Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգը հաճախ անվանում են ոսկրամկանային համակարգ, քանի որ ոսկրերը և մկանները գործում են միասին։ Հենաշարժիչ համակարգը որոշում է մարմնի ձևը, ապահովում է օրգանիզմի հենարային, շարժողական և պաշտպանական գործառույթները։ Հենաշարժիչ համակարգի հենարային գործարույթն այն է, որ կմախքի ոսկրերը և մկանները ձևավորվում են որպես կաղապար և հնարավորություն չի տալիս տեղաշարժվելու։ Այդ կաղապարը կատարում է նաև պաշտպանական գործարույթ, որը պաշտպանում է ներքին օրգանները տարբեր վնասվածքներից։Շարժողական գործառույթը հնարավորություն է տալիս միայն մկանների և կմախքի ոսկրերի համագործաքցության պարագայում։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։ Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

Leave a comment