Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Սննդի հիգիենա

Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներն են՝ մարդկանց ռացիոնալ սննդի հիմունքների մշակումը, ելնելով էներգիայի և առանձին սննդանյութերի (սպիտակուցներճարպերածխաջրերվիտամիններ և հանքային աղեր) նկատմամբ օրգանիզմի պահանջից, տարիքից, սեռից, աշխատանքի բնույթից, բնակլիմայական պայմաններից և այլն։ Դրա հիման վրա բնակչության տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար (գործարան, գյուղացիական տնտեսություն, դպրոցմանկապարտեզ և այլն) մշակվում են սննդի ֆիզիոլոգիական օպտիմալ նորմաներ՝ բնակչության առողջության ու աշխատունակության պահպանման, կյանքի տևողության երկարացման համար։

Սննդի հիգիենան ուսումնասիրում է նաև սննդի բաղադրամասերի անբավարարության կամ ավելցուկի հետ կապված սննդային (ալիմենտար) հիվանդությունները (հիպովիտամինոզներ և ավիտամինոզներ, սննդային սնուցողական բնույթի խանգարումներ, տեղաճարակային խպիպսակավարյունության որոշ ձևեր և այլն), դրանց կանխարգելման միջոցները։ Սննդի հիգիենաով զբաղվում է բանվորական տարբեր խմբերի համար կանխարգելիչ սննդի, սննդային թունավորումների ճիճվային հիվանդությունների (տրիխինելոզտենիոզ և այլն), վարակիչ հիվանդությունների (բրուցելոզդաբաղ և այլն) ուսումնասիրության և դրանց կանխարգելման ու վերացման հարցերով։

Leave a comment