Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը, Uncategorized

Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  բաբախում  են,  որոնց  հարկ  չկա  մղել  ինչ-որ  բանի,  որոնց  պետք    չէ  ասել,  որ  ինչ-որ  բան  անեն,  որովհետև  գիտեն,  թե  ինչ    է  պետք    անել  և  հենց  այդպես  էլ  անում  են:  Մարդիկ,  որոնք  «մշակում  են»    են    իրենց  երազանքները,  այնքան,  մինչև  որ  այդ  երազանքները    տիրանում  են  իրենց  իսկ  իրականությանը:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  իրենց  քայլերով  իրենց  վրա  վերցնել  հանգամանքները,  մարդիկ,  որոնք    վտանգում  են  իրականն  ու  անիրականը  երազի  հետևից  գնալու  համար,  որոնք  իրենց  թույլ  են  տալիս  փախչել    խելամիտ  խորհուրդներից՝  լուծումները  թողնելով  Աստծո  ձեռքերում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդար  են  իրենց  շրջապատող  մարդկանց  ու  իրենք  իրենց  հետ,  մարդիկ,  որոնք  շնորհակալություն  են  հայտնում  նոր  օրվան,  իրենց  կյանքում  գոյություն  ունեցող  լավին,  որոնք  ամեն  ժամն  ապրում  են  լավ  տրամադրությամբ՝  տալով  իրենցից  ամենալավը,  որոնք  շնորհակալ  են  ողջ  լինելու  համար,  որ  կարող  են  ժպիտներ  նվիրել,  ձեռք  մեկնել  և  բարեհոգաբար  օգնել՝  փոխարենը  ոչինչ  չպահանջելով:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  կարող  են  կառուցողականորեն  ու  ուղիղ  քննադատել  ինձ՝  առանց  ինձ  ցավեցնելու  և  վիրավորելու:

Մարդիկ,  որոնք  չափի  զգացում  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդարության  զգացում  ունեն.  նրանց  կոչում  եմ  ընկերներ:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  գիտակցում  են  երջանկության  կարևորությունը  և  քարոզում  են  դա:  Մարդիկ,  որոնք  կատակների  միջոցով  սովորեցնում  են  մեզ  հումորով  ընդունել  կյանքը:  Մարդիկ,  որոնք  երբեք  չեն  դադարում  մանուկ  լինել:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  վարակում  են  իրենց  էներգիայով:  Ինձ  դուր  են  գալիս  պարզ  ու  անկեղծ  մարդիկ՝  ունակ  խելամիտ  փաստերով  հակադրվելու  յուրաքանչյուրի  որոշումներին:

Ինձ  դուր  են  գալիս  հավատարիմ    ու  համառ  մարդիկ,  որոնք  չեն  թուլանում,  երբ  փորձում  են  հասնել    իրենց  նպատակներին  ու  գաղափարներին:

Ինձ  դուր  են  գալիս  տեսակետ  ունեցող  մարդիկ,  նրանք,  որոնք  չեն  ամաչում  գիտակցել,  որ  սխալվել  են  կամ  որ  ինչ-որ  բան  չգիտեն:  Մարդիկ,  որոնք    իրենց  սխալներն  ընդունելիս,  ջանում  են  նորից  չկրկնել  դրանք:  Մարդիկ,  որոնք  պայքարում  են  ձախորդությունների  դեմ:  Մարդիկ,  որոնք    ելք  են  փնտրում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ներքուստ  են  մտածում  ու  չափում,  որոնք  չեն  արժևորում  իրենց  նմաններին  հասարակական  կաղապարով  կամ  թե  ինչպես  են  նրանք  փայլում:  Մարդիկ,  որոնք  չեն  դատվում  ու  չեն  թողնում,  որ  ուրիշները  դատեն:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  անհատականություն  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  հասկանալու,  որ  մարդկային  էության  մեծագույն  սխալը  փորձելն  է  գլխից  հանել  այն,  ինչը  դուրս  չի  գալիս  սրտից:

Զգայունությունը,  քաջությունը,  համերաշխությունը,  բարությունը,  հարգանքը,  հանգստությունը,  արժեքները,  ուրախությունը,  հնազանդությունը,  հավատը,  տակտը  երջանկությունը,  վստահությունը,  հույսը,  շնորհակալության  զգացումը,  իմաստությունը,  երազանքները,  զղջումը  և  սերը  հիմքեր  են՝  մարդ    կոչվելու  համար:

Այս  տիպի  մարդկանց  հետ    խոստանում  եմ  լինել  կյանքիս  մնացած  օրերին,  քանի  որ  նրանց  իմ  կողքին  ունենալով՝  լավ  եմ  վարձատրվում:

Posted in MSKH, Հանրահաշիվ, Նախագիծ, Uncategorized

Դաս 5. հանրհաշիվ 06.10.2020

Առաջադրանքներ դասագրքից, համարներ՝  18, 21, 24, 25, 28:

-3+1-3=0 ոչ

-3-1+4=0  ոչ

Ա․ 2x+3y+1=0, Գործակիցներ=x գործակիցը 2, y գործակիցը 3, Ազատ անդամներ=1, 3x-2y-4=0, Գործակիցներ=x գործակից 3, y գործակից 2, Ազատ անդամներ=4:

Բ․ -x+y=0, Գործակիցներ=չկա, Ազատ անդամներ=x, y, -2-6=0, Գործակիցներ=չկա, Ազատ անդամներ=2, 6

Գ․ -3x-2y+7=0, Գործակիցներ=x գործակից 3, y գործակից 2, Ազատ անդամներ=7, 2x+5=0, Գործակիցներ=x գործակից 2, Ազատ անդամներ=5

Դ․ -4x-5=0, Գործակիցներ=x գործակիցը 4, Ազատ անդամ=5, 2y+4=0, Գործակիցներ=y գործակից 2, Ազատ անդամներ=4

2 . (-2) – 1 + 5=0 -2+1-3=-4

3 . 2 + 1 – 5=2 ոչ

 1 + 2 – 5=0 այո

3 . 5 + (-3) – 5=7 ոչ

3 . 0 + 2 – 5=-3 ոչ

3 . 1 + 0 – 5=-2  ոչ

3 . 1 + (-4) – 5=-6  ոչ

Posted in MSKH, Հասարակագիտություն, Նախագիծ, Uncategorized

Գետերի աղտոտումը

Հայաստանում կա 16 գետ որը կեղտոտված է ամենաբարձր մակարդակով։ Առանձնանում եմ մասնավորապես Սյունիքի և Լոռու մարզերը։ օրինակ Սյուիքի մարզում հոսող Աճանան ունի ամենավատ աղտոտվածության աստիճանը։Եթե մարդիկ շարունակեն օգտագօրծել պլասմասե տարաներ և այն նետեն ջուրը։ Լոռու մարզում աղտոտվածություն ունեն նաև Դեբեդ, Շնող,Ախթալա,Փամբակ։Համայնքների կողմից գետերի աղտոտման արդյունքում աղտոտվածությու ունեն նաև Սյունիքում հոսող Վարարակ գետը։  Երևանի միջով հոսող Հրազդանն ու Գետառը, Շիրակի մարզում` Կարկաչունը, Արմավիրի մարզում՝ Մեծամորը, իսկ Արագածոտնի մարզում՝ Քասախն ու Գեղարոտը:

Ջրի աղտոտում - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Ջրի աղտոտում. ամենաաղտոտ գետերը | Laura Saribekyan's blog

գետերը ոռգում են մեր իսկ տնկած ծառերը իսկ մենք աղտոտում ենք այն։Այնպես որ սրիեք բնություը և մի աղտոտոեք գետերը։Շատ նորագույն տեխնոլոգինաեր օգտագօրծվում եմ աղտոտ ջրերի մաքրմանը։Գետերը կեղտոտելու ընթացքում վերանում են մի շարք օգտակար մանրէներ և առաջանում են ու զարգանում են մակաբույծները։

Posted in Նախագիծ, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա

Կինեմատիկա են անվանում, այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումը, առանց նրանց առաջացման պատճառները ուսումնասիրելու։

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Օրինակ՝ կորագիծ, ուղղագիծ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անծաց ճանապարհ։

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Տարբերվում է նրանով, որ հետագիծը այն գիծն է, որով տվյալ հաշվարկաման համակարգում շարժվել է մարմինը, իսկ անցած ճանապարհը

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։ Իսկ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ:

8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմիններիի շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

      9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ։ Օրինակ ՝ փողոցում քայլող մարդը, վայրէջք կատարող ինքնաթիռը, աստիճաններից իջնող մարդը, կանգառից հեռացող ավտոբուսը և այլն։

      10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:

      11.Գրել միջին արագության բանաձևը

V=s/t

Posted in Նախագիծ, Uncategorized

Հայոց լեզու, քերականություն 8 առաջադրանքներ 21, 22, 24, 26-30

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամ թ գրի՛ր:

Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտաղտոտել, ոխակալ, ողնաշար, բարքուբարք, վարկաբեկել
ուխտադրուժ, ուղտատեր, վարքուվարքբարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույրբյուրավոր:

26. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

27.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզի. Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

28.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անընդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։

29.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի էր թվում այն անդորրը, որի համար անձա.բ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

30.Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խանգարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ .լ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

Posted in MSKH, Հանրահաշիվ, Նախագիծ, Uncategorized

Հանրահաշիվ Դաս 4 Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումներ: 04.10.2020

Դաս 4.

Հարցերի քննարկում:

Թեմա՝ Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումներ:

Առաջադրանք

Աշխատանք դասագրքից՝ 8, 9,

8

2x − y + 4 = 0

ա ) (1; −2); ոչ

բ) (0; 4); այո

գ) (−2; 1) ոչ

դ) (3; 4) ոչ

ե) (5; 0) ոչ

զ) (−2; 0): այո

9

ա)  2 . 1 – 3 . 3 + 5=-2  ոչ

բ)  -1 + 3 – 2=0 այո

գ) 1 – 3 – 6=-8 ոչ

դ) 7 . 1 – 3,2 . 3 + 4=1,4 ոչ

ե) 1 + 2 . 3 – 7=0  այո

զ) 0 . 1 – 7 . 3 + 21=0 այո

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Գեղձեր 02.10.2020

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։

Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ։

Posted in Նախագիծ, Երկրաչափություն, Uncategorized

Դաս 6 01.10.2020 Երկրաչափություն

Տրված է `ABCD քառ.

Անկյուններից մեկը 38° է ։ Գտնել մնացած անկյունները.

Լուծում`

< A=38° B=38°

< B= 142° D=142°

180° -38° = 142°

Խնդիր 2

Գտնել զուգահեռագծի բոլոր անկյունները, եթե կից անկյունները հարաբերում են իրար ինչպես 1-ը 4-ի։

< A; <B= 1:4

Գտնել D= ?

Լուծում`

x + 4x + x + 4x= 360°

360: 4 = 36°

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Question and answer project

  • Do you want to become a soldier?
  • to be honest, I realize how difficult it is to be a soldier, I think that a soldier is an honor to serve the country
  • Is being a soldier compulsory in your country?
  • Yes, every Armenian should realize that his help is obligatory in the country
  • Would you volunteer to become a soldier?
  • I think yes
  • Why does your country have an army?
  • protected from the enemy
  • Which army would you join if you had to?
  • I think no
  • Would you be a conscientious objector if your country went to war?
  • I do not know
  • Which job would you like to have in the army?
  • It seems to me that there is a difficulty in all things, the most difficult thing is the soldier, I would always be a soldier
  • Is having an army a waste of money in your country?
  • I do not think the army is a waste of money
  • What are some of the jobs that soldiers do?
  • They must keep our country, that is the most important thing
  • Would you fight for another country other than your own?
  • no
  • How can countries prevent conflicts when other nations are not trying to bring peace?
  • I do not know, but it seems to me that we are the only hope
Posted in MSKH, Նախագիծ, Երկրաչափություն, Uncategorized

Երկրաչափություն դաս 5

29.09.2020թ.

Թեմա։ Զուգահեռագիծ.

Զուգահեռագիծը այն քառանկյունն է, որի հանդիպակաց կողմերը զուգահեռ են.

AB||CD

BC||AD

Հատկություններ։

Հատկություն 1.`հանդիպակած կողմերը իրար հավասար են. AB=CD BC=AD

Զուգահեռագիծը անկյունագծերի հատման կետով կիսվում է։

Հատկություն 2։ Անկյունագծերը հատման կետում բաժանվում են. BO= OD AO=OC