմիական երևույթի, քիմիական փոխարկման, քիմիական ռեակցիաների դեպքում առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։

Քիմիական ռեակցիաների տեսակները

Քիմիական ռեակցիաները լինում են 4 տեսակի` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար և առաջանում է մեկ բարդ նյութ։ Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր։ Տեղակալման ռեակցիաներն տեղի են պարզ և բարդ նյութերի միջև, որոնց ժամանակ պարզ նյութի ատոմները տեղակալվում են կամ դուրս են մղում բարդ նյութի ատոմներից մեկին։ Ռեակցիայի հետևանքով առաջանում է նոր պարզ և բարդ նյութ։ Փոխանակման ռեակցիաները տեղի են ունենում երկու բարդ նյութերի միջև, որոնք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով։

Միացման ռեակցիայի օրինակ ՝ Երկաթի սուլֆիդի առաջացումը․ Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ․ Fe+S→FeS։

Քայքայման ռեակցիայի օրինակ ՝ Մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր․ Cu(OH)2=CuO+H2O։

Տեղակալման ռեակցիայի օրինակ ՝ Պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ․ Zn+2HCl=H2+ZnCl2։

Փոխանակման ռեակցիայի օրինակ ՝

Քիմիական հատկանիշները

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են ՝ ջերմության անջատումը և կլանում, գույնի փոփոխությունը, հոտի և համի առաջացում կամ անհետացում, գազի անջատում կամ կլանում, նստվածքի առաջացում կամ անհետացում։

Քիմիական կապի տեսակները

Կա քիմիական կապի 4 տեսակ ՝ Կովալենտ կապ(բևեռային, ոչ բևեռային), Իոնային կապ, Մետաղական կապ, Ջրածնային կապ։

Կովալենտ բևեռային է կոչվում, այն կապը, որն առաջանում է տարբեր ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգի միջոցով: Օրինակ ՝ HCl, H2O, NH3, CH4։

Կովալենտ ոչ բևեռային է կոչվում, այն կապը, որը առաջանում է միևնույն ոչ մետաղների ատոմների միջև ընդանուր էլեկտրոնային զույգերի միջոցով։ Օրինակ ՝ H2, O2, N2։

Իոնային է կոչվում, այն կապը, որը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև տարբեր լիցքավորված իոնների միջոցով։ Օրինակ ՝ NaCl, K2S։

Posted in MSKH, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Դաս 4. Էլեկտրական հոսանք: Էլեկտրական հոսանքի աղբյուրներ:

1.Որ լիցքակիրներին են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները՝

ա. մետաղներում    բ. էլեկտրոլիտներում:

Այն լիցքակիրները, որոնք կարողանում են ազատ տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ։ Մետաղներում, դրանք այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից:
Էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

2. Ինչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3.Ինչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

 Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված  է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժմամբ:

4.Ինչպես է ընտրվում  էլեկտրական հոսանքի ուղղությունը:

Որպես էլեկտրական հոսանքի ուղղություն ընտրվել է դրական լիցքերի շարժման ուղղությունը:

5. Երբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:

Երբ մետաղալարի ներսում ստեղծվում է էլեկտրական դաշտ և պահպանվում է այդ դաշտը, հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող է։

6.Ինչ է հոսանքի աղբյուրը:

Հոսանքի աղբյուրը էլեկտրական շղթայում չընդհատվող հոսանք ապահովող հատուկ սարք է:

7. Ինչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

Գալվանական տարրը կազմված է երկու տարբեր մետաղե ձողերից կամ թիթեղներից, որոնք կոչվում են էլեկտրոդներ։ Էլեկտրոդներն ընկղմված են էլեկտրոլիտի մեջ: Էլեկտրոլիտը ծծմբաթթվի թույլ ջրային լուծույթն է: Էլեկտրոդներից մեկը պղնձե, մյուսը ՝ ցինկե ձողեր են:

8.Ինչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Եթե հոսանքի աղբյուրի ՝ գալվանական տարրի սեղմակները հաղորդալարերով միացնենք սպառիչին, ապա կստանանք պարզագույն էլեկտրական շղթա:

9.Նկարագրեք  գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:

Գալվանական տարրի սեղմակները սպառիչին միացնող հաղորդալարերում, ինչպես նաև լամպում կծագի էլեկտրական դաշտ: Այդ դաշտի ազդեցությամբ էլեկտրոնները ցինկե էլեկտրոդից կշարժվեն դեպի պղնձե էլեկտրոդ ՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Էլեկտրոդների և լուծույթի միջև հաստատված հավասարակշռությունը կխախտվի: Ցինկը կշարունակի լուծվել լուծույթի մեջ: Կշարունակվի նաև էլեկտրոնների անցումը պղնձե էլեկտրոդից դեպի լուծույթ: Այդ պրոցեսը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ցինկե էլեկտրոդն ամբողջությամբ չի քայքայվել:

10.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում  գալվանական տարրում:

Գալվանական տարրում տեղի է ունենում քիմիական էներգիայի փոխակերպում էլեկտրական էներգիայի:

11.Ինչ է էլեկտրական կուտակիչը:

Բազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են կուտակիչներ։

12. Գալվանական տարրերի և կուտակիչների ինչ կիրառություններ գիտեք:

Գալվանական տարրերը, էլեկտրական կուտակիչները և դրանցից կազմված մարտկոցներն ունեն բազմազան և բազմաթիվ կիրառություններ: Գալվանական տարրերը, օրինակ, օգտագործվում են էլեկտրոնային ժամացույցներում, կառավարման վահանակներում, կենցաղային և տեխնիկական բազմաթիվ սարքերում: Կուտակիչներն և դրանց մարտկոցներն օգտագործվում են ավտոմեքենաների լուսավորման, դրանց շարժիչը գործարկելու, բջջային հեռախոսների աշխատանքի համար:

13.Որ սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:

Էլեկտրական գեներատորները, տուրբոգեներատորները և այլ սարքեր մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային կամ միջուկային տրոհման էներգիան փոխակերպում են էլեկտրականի։