Posted in English 12, MSKH, Նախագիծ, Uncategorized

Essay

I think that a very strong person can live alone, because there are many difficulties that must be overcome .As we all know, living alone has its advantages and disadvantages․ If I live alone, I feel like I will miss my family. I prefer to travel alone. As they say there is no better place than home

Four years ago I was living in a boarding house with more than 20 girls, and last year I lived in a uni house with 5 girls. Now I find myself living alone … There are definitely both advantages and disadvantages to my new living situation!

Since I’ve lived by myself I can get away with doing things that I couldn’t do when I lived with other people. For example, last week I ate Pringles for breakfast and ice cream for dinner and no one was here to judge me! It also means I can dance as ridiculously and sing as loudly as I want and no one is here to tell me to be quiet or capture these embarrassing moments on camera.

One of the best things about living alone is that I don’t have to deal with annoying habits and messy housemates. I’ve had many different roommates and flatmates and however much I’ve loved (some) of them, everyone does irritating things and not everybody is a tidy person.

Despite these advantages, there are times when I miss living with other people. Firstly, I miss making and eating dinner with others. Secondly, I miss coming home to flatmates and telling them all about my day and hearing about theirs. Finally, and most importantly, I can no longer watch horror films (my favourite genre) because I get too scared by myself!

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Առաջադրանք, մակբայ

Տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հանդիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

Ժամանակի մակբայներն են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

Ձևի մակբայներն են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի, իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

Չափ ու քանակի մակբայներն են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

Մակբայակերտ ածանցներ`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-հոգեպես
դիվանագետ-դիվանագիտորեն
ընկեր-ընկերաբար
գազան-գազանաբար
խումբ-խմբովին
եղբայր-եղբայրաբար
վերջ-վերջապես
ազգ-ազգովին
նյութ-նյութապես
գլուխ-գլխովին
բարեկամ-բարեկամաբար

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։

Ազնվորեն-խոստովանել
օրեցօր-մեծանալ
տարեցտարի-զարգանալ
խորապես-հասկանալ
մեն-մենակ-երգել
կուզեկուզ-ընթանալ
հավիտյան-սիրել
բարոյապես-լքվել
հայրաբար-սիրել
լռելյայն-ժպտալ
բերնեբերան-ասել
խումբ- խումբ-արշավել
արագ-արագ-քայլել
վերջիվերջո-խոսել
հոտնկայս-դիմավորել
ներքուստ-գիտակցել
նյութապես-սնանկանալ

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկորեն, խորամանկաբար
խոլ—խոլաբար
դաժան—դաժանաբար
էական—էականորեն
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևաբար, թեթևակի
բարեխիղճ—բարեխղճորեն
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախորեն
քաջ—քաջաբար

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ: 

 1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ: 

Կեղտ-աղտ

Գութ-խիղճ

Ավար-թալան

Թախիծ-մորմոք

Կարծիք-տեսակետ

Օրրան-հայրենիք

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, 

անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան: 

Ձու-հավկիթ

Նեցուկ-հենարան

Ճաճանչ-ճառագայթ

Թարթիչ-արտևանունք

Վիհ-անդունդ

Աշտանակ-ճրագակալ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, 

երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ: 

Տաղտուկ-ձանձրույթ

Խուճապ-տագնապ

Գինարբուք-խրախճանք

Արգելք-խոչընդոտ

Ահ-երկյուղ

Գուրգուրանք-գորով


Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ: 

1.Բնություն                                  թղթե                                   

վայրկյան                                  որսալ                                  

շեկլիկ                                       հերակալ                                  

ձուկ                                           ուղտ                                    

խաղալ                                      չափում                                

ինձ                                             նկարել        

Բնանկար, վայրկենաչափ, շիկահեր, ձկնաորս, խաղաթուղթ, ընձուղտ

2. Ձյուն                                      պատճառ                        

մուկ                                           ոսկոր                              

այտ                                            դեղ                                   

միշտ                                          կսկծալ                           

դառը                                           դալար                            

սկիզբ                                          ծաղիկ                           

Ձնծաղիկ, մկնդեղ, այտոսկր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ  

3.Երես                                         մորուք                              

հոգի                                            հանդես                                    

քնար                                           պաշտել                                   

շեկ                                               հավ                                           

զորք                                             հմայել                                      

լայնություն                                 արձակել 

Երեսպաշտ, հոգեհմա, շիկամորուս, քնարահավ, զորահանդես, լայնարձակ

4.Արդար                                       բույլ                                         

սիրտ                                            տունկ                                         

աստղ                                            բեռ                                            

որթ                                               բաց                                           

ուղի                                            հանել 

 պատ                                          դատ 

Արդարադատ, սրտաբաց, աստղաբույլ, որթատունկ, ուղեբեռ, պատուհան

5.Ծաղիկ                                       խմոր                                          

ասեղ                                             գորգ                                             

թթու                                             ճառ                                              

ուղի                                             պատել                                          

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև                                 

Ծաղկաբույլ, ասեղնատերև, թթխմոր, ուղեգորգ, բաժակաճառ, պարսպապատել

Posted in Uncategorized

Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:
–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:

Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։