Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Հայոց լեզու առաջադրանքներ

74

իմ կարծիքով սխալ է այն միտքը,որ մարդիկ չպետք է ունենան ժամանակի մեքենա։Մարդիկ հետաքրքիված են թեինչ է կատարվել անցյալում և հակառակը։Մենք չենք կարող ասել արդյոք գոյություն ուներ դինոզավրեր,մեր դասերը կարող էր ավելի հետաքրքիր լիներ մենք օգտագործեինք ժամանակի մեքենան և գնայինք անցյալ ու տեսնեինք թեինչպես են ստեղծագործել մեր մեծերը

80.ես ու ընկերս հանդիպեցինք թատրոնում

-Հետքրքիր է ինչպիսին կլինի թատրոնը։

-Ասում են թե Հովհանես Թումանյանի պատմվածքի հիման վրա է ստեղծվել այս թատրոնը

-Իրո՞ք

-Այո

Թատրոնը սկսվեց

-ինչ լավն է

-համամիտ եմ

որը գտնվում էր բակի խորքում:
Բոլորը նկատեցին, ինչպես ձկնորսներն ափ դաուս եկան:
Քանի որ մեծահռչակ զորավար էր. հետևաբար ՝ երկրների կուսակալ:
Քանի որ նույն ուղղությամբ չէին գնում. միմյանց չէին հանդիպում:
և՛ հնէաբանը և՛ թանգարանի տնօրենը նոր քննաության գաղափարին չընդդիմացան:

  1. Կետերը փոխարինիր նախադսություններով, որոնք նկարագրեն, բացատրեն կամ վերաբերմունք արտահայտեն:
    Բարձրահասակ և կապուտաչյա Ամերիկուհի Արդատ էվիտը կյանքում առաջին անգամ էր օդանավից պարաշյուտով թռչում, բայց ճիշտ նշանակված տեղում վայրէջք կատարեց: Նա գեղեցիկ և ժամանակակից էր, Թեև կինը յոթանասունչորս տարեկան էր. բայց նրա թռիչքն ավելի հաջող էր. քան նրա հետ ցատկող պարաշյուտիստ աղջիկներից շատերինը: ….
  2. Ընդգծված նախադասությունները բառակապակցություննե՛ր դարձրու և ստացված բառակապակցություններն անհրաժեշտության դեպքում տրոհի՚ր:
    Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը
    հետզհետե աչքից անհետանում էր՛. – Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում հետզհետե աչքից անհետացողկածանը։
    Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ
    այնտեղ թողած վերջին դդումները բերեն: – Գյուղացիերից ոմանք վազում էին բանջարանոցները՝ այնտեղ թողած վերջին դդումները բերելու։
    Նրան զարմացրեց, որ անծանոթ մարդիկ ներս եկան: – Նրան զարմացրեց անծանոթ մարդկանց ներս գալը։
    Երբ նկարում էր բերդի մուտքը, մատիտը մի պահ ձեռքին մնաց: -Բերդի մուտքը նկարելիս՝ մատիտը մի պահ ձեռքին մնաց։
  3. Կետերի փոխարեն տրված հոմանիշները հերթով գրի՜ր: Բացատրի՜ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները: ՛Հիվանդության պատճառով (շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց: շնորհիվ-դրական իմաստ, պատճառով բացասակ իմաստ, պատրվակով-հորինված։ Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել (պահպանել, պաշտպանել): պահպանել-չկորցել,պահել։ պաշտպանել-վտանգից պաշտպանել։ Ո՞վ քեզ ; դրդեց (մղեց, դրդեց) այդ արարքին: դրդեց-համոզել, մղել-ստիպել։ Լքեց (թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ: Թողեց-հետ գալու նպատակ ուներ։ Լքեց-հետ գալու նպատակ չուներ։
  4. Նախադասությունները լրացրո՜ւ կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով: Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր <<ինչ հետաքրքիր և բովանդակլից է>> Քաղցն անհամբեր էր դարձրել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը’ մտքում ասում էր <<ե՞րբ է վերջացնելու խոսելը>> Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի, նա գրեց <<այլևս ոչ ինչ կարևոր չէ>> Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր <<եղեք զգույշ այստեղ կան վտանգավոր գոտիներ>> Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում<<տեսնես ի՞նչն է նրանց հանգեցրել նմանատիպ բուռն վեճի>> Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում<<ե՞րբ կհասնեմ այս գեղեցիկ ծիածանին>> Սպասումից ձանձրացած’ մտածում էր <<ի՞նչ կարելի է անել ժամանակս ավելի արդյունավետ դարձնելու համար>> Գրքում մի նախադասություն էր ընդգծված <<ինչ-որ մեկին սիրելուց առաջ, առաջինը սիրեք ձեզ>> Այդ մասին օրագրումս գրեցի<<այսօր իմ կյանքի յուրահատուկ օրերից էր>>
  5. Նախադասության րնդգծված մասը հանի՜ր և ստացված մասում անհրաժեշտության դեպքում փոփոխություննե՜ր արա: Օրինակ’ երբեմն արջն իրեն այնպես թափով էր գցում տակառի մեջ. որ մյուս կողմից դուրս էր ընկնում: – երբեմն արջն իրեն թափով գցում էր տակառի մեջ: Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական դաշտն ազդում է արդյոք մարդու՛ Մագնիսական դաշտը լայնացնում է մաշկի մազանոթները. որն էլ հանգեցնում է արյան ճնշման նվազմանը: – Մագնիսական դաշտը լայնացնում է մաշկի մազանոթները։ Ուղևորվելու համար ջերմանավն էի ընտրել այն պատճառով, որ ընդհանրապես չեմ վստահում օդային տրանսպորտին՛. – Ուղևորվելու համար ջերմանավն էի ընտրել։ Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել նրա համար, որ արջը խաղալու բան ունենա: – Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել։ Միշտ չէ որ հնարավոր է լինում գնել կամ որսալ այն կենդանուն. որը մեզ հարկավոր է: – Միշտ չէ որ հնարավոր է լինում գնել կամ որսալ կենդանուն։ Արձանագրվել են բազմաթիվ այնպիսի դեպքեր, երբ կենդանիները երկար ժամանակ ապրել են առանց սնվելու՛. – Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր։ Գերմանացի մի ինժեներ պատրաստել է այնպիսի չմուշկներ, որոնք էլեկտրական շարժիչով են աշխատելու: – Գերմանացի մի ինժեներ պատրաստել է չմուշկներ։
This image has an empty alt attribute; its file name is image-5.png

Ձեռագիր, անձեռք

հյուրասեր, հյուրանոց

վերջնակետ, վերջնական

գիտություն, տգետ

գետակ,

խլեզները Մթնաձորումմարդուց չեն փախչում քանի որ չեն վախենում մարդուց

Վայրի վարազի հետ անտառապահ Պանինը ինչպես կարողացավ դիմակայել

Առջը ոռնոցով մի ոստյուն արեց որովհետև նրա ձագերի վար հարձակվել էին։

  1. Լեզու բազմիմաստ բառր նախադասությունների մեջ գործածի՜ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
    Նա կարողանում է խոսել հինգ լեզվով, ինչը նրան հնարավորություն է տալիս տարբեր ազգի մարդկանց հետ շփվելու։
    Նրա լեզուն շատ երկար է, ամեն տեղ հակաճառում է մյուսներին։
    Տղայի լեզուն կարմրել էր շատ տաք ուտեստ ուտելուց։
    Աշխարհում կան շատ լեզվաընտանիքներ, որոնցից մեկը ՝ հնդեվրոպականն է։
    Հայոց լեզուն նրա սիրելի առարկան է։
  2. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՜ր նախադասությունները լրիվ համընկան:
    Մեր կապիկը մի աֆրիակցուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ. ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:
    Մեր կապիկը մի աֆրիակցուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ. ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:
  3. Բարդ նախադասությունները պարզ նախադասություններո՛վ արտահայտիր (ընդգծված բառերը հանիր կամ ուրիշներով փոխարինի՛ր և անհրաժեշտության դեպքում փոփոխություննե՛ր արա):
    Օրինակ ՝ Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը, որի մեջ քսան ոսկի կար: – Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը: Քսակում (կամ դրա մեջ) Քսան ոսկի կար:
    Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա. որի վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում: – Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա։ – Ցուցատախտակի վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում:
    Երբ 1907 թ. շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները, որոնցից ավագը հարյուր երեք տարեկան ըէր. իսկ կրտսերը՝ տասը: – 1907 թ. շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկանում: – Որբացան նրա երկու որդիները։
    Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակ, որոնք գրել են ձախ ձեռքով։
    Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ. որ իմանան ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին, որովհետև իր փողերը տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին: – – Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ, նրա ժառանգության մասին իմանալու։ Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին։ Նա իր փողերը տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին։

Կարկտին հաջորդեց անձրևը

կարկտին հաջորդում էր անձրևը

Կարկտին հաջորդած անձրևից վատ բան չկա ինձ համար

Նա չէր սիրում հետևել կարկտին հաջորած անձրևին

մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ

այդ մի բարակ արահետն էր,որ միացնում էր օրանջի ձորը գյուղի հետ

Posted in Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

COVID-19 համավարակ

Կորոնա վիրուսի ախտանիշներն են՝ ջերմությունը և չոր հազը, հոգնածության, շնչառական խնդիրներ, համի, հոտի զգայարանների կորուստ, հևոց, մկանային ցավ, կոկորդի ցավ, գլխացավ կամ սարսուռ

Կորոնա վիրուսի ախտանիշներն են՝ ջերմությունը , չոր հազը, հոգնածության, շնչառական խնդիրներ, համի, հոտի զգայարանների կորուստ, հևոց, մկանային ցավ, կոկորդի ցավ, գլխացավ կամ սարսուռ։

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակը սկսվել է 2019 թվականի նոյեմբերի կամ դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ։

Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որն իր գենետիկական հաջորդականությամբ ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշի (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ) վիրուսին։

Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների ելումուտը։ Կորոնավիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։

Բուժում

COVID-19-ի համար հաստատված հատուկ հակավիրուսային դեղամիջոցներ գոյություն չունեն, սակայն աշխատանքներ են տարվում դրանց մշակման ուղղությամբ, ներառյալ առկա դեղերի փորձարկումը։ Կախված հիվանդության ծանրությունից կարող է պահանջվել թթվածնային թերապիա, ներերակային հեղուկ և շնչառական աջակցություն։ Մի քանի միացություններ, որոնք նախկինում հաստատվել են այլ վիրուսային հիվանդությունների բուժման համար, ուսումնասիրվում են COVID-19-ի բուժման օգտագործման համար։

Posted in MSKH, Նախագիծ, Ֆրանսերեն, Uncategorized

Mousse au chocolat sans sucre

INGRÉDIENTS

  • .200 g de chocolat à 75 %
  • .6 oeufs

Ingrédients PRÉPARATION

  • 1.Faites fondre le chocolat coupé en morceaux au bain-marie, puis laissez-le tiédir.
  • 2.Battez les jaunes d’œufs. Montez les blancs en neige ferme. Incorporez le chocolat aux jaunes, puis ajoutez les blancs montés en neige en mélangeant délicatement de haut en bas pour ne pas les casser.
  • 3.Placez au réfrigérateur au moins 2 h avant de servir.

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.200 գ 75% շոկոլադ
.6 ձու
Բաղադրիչներ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
1.Կտորների կտրատած շոկոլադը հալեցնում ենք կրկնակի կաթսայի մեջ, ապա թողնում ենք սառչի։

  1. Հարել ձվի դեղնուցները։ Հարեք ձվի սպիտակուցը մինչև պնդանա։ Շոկոլադը լցնել դեղնուցների մեջ, ապա ավելացնել հարած սպիտակուցները՝ վերևից ներքև նրբորեն խառնելով, որպեսզի չկոտրվի։
    3.Մատուցելուց առնվազն 2 ժամ առաջ դնել սառնարանում։
Posted in Ֆրանսերեն, Uncategorized

En cuisine avec 

Préparation : 10 minutes
Cuisson : 1h30 à 2h

Pour une vingtaine de fantômes

2 blancs d’oeufs
75 g de sucre
10 g de sucre glace
1 carré de chocolat noir 

Préchauffez le four à 100°C.
Battez les blancs d’oeufs en neige. Une fois qu’ils sont bien mousseux, incorporez progressivement les sucres jusqu’à obtenir une belle meringue bien brillante.
Placez une douille lisse dans une poche à douille. Ajoutez la meringue, et pochez les futurs fantômes sur une feuille de papier sulfurisé en formant ou non des bourrelets lors du pochage.
Enfournez 1 h30 minimum. Vérifiez la texture. Prolongez la cuisson si besoin. Laissez refroidir.
Faites fondre le chocolat, trempez-y le bout d’un cure-dent, dessinez les yeux et la bouche sur chaque meringue. Savourez.

Պատրաստումը՝ 10 րոպե
Խոհարարություն՝ 1ժ30-ից 2ժ

Քսան ուրվականների համար

2 ձվի սպիտակուց
75 գ շաքարավազ
10 գ շաքարավազ
1 քառակուսի մուգ շոկոլադ 

Ջեռոցը տաքացրեք մինչև 100°C։
Հարեք ձվի սպիտակուցը մինչև պնդանա։ Երբ դրանք փրփրուն են, աստիճանաբար միացրեք շաքարավազները, մինչև ստանաք գեղեցիկ, փայլուն բեզե:
Տեղադրեք հարթ խողովակի ծայրը խողովակաշարի տոպրակի մեջ: Ավելացրե՛ք բեզեն և ապագա ուրվականները գրպանեք թխելու թղթի վրա, որոնք որսագողության ժամանակ ուռուցիկություն կառաջացնեն, թե ոչ:
Թխել առնվազն 1 ժամ 30 րոպե։ Ստուգեք հյուսվածքը: Անհրաժեշտության դեպքում շարունակեք պատրաստել: Թող սառչի։
Շոկոլադը հալեցնել, մեջը թաթախել ատամհատիկի ծայրը, յուրաքանչյուր բեզեի վրա գծել աչքերն ու բերանը։ Համտեսել

Posted in MSKH, Հայոց պատմություն 12, Uncategorized

Պատմություն նոյեմբեր

1 Ե՞րբ է կազմվել Հայաստանի առաջին Հանրապետությունը – 3 միավոր; 

Հայաստանի Հանրապետութիուն ,ստեղծվել է 1918 թվականի մայիսի 30-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:

2 Ի՞նչ կապ կա Կարսի պայմանագրի և Մոսկվայի պայմանագրի միջև 

Առաջին կապը այն է որ առանց մոսկվայի պայմանագրի չէր լինի Կարսի պայմանագիրը։


Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում է 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի դրույթները:Անդրկովկասի խորհրդային հանրապետություններին հնարավորություն չէին տվել մասնակցելու բանակցություններին, որովհետև նրանք Թուրքիայի հետ կնքելու էին առանձին պայմանագրեր: Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածով` Ռուսաստանը պարտավորվում էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանց և Թուրքիայի միջև կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են առանձին հանրապետություններին: Պայմանագրի ստորագրումից առաջ հրավիրված Կարսի խորհրդաժողովի նպատակը  Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորումն էր:Մոսկվայի պայմանագրով` Անդրկովկասի հանրապետությունների հետ  ընդհանուր պայմանագրի կնքում չէր նախատեսվում: Իսկ առանձին պայմանագրերի կնքման դեպքում Թուրքիայի համար դյուրին կլիներ իր կամքի պարտադրումը հանրապետություններին:Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ-ի դեկտեմբերի 2–3): Չեղյալ էին համարվում (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի) այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին: 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ  մի պայմանագիր . դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը:

3 Սահմանել «Հանրապետություն» հասկացությունը և նրան

առնչվող 3-5 հասկացություն 

սահմանում՝

Հանրապետությունը կառավարման համակարգ է, որն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ:

հասկացություներ՝

  1. հանրապետություններ,   2. միապետություններ,3. նախագահական, 4. պառլամենտական,5. խառը կամ կիսանախագահական

Posted in Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Գրիգոր Զոհրապ | Զաբուղոն

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։ Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները։ Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմվեր – ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր – թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։Կամաց կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, իհարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։
ԲԶաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար. վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը։Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։
ԳՍկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես։ Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով։Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չկրնալով ուրիշներում ցուցվիլ։ Երևակայեցեք մեծագին ադամանդ մը որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կոլրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել։Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու։Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակեր. ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային։ Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր որ նուրբ մարմինին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը՝ որուն հանդիպողը կը կախարդվեր։Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։- Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։
ԴՔարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։ Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա։Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կը հավտա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի. երկու գիշեր կ՚անցընե հոն. կե տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։ Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամես վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես. խոհանոց՛ին ծխնելույզին մեջեն վեր կ՚ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

Posted in Գրականություն, Uncategorized

Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակաց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավիճը պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։
Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մադու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Posted in Իրավունք, Uncategorized

Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը

Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը (աշխատանքից դուրս գալու), նախքան դրա ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն 30 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

Աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, այդ մասին առնվազն 5 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է՝

  • իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ,
  • կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան,
  • գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը:

Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ: