Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Ճապոնիա

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, մի փոքր մասն էլ ՝ Ռյուկյու, Օվկինավա և այլ կղզեխմբերի վրա։ Երկրի տարածք շուրջ 3/4 զբաղեցնում են լեռները։ Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները։ Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի։ Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են։ Եվ անտառները առավելապես ունեն ռեկրեացիոն նշանակություն։ Հյուսիսից հարավ գրեթե 3500կմ ձգվածության պատճառով երկրի բնակլիմայական պայմանները բազմազան են։

3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Ճապոնիայում է գտնվում Ֆուձիյամա գործող հրաբուխը, որը ճապոնացիների համար սրբազան լեռ է։ Ճապոնիայի տարածքում կան բազմաթիվ օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Համեմատաբար մեծ են պղնձի պաշարները։ Կան նաև տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի ոչ մեծ պաշարները։ Զգալի են ծծմբի, ալյումինի, ցինկի ու կաոլինի(ճենապակու հումքի) պաշարները։ Ճապոնիան ունի նաև լավ սև և գունավոր մետաղաձուլություն։ Պողպատի ձուլությամբ աշխարհում երկրորդն է։ Մեքենաշինությունը զարգացած է, երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է, որը ապահովում է ամբողջ արդյունաբերական արտադրանքի արժեքի և Ճապոնիայի արտահանության շուրջ 2/3-ը։ Առանձնապես զարգացած է նավաշինությունը, որով մի քանի տասնամյակ է, ինչ Ճապոնիան աշխարհում առաջինն է ՝ համաշխարհային արտադրանքի շուրջ կեսը մատակարարելով։ Ճապոնիան արտադրում է ռոբոտներ, տեսաձայնագրիչների ու տեսախցիկների համաշխարհային արտադրության մեծ մասը, համակարգիչների ավելի քան ՝ 1/10-ը, ինչպես նաև մեծ թվով հեռուստացույցներ։ Նաև զարգացած է օդային տրանսպորտը, որը կապ է հաստատում աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ։

4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացման նախադրյալներն են ՝ էներգետիկական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, տրանսպորտը:

5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսության կարևոր և առաջատար ճյուղերն են արդյունաբերությունը(5,72%) և գյուղատնտեսությունը(2,1%)։

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Սննդի հիգիենա

Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներն են՝ մարդկանց ռացիոնալ սննդի հիմունքների մշակումը, ելնելով էներգիայի և առանձին սննդանյութերի (սպիտակուցներճարպերածխաջրերվիտամիններ և հանքային աղեր) նկատմամբ օրգանիզմի պահանջից, տարիքից, սեռից, աշխատանքի բնույթից, բնակլիմայական պայմաններից և այլն։ Դրա հիման վրա բնակչության տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար (գործարան, գյուղացիական տնտեսություն, դպրոցմանկապարտեզ և այլն) մշակվում են սննդի ֆիզիոլոգիական օպտիմալ նորմաներ՝ բնակչության առողջության ու աշխատունակության պահպանման, կյանքի տևողության երկարացման համար։

Սննդի հիգիենան ուսումնասիրում է նաև սննդի բաղադրամասերի անբավարարության կամ ավելցուկի հետ կապված սննդային (ալիմենտար) հիվանդությունները (հիպովիտամինոզներ և ավիտամինոզներ, սննդային սնուցողական բնույթի խանգարումներ, տեղաճարակային խպիպսակավարյունության որոշ ձևեր և այլն), դրանց կանխարգելման միջոցները։ Սննդի հիգիենաով զբաղվում է բանվորական տարբեր խմբերի համար կանխարգելիչ սննդի, սննդային թունավորումների ճիճվային հիվանդությունների (տրիխինելոզտենիոզ և այլն), վարակիչ հիվանդությունների (բրուցելոզդաբաղ և այլն) ուսումնասիրության և դրանց կանխարգելման ու վերացման հարցերով։