Posted in Գրականություն, Uncategorized

Հովհաննես Թումանյան «Մի՞թե դժվար է»

Թումանյան «Մի՞թե դժվար է»

Հովհաննես Թումանյանը այս հոդվածով մեզ ցանկանում է ասել, որ մարդիկ չեն կարողանում ուրախանալ այլ մարդկանց հաջողություններով։ Չեն կարողանում ապրել ու վայելել այն մեծ կյանքը, որը ունենայլ հակառակը. նրանք փորձում են փոքրացնել ու նեղացնել նրանց շրջապատը։ Այս հոդվածից անցել է գրեթե 100 տարի, սակայն մարդկանց մոտ ոչինչ չի փոխվելնրանք մինչ օրս չեն կարողանում ուրախանալ մեկ այլ մարդու հաջողությամբ և միմիայն նախանձում են ու դրանով իսկ փչացնում նրանց մեծ ու գեղեցիկ կյանքը։ Միթե հնարավոր է լինել առանց կարծիքի։ Շատ անգամ մարդիկ չեն ցանկանում արտահայտել իրենց կարծիքը, քանի որ վախենում են, չեն ուրախանում ուրիշի հաջողությամբ, որ չկորցնեն իրենց հպարտությունը։

Posted in Հունվարյան ճամբար 2022-2023, Նախագիծ, Uncategorized

Հետազոտական աշխատանքներ օր 2 թեմա` «Անհատի դերը պատմության մեջ»

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ հետազոտական աշխատանքների պաշտպանության երկրորդ օրը։ Թեման էր «Անհատի դերը պատմության մեջ»։Հանդիպմանը ներկա էին՝

Մարթա Ասատրյանը/Ավագ դպրոցի ղեկավար/

Մարգարիտ Սարգսյանը / մանկավարժության լաբորատորիայի ղեկավար/

Մասնախմբի անդամ՝ Արմեն Ոսկանյանը

Հրավիրյալ մասնագետ

Լևոն Շիրինյան/ քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու/

Տաթևիկ Հակոբյան, Արեգնազ Զաքարյան՝ ԵՊՀ ՈՒԳ խորհրդի անդամներ 

Միշտ էլ առաջինը ելույթ ունենալը բարդ է բայց այս անգամ դա իր պատասխանատվության տակ վերցրեց 11-րդ դասարանի սովորող Տիգրան Այվազյանը նրա թեման էր «Դավիթ Բեկի ապստամբությունը»

Նա իր խոսքը սկսեց հետևյալ նախադասությամբ՝ Հայոց պատմության ողջ ընթացքում Սյունիքն ու Արցախը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է: Բայց հայ ժողովրդի գիտակցությունն արթուն են մնացել:Կլինե՞ն արդյոք նոր Դավիթ Բեկեր, չգիտենք (նրանք գալիս են ճիշտ ժամանակին)։ ժամանակները փոխվել են, թշնամիները՝ ոչ, գուցե այսօր ուրիշ ձևով պետք է պայքարել։ Գիտեմ միայն, որ չպետք է հանձնվել, իրավունք չունենք, այլապես մեր բոլոր սովորած ու չսովորած դասերը մոռացության կմատնվեն։Ահա այսպիսին էին Տիգրանի խոսքերը։

Հետո իր խոսքը ներկայացրեց, 12-րդ դասարանի սովարող Էվա Սադոյանը Նրա թեման էր՝ ՝ «Հեգելի Դիալեկտիկան»

Ժորժ Վիլհելմ ֆրիդրիխ Հեգելը 19րդ դարի գերմանական դասական փիլիսոփայության, հռչակավոր ներկայացուցիչ է։ Ահա այսպես Էվան սկսեց իր խոսքը։

Ես շատ տպավորված եմ աշակերտների խոսքով և ուրախ եմ, որ նրանք նույն պես կարողացան պատվով հանձնել իրենց հետազոտական աշխատանքները։

Posted in Նախագիծ, Uncategorized

Վանո Սիրադեղյան կենսագրություն

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։

Continue reading “Վանո Սիրադեղյան կենսագրություն”
Posted in Հանրահաշիվ, Uncategorized

Կոն

Կոն, երկրաչափական մարմին, որը սահմանափակված է կոնային մակերևույթով և L շրջանագծի եզերած շրջանով։

Լայն իմաստով կոն ասելով հասկանում ենք այնպիսի մարմին, որի մակերևույթը ստացվում է հետևյալ կերպ։ Վերցվում է կամայական հարթ, փակ, առանց ինքնահատումներիր L կոր և նրա հարթությունից դուրս գտնվող կամայական S կետ։ L կորն անվանում են կոնի ուղղորդ, նրանով սահմանափակվող պատկերը՝ կոնի հիմք, իսկ S կետը՝ կոնի գագաթ։ Կոնի L ուղղորդի կետերի հատ միացնող հատվածները կոչվում են կոնի ծնորդներ։ Նրանք լցնում են կոնի կողմանյին մակերևույթը։ Եթե կոնի կողմնային մակերևույթը կտրենք ծնորդով, ապա այն հնարավոր կլինի փռել հարթության վրա։ Ուղիղ շրջանագծային կոնի փռվածքը կլինի շրջանային սեկտոր, որի շառավիղը հավասար կլինի կոնի ծնորդի երկարությանը։

Posted in Uncategorized

Պատմություն 12.09.2022 Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները

Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին

Տայք- Մեծ Հայքի տասնչորսերորդ նահանգը։ 4-րդ դարում պատկանում էր Մամիկոնյան տոհմին։ Տարածվում էր Կուր գետի ակունքների և Ճորոխ գետի ավազաններում։Կազմված էր 8 գավառներից։Տայքը մշտապես եղել է հայոց պետականության գոյատարածքներից մեկը։ Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։V–VI-րդ դարերում Տայքը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ մղված ազատագրական շարժումների կենտրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներում՝ Մամիկոնյաններն ու նրանց համակիր ուժերը հաջողությամբ պայքարել են պարսկական նվաճողների դեմ։ 591 թվականին Հայաստանի նոր վերաբաժանմամբ Տայքը անցել է Բյուզանդական կայսրությանը։

Continue reading “Պատմություն 12.09.2022 Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները”
Posted in Հաշվետվություն, Uncategorized

Արատեսի ամփոփում

Հուլիսի 15-17-ը մեկնել եինք գեղատեսիլ Արատես։

Հասնելուց անմիջապես հետո տեղավորվեցինք մեր սենյակներն ու սկսեցինք ուսումնասիրել տեղանքը։Առաջին օրը սկսեց մարզական պարապմունքով այնուհետևա նախաճաշից հետո գնացինք խոտ հավաքելու նաև հավաքեցինք թեյ։

Continue reading “Արատեսի ամփոփում”
Posted in Uncategorized

Գործնական աշխատանք Նախնական  պատկերացումներ  օրգանական նյութերի վերաբերյալ

 Աշխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի  լուծույթի  անգունացում (տաքացնելու  դեպքում):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր և  ազդանյութեր. կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ  Լյուգոլի  ազդանյութ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ:

Աշխատանքի ընթացքը. Փորձանոթի  մեջ  լցնել 1 մլ օսլայի  լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ, առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։

Համարակալված  փորձանոթների  մեջ  տեղափոխել  0.5 գ  տարբեր սննդանյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,

թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում

առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին:

Սպիտակուցների հայտնաբերման լաբորատոր փորձեր՝

Փորձ 1. Սպիտակուցի քսանտոպրոտոնային ռեակցիան.

Ազդանյութեր՝ NaOH-ի 10%-անոց լուծույթ, ձվի սպիտակուցի լուծույթ, խիտ ազոտական թթվի լուծույթ:  

Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ  լցնել 10 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ և 2 կաթիլ խիտ ազոտական թթու: Փորձանոթի պարունակությունը զգուշությամբ տաքացնել և թափահարել: Լուծույթը և նստվածքը ներկվում են դեղին գույնով: Սառեցնել փորձանոթը և զգուշորեն ավելացնել 1-3 կաթիլ NaOH-ի լուծույթ մինչև վառ նարնջագույնի առաջացումը:

Փորձ 2. Պեպտիդային կապի հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով

Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ տեղավորել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:

CH4-մեթան

C2H6-էթան

C3H8-պրութան

C4H10-բութան

C5H12-պենտան

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Կենսոլորտ

Կենսոլորտ Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկրի[1] մակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։

Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վլադիմիր Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը  :

Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը

Posted in Uncategorized

Հոլովներ

Ուղղական հոլով-բառի ուղիղ ձև գիրք․թուղթ,տուն

Սեռական հոլով -բառին ավելանում է ի գրքի,թղթի,տնի

Տրական հոլով -բառին ավելանում է ին գրքին,թղթին,տնին

Հայցական հոլով -բառին ավելանում է ը գիրքը ,թուղթը,տանը

Բացառական հոլով- բառին ավելանում է ից գրքից,թղթից,տանից

Գործիական հոլով -բառին ավելանում է ով գրքով,թուղթ,տնով

Ներգոյական հոլով- բառին ավելանում է ում – տնում