Posted in Գրականություն, Uncategorized

Դերենիկ Դեմիրճյան Ավելորդը վերլուծություն

Պատմվածքի հերոսը Հաճի աղան էր, ով մի վաճառական էր, որը շատ է սիրում իր ունեցվածք։ Հաճի տղայի ընտանիքում մի ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան տուն է մտնում, նրա համար ընտանիքի կանայք սուրճ պատրաստեին։ Հաճիի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, աղան նրան բերում է իր տուն և  նրա համար անկյուն է հատկացնում,որովհետև չի ուզում, որ Սրբունը ուրիշների ուսերին բեռ դառնա։ Նա մտածում էր միայն պատվի մասին։ Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր։Նա ուներ 2 ընտրություն իր քույրը կամ էլ իր ողջ հարստությունը։Հաճի աղան ընտրում է իր հրստությունը և հիվանդ քրոջը թողնում տանը։Վերջում Հաճի աղան զղջում է իր արածիհամար, փնտրում է քրոջը, բայց չի գտնում:Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդարարքը, հոգեպես շատ տանջվում է,հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: 

Posted in Գրականություն, Uncategorized

Ձևն ու հոգին Վերլուծություն

Ձև ու հոգի հոդվածը այն մասին էր, թե իրականում մարդիկ ինչն են ավելի շատ կարևորում։

Օրինակ` ուսումնարան բառը լսելիս չենք պատկերացնում նրա բուն իմաստը` սովորող, ուսուցիչ, այլ պատկերացնում ենք հաստատություն, շինություն, պատեր։

Ինչ էր ուզում ասել Թումանյանը` մենք տեսնում, դատում, հիշում ենք արտաքինը և ոչ ամենակարևորը` ներքինը։

։

Posted in Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Հովհ․ Թումանյան «Հավերժի ճամփորդը»

1․ 3-5 նախադասությամբ շարադրիր ֆիլմի այն հատվածը, որն առավել հավանեցիր։

Ես հավանեցի այն հատվածը որտեղ Թումանյանը գալիս է Հայատան որպեսզի օգնի արևամտյան Հայատանից գաղթած երեխաներին։Ըստ հեղինակի Հովհաննես Թումանյանը միշտ երազել էր ճամբորդություններով լեցուն կայանքի մասին սակայն տեսնելով այդ անօգնական երեխններին մնում է Հայատանում և փրկում շատ շատերի կայնքը։Այդ տարիներին էլ նրան սկսում են անվանել <<Ամենայն Հայոց Բանաստեղծ>>


2․Քո կարծիքվ, ֆիլմն ինչո՞ւ է վերնագրված «Հավերժի ճամփորդը»։

Իմ կարծիքով ֆիլմը կոչվում է«Հավերժի ճամփորդը» քանի որ, Հովհաննես Թումանյանը ապրեց շատ կարճ կայնք սակայան մենք նրան դեռ հիշում ենք և հիշելու ենք դեռ երկար։

Posted in Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։ Օ․ Հենրի

Երբ մթնշաղը տարածում էր թևերը, մոխրագույն զգեստով մի աղջիկ գալիս էր այդ լուռ, գողտրիկ զբոսայգու մտերմիկ անկյունը, և քանի որ մինչև մութն ընկնելը դեռ կես ժամ կար, նստում էր նստարանին ու գիրք էր կարդում։

Continue reading “Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։ Օ․ Հենրի”
Posted in Գրականություն, Uncategorized

Օ. Հենրի | Փրկագին

Թվում էր՝ լավ գաղափար է, բայց սպասեք, հիմա կպատմեմ: Մենք հարավում էինք, Բիլ Դրիսկոլն ու ես, երբ այս առեւանգման գաղափարը ծնվեց: Բայց Բիլը առաջարկեց այն՝ «ժամանակավոր մտավոր շեղման ժամանակ», որի մասին ավելի ուշ հասկացանք:
Մի քաղաք կար, նրբաբլիթի նման տափակ՝ Գագաթ անունով, իհարկե: Այնտեղ ապրում էին ինքնաբավ, մեծամիտ գյուղացիներ:
Բիլն ու ես միասին վեց հարյուր դոլար ունեինք ու մեզ անհրաժեշտ էր եւս երկու հազարը՝ արեւմտյան Իլինոյսի քաղաքաշինական սխեմայում խարդախություն անելու համար: Մենք այդ մասին պայմանավորվածություն ձեռք բերեցինք հյուրանոցի աստիճանների վրա: Մենք գիտեինք, որ կիսագյուղացիական համայնքներում երեխաների հանդեպ սերը ավելի մեծ է, հետեւաբար, եւ այլ պատճառներով նույնպես, որոշեցինք, որ հենց այդտեղ հաջողության կհասնենք առեւանգման պլանով: Մենք գիտեինք, որ Գագաթի բնակիչները ամենաշատը պետք է ոստիկաններին ներգրավեին հետախուզման գործում, եւ, գուցե, թեթեւ արյունահեղություն լիներ ու մերկացուցիչ ճառ՝ գյուղացու աշխատավարձի համեմատ:
Մեր զոհը հայտնի բնակիչ Էբենեզեր Դորսեթի միակ որդին էր: Հայրը հարգված ու խստաբարո մարդ էր: Տղան մոտ տասը տարեկան էր՝ պեպեններով ծածկված, իսկ մազերի գույնը նման էր այն ամսագրի շապիկին, որը գնում ես կանգառում՝ գնացքիդ ժամերով սպասելու ձանձրույթը մեղմելու համար: Ես ու Բիլը մտածեցինք, որ Էբենեզերի սիրտը կհալվի ու նա կվճարի երկու հազար դոլարը: Բայց սպասեք, պատմեմ:
Գագաթից երկու մղոն հեռավորության վրա փոքր սար կար՝ ծածկված խիտ մայրենու անտառով: Բարձունքի վրա քարանձավ կար: Հենց այդտեղ մենք տեղակայվեցինք:
Մի երեկո, մայրամուտից հետո, մենք կառքով անցանք Դորսեթների տան մոտով: Երեխան դրսում էր՝ ցանկապատից այն կողմ կատվի վրա քարեր էր նետում:
-Փորքի՛կ,-ասաց Բիլը,-կցանկանա՞ս մի տոպրակ շոկոլադ կամ կառքով զբոսա՞նք:
Նույն պահին մի փայտի կտոր եկավ ուղիղ դեպի Բիլի աչքը:
-Սրա համար հորից եւս հինգ հարյուր կուզենք,-ասաց Բիլը:
Տղան այնպես էր կռվում, ասես մի ծանրաքաշ գորշ արջ լիներ, բայց մեծ ջանքերից հետո կարողացանք նրան նստեցնել կառքի մեջ ու հեռանալ: Մենք նրան տարանք քարանձավ, ձին կապեցինք մոտակա մայրենուց: Գիշերը ես կառքը տարա քաղաք, հանձնեցի այնտեղ, որտեղից վարձակալել էի ու ոտքով բարձրացա սարը:
Բիլը դեղ էր քսում իր վերքերի ու քերծվածքների վրա: Քարանձավի մուտքի մոտ մի մեծ քար կար, որի հետեւում կրակ էր վառվում, ու տղան հետեւում էր կրակի վրա դրված սուրճին՝ մազերին արծվի փետուրներ կպցրած: Նա մի փայտի կտոր բռնեց ձեռքում ու դեպի ինձ ուղղելով` ասաց.
-Լսի՛ր, այ գունա՛տ, կհամարձակվե՞ս մտնել Կարմիր Առաջնորդի ճամբարը՝ սարսափների որջը:
-Հանգստացել է,- տաբատը բարձրացնելով ու վերքերը համրելով` ասաց Բիլը:- Մենք հնդկացիների խաղն ենք խաղում: Ես ծեր Հանքն եմ, թակարդ գցողը, Կարմիր Առաջնորդը գերի է, ու արշալույսին ինձ պետք է մաշկահան անի, ըստ Ջերոնիմոյի: Այդ երեխան ուժեղ է հարվածում:
Կարծես այդ տղան կյանքի լավագույն րոպեներն էր ապրում: Քարանձավում վրանի մեջ լինելը այնքան է ոգեւորել նրան, որ մոռացել է գերի լինելու մասին: Նա անմիջապես ինձ կնքեց Օձի աչք՝ հետախույզ անունով ու հայտարարեց, որ երբ իր քաջերը վերադառնան ռազմադաշտից, ես պետք է կռվեմ օձի հետ ու այրվեմ արեւածագին:
Հետո մենք ընթրեցինք, ու նա՝ լի բերանով սկսեց ելույթ ունենալ: Այն հիմնականում այսպիսին էր.
-Սա ինձ շատ է դուր գալիս, ես երբեք վրանում չեմ մնացել, ես մի պարկամուկ ունեի, երբ դեռ ինը տարեկան էի: Ես ատում եմ դպրոցը: Առնետները Ջիմի Թալբոթի մորաքրոջ հավերի տասնվեց հավկիթ են կերել: Այս անտառում իսկական հնդկացիներ կա՞ն: Ինձ էլի միս տվեք: Ծառերի շա՞րժն է քամի առաջացնում: Մենք հինգ ձագուկներ ունեինք: Աստղերը տա՞ք են: Հանք, ինչո՞ւ է քիթդ կարմիր: Հայրիկս շա՜տ փող ունի: Շաբաթ օրը Էդ Ուոքերին երկու անգամ ծեծել եմ: Աղջիկներին չեմ սիրում: Գորտերին բռնում են միայն պարանով: Ինչո՞ւ է նարինջը կլոր: Քարանձավում անկողին ունե՞ք: Թութակը խոսում է, իսկ կապիկն ու ձուկը՝ ոչ:
Ամեն րոպե նա հիշում էր, որ ձանձրալի կարմրամորթ էր, վերձնում էր փայտե զենքը, գնում դեպի քարանձավի ծայրը՝ այն պաշտպանելու համար, կամ հանում էր նետը, որից թակարդը գցող Հանկը սկսում էր դողալ: Այդ տղան ահաբեկել է Բիլին հենց սկզբից:
-Կարմիր Առաջնորդ,-ասացի,-կցանկանա՞ս տուն գնալ:
-Ինչո՞ւ,-ասաց նա,-տանը ուրախ չէ: Ես ատում եմ դպրոցը: Ինձ դուր է գալիս այստեղ Ձեզ հետ մնալ: Դու ինձ տուն չես տանի չէ՞, Օձի աչք:
-Հիմա՝ ոչ,-ասացի,-մենք մի փոքր կմնանք քարանձավում:
-Ինչ լավ է,-ճչալով ասաց տղան,-ես երբեք այսքան լավ ժամանակ չեմ անցկացրել:
Մենք ժամը տասնմեկին քնեցինք. Կարմիր Առաջնորդը մեր միջեւ էր: Բոլորվին չէինք վախենում, որ նա կփախչի: Նա երեք ժամ մեզ արթուն պահեց՝ թռչկոտելով ու զենքի հետ խաղալով: Ի վերջո ես խորը քնեցի ու երազումս տեսա, թե ինձ առեւանգել է մի կարմրահեր ծովահեն ու շղթայել ծառից:
Արեւածագին արթնացա Բիլի ահավոր ճիչերից: Դրանք պարզապես բղավոցներ, աղաղակներ, պոռթկումներ ու ոռնոցներ չէին, համենայնդեպս այդպիսի ձայն չես ակնկալի մարդու ձայնալալերից լսել, դրանք անպարկեշտ, սարսափեցնող, նվաստացնող ձայներ էին, ինչպես օրինակ կինը կհաներ՝ կախարդ կամ սողուն տեսնելիս: Ահավոր էր նման ձայն լսել մի ուժեղ, հուսահատ, գեր տղամարդուց քարանձավում՝ լուսաբացին:
Տեղիցս վեր թռա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում: Կարմիր Առաջնորդը նստել էր Բիլի վրա: Մի ձեռքով բռնել մազափունջը, իսկ մյուսով սուր դանակ, որը մենք օգտագործում ենք խոզապուխտ կտրատելու համար, ու իսկապես մեծ ջանասիրությամ փորձում էր Բիլի գլխի մաշկը կտրել, ինչպես ասել էր անցած գիշեր:
Ես դանակը վերցրեցի տղայի ձեռքից, ու ստիպեցի պառկել: Այդ րոպեից ի վեր Բիլի հոգին կոտրվել էր: Նա պառկել էր, բայց այլեւս երբեք աչքերը չփակեց: Ես նորից քնեցի, բայց շուտ արթնացա, քանի որ հիշեցի, որ լուսաբացին ինձ նույնպես վտանգ է սպառնում, ինչպես գիշերը Կարմիր Առաջնորդն էր ասել: Ես չէի վախենում, բայց նստեցի քարին հենված ու ծխում էի:
-Ինչո՞ւ ես այսքան շուտ արթնացել,-հարցրեց Բիլը:
-Ե՞ս: Օ՜հ, մեջքիս ցավ ունեմ, մտածեցի՝ նստելուց կանցնի:
-Սուտ ես ասում: Վախենում ես, որ քեզ կայրի արեւածագին: Հաստատ կայրի քեզ, եթե լուցկի գտնի: Ի՜նչ ահավոր է, Սեմ: Կարծում ես որեւէ մեկը նման չարաճճիի համար այդքան գումար կվճարի՞:
-Իհարկե,-ասացի,-հենց նման երեխաների վրա են դողում ծնողները: Հիմա դու ու Կարմիր Առաջնորդը նախաճաշ պատրաստեք, մինչ ես գնամ մի փոքր հետազննեմ քաղաքը սարի գագաթից:
Ես բարձրացա այդ փոքրիկ սարի գագաթը ու նայում էի անսահման հեռուն: Իրականում ակնկալում էի տեսնել Գագաթ քաղաքում իրարանցում, ուժեղակազմ ու մինչեւ ատամները զինված գյուղացիներ՝ առեւանգողին մասերի բաժանելու պատրաստակամությամբ: Բայց միակ բանը, որ տեսա՝ խաղաղ քաղաքն էր ու մի գյուղացի, որ ձին էր թամբում: Ոչ ոք չէր անհանգստանում, ոչ մի խառնաշփոթ չկար:
-Գուցե,-մտածեցի,-դեռ չեն նկատել, որ գայլերը գողացել է փոքրիկ գառնուկին: Տեր Աստված, օգնի՛ր գայլերին,-ասացի ես ու իջա ներքեւ՝ նախաճաշելու:

Երբ վերադարձա քարանձավ, գտա Բիլին՝ հենված պատին, դժվար շնչելով, իսկ տղան կոկոսի չափ քար բռնած ձեռքին՝ սպառնում էր խփել ուղիղ գլխին:
-Նա տաք կարտոֆիլ գցեց մեջքիս,-ասաց Բիլը,-հետո տրորեց այն ոտքով: Ես խփեցի նրա ականջներին: Սեմ, զենք ունե՞ս:
Ես քարը վերցրեցի տղայի ձեռքից, իսկ նա շրջվեց ու ասաց Բիլին.
–Դու դեռ սպասի՜ր: Ոչ ոք դեռ չի ազատվել Կարմիր Առաջնորդից: Զգուշացի՛ր:
Նախաճաշից հետո տղան գրպանից հանեց կաշվի կտոր, թելերով փաթաթած ու դուրս եկավ քարանձավից:
-Հիմա ի՞նչ է անելու,-հարցրեց Բիլը վախեցած,-Կարծում ես կփախչի՞, Սեմ:
-Ոչ, մի վախեցիր,-ասացի,-նա տունը շատ չի սիրում: Բայց մենք պետք է փրկագնի մասին մտածենք: Գագաթում չեն անհանգստանում նրա անհետանալու պատճառով, կամ դեռ չեն նկատել, որ անհետացել է: Երեւի ծնողները մտածում են, որ նա մորաքույր Ջեյնի կամ հարեւաններից մեկի տանն է գիշերել: Ինչեւէ, այսօր կնկատեն: Մենք պետք է հենց այսօր նամակ ուղարկենք հորը՝ պահանջելով երկու հազար դոլար փրկագին:
Հենց այդ պահին մի պայթյուն եղավ, այնպիսին, ինչպիսին Դավիթն էր իրականացրել՝ Գողիաթին պարտության մատնելով: Դա ինչ-որ պարան էր, որ Կարմիր Առաջնորդը հանել էր գրպանից ու պտտում էր գլխավերեւում:
Բիլը մի խորը հոգոց հանեց, ինչպես ձին կհաներ, երբ վրայից հանեին թամբը: Ու մի մեծ սեւ քար եկավ ու հարվածեց Բիլի ձախ ականջի հետեւամասին: Նա հավասարակշռությունը կորցրեց ու ընկավ կրակի վրա, գրեթե եռացող ջրի մեջ: Ես նրան դուրս քաշեցի ու մոտ կես ժամ գլուխը մտցրել էի սառը ջրի մեջ:
Բիլը կամաց-կամաց ուշքի էր գալիս:
-Սեմ, գիտե՞ս ով է Աստվածաշնչյան իմ ամենասիրած կերպարը,-ասաց նա:
-Հանգստացի՛ր, հիմա կանցնի:
-Հերովդես թագավորը,-ասաց Բիլը,-դու ինձ մենակ չես թողնի նրան հետ, չէ՞:
Ես դուրս եկա ու այնպես թափահարեցի տղային, որ նրա պեպենները սկսեցին շարժվել:
-Եթե քեզ խելոք չպահես, ուղիղ տուն կտանեմ,- ասացի:
-Ես ընդամենը զվարճանում էի,-ասաց նա,- չէի ցանկանում վնասել Ծեր Հենքին: Բայց ինչո՞ւ էր նա ինձ հարվածել: Ես խելոք կմնամ, Օձի աչք, ինձ տուն մի տար ու թույլ տուր Սեւ սկաուտների խաղը խաղամ:

-Ես չգիտեմ այդ խաղը, դու եւ Բիլը որոշեք: Նա է քո խաղընկերը: Ես կարճ ժամանակով գնում եմ: Հիմա ներս մտիր ու ներողություն խնդրիր Բիլից կամ տուն կգնաս:
Ես ստիպեցի նրան ու Բիլին ձեռք սեղմել ու Բիլին ասացի, որ գնում եմ Գագաթ՝ պարզելու, թե ինչ է կատարվում, նաեւ պետք է նամակը ուղարկեմ ծնողներին:
-Գիտե՞ս Սեմ, ես առանց աչքս թարթելու քո կողքին եմ եղել երկրաշարժի, կրակի, ջրհեղեղի, պոկերի խաղերի, ռումբի պայթյունների, ոստիկանների հետապնդման, գնացքների գողության ու ցիկլոնների ժամանակ, ու երբեք այսքան չեմ բարկացել, որքան հիմա, երբ առեւանգել ենք այս երկու ոտքանի հռթիռին: Դու ինձ նրա հետ մենակ չես թողնի, չէ՞:
-Ես շուտ կգամ,-ասացի,- բայց նախքան գնալս Դորսեթի նամակը գրենք:
Ես ու Բիլը թուղթ ու մատիտով գրեցինք փրկագին պահանջող նամակը, իսկ Բիլը ինձ աղաչում էր, որ երկու հազարի փոխարեն հազար հինգ հարյուր պահանջենք, որ հաստատ վճարեն:
-Ես չեմ փորձում թերագնահատել այնքան գովելի ծնողական բարոյականությունը, բայց մենք մարդկանց հետ գործ ունենք, ու այդքան էլ մարդկային չէ քսան կիլոգրամանոց պեպենոտ վայրի կատվի համար երկու հազար դոլար պահանջելը: Իսկ հազար հինգ հարյուրը արդարացի կլինի, մնացած հինգ հարյուրը ես կտամ:
Բիլին հանգստացնելու համար՝ համաձայնեցի:

Պարոն Էբենեզեր Դորսեթ,

Ձեր որդին մեզ մոտ է՝ Գագաթից հեռու մի վայրում: Անիմաստ է փորձառու հետախույզներ վարձել: Միակ պայմանները, որոնք կատարելուց հետո միայն կստանաք Ձեր որդուն, հետեւյալն են. մենք պահանջում ենք հազար հինգ հարյուր դոլար, որը պետք է դնեք կեսգիշերին նշված վայրում: Եթե համաձայն եք այս պայմաններին, ուղարկեք Ձեր պատասխանն այսօր՝ ութն անց կես: Եթե փորձեք խարդախություն անել, այլեւս երբեք չեք տեսնի Ձեր որդուն: Իսկ եթե վճարեք պահանջված գումարը, Ձեր որդին տուն կվերադառնա երեք ժամ անց: Այս պայմանները վերջնական են ու ենթակա չեն բանակցությունների կամ փոփոխությունների:

ԵՐԿՈՒ ՀՈՒՍԱՀԱՏ ՏՂԱՄԱՐԴ

Նամակը դրեցի գրպանս ու պատրաստվում էի ճամփա դուրս գալ, երբ տղան մոտեցավ ինձ ու ասաց.
-Օձի աչք, ասացիր, որ կարող եմ Սեւ սկաուտի խաղը խաղալ:
-Իհարկե, կարող ես, պարոն Բիլը կխաղա քեզ հետ: Ի՞նչ խաղ է դա:
-Ես սեւ սկաուտն եմ, պետք է ձին քշեմ դեպի պարիսպը ու հայտնեմ մարդկանց, որ հնդկացիներն են գալիս: Հոգնեցի հնդկացի լինելով, հիմա ուզում եմ սեւ սկաուտ լինել,-ասաց նա:
-Լավ, անվտանգ է թվում, կարծում եմ Բիլը կօգնի քեզ վերացնել այդ հրեշներին:
-Ես ի՞նչ պետք է անեմ,-ասաց Բիլը՝ կասկածով նայելով տղային:
-Դու ձին ես,-ասաց սեւ սկաուտը,-իջիր ձեռքերիդ ու ոտքերիդ վրա: Ինչպե՞ս պետք է պարիսպի մոտ գնամ առանց ձի:
-Լավ կանես՝ խաղաս հետը, մինչ գործը ստացվի: Թուլացի՜ր:-ասացի Բիլին:
Բիլը արդեն չորեքթաթ էր, իսկ դեմքի արտահայտությունը վախեցած նապաստակից էլ խղճալի էր:
-Պարիսպը որքա՞ն է հեռու,- հարցրեց նա մեղմորեն:
-Ինսուն մղոն,-ասաց սեւ սկաուտը,- ու արդեն սկսիր թռչկոտել, որ ժամանակին տեղ հասնենք:
-Ի սեր բոլոր երկնային սրբությունների, շուտ վերադարձիր,-ասաց Բիլը,- երանի այդ փրկագինը հազար գրեինք:
Ես հասա փոստի բաժամնունք ու հետեւում էի գյուղացիների ելումուտին ու նրանց խոսակցություններին: Մեկն ասաց, որ Գագաթում խուճապ է, քանի որ Էբենեզեր Դորսեթի որդին անհետացել է: Դա միակ բանն էր, որ ուզում էի իմանալ: Ես ծխախոտ գնեցի, նամակս ուղարկեցի ու վերադարձա:
Երբ հասա քարանձավ Բիլն ու տղան անհետացել էին: Ես ամենուր փնտրեցի նրանց, ամեն քարի տակ, բայց չգտա:
Մեկ ժամ անց թփերի խշխշոց եկավ: Բիլը ճոճվելով ներս ընկավ, հետեւից՝ տղան՝ ինքնավստահ սկաուտի նման: Բիլը կանգնեց, գլխարկը հանեց, դեմքը մաքրեց թաշկինակով:
-Սեմ,-ասաց Բիլը,-հիմա կկարծես, որ ես դավաճան եմ, բայց չկարողացա դիմանալ: Ես հասուն մարդ եմ, արական հակումներով ու ինքնապաշտպանության սովորույթներով, բայց լինում է ժամանակ, երբ էգոիզմի ու վերադասության համակարգերը դադարում են աշխատել: Տղան գնաց: Ես նրան տուն եմ ուղարկել: Ամեն ինչ վերջացավ: Հին ժամանակներում մարտիրոսներ կային, ում տանջելով սպանում էին, փոխանակ պարգեւատրեին: Բայց այդ տանջանքներից ոչ մեկը չի կարող համեմատվել այն անբնական խոշտանգումների հետ, որոնց ես արժանացա: Ես փորձում էի հավատարիմ մնալ մեր դավադրության պլանին, բայց այլեւս անկարող եմ:
-Ի՞նչ է պատահել, Բիլ,-հարցրեցի ես:
-Նա ինձ քշեց ինսուն մղոն՝ առանց հանգստի: Հետո երբ գյուղացիները փրկվեցին, ինձ վարսակ տվեց: Հետո մոտ մեկ ժամ փորձում էի իրեն բացատրել, որ փոսերի մեջ ոչինչ չկա, թե ինչպես կարող է փողոցը երկու կողմ ունենալ ու թե ինչու է խոտը կանաչ: Ես բռնեցի նրա հագուստից ու վար նետեցի սարից: Ընթացքում նա ոտքերիս հարվածեց ու հիմա ծնկներիցս վար ամենը կապույտ է, մատերիս վրա երկու կամ երեք կծածի տեղ կա:
Բայց նա գնաց,- շարունակեց Բիլը,- գնաց տուն: Ես նրան Գագաթի ճանապարհը ցույց տվեցի ու ոտքով հարվածեցի ու նա մոտ ութ մետր թռավ: Կներես, որ կորցրեցինք փրկագինը, բայց կամ նա տուն էր գնալու կամ Բիլ Դրիսթոլը՝ հոգեբուժարան:
Բիլը սկսեց ուռել, բայց վարդագույն դեմքը հանգիստ էր:
-Բիլ,- ասացի,-ընտանիքումդ կա՞ սրտի արատով մեկը:
-Ոչ, միայն մալարիա կամ դժբախտ պատահարներ:
-Այդ դեպքում շրջվիր ու հետ նայիր:
Բիլը շրջվեց ու տեսավ տղային: Նա կրկին կորցրեց ինքնատիրապետումը, նստեց գետնին ու սկսեց փայտիկներ խրել խոտի մեջ: Մոտ մեկ ժամ ես վախեցած հետեւում էի նրան: Հետո ասացի, որ մինչ կեսգիշեր մենք փրկագինը կստանանք ու կազատվենք: Բիլը ճգնելով թեթեւակի ժպտաց տղային ու խոստացավ նրա հետ ռուսների ու ճապոնացիների պատերազմը խաղալ՝ հենց որ մի փոքր լավ զգա իրեն:
Ես բարձրացա ծառի վրա ու ճիշտ ժամանակին թղթատարը նամակը նետեց ծառի տակ: Մեկ ժամ սպասելուց հետո իջա, վերցրեցի, գնացի Բիլի մոտ ու կարդացի: Ահա թե ինչ էր պարունակում նամակը.

ԵՐԿՈՒ ՀՈՒՍԱՀԱՏ ՏՂԱՄԱՐԴ.
Պարոնայք, ես ստացա Ձեր նամակը փոստով, որով փրկագին եք պահանջում տղայիս համար: Կարծում եմ չափազանցրել եք Ձեր պահանջները, հետեւաբար ես փոխադարձ առաջարկություն ունեմ, որը, կարծում եմ, կընդունեք: Դուք կբերեք Ջոնիին տուն ու ինձ կվճարեք երկու հարյուր հիսուն դոլար, որ ես համաձայնեմ ընդունել նրան: Լավ կլինի, եթե գիշերը գաք, քանի որ հարեւանները վստահ են, որ նա կորել է ու վստահ չեմ, թե ինչ կանեն այն մարդկանց հետ, ովքեր տղայիս կվերադարձնեն:
Մեծագույն հարգանքով,
ԷԲԵՆԵԶԵՐ ԴՈՐՍԵԹ

-Մեծն Պենզանսի ծովահեններ,-ասացի ես,-ինչպիսի՜ լկտի…
Բայց նայեցի Բիլին ու հանձնվեցի:
-Սեմ, ի՞նչ է երկու հարյուր հիսուն դոլարը, ի վերջո: Մենք ունենք այդ գումարը: Այս երեխայի հետ եւս մեկ գիշեր ու ես գժանոց կգնամ: Բացի դա, կարծում եմ՝ պարոն Դորսեթը մեծահոգի է գտնվել նման առաջարկություն անելով: Մենք չենք կարող այս հնարավորությունը բաց թողնել:
-Անկեղծ ասած, Բիլ, այս գառնուկը իմ նյարդերի վրա շատ է ազդում: Մենք նրան տուն կտանենք, կվճարենք փրկագինը ու կհեռանանք:
Մենք գիշերը նրան տուն տարանք, ու ասացինք, որ իր հայրը արծաթե հրացան է գնել ու կոշիկներ ու մենք առավոտյան գնալու ենք արջի որսի:
Կեսգիշեր էր, երբ Դորսեթի դուռը բախեցինք: Հենց այնպես, ինչպես ես պետք է հաշվեի իմ հազար հինգ հարյուր դոլարը, նույն կերպ Բիլը հաշվեց երկու հարյուր հիսուն դոլարը ու դրեց Դորսեթի ձեռքի մեջ:
Երբ տղան իմացավ, որ մենք թողնելու ենք իրեն տանն ու հեռանալու, սկսեց բարձր ճչալ ու ամուր կառչեց Բիլի ոտքից: Դորսեթը կամաց-կամաց նրան պոկեց ոտքից:
-Որքա՞ն ժամանակ կկարողանաք պահել նրան,-հարցրեց Բիլը:
-Ես առաջվա պես ուժեղ չեմ, բայց տասը րոպե խոստանում եմ:
-Բավական է,-ասաց Բիլը,- տասը րոպեում ես կհասնեմ կենտրոնական, հարավային ու միջին արեւմտյան նահանգները ու այնտեղից սահուն կերպով կհատեմ Կանադայի սահմանը:
Եւ թե ինչ մութ էր ու Բիլը որքան գեր էր, բայց նա արագ անցավ Գագաթի կեսը, մինչ ես կհասնեի նրան:

Posted in Գրականություն, Uncategorized

Գրիգոր Զոհրապ | Ճոկո

Ճոկո. ինչո՞ւ համար Ճոկո. իմ անունս Սարգիս Ուղուրլյան է. կարելի չէ ինծի, որքան ալ մեծ ըլլա ձեզի հաճելի ըլլալու փափագս, այդ անունը ձգե. հորս, Կարապետ Ուղուրլյանի, հարուստ վաճառա¬կանին զավակն եմ և չեմ կրնար վերջին պահուն անոր զավակը ըլլալե դադրիլ. մանավանդ թե մեծ ժառանգության մը ակնկալությունը ունիմ։«Ի՞նչ պետք ունիք այդպես ուշադիր նայելու երեսս և զիս շիկնեց¬նելու. այո´, շիկնեցնելու, վասն զի այդ գեղեցիկ կապույտ աչքերուն առջև անսովոր ջերմություն մը կզգամ այտերուս վրա, մի´ խնդաք, կ’աղաչեմ. շա՞տ ծաղրելի եմ արդյոք ձեր աչքին։ ճոկո, դարձյա՞լ»։- Միշտ,- ըսավ աղջիկը, ժպտելով։- Կ’երևա թե կատակը կսիրեք. ձեզ նեղացնել չեմ ուզեր, դրե´ք ինչ անուն որ կ’ուզեք ինծի. կբավե որ այդ անուշ նայվածքնիդ չհեռաց¬նեք ինձմե- Ճոկոն, Ճոկոն է,- կ’ըսեր աղջիկը, ինքնիրեն խոսելով։
Բ
ճերմկոտիկ, վարդի թերթին վրա փակած շուշանի մը ճերմկությամբ, նրբահասակ աղջիկ մըն էր. մազերը իրենց անսովոր ու ծայ¬րահեղ դեղինի մը սաստկությանը մեջ, գլխուն վրա ամփոփված, ինքն իր վրա գալարված ոսկեձույլ օձի մը մորթին շլացումը կուտային. այդ ոսկիի դեղինը կշարունակվեր դեմքին վրա, կցանցնվեր հոն ալ։Աչքին կապույտը այն կապույտն էր, որ անուն չունի, հալած, մա¬րած լրջություն մը խորունկ, թափանցիկ ու վճիտ խավերով։ Նիհար, նրբավարտ մատնեքեն, որ դաշնակի ձայնաշարին իշխելու կոչումը կհայտնեին, դաստակը մսոտ՝ հետզհետե գիրնալով լեցուն ու հիանալի գիծով մը ուսին կմիանար։Մոտայի ծովեզերքին վրա չորցած տերևներե ու գոսացած ոստերե ձևացած հովանիի մը տակ հավաքված աղջիկներեն մեկն էր աս, որոնց մեջեն ծանոթ մը կանչեր էր Սարդիս Ուղուրլյանը, երբ կանցներ քովերնուն։Այդ կատակասերներեն՝ ամենեն լրջախոհը կթվեր այս գեղուհին, որ զինքը կգիտեր հիմա, իբրև թե մտացածին բաղդատություն մը ըներ իրեն ու բացակա մեկու մը մեջ, ու հանկարծ գոչեր էր երեսն ի վեր, համարձակ, առանց քաշվելու առաջին տեսակցության պարտք դրած զգուշութենեն.- Ա՜հ, Ճոկոն է, Ճոկոն է, կ’ըսեմ ձեզի։Մյուսները համակարծիք կթվեին իրեն. այո´, ճիշտ ան էր. ի՞նչ¬պես խորհած չէին մինչև հիմա. թե որ միտքերնին գար, շատոնց Սարգիսը ճանչցուցած պիտի ըլլային իրենց բարեկամուհիին։Գարեջուրի գավաթներուն շուրջը կխոսեին այսպես, խնդալով այս գյուտին վրա, թող չտարավ որ երիտասարդը հեռանա.- Կեցի´ր, Ճոկո:
Գ
– Չեք գիտեր որքա՜ն կսիրեմ ձեզի հետ տեսնվիլ,- կ’ըսեր աղ¬ջիկը, երբ օր մը նորեն պատահեցան իրարու.- ինչո՞ւ չեք անցնիր եր¬բեմն մեր տանը առջևեն. եթե պատեհություն չունիմ խոսերու հետերնիդ, գոնե հեռվեն տեսնեմ ձեզ։ Գիտեմ, ճամփանիդ պիտի երկարի քիչ մը, բայց չե՞ք ուզեր հաճույք մը պատճառել ինծի, զիս երջանիկ ընել գրեթե։Սարդիս Ուղուրլյանը կշվարեր. իրա՞վ. ո՞ւրկե կու գար իրեն այս անակնունելի համակրությունը, ինքը՝ կյանքը տալու պատրաստ էր այս աղջիկին, և ան էր ահա որ իրմե առաջ, մեկդի ընելով պայմանագրա¬կան վեհերոտության մը կանոնները, սիրտը կբանար, միամիտ պար¬զությամբ, ատեն չձգելով իրեն հայտնելու թե ինքն ալ խենթենալու չափ կսիրեր այս աղջիկը:Այդ օրը անճառ երանության օր մը եղավ երկուքին համար ալ։ Բաժնվեցան, ակամա, նորեն իրար գտնելու առաջադրությամբ։Զմայլած կ’երթար երիտասարդը, չհավատալով դեռ լսածին ու տեսածին, հուշիկ քայլերով կ’երթար, խիստ շարժում մը չընելու երկյուղով, վախնալով որ վաղանցիկ երազի դյութական շենքը հանկարծ չքայքայի։
Դ
Այս աղջիկը ալ մտքի սևեռում մը եղավ իրեն. նորամուտ և անհրաժեշտ պայման մը իր գոյության մեջ. մինակը լուծեց ու վերլուծեց այս անակնկալ պարգևը, այս մտերիմ ու բարի սիրտը՝ որ իրեն անձ¬նատուր կ’ըլլար։ Ո չ, տեղ մը չէր գտած այն տրտում ու քաղցր նայվածքը որ իրեն կ’ուղղեին ամեն հեղ, երբ մոտը ըլլար այս աղջկան, որ զինքը լուռ պաշտումի մը ակնածոտ գուրգուրանքովը կշրջապատեր։ Ինքը որ ուրիշ ամեն տեղ ձեռներեց ու զբոսասեր մեկն էր, կխռովեր այս աղջկան մտածած պահուն. անոր ոսկեգիսակ ու ծանրակիր մազե¬րում արձակած շողերեն կշլանար. մինչև այդ ժամուն մարդու չէր հարցներ աղջկան մը հետ խոսելու կերպը. և ահա իր համարձակությունը կկորսընցներ հոս։Այս սերը, տարօրինակ եղանակով մը սկսած, տանջանք մը կ’ըլ¬լար, կչարչարեր զինքը. կտառապեր, առանց պատճառը գիտնալու. մինչդեռ աղջիկը ավելի կմոտենար իրեն, հեշտաբոց շունչովը, որ տաք ու վրդովիչ հովի մը պես կզարներ երեսին ու քծնելով կ’ըսեր։- Չխոսի՞ս, Ճոկո։Իրա՞վ. ինչո՞ւ չէր խոսեր. ինչո՞ւ հուսահատ մարդու ձևը կ’առներ, երբ ամեն ազատություն կտրվեր. և ինքզինքը քաջալերելու համար Սարգիս մտքեն կկրկներ անոր բառը.- Չխոսի՞ս։
Ե
Իցիվ թե չխոսեր։- Ոչ,- ըսավ աղջիկը,- մի´ ըսեք որ կսիրեք զիս, անխառն ուրախություն մը ձգեցեք ինծի. կխոստովանիմ, որ հիմար, անկարելի բան մըն է այն երազը, որ ձեր շնորհիվ զիս երջանիկ ըրավ. բայց մի ավրեք զայն։Ու տեսնելով որ երիտասարդը կ’ընդմիջեր զինքը.- Ճոկոն եք դուք, Ճոկոն մնացեք ինծի համար. ի՞նչ կ’ելլե ատկե. ձեր ծնողքին, ձեր սիրածներուն համար Սարգիսն եք միշտ. չի՞ բա¬վեր ձեզի. բայց, ինծի համար, գոհացեք պաշտվելով. ու պաշտելու մի ելլեք երբեք. ապա թե ոչ ամեն բան պիտի վերջանա մեր մեջ։ Իմ աչքիս՝ անգիտակից ներկայացուցիչ մըն եք սիրո մը զոր շատոնց կորսնցուցած եմ աշխարհիս վրա։ Ձայներնիդ, նայվածքնիդ, քալվածքնիդ, ամեն բան իմ կորսնցուցած անձս կհիշեցնե ինծի։ Առջի վայրկյանեն որ տեսա ձեզ, չկրցա ինքզինքս բռնել. առանց դարձվածքի ըսի որ կսի¬րեմ ձեզի։ Դուք կուռք մըն եք որ պաշտելի գաղափար մը կպատկերացնեք. ու երբոր կենդանության նշան տաք, վար պիտի իյնաք ձեր պատվանդանեն. անմիտները միայն կկարծեն որ մարդիկ կուռքերուն նյու¬թը պաշտած են ատենով. ես ալ ձեր անձին մեջ՝ անհավատալի սեպվելու չափ մեծ նմանություն մը, հիշատակ մը կպաշտեմ. այդ պատ¬րանքը չպիտի մնա թե որ զիս սիրելու ըլլաք։«Քերականություն կարդացեր եք, այնպես չէ՞. գիտե՞ք ինչ է անդեմ բայ մը. ճիշտ այդ բայն եք դուք. Ճոկո ըսի ձեզի. այսինքն մար¬դու մը անուն տվի, որ երբեք չսիրեց զիս, որուն սակայն ես որոշած եմ հավատարիմ մնալ»։Գլխու շարժումով մը կհաստատեր իր անդրդվելի կամքը։
ԶԵվ այս չէ՞ միթե մեծ մասով բոլոր սերերու պատմությունն ալ. կպատահինք մեր դիմացինին անձին մեջ, իրոք այն մտացածին էակին զոր սրտերնուս ու հոգիներուս մեջ ստեղծած ենք. ո՞չ ապաքեն այդ երևակայական, այդ կատարյալ էակն է զոր գտնել կկարծենք, կպաշտենք։Ո´չ. հափրացումները չպիտի գային երբեք, դառնությունները չպիտի խառնվեին մեր սիրույն, եթե ճշտիվ այն ըղձացված ու անկարելի կերպով կատարյալ արարածը ունենայինք դեմերնիս։ Ամեն մարդ իր Ճոկոն, իր ստեղծած ու չգտածը կսիրե միշտ, նույն իսկ ամենեն շատ պաշտել կարծած անձին վրա. ու ասոր համար է, որ, քիչ-քիչ մեր սխալը ճանչնալնուս հետ, վարագույրի մը բացվելուն պես՝ պատրանքը կփա¬րատի տակավ, ամենեն զորավոր ու անխախտ կարծված սերեն հիշա¬տակի փշրանքներ միայն ձգելով։

Posted in Գրականություն, Uncategorized

Գրիգոր Զոհրապ | Երջանիկ մահը

Տօքթօռ Վահանեան սովորական բժիշկ մը չէ․ մարմնի հիւանդութիւններուն չափ ու, թերեւս անոնցմէ աւելի, հոգիի ցաւերուն հետամուտ, հետաքրքիր բժիշկն է անիկա։ Իր ըմբռնումին ու դատողութեան չափ՝ իր ներողութեան սահմանը ընդարձակ է։ Գիտութեան ֆօրմիւլներուն, կամ իր արհեստին մեքենական կիրառումին մէջ տափակցած ու չքացած միտք մը չէ։Իր հմտութեան մեծութիւնը՝ չոր ու ցամաք ապառաժի զանգուածին չի նմանիր բնաւ, այլ դալար դաշտավայրի մը ծիծղուն երեւոյթը ունի։Վաթսունի մօտ, մազը մօրուքը ճերմկած, տկարակազմ, բայց զուարթախոհ մէկն է Տօքթօռը։Մահուան դէմ՝ իր քառասուն տարուան բժիշկի մղած պայքարովը, մտերմութիւն մը հաստատած է կարծես անոր հետ․ անոր ամէն դաւերը ու խաղերը գիտէ․ անոր զարհուրելի, երբեմն յանկարծահաս ու երբեմն յամեցող հարուածներուն բոլոր գաղտնիքները ուսումնասիրած է։Իր խօսակցութիւնը օգտաւէտ դասերով, ուղիղ դիտողութիւններով ու իմաստուն խորհրդածութիւններով կը վխտայ։ Անձնական փորձառութենէն ու յիշատակներէն ընդելուզուած պատմութիւնները հետաքրքրութեամբ մտիկ կ՚ըլլուին։Գատըգիւղի իր տանը մէջ իրիկուն մը ժողվուեր էինք, եւ մարդոց համար ամենէն հետաքրքական հարցումը մէջտեղ նետուեցաւ յանկարծ։ Ո՞րն էր հազար տեսակ մահերուն ամենէն քաղցրը, բժշկական ու հոգեբանական կրկին տեսակէտով։Յայտնուած կարծիքներուն մէջ համաձայնութիւն չկար․ առողջ ու կայտառ աղջիկ մը, որ Ռաֆայէլ կարդացեր էր եւ դալուկ ու նիհար կազմուածքի մը կը տենչար, թոքախտի հիւծումն

է, ըսաւ, էն գեղեցիկ մահը․ երիտասարդի մը կարծիքին նայելով՝ ռէվոլվէրի գնդակն էր ուղեղին մէջ․ ուրիշ մը՝ ծովահեղձ ըլլալը ամենէն քիչ տանջանք տուող վախճան մը ըլլալուն վրայ պնդեց․ քլորոֆորմը երկու կուսակից գտաւ։Բնութեան ու գիտութեան հնարած բոլոր միջոցները զատ-զատ քննուեցան ու քննադատուեցան․ ամէնքն ալ իրենց աղէկ ու գէշ կողմերը ունեին։Տօքթօռը ինքը, մտիկ կ՚ընէր ամենուս, առանց բառ մը արտասանելու․ վէճը կ՚երկարեր ու համաձայնութեան մը գալէ հեռու էինք։— Ես,— ըսաւ Տօքթօռը, խոսքերնիս կտրելով, ամենէն քաղցր մահը տեսայ, բայց չեմ կրնար պնդել որ ամէն անգամ մարդս կրնայ զայն իր ձեռքին տակ ունենալ․ մէկ հատիկ մահն էր ասիկա, զոր իմ տեսած հազարաւորներուս մէջէն, ոչ միայն ամենէն հեշտն էր կրնամ ըսել, այլ իրօք քաղցրն ու երջանիկն էր։Պատմութիւն մը ունէր լեզուին ծայրը․ խելօք կեցած տղոց պէս մտիկ ըրինք զինքը։Բ.Տասը տարի կայ անկէ ի վեր․ Բարեկենդանի գիշեր մը իմ դրացիներէս մէկուն տանը մէջ երեկոյթ մը կար․ տիկին… անունը պէտք չէ ձեզի, այնպէս չէ՞, քառասունը հազիւ թեւակոխեր էր, բայց երեսունը հինգ տարու չէր ցուցներ վրայէն․ այն շատ հաւնուած ու շատ սիրուած կնիկներէն մէկն էր, որոնց սերունդը հետզհետէ պակսելու, անհետանալու վրայ է մեր մէջ․ իր մասին պատմուած առասպելներու վրայ ամենէն առաջ եւ ամենէն շատ խնդացողը ինքն էր։ Սուտ պարկեշտութիւններու, կեղծաւոր կարմրութիւններու կինը չէր այն կինը․ գլխէն մինչեւ ոտքը ամեն բան խիզախ ու համարձակ էր վրան։— Աղվոր կուրծք մը չունեցողները միայն decollete-ին թշնամի են, – կ՚ըսեր խնդալով, եւ յօժարակամ կը պարզէր իր լանջքին կոհակները քոռսէին բացուածքէն։Էրիկը, ծերունի մը, հայր մը գրեթէ տարիքով, հօր մը թոյլտւութիւնները, ազատութիւնները թողած էր անոր։ Էն աղուոր երիտասարդները, էն շնորհքով մարդիկը իր շուրջն էին,

թիթեռնիկներու պէս դառնալով, երբեմն էրելով մրկելով, իր ջերմ ու կիզիչ մթնոլորտին մէջ։Բոլոր կիները չէին քաշեր զինքը, կը նախանձէին, կը չարախօսէին իր վրայ․ անոր համարձակ վարմունքը իրենց պարտկուած մեղքերուն, իրենց շինծու ամօթխածութեանը դեմ պայծառ արեւի մը հալածիչ լոյսին կը նմանէր՝ խպնոտ ստվերներու վրայ սփռուած։Ասոր հետ մէկտեղ, երբեք չէին պակսեր անոր տունէն, անոր երեկոյթներէն, ուր էն աղուոր, էն զուարթ, էն նրբամիտ ընկերութիւնը գտնելուն ապահով էին։Ատեն ատեն կը կանչէին զիս այս տունէն, տիկնոջ համար որ մարելիքի պէս տագնապներ կ՚ունենար երբեմն։ Առջի քննութենէս՝ սրտի հիւանդութեան մը հաստատ նշանները գտեր էի վրան, բայց զինքը չխռովելու համար բաւականացեր էի ըսելով․— Բան մը չեն ասոնք, պարզ ջղային անհանգստութիւններ։Գլխաւոր բանը քիչ մը հանդարտ կեանք վարելու պէտքն էր․ այս եղաւ իմ պատուէերս ալ․ բայց ո՞վ մտիկ կ՚ըներ ինծի։Օր մը նեղացայ։— Տիկին,- ըսի,- պարապ տեղը երթալ գալէն չեմ ախորժիր․ քանի որ իմ պատուիրած բանս չէք ըներ, պէտք չկայ որ զիս կանչէք ուրիշ անգամ․ աւելի հաճոյակատար բժիշկի մը դիմեցէք, խնդրեմ։ Հիւանդս հասկցաւ, եւ որովհետեւ մտքի ու սրտի տէր կին մըն էր, իսկոյն ներում խնդրեց այնպիսի քաղցր ու անուշ ձայնով մը, որուն դէմ կենալու էն քարսիրտ մարդն անգամ կարող չէր։— Ձեր աղէկութեան համար է իմ պահանջումս․ չեմ կրնար առողջութեան բոլոր կանոններուն հակառակ ձեր վարած կենցաղին աւերումները տեսնել եւ լուռ կենալ, չեմ կրնար ձեզ չարգիլել այս կեանքը շարունակելէ։— Օր մը աւելի՞ ապրելու համար, Տօքթօռս,- պատասխանեց ինծի ժպտալով,- օր մը աւելի՞ տառապելու համար․ եւ բռնելով ձեռքս, ստիպելով զիս որ քովը նստիմ, երբ ես մեկնելու կը պատրաստվեի արդէն, շարունակեց․— Դուք, բժիշկներ, կեանքը երկարացնելու աշխատող մարդիկ, կիներուն՝ այս հէգ էակներուն կեանքը պահպանելու մի՛ աշխատիք, քանի որ չէք կրնար այդ կեանքը իր թարմութեան,

իր գեղեցկութեան մէջ անայլայլ ու հաստատ պահել․ ճերմակած թափած մազերու, փոթփոթած երեսի, թուլցած միսի մը աւելի կամ նուազ տեւողութիւնը նշանակութիւն չունի․ կինը իր երիտասարդութեան, իր հրապոյրներուն մէջ կրնա՞ք վար դնել, կեցնել։ Չէ՞ք կրնար, թող տվեք ուրեմն որ երթայ հոսկէ․ իր պաշտօնը, իր կոչումը աւարտած է ան․ ի՜նչ, կը պահանջես ձայնը մարած երգիչէն՝ որ սրահին վրա՞յ կենայ, մինչեւ որ սուլեն, ծաղրեն ու նախատեն զինքը․ կինը ծիծաղ մըն է, պէտք չէ որ լացի փոխուի։Հիւանդութիւնը կը սաստկանար, հեղձումները կը յաճախէին ու միշտ խուլ կը մնար անիկա իմ խրատներուս, եւ իր զբօսանքի, հաճոյքի կեանքը անխափան կը շարունակէր։ Տարօրինակ, բայց թերեւս ամենէն ուղիղ ըմբռնումն էր իրենը՝ աշխարհիս մէջ կնոջ մը դերին եւ կոչումին վրայ։ Յոյսը եւ Ուրախութիւնն էր ինքը եւ անձնուրաց արիութեամբ մը կը բաշխէր իր կենդանութիւնը, իր շնորհը, իր հրապոյրը, երբոր ինքը պէտք ունէր ատոնց, Քօբէի մանիշակ ծախող աղջիկին պէս,Elle mourait de l’hiver, en vendant le printemps.
Գ.
Երեկոյթը իր ամենէն ցնծայոյզ վայրկեանին մէջն էր։ Շատ մը աղուոր կիներ, շատ մը շնորհալից աղջիկներ, այնքան ալ երիտասարդ մարդիկ ու պատանիներ․ լուռ ըղձանքներով ծանրացած մթնոլորտ մը, որուն մէջ՝ տանտիկինը իր հասակին ու արդուզարդին շքեղութեամբը ամենէն զմայլելին կը հանդիսանայ։Քովես՝ պզտիկ ձայն մը․ ասանկ երեկոյթներու սովորական չարախոսութիւնները, որոնց ամենէն թունաւորները տանտիրուհւոյն դեմ կ՚արձակուէին։— Տեսէք, իր սիրած երիտասարդէն վայրկեան մը չի բաժնուիր․ մարդ չի սեպեր աս կնիկը։Երիտասարդը՝ տժգոյն ու նիհար մէկն էր, զոր կիները իրարու ձեռքէ կը խլէին։ Իր վրդոված կեանքին կը պարտէր այս ձգողութիւնը։ Ուրոյնութիւն մը ունէր անիկա, եւ իրեն յատուկ դրոշմ մը կար իրեն պատկանող ամէն բանի մէջ։ Արհամարհոտ

պզտիկ ժպիտ մը նուրբ ու սեւ պեխերուն ծայրը. կոպերը կտրած աչքեր, որոնք իր գիշերամոլ մարդու յոգնութիւնները կը պատմէին․ վէս խրոխտութիւն մը, որ վաղաթարշամ երիտասարդութեանը վրայ ծաւալած ծանրութեան պէս բանի կը նմանէր, կարծես ուսումներու եւ հսկումներու մէջ խորասուզուող մարդու ծանրութիւնը։Մտքի ու ճաշակի տէր մէկն էր։ Իրաւագիտութիւն սորվելու համար Եւրոպա կեցած տարիներէն՝ միջակ վկայականով մը, բայց նրբացած իմացակնութեամբը վերադարձած էր հոս։ Համալսարանին սրահներէն աւելի՝ գեղեցիկ կիներու քով, միանգամայն՝ տաղանդաւոր մարդոց եւ լաւագոյն ընկերութեանց մէջ մտած ու ապրած էր, մսխելով, փճացնելով ունեցածը եւ չունեցածը։ Հոս ոչ փաստաբան եղեր էր եւ ոչ դատաւոր․ անկեղծութեամբ, քաջութեամբ խոստովանած էր իր ապիկարութիւնը։Ամէն ինչ չափաւոր, գրեթէ մեղմ էր իր վրայ, իր ձայնը, իր շարժումները․ բայց ատոր խորը կը տեսնայիր անձնավստահ մարդու, կամ՝ աւելի ճիշդը ըսելու համար՝ իր գերազանցութիւնը գիտցող մարդու մը անխռով հանդարտութիւնը։Աղջիկներու ետեւեն չէր վազեր․ երեխաներ անոնք՝ իր փորձ, գրեթէ հայրական աչքին։ Զիջում մը, ստորնացում մը պիտի ըլլար իրեն համար խռովել կոյսի մը մաքուր հոգին․ այս կենցաղասէր մարդուն մէջ՝ ահա այս կերպ իր կեանքին հակասող ազնուութիւններ ալ կային։ Իր ասպետական, կռիւով, հարձակումով բերդ առնող մարդու համբաւին եւ սովորութեանցը հակառակ էր տեսլական սիրոյ մը հեռանկարովը աղջկան մը սրտէն ներս սպրդիլ․ այս Ոդիսեւսի միջոցները իրեն չէին պատշաճեր։Զրուցուածին նայելով՝ տարիէ մը ի վեր տիկին ….-ի մտերիմն էր, ու ամէնքը, իրենց բոլոր չարախօսութեանց մէջ անգամ, այս երկուքին միջեւ ճշմարիտ ներդաշնակութիւն մը գտեր էին որ երկուքին ալ սովորական էակներ չըլլալէն առաջ կուգար անշուշտ։

Դ.Հիմա կը պարէին․ այրերը իրենց պահանջումներուն անհամբերութիւնը բերելով հոս ալ, կիները իրենց անձնամատոյց մեղկութիւնը․ խօլական գիրկընդխառնումներու, վէտվէտումներու անընդհատ շարք մըն էր այս ամէնը։Վալսին՝ Տիկինն ալ եկաւ այն երիտասարդին հետ, որ իր խօսակիցը եղած էր գրեթէ շարունակ, եւ պարողներուն մէջ այս եղաւ էն շնորհալի զոյգը։ Զմայլած կը դիտէինք զիրենք․ պար մը չէր այս, այլ շլացուցիչ բան մը, եթերային ու ցնորական սլացում մը, յափշտակութիւն մը, քերթուած մը ամբողջ։Միւս պարողները իրենք ալ կանգ առեր էին այս զոյգին շուրջը հիացած, հիացում, որուն մէջ նախանձը իր արդար բաժինը ունէր։Յանկարծ, սայթակումի պէս բան մը պատահեցաւ, կինը իր բոլոր ծանրութեամբ վայր իյնալու պէս եղաւ․ երիտասարդը մեծ ճիգով հաջողեցաւ իր գիրկին մէջ բռնէլ զայն։— Ոտքը սահեցաւ,- կ՚ըսէին։Ոչ, աւելի բան մըն էր, նուաղում մը ունեցեր էր։— Հասե՛ք, Տօքթօռ,- պոռաց երիտասարդը։Իսկոյն քովը վազեցի ու երկուքնիս բազմոցին վրայ տեղաւորեցինք զինքը․ հազիւ կրցաւ աչքերը բանալ․ անմիջապէս տեսայ սրտի կաթուածի բոլոր նշանները։Ընդհանուր տակնուվրայութեան մէջ՝ դեղ մը ապսպրելն անգամ անկարելի կը դառնար․ օտարականները հեռացուցինք. հիւրերը մէկիկ մէկիկ մեկնեցան․ բայց դեռ սանդուխներուն վրայ անոնց ոտնաձայնը չմարած, անիկա իր հոգին աւանդեց, գլուխը իր սիրած տղուն գիրկին մէջ, նոյնիսկ իր բոյնին մէջ նետահար սպաննուած թռչունի մը պէս, ժամանակ չձգելով, որ դեղ կամ դարման մը ընեմ։Այս եղաւ ահա իր վախճանը․ կեանքին բոլոր երանութիւնները միացած խտացած էին այն երկվայրկեանին մէջ, ուր կեանքը կը թողուր․ ասկէ աւելի երջանիկ մահ մը կրնա՞ք երեւակայել, պատրաստել, շինել ձեզի համար։Հիւանդութիւններու, ցաւերու մէջ չտառապեցաւ․

ծերութիւնը չփճացուց իր շնորհները․ պաշտելի ու պաշտուած կինը մնաց մինչեւ վերջի վայրկեանին ու ընդհանուր զմայլումով մը ողջունուած, իր սիրած տղուն թեւին վրայէն գնաց հեռացաւ անիկա։ Բաժակի մը պէս, որ կոչունքի մը սեղանի վրայ, ցնծութեան մաղթանքներու, բախումներու մէջ կը փշրուի, փոխանակ դուրսը սպասաւորներու ձեռքով, լուացքի աղտոտ ջուրին մէջ օր մը կոտրելու անհետանալու, այս կինն ալ էն շնորհագեղ պատկերի մը մէջ գերագոյն երջանկութիւնը զգացած ու պարգեւած ժամուն անհետացաւ։

Posted in Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Գրիգոր Զոհրապ | Զաբուղոն

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։ Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները։ Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմվեր – ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր – թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։Կամաց կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, իհարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։
ԲԶաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար. վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը։Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։
ԳՍկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես։ Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով։Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չկրնալով ուրիշներում ցուցվիլ։ Երևակայեցեք մեծագին ադամանդ մը որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կոլրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել։Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու։Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակեր. ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային։ Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր որ նուրբ մարմինին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը՝ որուն հանդիպողը կը կախարդվեր։Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։- Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։
ԴՔարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։ Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա։Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կը հավտա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի. երկու գիշեր կ՚անցընե հոն. կե տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։ Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամես վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես. խոհանոց՛ին ծխնելույզին մեջեն վեր կ՚ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

Posted in Գրականություն, Uncategorized

Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակաց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավիճը պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։
Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մադու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։