Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Հարավարևելյան Ասիա

  1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրանց ափերը ողողող ջրային ավազանները: 

2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան Ասիայի երկների զարգացման նախադրյալներն են ՝ բնական ռեսուրսները, բուսական և կենդանական աշխարհը, ռեկրեացիոն մեծ ռեսուրսները։

3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Հարավարևելյան Ասիայում վառելիքային ռեսուրսներից առանձնապես շատ կան նավթ և բնական գազ։ Դրանց առավել մեծ պաշարներ կան Ինդոնեզիայում, Մալազիայում և Բրունեյում։ Հարավարևելյան Ասիան ունի ռեկրեացիոն մեծ ռեսուրսներ, այդ թվում ՝ տարաշխարիկ լողափեր։ Բնական ռեսուրսներից բացի ՝ Հարավարևելյան Ասիայուն կան նաև մարդածին ռեսուրսներ, ինչպես օրինակ ՝ վանքերի, պալատների, ջրամբարների ու ջրանցքների Անգկոր աշխարհահռչակ համալիրը Կամբոջայում։ Հարավարևելյան Ասիան նաև բրնձի մշակույթային խոշոր շրջան է։ Ֆիլիպիններում մշակում են բրձնի նոր, բարձր բերքատու տեսակներ։ Բրձնի համախառն բերքով Ինդոնեզիան 3-րդ, Վիետնամը ` 5-րդ, Թայլանդը ՝ 6-րդ երկրներն են։ Հարավարևելյան Ասիայի երկրների արդյունաբերությունն ունի զարգացող երկրներին բնորոշ գծերը ՝ հանքային հումքի և վառելիքի հանույթի գերակշռությունը։ Նավթի հանույթով ու արտահանությամբ առանձնանում են Ինդոնեզիան, Մալայզիան, Վիետնամն ու Բրունեյը։

4. Փորձել համեմատել Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանների աշխարհագրական դիրքը, բնական պայմաններն ու բնական ռեսուրսները։

Հարավային Ասիայի տարածաշրջանների աշխարհագրական դիրքը

Հարավային Ասիայի ակնառու ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնացված է մյուս տարածաշրջաններից։ Հյուսիսային կողմից այս տարածաշրջանը բարձր լեռներով սահմանազատված է Կենտրոնական և Արևելյան Ասիայից, արևելյան կողմից՝ խիտ անտառներով ՝ Հարավարևելյան Ասիայից, արևմտյան կողմից ՝ բարձրավանդակներով ու անապատներով՝ Հարավարևմտյան Ասիայից։ Հարավային Ասիա հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկրների ընդհանուր տարածքը 4,5 մլն կմ2 է ՝ աշխարհի ցամաքի 3% փոքր-ինչ ավելի։

Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանների աշխարհագրական դիրքը

Քարտեզին նայելով ՝ Ասիայի արևելքում կարելի է պարզորոշ նկատել <<դուրս ցցված>> մի մաս, որը տարածված է Հարավային ասիայից արևելք և Արևելյան Ասիայի հարավ։ Աշխարհագրական այդպիսի դիրքի պատճառով էլ այդ տարածաշրջանն արժանացել է Հարավարևելյան Ասիա անվանմանը։ Հարավարևելյան Ասիան իր տարածքի մեծությամբ (4,5 մլն կմ2) հավասար է Հարվային Ասիային, բայց բնակչության թվով զգալիորեն (2,7 անգամ) զիջում է Արևելյան Ասիային։

Հարավային Ասիայի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները

Հարավային Ասիան բնական հսկայական տարբերությունների, նույնիսկ հակադրությունների տարածաշրջան է, որում առանձնանում է ֆիզաաշխարհագրական երեք գոտի․ հյուսիսային ՝ լեռնային, հարավային ՝ թերակղզային, և միջին ՝ գետահովտային դաշտավայրային։ Տարածաշրջանի արևմտյան մասում ՝ Թար անապատում և շրջակայքում, տեղումների տարեկան քանակը բավարար չէ հողագործության համար, ուստիև կազմակերպված է ոռոգման մեծ ցանց։ Բանգլադեշում և հարակից Բենգալիայում, ընդհակառակը ՝ տեղումների քանակը չափազանց մեծ է, որի հետևանքով մշտապես լինում են ջրհեղեղներ, որոնք ծածկում եմ գյուղատնտեսական դաշտերը և գյուղերը, յուրաքանչյուր տարի տանելով հազարավոր մարդու կյանք։ Հարվային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը։

Հարավարևելյան Ասիայի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները

Հարավարևելյան Ասիայում վառելիքային ռեսուրսներից առանձնապես շատ կան նավթ և բնական գազ։ Դրանց առավել մեծ պաշարներ կան Ինդոնեզիայում, Մալազիայում և Բրունեյում։ Տարածաշրջանում կան մետաղային հանքային ռեսուրսների, հատկապես պղնձի, ոսկու, անագի պաշարները։ Անագի հանքանյութի առանձնապես մեծ պաշարները տարածված են Թաիլանդի տարածքում, Մալակա թերակղում և մի շարք կղզիներում, որոնք ստացել են <<անագի գոտի>> անվանումը։ Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության կազմակերպման համար։ Ջերմաստիճանն ամենուրեք և ամբողջ տարվա ընթացքում բարձր է 20C-ից, ինչն ընձեռնում է հողը շուրջ տարին մշակելու և մի քանի բերք ստանալու հնարավորություն։ Հարվարևելյան Ասիայի բնական ամենաթանկարժեք ռեսուրսը հողերն են ՝ գյուղատնտեսության զարգացման հիմքը։ Հողերն առանձնապես շատ և բերրի են լեռներին հարող հարթավայրերում, որտեղ հազարամյակների ընթացքում կուտակվում է թեք լեռնալանջերի հողերի հումուսը։

Հարավային Ասիայի և Հարավարևելյան Ասիայի ընդհանուր տարածքը հավասար է (4,5 մլն կմ2): Հարավային Ասիայի արևմտյան մասում ՝ Թար անապատում և շրջակայքում, տեղումների տարեկան քանակը բավարար չէ հողագործության համար, ուստիև կազմակերպված է ոռոգման մեծ ցանց։ Իսկ Հարավարևելյան Ասիայում կլիման բարենպաստ է հողագործության կազմակերպման համար։ Եվ ջերմաստիճանն ամենուրեք և ամբողջ տարվա ընթացքում բարձր է 20C-ից, ինչն ընձեռնում է հողը շուրջ տարին մշակելու և մի քանի բերք ստանալու հնարավորություն։ Այսինքն Հարավարևելյան Ասիայում հողագործության պայմանները ավելի լավն են, քան Հարավային Ասիայում։ Հարվային Ասիայում ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի պաշարները, իսկ Հարավարևելյան Ասիայում պղնձի, ոսկու, անագի պաշարները։

Posted in MSKH, Uncategorized

Grammar check up

Simple present tense exercise

  1. I work. at a bank.
  2. She lives. with her parents.
  3. Cows feeds. grass.
  4. He earns a handsome salary.
  5. Janet wants to be a singer.
  6. Emily makes delicious cookies.
  7. Arti and her husbandin live Singapore.
  8. Rohan and Sania like to play card games. .’
  1. You are using my mobile phone!
  2. My dad is washing his car.
  3. It isn’t raining today.
  4. Who is she chating to now?
  5. What are you doing at the moment?
  6. We are siting on the train.
  7. The students are haveing lunch in the canteen.
  8. ‘Are you making dinner? ‘ ‘Yes, I am ‘
  1. Last year I spent  my holiday in Ireland.
  2. It was  great.
  3. I traveled  around by car with two friends and we visited  lots of interesting places.
  4. In the evenings we usually went  to a pub.
  5. One night we even learned  some Irish dances.
  6. We were  very lucky with the weather.
  7. It didn’t rain  a lot.
  8. But we saw  some beautiful rainbows.
  9. Where did spend you  your last holiday?
  1. You will earn  a lot of money.
  2. You will travel  around the world.
  3. You will meet  lots of interesting people.
  4. Everybody will adore  you.
  5. You will not have  any problems.
  6. Many people will serve  you.
  7. They will anticipate  your wishes.
  8. There will not be anything left to wish for.
  9. Everything will be  perfect.
  10. But all these things will  happen only if you marry me.
Posted in MSKH, Հայոց պատմություն 12, Նախագիծ, Uncategorized

Պատմություն Ապրիլ ամսվա ամփոփում

Սահմանիր «Պատմական դաս» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 8 գնահատանիշ;

պատմական դաս-պատմական դասաը դա այն է երբ մարդիկ գտնում են անցյալում կատարած իրենց սխալները և փորձում չկրկնել անյ։

Ես ընտրել եմ հետևյալ 3 կարևորագույն հասկացությունները, որոնք փոխկապակցված են « Պատմական դաս» հասկացության հետ ազգ ,պետություն, պատմություն

Պետություն– որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորումը

Ազգ -որոշակի տարածքում ապրող մարդկանց՝ պատմականորեն ձևավորված կայուն համախմբություն

Պատմությունը– հավաքական հիշողության ձև է, որը սահմանվում է ընդհանուր փորձի և մշակույթի միջոցով։Առանց պատմության մենք չենք կարող իմանալթե որն մեր անցյալը և դարերից եկող հիշողությունը։

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Վահան Թոթովենց, Ներման աղոթքը

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Մաշկ

Մաշկը (լատ.՝ cutis, հուն․՝ δέρμα), մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։

Մաշկը ծածկույթային օրգան է, պաշտպանում է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։ Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի։ Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը։

Posted in MSKH, русский, Uncategorized

Как научиться кататься на коньках?

Взгляни, за окном сегодня прекрасная зимняя погода – легкий бодрящий морозец, яркое солнышко и совсем нет ветра. Самое время пойти на каток! Но тебя не радует эта погода. Ведь ты совсем не умеешь кататься на коньках. Потому и на каток идти не хочется… Или, все-таки, хочется?

Если ты еще ни разу не стоял на коньках, пришла пора этому научиться. И неважно, сколько тебе лет. Научиться чему-то новому можно в любом возрасте. Между прочим, Лев Толстой (ты же знаешь такого писателя?) впервые встал на коньки, когда был стариком с длинной седой бородой. Он просто захотел научиться и научился. Ты тоже научишься, если не будешь сомневаться в своих силах.
Давай представим, что ты находишься в необычной школе. В той, где учат кататься на коньках. И первым твоим школьным заданием будет выбор коньков. В этом тебе помогут твои родители. Вместе с ними ты решишь, какие коньки подойдут – хоккейные, фигурные или для свободного катания?

Но вот, коньки выбраны, каток – перед тобой. Что дальше? А дальше – задание второе: тебе нужно попробовать постоять в коньках. Оказывается, сделать это непросто. Ноги так и разъезжаются на скользком льду! Страшно отцепиться от бортика или от руки приятеля, с которым ты пришел на каток. Но тебе важно научиться самостоятельно, без посторонней помощи, сохранять равновесие. Научился? Молодец! Можешь переходить к следующему заданию.

Для того, чтобы третье задание было выполнено правильно, спину держи прямо и чуть наклони ее вперед, а колени согни. Теперь оттолкнись ото льда одной ногой, потом другой. Когда будешь отталкиваться, делай это не носком конька, а ребром. Так ты и скорость наберешь, и не упадешь. Что, упал? На катке такое бывает. Поднимись и повтори задание снова.

Твоим четвертым заданием будет наука тормозить. Тоже, между прочим, важная! Представь, что тебе вдруг понадобилось быстро остановиться на льду. Ты сможешь это сделать таким способом: во время движения разведи ноги чуть шире плеч, а потом сведи носки коньков внутрь. Получилось? Значит, и четвертое задание ты выполнил на «отлично»!

Катание на коньках – одно из самых замечательных удовольствий. Ты теперь это хорошо понимаешь. И пусть ты еще не все освоил, не беда. Пройдет совсем немного времени, и ты станешь настоящим спортсменом. А если чемпион из тебя не получится, все равно, не бросай это занятие. Катайся себе на здоровье!

Posted in MSKH, русский, Նախագիծ, Uncategorized

Как научиться нырять?

Многие из нас, уже умеют очень даже прилично плавать, но пока боятся нырять. Очень здорово и увлекательно научить нырять как рыбка. Вы знаете, что много жизней удалось спасти, благодаря именно этому умению. Поэтому очень полезно каждому , кто уже умеет плавать ещё научиться и нырять, тем более, что это не так уж и сложно.

Итак начнём:

1. Первое чему надо научится – это не закрывать глаза, когда мы находимся под водой.

Вот простое упражнение для этого: попробуйте опуститься под воду, затем покрутите перед глазами рукой и постарайтесь рассмотреть пальцы . Опережая вопрос про глаза, сразу хочется развеять страхи: не стоит опасаться что водичка будет щипать глазки, потому что даже солёная морская вода, как правило не вызовет дискомфорта и раздражения.

2. Когда появится уверенность, что под водой ты запросто сможешь не закрывать глаза и всё спокойно рассматривать, далее можно пробовать погрузится на дно неглубокого бассейна или, например озера, попытайся поднять со дна какую-нибудь вещь, например игрушку, монетку, кусочек мела.

3. Далее можно использовать и такой вариант: максимально наклонитесь вперед, а ноги вытяните кверху, ныряя головой вперёд пытайтесь достать предмет со дна. На первый взгляд этот способ может показаться трудным и сложным, но несколько попыток и всё непременно получится.