Posted in MSKH, Նախագիծ, Երկրաչափություն, Uncategorized

Երկրաչափություն 28.04.2020

Ավարտիր նախադասությունը՝

1.Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է 90o:

2. Ուղղանկյուն եռանկյան 30˚-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիքի կեսին։

3.Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա այդ էջի    հանդիպակաց անկյունը հավասար է 30o:

4.Եթե ուղղանկյուն եռանկյան սուր անկյունը 45˚է, ապա այդ եռանկյունը կոչվում է հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն։

5.Հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն կոչվում է այն եռանկյունը, որի սուր անկյունները հավասար են։

6.20*2=40
7.90o-60o=30o
28:2=14

Էջեր-8սմ, 8սմ
Սուր անկյուններ-45o, 45o

90o-60o=30o
Էջ-x
Ներքնաձիք-2x
2x+x=3x
26.4:3=8.8 (x)
8.8*2=17.6 (2x)

Posted in MSKH, Նախագիծ, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Ֆիզիկա


1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

ուղղաձիգ դեպի վեր։

3.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=m⋅g 

4.Ինչով է պայմանավորված շփումը

Դադարի շփման ուժը միշտ հավասար հպվող մակերևույթին զուգահեր ուժին և ուղված էր նրան հկառակ։

5.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Սահքի շփման ուժ դադարի շման ոժ գլորման շփան ուժ։

Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ։

Շփմաան պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Ձկներ

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

Նիարդային համակարգ

Ձկների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղիցողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Գլխուղեղը տեղավորված է գանգատուփում։ Նրանում տարբերում են հինգ բաժին՝ առջևի ուղեղ, որից դուրս են գալիս հոտառական նյարդերը, միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության), և ուղեղիկ, որը հավասարակշռության և շարժումների կարգավորման դեր է կատարում։

Երկարավուն ուղեղի շարունակությունը կազմում է ողնուղեղը, որը տեղավորված է ողնաշարային խողովակում։ Գլխուղեղը և ողնուղեղը բազմաթիվ նյարդերով կապված են ձկների մարմնի տարբեր օրգանների հետ։

Ձկներին հատկում են ոչ պայմանական (բնածին) և պայմանական (ձեռքբերովի) ռեֆլեքսները։

Ձկների նյարդային համակարգի ֆունկցիան լրացնում է կողագիծը։ Կողագիծը մաշկում գտնվող խողովակ է, որն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում է թեփուկների հատուկ անցքերով։

Խողովակների ներսում գտնվում են զգայուն բջիջներ, որոնք ընկալում են ջրի տատանումները։ Այդ բջիջներում առաջացած գրգիռները նյարդերով հաղորդվում են գլխուղեղ։ Կողագծի միջոցով ձկներն ընկալում են ջրի տատանումները, հոսանքի ուժը և ուղղությունը, տարբեր առարկաներից անդրադարձած ալիքները, խուսափում թշնամիներից և ստորջրյա առարկաներին բախվելուց։ Կողագիծը խավար ջրերում ձկների կողմնորոշման, տարածության մեջ մարմնի դիրքը զգալու համար ավելի մեծ նշանակություն ունի, քան աչքերը և այլ զգայարանները։ Ձկներն ունակ են ընկալել ձայնային ազդանշանները, էլեկտրական դաշտի փոփոխությունները, ինչպես նաև արձակել ձայներ։ Նրանք միջավայրում կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, կողագծի և շոշափելիքի զգայարաններով։

Ձկների ճաշակելիքի օրգանները տեղավորված են բերանի խոռոչում և մարմնի տարբեր մասերում՝ մաշկի արտաքին շերտի վրա։ Մաշկում են գտնվում նաև շոշափելիքի բջիջները։ Որոշ ձկներ ունեն նաև բեղիկներ։ Տեսողական զգայարաններն աչքերն են, իսկ լսողական ընկալիչը կազմված է միայն ներքին ականջից և գտնվում է գանգում։ Ձկներն ականջախեցի և լսողական ուղի չունեն։

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Գլիցերին

Գլիցերինը անգույն, մածուցիկ, շատ հիգրոսկոպիկ հեղուկ է[7]։ Ունի քաղցր համ, այստեղից էլ ստացել է իր անվանումը(գլիկոս-քաղցր)[8]։

Քիմիական հատկություններ

Գլիցերինը ունի տիպիկ բազմատոմ սպիրտներին բնորոշ քիմիական հատկություններ[9]։ Գլիցերինի փոխազդեցությունը հալոգենաջրածինների կամ ֆոսֆորի հալոգենիդների հետ ընթանում է մոնո- և դիհալոգենացմամաբ[10]։ Գլիցերինը փոխազդում է կարբոնաթթուների և հանքային թթուների հետ[11]։ Օրինակ ազոտական թթվի հետ փոխազդելիս, գլիցերինն առաջացնում է եռնիտրատ-նիտրոգլիցերին(ստացել է Ասկանյո Սոբրերոն, 1847 թվականին), օգտագործվում է մեր ժամանակներում անծուխ վառոդ ստանալու նպատակով։ Գլիցերինը դեհիդրատացնելիս այն վեր է ածվում թունավոր ակրոլեինի[12][13].

  • HOCH2-CH(OH)-CH2OH {\displaystyle \to }\to  H2C=CH-CHO + 2 H2O

Այն օքսիդանում է մինչև գլիցերինային ալդեհիդ CH2OHCHOHCHO, դիհիդրօքսիացետոն CH2OHCOCH2OH կամ գլիցերինաթթու CH2OHCHOHCOOH։ Գլիցերինի և բարձրագույն կարբոնաթթուների եթերները՝ ճարպերը հանդիսանում են շատ կարևոր միացություններ մարդու համար, կարևոր կենսաբանական դեր են խաղում նաև ֆոսֆոլիպիդները[14]։

Ստացում

Գլիցերին առաջին անգամ ստացել է Շելեն 1779 թվականին, ճարպերի օճառացմամբ[15]։ Գլիցերինի հիմնական մասը ստանում են ճարպերի օճառացումից[16]։ Գլիցերինի ստացման սինթետիկ եղանակների հիմնական մասը հիմնված է պրոպիլենի օգտագործման վրա[17]։ 450-500 °C ջերմաստիճաններում պրոպիլենի քլորացումից ստանում են ալիլքլորիդ, HClO-ի հետ միանալիս առաջանում են քլորհիդրիններ, օրինակ՝ CH2ClCHOHCH2Cl, որը ալկալիով մշակելիս առաջանում է գլիցերին[18]։ Գլիցերին կարելի է ստանալ նաև օսլայի հիդրոլիզի միջոցով, առաջացած մոնոսախարիդների հիդրատացմամբ կամ շաքարների սպիրտային խմորումից[19][20]