Տեսական նյութ
Պարզաբանենք, թե քանի ընդհանուր կետ կարող են ունենալ շրջանագիծը և ուղիղը՝ կախված նրանց փոխադասավորությունից:
Դիցուք՝ p ուղիղը չի անցնում r շառավղով շրջանագծի O կենտրոնով: Տանենք p ուղղին OH ուղղահայացը և այդ ուղղահայացի երկարությունը նշանակենք d տառով: Ուղղի և շրջանագծի փոխադարձ դասավորությունը ուսումնասիրենք՝ համեմատելով d-ն և r-ը: Դիտարկենք երեք դեպք:
1. d<r այս դեպքում ուղիղն ու շրջանագիծը ունեն երկու ընդհանուր կետեր: Այդպիսի ուղիղը կոչվում է շրջանագծի հատող:

2. d=r դեպքում ուղիղը և շրջանագիծը ունեն մեկ ընդհանուր կետ, շոշափման կետ:

3. d>r դեպքում ուղիղը և շրջանագիծը ընդհանուր կետ չունեն:

Առաջադրանքներ, հարցեր.
1) Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծին հատող:
Այն ուղիղը, որը շրջանագծի հետ ունի երկու հատ ընդհանուր կետ, կոչվում է հատող։
2) Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծի շոշափող:
Այն ուղիղը, որը շրջանագծի հետ ունի մեկ ընդհանուր կետ, կոչվում է շոշփող։
3)Ո՞ր կետն է կոչվում շրջանագծի և ուղղի շոշափման կետ:
Շոշափողի և շրջանագծի ընդհանուր կետը, կոչվում է շոշափման կետ։
4) Դիցուք՝ d-ն r շառավղով շրջանագծի կենտրոնի հեռավորությունն է p ուղղից: Ինչպե՞ս են միմյանց նկատմամբ դասավորված շրջանագիծը և p ուղիղը, եթե՝
ա) r=16սմ, d=12սմ,
P ուղիղը հատող է։
բ) r=5սմ, d=4,2 սմ,
P ուղիղը հատող է։
գ) r=7,2 սմ, d=3,7դմ,
3,7դմ=37սմ
P ուղիղը չհատող է։
դ) r=8սմ,d=1,2դմ,
1,2=12սմ
P ուղիղը չհատող է։
ե) r=5սմ, d=50մմ:
50մմ=5սմ
P ուղիղը շոշափող է։
5) ABC եռանկյան մեջ AB=10սմ, <C=900, <B=300: Պահանջվում է տանել A կենտրոնով շրջանագիծ: Ինչպիսին պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝
ա) շոշափի շրջանագիծը,
r(շառավիղը)=5
բ) շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ,
r(շառավիղը)=<5
գ) շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր:
r(շառավիղը)=>5
6)Տրված է ABCD քառակուսին, որի անկյունագիծը 6 սմ է: Տանել շրջանագիծ, որի կենտրոնը լինի A–ն: Ի՞նչ երկարություն պետք է ունենա շրջանագծի շառավիղը, որպեսզի BD անկյունագիծն ընդգրկող ուղիղը լինի՝
ա) շրջանագծի շոշափող
r(շառավիղը)=3
բ) շրջանագծի հատող:
r(շառավիղը)=>3
7)AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB = 13 սմ, AB = 16 սմ:
16:2=8 AO=OD=8
P=AO+OD+AD
AOD=COB
AD=CB=13
8+8+13=29