Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգը հաճախ անվանում են ոսկրամկանային համակարգ, քանի որ ոսկրերը և մկանները գործում են միասին։ Հենաշարժիչ համակարգը որոշում է մարմնի ձևը, ապահովում է օրգանիզմի հենարային, շարժողական և պաշտպանական գործառույթները։ Հենաշարժիչ համակարգի հենարային գործարույթն այն է, որ կմախքի ոսկրերը և մկանները ձևավորվում են որպես կաղապար և հնարավորություն չի տալիս տեղաշարժվելու։ Այդ կաղապարը կատարում է նաև պաշտպանական գործարույթ, որը պաշտպանում է ներքին օրգանները տարբեր վնասվածքներից։Շարժողական գործառույթը հնարավորություն է տալիս միայն մկանների և կմախքի ոսկրերի համագործաքցության պարագայում։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։ Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

Posted in Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը, Uncategorized

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը, Uncategorized

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-ԿԳՄՍ քննարկումներն արդյունք չեն տվել -  Հանրային հեռուստաընկերություն լուրեր
Петиция · "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր՝ ՊՈԱԿ-ից Հիմնադրամ դառնալու  օրինական պահանջ · Change.org

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

Սեբաստացի լինել նշանակում է  ստեղծել և իրականություն դարձնել անհնարինը, ճանաչել հայրենիքը,շատ ճամփորթել․․․Ես անցյալ տրվանից եմ հաճախում այս դպրոց բայց արդեն հասցրել եմ շատ սիրել այն ու ձեռք բերել շատ ընկերներ։ Մենք սկսում ենք մեր օրը ընդհանուր պարապմունքով։Միշտ նշում ենք տարբեր ծիսակարգեր և տոներ։

Ինչպե՞ս դարձա սեբաստացի:

Ինձ այստեղ բերեցին իմ ծնողները և անցնելով մուտքի ճամբար ես ընդունվեցի կրթահամալիր։ Ես մինչ օրս շնոհակալ եմիմ ծնողներին, որ ընտրեցին այս դպրոցը։

Ե՞րբ է առաջին անգամ նշվել Հարիսայի տոնը, և ինչու՞ Հարիսայի:

1930-ական թվականներին, երբ Սիրիայում, Լիբանանում բնակվող մուսալեռցիներին հնարավորություն տրվեց վերադառնալ Հայաստան, նրանք նոր Մուսալեռը կառուցեցին Խորհրդային Հայաստանում` Արարատյան դաշտում՝ իրենց հետ հայրենիք բերելով նաև հարիսայի ավանդույթը: Հարիսայի հետ կապված կա ավանդություն. երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և ձավարը էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Posted in English 12, MSKH, Նախագիծ, Uncategorized

I’m Sebastatsi

My name is Seda. I am from Sebastopol, today I am talking about my school. The school environment very beautiful.I love my school to all my friendsWe learn with computers. we have choices that we learn as we wish We have our blogs․we travel a lot։ We have a wine school։The school environment very beautiful.

I have been attending this school since last year, և
In a short time I managed to love this school very much

Posted in MSKH, Նախագիծ, Երկրաչափություն, Uncategorized

Տեսական նյութ Շեղանկյուն 19.11.2020

Տեսական նյութ

Շեղանկյուն 

Տեսական նյութ

Սահմանում : Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:

Շեղանկյան առանձնահատկությունն է՝

Հատկություն Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են և կիսում են շեղանկյան անկյունները:

ACBD, <ABD=<DBC, <ADB=<BDC, <BAC=<CAD, <DCA=<ACB:

Առաջադրանքներ

1) Շեղանկյան անկյունագծերից մեկը հավասար է կողմին: Գտեք՝ շեղանկյան անկյունները:

2

2) ABCD շեղանկյան մեջ <B=1200: Անկյունագծերը հատվում են O կետում: BC կողմը 10սմ է: Գտեք BD անկյուանգիծը: 

3) Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, AC=10,5սմ:

4) Գտեք շեղանկյան անկյունները,եթա նրա մի անկյունը 450 է:

5) Շեղանկյան գագաթներից մեկով նրա հանդիպակաց անկյունը կազմող կողմերին տարված ուղղահայացները կազմում են 300-ի անկյուն, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սմ է: Գտեք շեղանկյան կողմը:

Posted in MSKH, Նախագիծ, Երկրաչափություն, Uncategorized

Դաս 12. Քառակուսի 19.11.2020

Քառակուսի

Տեսական նյութ

Սահմանում Քառակուսի կոչվում է այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:

Քառակուսին օժտված է ինչպես ուղղանկյան, այնպես էլ շեղանկյան հատկություններով:

Ձևակերպենք քառակուսու հիմնական հատկությունները.

ա) քառակուսու բոլոր անկյունները ուղիղ են,

բ) քառակուսու անկյուանգծերը հավասար են, փոխուղղահայաց են, հատման կետով կիսվում են և կիսում են քառակուսու անկյունները:

Առաջադրանքներ

 1.Քառակուսու պարագիծը 200 է, գտեք քառակուսու կողմը:

200:4=50

 2.Ապացուցեք, որ քառակուսու անկյունագծերը իրար հավասար են:

3.Շեղանկյան պարագիծը 36 է, գտեք նրա կողմը:

36:4=9

 4.ABCD քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև AB կողմը եղած հեռավորությունը 20սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:

5.Քառակուսու պարագիծը 80սմ է: Որքա՞ն է քառակուսու անկյուանգծի միջնակետի հեռավորությունը նրա կողմից:

6.Ապացուցեք, որ եթե շեղանկյան մի անկյունը ուղիղ է, ապա այդ շեղանկյունը քառակուսի է:

7. Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան կիսորդի և ներքնաձիգի հատման կետով տարված են էջերին զուգահեռ ուղիղներ: Ապացուցեք, որ առաջացած քառանկյունը քառակուսի է:

Posted in MSKH, Հայոց պատմություն 12, Նախագիծ, Uncategorized

Պատմություն 8 Նոյեմբեր առաջադրանքներ

  1. Թվարկիր նոր ժամանակների ավանդական հասարակությունները և նրանց էական առանձնահատկությունները – 7 գնահատանիշ;

Ավանդական հասարակությութններ գոյություն ունեին ամենից առաջ Արևելքի երկրներում՝ Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա։Ավանդական հասարակության առանձնահատկություններից մեկն այն էր, որ պետության գլխին կանգնած էր միահեծան ղեկավարը։Նրա կամքը պարտադիր էր բոլորի համար։Կառավարում իրականացնում էին մեծաքանակ ապարատի միջոցով իսկ կարգ ու կանոնը պահպանում էին ոստիկանությունը,բանակը,դատարանը։Գյուղատնտեսությունը շարունակում էր մանալ գյուղատնտեսությունը պետության հողերի գերագույն սեփականատերը։Առանձնահատկություն է նաև ,որ հասարակությունն ունի հստակորեն ընդգծվածք դասային կառուծվածք (ազնվականություն, հոգեվորականություն, պաշտոնեություն, գյուղացիություն, արհեստավորներ, վաճառականներ)։ Մեծ էր նաև ընտանիքի և ազգակցական կապերի դերը;Կրթությունը հասանելի էր միայն վերնախավին։Օսմանյան կայսրության առանձնահատկությունը այն էր, որ տերության անկումային ընթացքից թուրքական վերնախավը ձգտում է դուրս գալ բարենորոգումների ճանապարհով, նաև այն, որ Օսմանյան կայսրության վերահսկման տակ էին Արևմուտք-Արևելք կարևորագույն ռազմավարական և առևվտրական ուղիները։ Իրանի առանձնահատկությունն այն է, որ այն գլխավորապես գյուղատնտեսական երկիր է և զարգացած է նաև արհեստագործությունը։ Միջազգային առևտրում հռչակված էին իրանական գորգերն ու գործվածքները։ Հնկաստանի առանձնահատկությունն այն է, որ այն ունի հեքիաթային հարստություն։ Նոր ժամանակներում Չինաստանի ավանդական հասարակության առանձնահատկությունն այն է, որ այն շարունակում է Չինաստանի ինքնամեկուսացումը արտաքին աշխարհից։

3.Սահմանիր «Անհատ» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 9 գնահատանիշ;

«Անձ» հասկացությունը սահմանելու համար անհրաժեշտ է տարբերել«մարդ», «անհատ» և «անձ» հասկացությունները:

«Մարդ» հասկացությունները օգտագործվում են  բոլոր մարդկանց բնորոշ համընդհանուր որակները բնութագրելու համար:մարդը կենսաբանական էվոլյուցիայի բարձրագույն աստիճանն է, կենդանի բնության տարր: Մյուս կողմից՝ մարդը սոցիալական էակ է, սոցիալական իրականության սուբյեկտ։

Անհատը դա յուրաքանչյուր, առանձին եզակի մարդն է, որպես հասարակության անդամ է։ <<Անհատ>> հասկացողության հետ փոխկապված են <<անձ>> և <<մարդ>> հասկացությունները։Մարդը դա մռտածելու և խոսելու կարողությամբ, բանականությամբ և գիտակցությամբ օժտված և գործիքներ պատրաստող ու հասարակական աշխատանքի պրոցեսում դրանք գործադրող, դրանց օգնությամբ շրջապատող աշխարհի վրա ներգործող կենդանի էակ է։

Նկարագրիր հայոց ազատագրական պայքարը 18-րդ դարում Սյունիքի իշխանապետության անկումից հետո – 7 գնահատանիշ:

Սյունիքի ազատագրական պայքարը ավարտվեց՝ չհասնելով վերջնական նպատակին։Սակայն թուրքերի իշխանությունը Արևելյան Հայաստանում տևեց մի քանի տարի. 1735 թվականին պարսից զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիր խանը, ով հետագայում հռչակվում է Նադիր շահ, հետ է գրավում Ատրպատականն ու Անդրկովկասը:Հայերին, ովքեր դիմադրել էին օսմանյան զորքերին Արցախում, Սյունիքում ու Այրարատում, բարձր ինքնավարություն է շնորհում, ճանաչում հայ մելիքների իրավունքները ու Էջմիածնի Մայր Տաճարին ոսկե ջահ նվիրում։18-րդ դարում էական պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում։

Սյունիքի ազատագրական պայքարը ավարտվեց՝ չհասնելով վերջնական նպատակին։Սակայն թուրքերի իշխանությունը Արևելյան Հայաստանում տևեց մի քանի տարի. 1735 թվականին պարսից զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիր խանը, ով հետագայում հռչակվում է Նադիր շահ, հետ է գրավում Ատրպատականն ու Անդրկովկասը:Հայերին, ովքեր դիմադրել էին օսմանյան զորքերին Արցախում, Սյունիքում ու Այրարատում, բարձր ինքնավարություն է շնորհում, ճանաչում հայ մելիքների իրավունքները ու Էջմիածնի Մայր Տաճարին ոսկե ջահ նվիրում։18-րդ դարում էական պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում։։ Արևելյան Հայաստանը ենթարկվում է վարչական փոփոխությունների:Կարսի գավառի տարածքը Օսմանյան կայսրությանն էր անցել դեռ 1639 թվականին՝ Հայաստանի չորրորդ բաժանման ժամանակ։Հայ ազատագրական շարժման գործում XVIII դարի կեսերից առաջնորդությունն անցնում է գաղութահայ կենտրոններին։ Նրանցից առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը, որը հիմնականում զբաղվում էր վաճառականությամբ և մեծ հաջողություններիէր հասել այ ոլորտում և 1688թ․ անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> պայմանագիր է կնքում նրանց հետ, որպեսզի խուսափի հայ վաճառականների հետ մրձակցությունից և հեշտությամբ Հնդկաստան մուտք գործի։

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Քիմիա Ինքնաստուգում

1.Ո՞ր  շարքում  են  միայն  պարզ  նյութերը.

       1/ջրածին, թթվածին, ջրածնի  պերօքսիդ

       2/ թթվածին, օզոն, ածխածին

      3/ ծծումբ, ֆոսֆոր, կերակրի  աղ

       4/ազոտ, ցինկ, մարմար

  2.  Ո՞ր  շարքի  երեք  նյութերն  են  գտնվում  տարբեր  ագրեգատային   վիճակներում.

       1/ քլոր, յոդ, բրոմ

         2/ ազոտ, մեթան, հելիում      

        3/գրաֆիտ, ծծումբ, սոդա

       4/ացետոն, սպիրտ, բուսական  յուղ

                                                                                                                                         3. Ո՞րն  է  բարդ  նյութ.

        1/ թթվածինը

         2/արգոնը

         3/երկաթը

         4/ կերակրի աղ                                                                                                 

   4. Ո՞ր  պատասխանը  չի  համապատասխանում  ատոմին:Ատոմը`

     1/նյութի  քիմիապես  անբաժանելի  մասնիկ  է

     2/ պրոտոններիցէլեկտրոններից  կազմված  էլեկտրաչեզոք  մասնիկ  է

      3/ նյութի  քիմիապես  բաժանելի  մասնիկ  է

     4/քիմիական  տարրի  փոքրագույն  մասնիկ  է

 5.Ո՞ր  տարրական  մասնիկներով  է  պայմանավորված  ատոմի  հիմնական  զանգվածը.

         1/պրոտոններ և  նեյտրոններ                                                                                  2/նեյտրոններ

          3/պրոտոններ  և  էլեկտրոններ

          4/ պրոտոններ

6. Բերված  քիմիական  նշանների  շարքերից  ո՞րն  է  համապատասխանուտարրերի  անվանումների  հաջորդականությանը` ֆոսֆոր, թթվածին,  ածխածին, ազոտ .

ա)         1.   C, P, N, O

             2.   P, O, C, N

             3.   O, N, C, P

             4.   N, O, P, C

 բ) Բնութագչեք ընտրված շարքի տարրերը ըստ պարբերական համակարգի,նշելով նրանց դիրքը պարբերական համակարգում                պարբ.,խումբը,ենթախումբը,ատոմի բաղադրությունը:      

P-  կարգաթիվը ՝ 15 ,

երրորդ պարբերության 5-րդ խումբ ,

գլխավոր ենթախումբ

O- Կարգաթիվը՝ 8,

երկրորդ պարբերության 6-րդ խմբում,

գլխավոր ենթախումբ:

C-Կարգաթիվը ՝6,

երկրորդ պարբերության 4-րդ խումբ,

գլխավոր ենթախումբ:

N-Կարգաթիվը ՝7,

երկրորդ պարբերության 5-րդ խումբ,

գլխավոր ենթախումբ:

                                                                                         

   7. Քիմիական  տարրի  կարգաթիվը  11  է: Այդ  տարրի  ատոմի  միջուկում  նեյտրոնների  թիվն  է.

             1/11                        3/12

             2/13                        4/14

.                                                                                                                                              

  8.Պարբերական  համակարգում  քիմիական  տարրերի  ուղղաձիգ  սյունյակները  կոչվում  են.

                  1/փոքր  պարբերություններ

                   2/մեծ  պարբերություններ

                   3/ ենթախմբեր   

                   4/ խմբեր

9. Թվերի  2,8,5  շարքը համապատասխանում  է  հետևյալ  ատոմներից  մեկիհիմնական  վիճակի  էլեկտրոնների  բաշխմանը  ըստ  էներգիական  մակարդակների.

                  1/ ֆոսֆոր

                  2/ալյումին                 

                  3/ազոտ

                   4/քլոր                                                              

10. Քիմիական ո՞ր տարրի ատոմին է համապատասխանում հետևյալ էլեկտրոնային

գծապատկերը.

 +5 ) 2  ) 3

1) բերիլիում                     3)լիթիում

2) բոր                                  4) ածխածին



11. Որքա՞ն  է  16O  և 18O  իզոտոպների  միջուկներում  պրոտոնների  ընդհանուր  գումարը.

              1/18                                        3/16

              2/17                                        4/19

12. Որքա՞ն  են  պրոտոնների  և  նեյտրոնների  քանակները  7 կարգաթվով  և  14  զանգվածային  թվով  քիմիական  տարրի  ատոմում.

              1/8  և  8                              2/8  և  6

              3/7  և  7                              4/8  և  7

 13. Ո՞րն  է  զանգվածի  ատոմային  միավորը (ԶԱՄ).

              1/.ԶԱՄ  ը  ջրածնի  մեկ  ատոմի  զանգվածն  է

              2 ԶԱՄ – ն  ածխածնի  ատոմի  զանգվածի  1/12-ն  է

              3/ԶԱՄ – ը  ցանկացած  տարրի  ատոմի  զանգվածի  1/12 ն  է

              4/ԶԱՄ – ը  տարրի  հարաբերական  ատոմային  զանգվածն  է:

14. Զանգվածի  ատոմային  միավորի (գ)  թվային  արժեքն  է.

            1/1,66•10-24                                 3/ 6,02•1023

             2/ 22,4                            4/ / 0,2                              

 15.Ջրածնի   1H, 2H, 3H  իզոտոպների  միջուկներում  նեյտրոնների  թվերը            

                համապատասխանաբար  հավասար  են.

               1/ 1, 2, 3                             3/ 0, 0, 1

               2/ 1, 1, 1                              4/0, 1, 2 

 16.Ստորև թվարկվածներից որի՞ հետ է համընկնում ատոմում առկա էլեկտրոնների թիվը.

             1) նեյտրոնների թվի

             2 ) նեյտրոնների ու պրոտոնների թվերի տարբերության

             3) նեյտրոնների ու պրոտոնների գումարային թվի

             4) պրոտոնների թվի

17. Առավելագույնը քանի՞ էլեկտրոնի կարող է «տեղ տրամադրել» ատոմի  չորրորդ  էներգիական մակարդակը.

                       1) 32

                       2) 30

                       3) 33

                      4) 34

 18. Ստորև թվարկվածներից որի՞ հետ է համընկնում քիմիական տարրի ատոմի է1երգիական մակարդակների թիվը հիմնական վիճակում.

               1) խմբի համարի

               2) կարգաթվի

               3) պարբերության համարի

               4) հարաբերական ատոմային զանգվածի

19. Փոքր պարբերություններում ինչպե՞ս են փոխվում քիմիական տարրերի ոչմետաղական հատկությունները.

              1) ուժեղանում են

              2) թուլանում են

             3) չեն փոփոխվում

             4) կարող են և ուժեղանալ, և թուլանալ

 20. Ատոմի միջուկը կազմող մասնիկները ի՞նչ լիցք ունեն

             1) միայն լիցք չունեցող

             2) միայն դրական

             3) դրական և բացասական լիցք չունեցող

             4) դրական, բացասական և լիցք չունեցող

 21. Հետևյալ քիմիական տարրերից որի՞ ատոմն ունի լրիվ լրացված երկու էներգիական մակարդակ.

                  1) նեոն

                  2) բոր

                  3) հելիում

                  4) ֆտոր

22. Հետևյալ արտահայտության ո՞ր բառն է բաց թողած«Երկրորդային ենթախմբերն

սկսվում են………………. պարբերության տարրերից».

                           1) երկրորդ

                           2) չորրորդ

                          3)երրորդ 

                          4) հինգերորդ                                                                                        23Հարաբերական մոլեկուլային զանգվածը հետևյալ նյութերի` H2SO3 ;  Al (NO3)3         համապատասխան հավասար է`

  1. 49; 76
  2. 82; 213
  3. 25; 44
  4. 96; 342

 24 . Թվարկված  երևույթներից  ո՞րը  ֆիզիկական  չէ

         1.ճոճանակի  շարժումը

         2.փայտի  այրումը

         3.մեքենայի  ընթացքը

         4.երկրագնդի  պտույտը  արեգակի  շուրջ

25. .Թվարկված երևույթներից ո՞րը քիմիական չէ.

      1.կաթի թթվելը

      2.երկաթի ժանգոտվելը

      3.սառույցի հալվելը

      4.գինին քացախի վերածվելը

 26.Թվարկվածներից ո՞ր տարրի արտաքին էներգիական մակարդակում են առավել շատ թվով էլեկտրոններ պարունակվում.                                                          1) նատրիում 2) կալցիում 3) ածխածին 4) բրոմ                                          

  27. Որքա՞ն է էլեկտրոնների թիվը S2- իոնում                                                                1) 13                           3)15 

              2)18                            4)10                                                                                        

  28. Ի՞նչ է ցույց տալիս քիմիական տարրի կարգաթիվը.                                              1) ատոմի լիցքը                                                                                                           2) պրոտոնների թիվն ատոմի միջուկում                                                              3) տարրի օքսիդացման աստիճանը                                                                    4) տարրի վալենտականությունը միացություններում

29. Նյութի մոլեկուլի բաղադրության մեջ կա ատոմ կալիում, 1 ³ïáÙ ֆոսֆորև ատոմ թթվածին.

աԳրել այդ նյութի բանաձևը և անվանել

բՀաշվել ատոմների գումարային թիվտ շ

գՀաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածը

դՈչոշել տարրերի զանգվածային հարաբերությունը

 ե)Հաշվել տարրերի զաբգվածային բաժիննեչը %-áí արտահայտված ……

եՆշեք կապերի տեսակները այդ մոլեկուլում

30Որքա՞ն է 18 էլեկտրոն և 16 պրոտոն պարունակող իոնի լիցքը.

   1) 2 +                   3) 2-

  2) 3+                     4) 3 –

Posted in English 12, MSKH, Նախագիծ, Uncategorized

English 20.11.2020

saw a friend of mine.

He was looking in a shop window.

started to cross the road to say hello to him.

While I was crossing the, I heard a noise.

A bus came in my direction.

The bus stopped very close to me.

I was lucky it didn’t hit me.

Page 25, exercise 1 b.

2. Question 1 was easy. Question 4 was harder than question 1, and question 6 was the most hard question of all.

3. Last night’s match was exciting, but Saturday’s match was more exciting than last night’s match, and Sunday’s match was the most exciting ever.

4. Yesterday was a bad day for me, but Thursday was worse than yesterday, and Friday was the worst day of my life.

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Դարձվածք

Դարձվածքները բառեր կամ կապակցություններ են որոնք արտահայտում են փողաբերական իմաստ։Դարձվածքների հեղինակը հիմնականում ժողովուրդ է։Դարձվածքներ շատ եմ կազմվել մարդու մասերի անվաննումներով։ օր՝ գլուխ ,լեզու, սիրտ , աչք, ոտք ,կոկորդ ամենաշատն ենք հանդիպում դարձվածքներում դարձվածքներ են համարվում թևավոր խոսքերը և առած-ասացվածքները։ Դարձվածքը հարստացնում է մեր բառապաշարը և հատուկ և հատուկ համ ու հոտ է տալիս մեր խոսքին։Հայրենոիմ կան շատ դարձվածքնոր որոնք գործածվում եմ ուղիղ իմաստով։

65.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր: 

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ: 

Մտքի ծովն ընկնելու պատճառով դասերից ուշացավ։

Պապս իր այգու ամեն մի թփի տեղը հինգ մատի պես գիտեր։

Ծույլի թևերը միշտ էլ ծալած են

Այս անգամ էլ էժան պիծավ։

Զինվորի մայրը արցունքները կուլ էր տալիս որդու հետ խոսելու ժամանակ։