Posted in Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Դաս 1 Բջիջ, հյուսվածք

Մարդու օրգաններ,բջիջհյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները:

Բջիջ

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները[2]։

Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկերնախակենդանիները) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից[3]։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր[4]։Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը 1665 թվականին, որը նմանացրել է բջիջը վանքի սենյակներում քրիստոնյա հոգևորականների դասավորությանը[5][6]։ Բջջային տեսությունն առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը և Թեոդոր Շվանը 1839 թվականին։ Այս տեսությունը պնդում է, որ բոլոր օրգանիզմները կազմված են մեկ կամ ավելի բջիջներից, որոնք կրում են բջիջների գործունեությունը կարգավորող՝ ժառանգական տեղեկատվություն։ Բջիջները Երկրի վրա առաջացել են նվազագույնը 3,5 միլիարդ տարի առաջ[7][8][9][10]։

Հայկական Հանրագիտարան

Հյուսվածք

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

Էպիթելային հյուսվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

Շարակցական հյուսվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։

Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։

Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։

Մկանային հյուսվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

Նյարդային հյուսվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Կաթնասուններ կենսաբանություն

Տարածվածություն

Կաթնասունները տարածված են ամբողջ աշխարհում և հանդիպում են բոլոր աշխարհամասերում, օվկիանոսներում և գոյություն ունեցող կղզիների մեծ մասում։ Միանցքանիների ժամանակակից արեալը սահմանափակվում է ԱվստրալիայովԹասմանիայով և Նոր Գվինեայով, պարկավորներինը՝ Ավստրալիայի, Օվկիանիայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի տարածքներով[7]։ Առավել մեծ տարածում ունեն ընկերքավորները, որոնք արդեն մեզոզոյան դարաշրջանի վերջից դարձել են գերիշխող վերգետնյա ողաշարավորները բոլոր մայրցամաքներում, բացի Ավստրալիայից ու Անտարկտիդայից[8]՝ գերակշռելով առանձնյակների թվաքանակով, բիոմասսայով և սնննդային շղթաներում իրենց դիրքով[9]։ Ավստրալիայում մինչև եվրոպական գաղութացման սկիզբը բնակվել են (չհաշված մարդուն) միայն ընկերքավորների քիչ տեսակներ, մասնավորապես՝ չղջիկներ և մկնանմանները։ Մայրցամաքներից հեռու տեղակայված կղզիներում նախքան մարդու գալը գոյություն է ունեցել միայն կաթանսունների շատ աղքատ ֆաունա. դրանցից շատերում, այդ թվում նաև Նոր Զելանդիայում դրանք եղել են միայն չղջիկների մի քանի տեսակներ[10]։

Կաթնասունները գրավում են երկրի գրեթե բոլոր բիոտոպերը և հանդիպում են ինչպես անապատներում, այնպես էլ արևադարձային անտառներում,ինչպես նաև բարձրալեռային և բևեռային շրջաններում: Ոչ մեծ թվով շրջանների, որտեղ բացի մարդու հազվադեպ հաճախումներից կաթնասուններ չեն հանդիպում, խորջրյա օվկիանոսը և Անտարկտիդա մայր ցամաքը, չնայած նրա ափամերձ շրջաններում հանդիպում են փոկեր և կետեր: Չնայած նախկինում, երբդեռ անտարկտիդան ամբողջությամբ ծածկված չէր սառցե վահանով, կաթնասունները բնակեցրել էին և ա՛յս մայրցամաքը՝ այդ մասին վկայում էոցենին պատկանող պարկավորներ, ընկերքավորները բրածո մնացորդները: Օգտագործելով տեխնիկական հնարավորությունները, 20-րդ դարում մարդը թափանցեց այնպիսի վայրեր, որոնք անհասանելի են մյուս կաթնասունների համար՝ հասավ հարավային բևեռ, բարձրացավ Ջոմուլունգմայի գագաթը և այլ բարձր գագաթներ, իջավ Մարիանյան իջվածքի հատակը, անցավ տիեզերական տարածության յուրացմանը: Ի միջայլոց այդ միջոցառումներում մասնակցություն են ունեցել նաև շները՝ Գագարինից 3,5 տարի առաջ իրականացվաց տիեզերական թռիչքը:

Արտաքին կառուցվածք

Կաթնասունների մաշկի կառուցվածքըՇոշափելիքի օրգանները՝ վիբրիսները

Արտաքին տեսքով և չափերով շատ բազմազան են։ Նրանց մեծամասնության մարմինը կազմված է գլխից, պարանոցից, մարմնից, երկու զույգ վերջույթներից և պոչից, մարմնի ձևը և մասերի հարաբերությունները տատանվում են տարբեր տեսակների մոտ, ցուցադրելով տեսակի հարմարվածությունը բնակության վայրին և շարժման տեսակին։Շատ հետաքրքիր է ընձուղտի երկար պարանոցը, որը նրան հնարավորություն է տալիս սնվել ծառերի գագաթների տերևներով և ընձյուղներով, ինչպես նաև կետերի պարանոցային խափանման բացակայությունը։ Մեծ չափերով տատանվում է նաև պոչի երկարությունը՝ օրինակ երկարականջ ճստան մկան մոտ այն երկու անգամ երկար է մարմնից, ապա դոմանների և բոլոր գոմինոիդների մոտ այն բացակայում է։

Շատ կաթնասունների արեալը մեծ չէ, քանի որ լայն տարածման խոչնդոտում են միջավայրի պայմաններից կախվածությունը (ջերմաստիճանային ռեժիմը, սննդային ռեսուրսները, հողագրունտային և այլ պայմաններ ) և բնական խոչընդոտների առկայությունը՝ օրինակ ջրային տարածքների։ Այսպիսով թխամատ ջրային ճստան մուկը որը բնակվում է Կիզիլկումում և հարավային Կարակումում բնակվում է փաղչող ավազներում, որոնք շրջապատված են թփերով, լեմուրանմանների տարածքը սահմանփակվում է Մադագասկարի արևադարձային անտառներով և հարևան կղզիներով։ Տեսակների բնորոշ առանձնահատկությունների հաշվակման գործում մեծ դեր է խաղում երկրի կենդանական աշխարհի շրջանների դասակարգման գործում։ Մեծ քանակությամբ էնդեմիկ տեսակներ են հանդիպում հետևյալ հինգ երկրներում Ինդոնեզիայում (201 էնդեմիկեր 436 կաթնասուններից), Ավստռալիայում (198-ը 252-ից), Մեքսիկայում (140-ը 450-ից), ԱՄՆ-ում (101-ը 428-ից), Ֆիլիպիններում (97-ը 153-ից), Բրազիլիայում (96-ը 394-ից)։

Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից։ Վերնամաշկից սկիզբ է տալիս մի շարք հավելուկների՝ ասեղների, մազերի, եղունգների, սմբակների, եղջյուրների, թեփուկների և տարբեր գեղձերի։ Մաշկի տակ է գտնվում ենթամաշկային ճարպային բջջանքը, որը հատկապես լավ է զարգացած ջրային գազանների (կետ, փոկ) և ձմռանը քուն մտնող կենդանիների (գետնասկյուռ, արջամուկ, փորսուղ) մոտ։ Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։

Կաթնասունների մազերը, ինչպես սողունների թեփուկները և թռչունների փետուրները, կազմված են եղջերային նյութից։

Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ ենթաբուրդը։ Կաթնասունների մի մասին հատուկ են երկար կոշտ մազերը՝ վիբրիսները, որոնք տեղավորված են քթի և աչքերի շրջանում և կատարում են շոշափելիքի ֆունկցիա։

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար փոխվում է։ Մազափոխության ընթացքում որոշ տեսակների մոտ փոխվում է նաև մազածածկույթի գույնը։ Կախված պայմաններից՝ որոշ տեսակների մաշկն ամբողջությամբ կամ մասամբ կորցրել է մազածածկույթը։

Բուն մաշկում գեղձերը բազմազան են՝ քրտնագեղձեր, ճարպագեղձեր, կաթնագեղձեր, հոտ արձակող գեղձեր։ Ճարպագեղձերն օծում են մազերը, դրանք դարձնում ճկուն և չթրջվող, իսկ հոտ արձակող գեղձերն ունեն պաշտպանական, բնակության տարածքը նշելու և հակառակ սեռին գրավելու նշանակություն։ Քրտնագեղձերը կատարում են ջերմակարգավորման և արտաթորության ֆունկցիա, դրանցով հեռանում են աղերը և միզանյութի ավելցուկը, իսկ կաթնագեղձերում, որոնք քրտնագեղձերի ձևափոխություններ են, արտադրում են կաթ, որով մայրերը կերակրում են ձագերին։

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Արտադրական ուսուցում

Մայիսյան Հավաքի օրեր

Մասնակիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ, Քոլեջի I-ին կուրսի սովորողներ

Դասավանդող ուսուցիչ՝ Հասմիկ Ուզունյան

Համագրծակցություն՝ Ա․ Ասատյանի  — բաց դաս 8-րդ դասարանի սովորողներ

Դասավանդող ուսուցչի էլեկտրոնային հասցե՝ h.uzunyan@mskh.am

Ծրագրի ղեկավարներ՝ Լուսինե Բուշ և Տաթև Բլեյան

Արտադրական ուսուցում-հոդված

Նպատակը.

  • Արտադրական ուսուցման շնորհիվ սովորողների մոտ զարգացնել գործնական աշխատանքի հանդեպ հետաքրքրություն
  •  Ձեռք բերել տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ
  • Սովորողը ձեռք է բերում մասնագիտական զարգացման և փորձի ընտրության հնարավորություն
  • Ձեռք բերած հմտության շնորհիվ սովորղը ժամանակի հոսքի մեջ կկարողանա ճիշտ օգտագործել իր ստացաց հմտությունները
Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Ձկներ

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

Նիարդային համակարգ

Ձկների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղիցողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Գլխուղեղը տեղավորված է գանգատուփում։ Նրանում տարբերում են հինգ բաժին՝ առջևի ուղեղ, որից դուրս են գալիս հոտառական նյարդերը, միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության), և ուղեղիկ, որը հավասարակշռության և շարժումների կարգավորման դեր է կատարում։

Երկարավուն ուղեղի շարունակությունը կազմում է ողնուղեղը, որը տեղավորված է ողնաշարային խողովակում։ Գլխուղեղը և ողնուղեղը բազմաթիվ նյարդերով կապված են ձկների մարմնի տարբեր օրգանների հետ։

Ձկներին հատկում են ոչ պայմանական (բնածին) և պայմանական (ձեռքբերովի) ռեֆլեքսները։

Ձկների նյարդային համակարգի ֆունկցիան լրացնում է կողագիծը։ Կողագիծը մաշկում գտնվող խողովակ է, որն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում է թեփուկների հատուկ անցքերով։

Խողովակների ներսում գտնվում են զգայուն բջիջներ, որոնք ընկալում են ջրի տատանումները։ Այդ բջիջներում առաջացած գրգիռները նյարդերով հաղորդվում են գլխուղեղ։ Կողագծի միջոցով ձկներն ընկալում են ջրի տատանումները, հոսանքի ուժը և ուղղությունը, տարբեր առարկաներից անդրադարձած ալիքները, խուսափում թշնամիներից և ստորջրյա առարկաներին բախվելուց։ Կողագիծը խավար ջրերում ձկների կողմնորոշման, տարածության մեջ մարմնի դիրքը զգալու համար ավելի մեծ նշանակություն ունի, քան աչքերը և այլ զգայարանները։ Ձկներն ունակ են ընկալել ձայնային ազդանշանները, էլեկտրական դաշտի փոփոխությունները, ինչպես նաև արձակել ձայներ։ Նրանք միջավայրում կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, կողագծի և շոշափելիքի զգայարաններով։

Ձկների ճաշակելիքի օրգանները տեղավորված են բերանի խոռոչում և մարմնի տարբեր մասերում՝ մաշկի արտաքին շերտի վրա։ Մաշկում են գտնվում նաև շոշափելիքի բջիջները։ Որոշ ձկներ ունեն նաև բեղիկներ։ Տեսողական զգայարաններն աչքերն են, իսկ լսողական ընկալիչը կազմված է միայն ներքին ականջից և գտնվում է գանգում։ Ձկներն ականջախեցի և լսողական ուղի չունեն։

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Ամեոբա

Սովորաբար մանրադիտակային չափի (տրամագիծը՝ մինչև 50 մկմ) կենդանիներ են։ Կան նաև «հսկա» ամեոբաներ։ Pelomixa binucleata-ի մեծությունը հասնում է 3 մմ։ Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։ Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։ Ամեոբա բառը առաջացել է հունարեն αμοιβή բառից, որը նշանակում է փոփոխվող։ Ամեոբայի կառուցվածքի մանրամասները կարելի է դիտել միայն մանրադիտակով։ Ամեոբայի մարմինը կազմված է կիսահեղուկ ցիտոպլազմայից, որի ներսում տեղավորված է նրա ոչ մեծ բշտիկաձև կորիզը, այսինքն՝ նա միաբջիջ է, բայց այդ բջիջը ինքնուրույն կյանք վարող ամբողջական օրգանիզմ է։ Ցիտոպլազման գտնվում է մշտական շարժման մեջ։ Եթե ցիտոպլազմայի հոսքը ուղղվում է մակերևույթի որևէ կետին, նրա մարմինը այդ նույն կետում արտափքվում է։ Այն չափերով մեծանում է, դառնում մարմնի ելուստ՝ կեղծ ոտք, նրա մեջ ներհոսում է ցիտոպլազման և այդ եղանակով ամեոբան տեղաշարժվում է։ Ամեոբան և մյուս նախակենդանիները, որոնք ընդունակ են կեղծ ոտքեր առաջացնելու, պատկանում են արմատոտանիների դասին։ Այդ անունը նրանք ստացել են արտաքին այն նմանության համար, որ կա նրանց կեղծ ոտքերի և բույսերի արմատների միջև։

Միաժամանակ կարող են առաջանալ ամեոբայի մի քանի կեղծ ոտքեր, որոնցով նա շրջապատում է սնունդը՝ բակտերիաներջրիմուռներ, այլ նախակենդանիներ։ Որսը ներառվում է ցիտոպլազմայի մեջ և նրա շուրջը ցիտոպլազմայից արտադրվում է մարսողական հյութ։ Առաջանում է բշտիկ՝ մարսողության վակուլ։

Մարսողական հյութը լուծվում է սննդի բաղադրության մեջ մտնող նյութերի մի մասը և մարսում դրանք։ Լուծված վիճակում սննդանյութերը վակոուլից ներծծվում են ցիտոպլազմայի մեջ և օգտագործվում ամեոբայի մարմնի կառուցման համար։ Չլուծված մնացորդները դուրս են ընկնում ամեոբայի մարմնի յուրաքանչյուր մասից։

Մնվում են բակտերիաներով, մանր ջրիմուռներովնախակենդանիներով։

Ամեոբան շնչում է ջրում լուծված թթվածնով, որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։ Դրա հետևանքով արտադրվում է էներգիա, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։ Միաժամանակ ցիտոպլազմայում կուտակվում են ամեոբայի համար վնասակար ածխաթթու գազ և այլ նյութեր։

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն․ կորոնավիրուս

Կորունավիրուուսը հաստատվել է 22 երկրներում, կա 9926 վարակակիր, 213 մահ։ Վարակման դեպքերի մեծամասնությունն գրանցվել է Չինաստանում։

երկրներ վարակվածներ մահցածներ բուժվածներ

Չինաստան 9926 213 181

Թայլանդ 19 0 2

Հոնկոնգ 12 0 0

Մակաո 7 0 0

Սինգապուր 13 0 0

Չինաստանի հանրապետություն 9 0 0

Ճապոնիա 17 0 1

Ավստրալիա 9 0 0

ԱՄՆ 6 0 0

Մալայզիա 8 0 0

Հարավային Կորեա 11 0 0

Ֆրանսիա 6 0 0

Վիետնամ 5 0 0

Կամբոջամ 1 0 0

Կանադա 3 0 0

Գերմանիա 6 0 0

ԱՄԷ 4 0 0

Շրի Լանկա 1 0 0

Ֆինլանդիա 1 0 0

Հնդկաստան 1 0 0

Մեծ Բրիտանիա 2 0 0

Ռուսաստան 2 0 0

Ֆիլիպներ 1 0 0

Իտալիա 2 0 0

Նեպալ 1 0 0

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար հարկաոր է՝

․ Հաճախակի լվանալ ձեռքերը

․ Խմել շատ հեղուկ

․ Պահպանել հիգենայի կանոնները