Posted in MSKH, Հայոց պատմություն 12, Նախագիծ, Uncategorized

Պատմություն մարտ ամսվա ամփոփում

Սահմանիր «Հայկական հարց» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 9 գնահատանիշ

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է.

Ես ընտրել եմ հետևյալ 3 կարևորագույն հասկացությունները, որոնք փոխկապակցված են «Հայկական հարց» հասկացության հետ, որովհետև առանց այդ 3 հասկացությունների Հայկական հարցը լիարժեք չի լինի Հայեր, անկախությունը , Ազգային հիմնախնդիրը

Սահմանումներ

Հայեր՝ էթնիկ խումբ, որը սերել ու կենսագործում է Հայկական լեռնաշխարհում:

անկախությունը քաղական ինքնուրույնությունն է, ինքնիշխանությունը ազգի, ժողովրդի, պետության կամ երկրի ենթակայության կամ կախվածությոան բացակայությունն է:

Ազգային հիմնախնդիրը – այն   խնդիրները որոնք ունեն ճակատագրական նշանակություն ազգի համար կոչվում են՝ ազգային հիմնախնդիր

Posted in MSKH, Երկրաչափություն, Uncategorized

Դաս 12

1.Ո՞ր անկյունն է կոչվում շրջանագծի կենտրոնային անկյուն:

Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է կենտրոնային անկյուն։

2.Պարզաբանեք, թե որ աղեղն է կոչվում կիսաշրջանագիծ: Ո՞ր աղեղն է կիսաշրջանագծից փոքր, և ո՞րը՝ կիսաշրջանագծից մեծ (նկարով ցույց տուր):

Այն աղեղը, որի ծայրերը միացնող հատվածը այդ շրջանագծի տրամագիծն է, կոչվում է կիսաշրջանագիծ։

3. Ինչպե՞ս է որոշվում աղեղի աստիճանային չափը: Ինչպե՞ս է այն նշանակվում:

Աղեղի աստիճանային չափը, այն կենտրոնական անկյան աստիճանային չափն է, որը հենված է այդ աղեղի վրա։

4. Ո՞ր անկյունն է կոչվում ներգծյալ: Ձևակերպեք և ապացուցեք թեորեմ  ներգծյալ անկյան մասին:

Այն անկյունը, որի գագաթները գտնվում են շրջանագծի վրա, իսկ կողմերը հատում են այդ շրջանագիծը, կոչվում է ներգծյալ անկյունԹեորեմ: Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա հենված է:

5. Ապացուցեք, որ միևնույն աղեղի վրա հենված ներգծյալ անկյունները իրարա հավասար են:

Միևնույն աղեղի վրա հենված անկյունները հավասար են իրար, քանի որ ունեն մեկ ընդհանուր աղեղ և երկուսն էլ այդ աղեղից երկու անգամ փոքր են։

6. Ապացուցեք, որ կիսաշրջանագծի վրա հենված ներգծյալ անկյունը ուղիղ է:

Կիսաշրջանագիծը հավասար է 180o-ի: Ըստ թեորեմի աղեղի վրա հենված անկյունը հավասար է նրա կեսին, այսինքն՝ 180:2=90։

Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Չինաստան

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Չինաստանի ափերը ողողող ջրային ավազաններն են ՝ Դեղին ծովը, Արևելաչինական ծով, Հարավչինական ծովը։

2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից։ Չինասատանի մայրաքաղաք Բեյջինից նույնիսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա երկաթուղային գնացքով կարելի է հասնել գրեթե 1 շաբաթում, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներ ՝ էլ ավելի երկար ժամանակում։ Ցամաքով չինաստանը դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Միարժամանակ Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Խաղաղօվկյանոսյան տարածաշրջանի երկրների (օրինակ ՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի) հետ տնտեսական համագործակցության համար։

3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Չինաստանում հայտնաբերված են ածխի խոշոր պաշարներ։ Նավթի հարուստ պաշարներ կան երկրի հյուսիսում ու հյուսիսարևելքում, երկաթի հանքաքարի ՝ հյուսիսարևելքում ու արևելքում։ Երկիրն աչքի է ընկնում Վոլֆրամի հսկայական պաշարներով, որոնք գտնվում են հարավ արևելքում։ Առկա են նաև ալյումինի, մանգանի, սնդիկի, մոլիբդենի, պղնձի, ցինկի, կապարի, ուրանի և այլ մետաղների հանքավայրեր, ինչպես նաև կերակրի աղի, ֆոսֆորիտի և ոչ մետաղային այլ հանածոների պաշարներ։ Չինաստանով են հոսում շատ գետեր, այդ թվում ՝ ջրառատությամբ աշխարհի երրորդ գետը՝ Յանցզին, ինչպես նաև Հուանհեն ու Սիցզյանը։ Չինաստանը ունի զարգացած արդյունաբերության ճյուղեր, թեթև արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղեր, որոնք օգուտ են բերում երկրին։ Ածխի հանույթով Չինաստանը աշխարհում գրավում է առաջին տեղը։ Էլեկտրաէներգիայի արտադրությամբ և սպառմամբ Չինաստանը աշխարհում գրավում է երկրոր տեղը (ԱՄՆ-ից հետո)։ Երկաթի հանքաքարի արդյունահանմամբ, պողպատի ու թուրջի ձուլմամբ Չինաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը։ Գյուղատնտեսությունը Չինաստանի տնտեսության ավանդաբար զարգացած ճյուղն է։ Արտադրանքի ընդհանուր ծավալով Չինաստանի գյուղատնտեսությունն աշխարհում առաջինն է։ Այսինքն Չինաստանը մեծ դեր ունի ամբողջ աշխարհում և հարավարևմտյան Ասիայում։

4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի զարգացման նախադրյալներն են ՝ վառելիքաէներգետիկան, մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, բուսաբուծություն, անասնապահություն։

5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արդյունաբերությունը(45,3) և գյուղատնտեսությունը(10,1)։

Posted in English 12, MSKH, Նախագիծ, Uncategorized

Essay

I think that a very strong person can live alone, because there are many difficulties that must be overcome .As we all know, living alone has its advantages and disadvantages․ If I live alone, I feel like I will miss my family. I prefer to travel alone. As they say there is no better place than home

Four years ago I was living in a boarding house with more than 20 girls, and last year I lived in a uni house with 5 girls. Now I find myself living alone … There are definitely both advantages and disadvantages to my new living situation!

Since I’ve lived by myself I can get away with doing things that I couldn’t do when I lived with other people. For example, last week I ate Pringles for breakfast and ice cream for dinner and no one was here to judge me! It also means I can dance as ridiculously and sing as loudly as I want and no one is here to tell me to be quiet or capture these embarrassing moments on camera.

One of the best things about living alone is that I don’t have to deal with annoying habits and messy housemates. I’ve had many different roommates and flatmates and however much I’ve loved (some) of them, everyone does irritating things and not everybody is a tidy person.

Despite these advantages, there are times when I miss living with other people. Firstly, I miss making and eating dinner with others. Secondly, I miss coming home to flatmates and telling them all about my day and hearing about theirs. Finally, and most importantly, I can no longer watch horror films (my favourite genre) because I get too scared by myself!

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Առաջադրանք, մակբայ

Տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հանդիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

Ժամանակի մակբայներն են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

Ձևի մակբայներն են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի, իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

Չափ ու քանակի մակբայներն են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

Մակբայակերտ ածանցներ`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-հոգեպես
դիվանագետ-դիվանագիտորեն
ընկեր-ընկերաբար
գազան-գազանաբար
խումբ-խմբովին
եղբայր-եղբայրաբար
վերջ-վերջապես
ազգ-ազգովին
նյութ-նյութապես
գլուխ-գլխովին
բարեկամ-բարեկամաբար

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։

Ազնվորեն-խոստովանել
օրեցօր-մեծանալ
տարեցտարի-զարգանալ
խորապես-հասկանալ
մեն-մենակ-երգել
կուզեկուզ-ընթանալ
հավիտյան-սիրել
բարոյապես-լքվել
հայրաբար-սիրել
լռելյայն-ժպտալ
բերնեբերան-ասել
խումբ- խումբ-արշավել
արագ-արագ-քայլել
վերջիվերջո-խոսել
հոտնկայս-դիմավորել
ներքուստ-գիտակցել
նյութապես-սնանկանալ

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկորեն, խորամանկաբար
խոլ—խոլաբար
դաժան—դաժանաբար
էական—էականորեն
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևաբար, թեթևակի
բարեխիղճ—բարեխղճորեն
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախորեն
քաջ—քաջաբար

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ: 

 1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ: 

Կեղտ-աղտ

Գութ-խիղճ

Ավար-թալան

Թախիծ-մորմոք

Կարծիք-տեսակետ

Օրրան-հայրենիք

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, 

անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան: 

Ձու-հավկիթ

Նեցուկ-հենարան

Ճաճանչ-ճառագայթ

Թարթիչ-արտևանունք

Վիհ-անդունդ

Աշտանակ-ճրագակալ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, 

երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ: 

Տաղտուկ-ձանձրույթ

Խուճապ-տագնապ

Գինարբուք-խրախճանք

Արգելք-խոչընդոտ

Ահ-երկյուղ

Գուրգուրանք-գորով


Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ: 

1.Բնություն                                  թղթե                                   

վայրկյան                                  որսալ                                  

շեկլիկ                                       հերակալ                                  

ձուկ                                           ուղտ                                    

խաղալ                                      չափում                                

ինձ                                             նկարել        

Բնանկար, վայրկենաչափ, շիկահեր, ձկնաորս, խաղաթուղթ, ընձուղտ

2. Ձյուն                                      պատճառ                        

մուկ                                           ոսկոր                              

այտ                                            դեղ                                   

միշտ                                          կսկծալ                           

դառը                                           դալար                            

սկիզբ                                          ծաղիկ                           

Ձնծաղիկ, մկնդեղ, այտոսկր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ  

3.Երես                                         մորուք                              

հոգի                                            հանդես                                    

քնար                                           պաշտել                                   

շեկ                                               հավ                                           

զորք                                             հմայել                                      

լայնություն                                 արձակել 

Երեսպաշտ, հոգեհմա, շիկամորուս, քնարահավ, զորահանդես, լայնարձակ

4.Արդար                                       բույլ                                         

սիրտ                                            տունկ                                         

աստղ                                            բեռ                                            

որթ                                               բաց                                           

ուղի                                            հանել 

 պատ                                          դատ 

Արդարադատ, սրտաբաց, աստղաբույլ, որթատունկ, ուղեբեռ, պատուհան

5.Ծաղիկ                                       խմոր                                          

ասեղ                                             գորգ                                             

թթու                                             ճառ                                              

ուղի                                             պատել                                          

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև                                 

Ծաղկաբույլ, ասեղնատերև, թթխմոր, ուղեգորգ, բաժակաճառ, պարսպապատել

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Մակբայ

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. վաղը, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Նա հերոսաբար կռվեց այդ մարտում։

Հին եկեղեցուց մասամբ զարդանաշխեր են պահպանվել։

Նա խնդրեց ընկերուհուն փոքր-ինչ կամաց խոսել։

Ամենուրեք այդ ծաղիկի անուշ բույրն էր տարածված։

Ես լիովին համաձայն եմ նրա ասածների հետ։

Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմդռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

. Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշդեռ, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղփոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետեիսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևինհազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալգրեթե, վար

Posted in MSKH, Հասարակագիտություն, Uncategorized

Ընտանիք,ազգ,մշակույթ

  • Բացատրեք ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։

Ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ կարևոր է մարդու համար, քանի որ ընտանիքը մարդու կյանքի մի մասն է։ Ընտանիքը հասարակության մեջ կարևոր է նրանով, որ հասարակության մեջ գտնվող որոշ մարդկանց ամբողջություն կարող է լինել ընտանիք, այսինքն այդ ամբողջության մեջ կարող են մտնել մայր, հայր, քույր, եղբայր, տատիկ, պապիկ։

  • Ի՞նչ կազմ ունի ժամանակակից ընտանիքը։

Երիտասարդները նախընտրում են ապրել առանձին ծնողներից։ Եվ ժամանակակից ընտանիքները կազմված են լինում հետևյալ անդամներից ՝ հայրիկ, մայրիկ, երեխաներ։

  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության և կայունության համար։

Ընտանիքի ամրության և կայունության համար անրհաժեշտ է վստահություն, հարգանք, սեր և հանդուրժողականություն փոխհարաբերությունների մեջ։ Այսինքն, եթե մարդիկ միասին են եվ արդեն ստեղծել են ընտանիք, կարծում եմ՝ վստահությունը, հարգանքը և սերը միմյանց հանդեպ կարևոր են, եվ այդ ամենից էլ կարող է բխել առողջ հարաբերությունները, ընտանիքի ամրությունը, միասնականությունը և կայունությունը։

  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելությունները և թերությունները։

Ընտանիք, որտեղ անդամները հարգալից են միմյանց հանդեպ, վստահում են միմյանց և իրոք սիրում, կարծում եմ այդ ընտանիքը արդեն առավելություն է։ Մեծ ընտանիք ասելով հասկանում ենք ընտանիք, որը բաղկացած է մորից, հորից, քրոջից (քույրերից), եղբորից (եղբայրներից), տատիկից, պապիկից։ Փոքր ընտանիք ասելով կարող ենք հասկանալ ընտանիք, որը բաղկացած է մորից, հորից, եղբորից և քրոջից։ Ընտանիքում, կարծում եմ, թերություններ կարող են հանդիպել, անհաշտությունների, չհանդուրժողականության, անհարգանքի կամ կեղծ հարաբերությունների տեսքով։ Ընտանիքում միմյանց չսիրելուց և չհարգելուց կարող են բխել շատ պատճառահետևանքային խնդիրներ։ Կարող է լինել դավաճանություն, բաժանում։

  • Ձեր կարծիքով ի”նչն է նյութական արժեք, ինչը՝ հոգևոր։

Նյութական արժեքը, այն է ինչին դու կարողանում ես դիպչել, օգտագործել։ Օրինակ ՝ մեքենա, գումար, ոսկեղեն և ալյն։ Նյութական արժեքը ընտանիքում ունի իր դերը, այսինքն ունի կարևորություն։ Քանի որ այդ նյութական արժեքը ծնողները կարող են աշխատելով վաստակել, և պահել իրենց ընտանիքը։ Կամ գնել նյութական արժեքներ և օգտագործել։ Այսինքն կենցաղում ընտանիքին պետք են նյութական արժեքներ։ Իսկ հոգևոր արժեքը, այն է ինչ դու զգում ես։ Օրինակ ՝ տխրություն, դժբախտություն, ուրախություն, նպատակասլացություն նաև, խաղախություն և ալյն։ Հոգևոր արժեքներն նույնպես կարևոր են, և շատ են հանդիպում կենցաղում։ 

  • Ինչի հիման վրա կամ ինչ հատկանիշներով են միլիոնավոր մարդիկ իրենց համարում միևնույն ազգի ներկայացուցիչ։

Մարդիկ միմյանց կարող են համարել միևնույն ազգի ներակայացուցիչ, եթե օրինակ նրանք խոսում են նույն լեզվով, ունեն նույն մշակույթը, հնարավոր է նաև լինել տվյալ ազգին բնորոշ դիմագծեր։ Այլ ազգի ներկայացուցիչներ տարբերվում են հայերից նրանով, որ այնտեղի մտածելակերպը ալյ է, նրանք այլ օրենքներով և կանոներով են շարժվում։ Այսինքն նրանք այդ հատկանիշներով կարող են տարբերվել հայերից։ Այսինքն մենք կարող ենք այդ հատկանիշներով նրանց տարբերել։

  • Ի՞նչ նկատի ունի մարդը, երբ ասում է, որ ինքը հայ է, հույն կամ ճապոնացի։

Երբ մարդ ասում է, որ հայ է, ճապոնացի կամ ալյ երկրացի նա նկատի ունի, որ այդ լեզվով է խոսում, միգուցե այնտեղ է ծնվել, այնտեղ է ապրում և ալյն։ Մարդ նաև նկատի ունի, որ իր երկրում որտեղ նա ապրում է օրինակ ՝ կրում են շարֆեր, այսինքն իրենց մազերը չպետք է երևան, կամ որ շատ խիստ է իրենց երկրում և չի կարելի կանգնել խոտերի վրա, քանի որ դրա համար կարող ես տուգանվել և ալյն։ Այսինքն տարբեր երկրներ կարող են ունենալ իրենց տարբերող հատկանիշ, այսինքն որով կարող ենք տարբերել այդ երկիրը մյուս երկրներից։

Posted in MSKH, Հասարակագիտություն, Նախագիծ, Uncategorized

Համակցություն հակամարտություն և համագործակցություն

  • Որո՞նք են կոնֆլիկտի պատճառները

Կարծում եմ կոնֆլիկտի պատճառ կարող են հանդիսանալ, երբ մարդիկ միմյանց որևէ թեմայի շուրջ միմյանց չեն հասկանում, կամ ուղակի միմյանց հետ շփումը չի ստացվում և սկսվում է կոնֆլիկտ նրանց միջև։

  • Ինչպե՞ս եք Ձեզ դրսևորում կոնֆլիկտային իրավիճակներում

Ես իմ տեսակետը, կարիծքն եմ փորձում ասել, և եթե կոնֆլիկտը շարունակվում է դեռ ավելի չպարզաբանված, կամ անհասկանալի բաներ են լինում փորձում եմ շտկել դրանք, խոսել նաև այդ անհասկանալի բաների մասին և կոնֆլիկտը չշարունակել։ 

  • Ինչպիսի”ն կլիներ ներ հասարակությունը, եթե կոնֆլիկտներ չլինեին

Կարծում եմ հասարակությունը առանց կոնֆլիկտի չէր լինի։ Քանի որ հնարավոր է լիներ, մի փոքր բան և դրանից արդեն ստեղծվեր կոնֆլիկտ, որովհետև մարդիկ միգուցե իրար չկասկանային և կամ համակարծիք չլինեին։ Այսինքն ինչ որ բանից մեկե հնարավոր է, որ կոնֆլիկտը ստեղծվեր։ 

  • Մարդկային բնավորության ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը

Բնավորության տարբեր գծերից էլ, կարող են առաջանալ կոնֆլիկտներ։

  • Որո՞նք են համագործակցության առավելությունները

Համագործակցության շնորհիվ անծանոթ մարդիկ կարող են ծանոթանալ, շփվել, փորձել ճանաչել միմյանց։ Համագործակցությունը լավ առիթ է, նոր ընկերներ և ծանոթներ ձեռք բերելու համար։ Նաև լավ առիթ է, որպեսզի դու ծանոթանաս այլ մարդու տեսակետին, որոշմանը, կարծիքին։ 

  • Կարելի՞ է ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է

Իմ կարծիքով ոչ, չի կարելի ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է։ Չեմ կարծում, որ մարդու լավը կամ վատը լինելը, որոշվում է համագործակցությամբ։ Մարդը կարող է չհամագործակցել, բայց լինել շփվող և իր տեսակով հաճելի և լավ մարդ։ 

  • Արդյո՞ք ճիշտ է մարդուն ստիպել, որ համագործակցի

Ինձ համար ճիշտ չէ, մարդուն ստիպել, որ համագործակցի։ Քանի որ կարծում եմ եթե մարդ ցանկանա, նրան դուր գա նա կհամագործակցի։ Ստիպելով, չեմ կարծում, որ հետաքրքիր կանցնի համագործակցությունը։

  • Արդյո՞ք միշտ ճիշտ է համագործակցելը

Միշտ համագործակցելը կարծում եմ, ամեն մարդ ինքն է, որոշում իր համար ճիշտ է թե ոչ։ Ինձ համար համգործակցությունը պետք է լինի հետաքրքիր, շրջապատված մարդկանցով, ովքեր ցանկանում են շփվել, հասնել որևէ արդյունքի այդ համագործակցության մեջ։

  • Մեկնաբանեք «Մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մեկ ամբողջ դույլ խնձոր»։ Արդյո՞ք այն կապ ունի համագործակցության հետ։

Կարծում եմ, այս արտահայտությունը նշանակում է, որ մեկ փչացած խնձորը կարող է իր պես բոլորին փչացնել, այսինքն դարձնել իր պես և փչացնել ամբողջ խնձորների համը։ Համագործակցության հետ այնքանով կապ ունի, որ համագործակցության ժամանակ էլ մեկ սխալ քայլ, կամ մարդ հնարավոր է, որ կարողանա փչացնել ամբողջ համագործակցությունը։