Posted in MSKH, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Դաս 4. Էլեկտրական հոսանք: Էլեկտրական հոսանքի աղբյուրներ:

1.Որ լիցքակիրներին են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները՝

ա. մետաղներում    բ. էլեկտրոլիտներում:

Այն լիցքակիրները, որոնք կարողանում են ազատ տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ։ Մետաղներում, դրանք այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից:
Էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

2. Ինչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3.Ինչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

 Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված  է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժմամբ:

4.Ինչպես է ընտրվում  էլեկտրական հոսանքի ուղղությունը:

Որպես էլեկտրական հոսանքի ուղղություն ընտրվել է դրական լիցքերի շարժման ուղղությունը:

5. Երբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:

Երբ մետաղալարի ներսում ստեղծվում է էլեկտրական դաշտ և պահպանվում է այդ դաշտը, հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող է։

6.Ինչ է հոսանքի աղբյուրը:

Հոսանքի աղբյուրը էլեկտրական շղթայում չընդհատվող հոսանք ապահովող հատուկ սարք է:

7. Ինչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

Գալվանական տարրը կազմված է երկու տարբեր մետաղե ձողերից կամ թիթեղներից, որոնք կոչվում են էլեկտրոդներ։ Էլեկտրոդներն ընկղմված են էլեկտրոլիտի մեջ: Էլեկտրոլիտը ծծմբաթթվի թույլ ջրային լուծույթն է: Էլեկտրոդներից մեկը պղնձե, մյուսը ՝ ցինկե ձողեր են:

8.Ինչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Եթե հոսանքի աղբյուրի ՝ գալվանական տարրի սեղմակները հաղորդալարերով միացնենք սպառիչին, ապա կստանանք պարզագույն էլեկտրական շղթա:

9.Նկարագրեք  գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:

Գալվանական տարրի սեղմակները սպառիչին միացնող հաղորդալարերում, ինչպես նաև լամպում կծագի էլեկտրական դաշտ: Այդ դաշտի ազդեցությամբ էլեկտրոնները ցինկե էլեկտրոդից կշարժվեն դեպի պղնձե էլեկտրոդ ՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Էլեկտրոդների և լուծույթի միջև հաստատված հավասարակշռությունը կխախտվի: Ցինկը կշարունակի լուծվել լուծույթի մեջ: Կշարունակվի նաև էլեկտրոնների անցումը պղնձե էլեկտրոդից դեպի լուծույթ: Այդ պրոցեսը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ցինկե էլեկտրոդն ամբողջությամբ չի քայքայվել:

10.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում  գալվանական տարրում:

Գալվանական տարրում տեղի է ունենում քիմիական էներգիայի փոխակերպում էլեկտրական էներգիայի:

11.Ինչ է էլեկտրական կուտակիչը:

Բազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են կուտակիչներ։

12. Գալվանական տարրերի և կուտակիչների ինչ կիրառություններ գիտեք:

Գալվանական տարրերը, էլեկտրական կուտակիչները և դրանցից կազմված մարտկոցներն ունեն բազմազան և բազմաթիվ կիրառություններ: Գալվանական տարրերը, օրինակ, օգտագործվում են էլեկտրոնային ժամացույցներում, կառավարման վահանակներում, կենցաղային և տեխնիկական բազմաթիվ սարքերում: Կուտակիչներն և դրանց մարտկոցներն օգտագործվում են ավտոմեքենաների լուսավորման, դրանց շարժիչը գործարկելու, բջջային հեռախոսների աշխատանքի համար:

13.Որ սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:

Էլեկտրական գեներատորները, տուրբոգեներատորները և այլ սարքեր մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային կամ միջուկային տրոհման էներգիան փոխակերպում են էլեկտրականի։