- Բացատրեք ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։
Ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ կարևոր է մարդու համար, քանի որ ընտանիքը մարդու կյանքի մի մասն է։ Ընտանիքը հասարակության մեջ կարևոր է նրանով, որ հասարակության մեջ գտնվող որոշ մարդկանց ամբողջություն կարող է լինել ընտանիք, այսինքն այդ ամբողջության մեջ կարող են մտնել մայր, հայր, քույր, եղբայր, տատիկ, պապիկ։
- Ի՞նչ կազմ ունի ժամանակակից ընտանիքը։
Երիտասարդները նախընտրում են ապրել առանձին ծնողներից։ Եվ ժամանակակից ընտանիքները կազմված են լինում հետևյալ անդամներից ՝ հայրիկ, մայրիկ, երեխաներ։
- Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության և կայունության համար։
Ընտանիքի ամրության և կայունության համար անրհաժեշտ է վստահություն, հարգանք, սեր և հանդուրժողականություն փոխհարաբերությունների մեջ։ Այսինքն, եթե մարդիկ միասին են եվ արդեն ստեղծել են ընտանիք, կարծում եմ՝ վստահությունը, հարգանքը և սերը միմյանց հանդեպ կարևոր են, եվ այդ ամենից էլ կարող է բխել առողջ հարաբերությունները, ընտանիքի ամրությունը, միասնականությունը և կայունությունը։
- Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելությունները և թերությունները։
Ընտանիք, որտեղ անդամները հարգալից են միմյանց հանդեպ, վստահում են միմյանց և իրոք սիրում, կարծում եմ այդ ընտանիքը արդեն առավելություն է։ Մեծ ընտանիք ասելով հասկանում ենք ընտանիք, որը բաղկացած է մորից, հորից, քրոջից (քույրերից), եղբորից (եղբայրներից), տատիկից, պապիկից։ Փոքր ընտանիք ասելով կարող ենք հասկանալ ընտանիք, որը բաղկացած է մորից, հորից, եղբորից և քրոջից։ Ընտանիքում, կարծում եմ, թերություններ կարող են հանդիպել, անհաշտությունների, չհանդուրժողականության, անհարգանքի կամ կեղծ հարաբերությունների տեսքով։ Ընտանիքում միմյանց չսիրելուց և չհարգելուց կարող են բխել շատ պատճառահետևանքային խնդիրներ։ Կարող է լինել դավաճանություն, բաժանում։
- Ձեր կարծիքով ի”նչն է նյութական արժեք, ինչը՝ հոգևոր։
Նյութական արժեքը, այն է ինչին դու կարողանում ես դիպչել, օգտագործել։ Օրինակ ՝ մեքենա, գումար, ոսկեղեն և ալյն։ Նյութական արժեքը ընտանիքում ունի իր դերը, այսինքն ունի կարևորություն։ Քանի որ այդ նյութական արժեքը ծնողները կարող են աշխատելով վաստակել, և պահել իրենց ընտանիքը։ Կամ գնել նյութական արժեքներ և օգտագործել։ Այսինքն կենցաղում ընտանիքին պետք են նյութական արժեքներ։ Իսկ հոգևոր արժեքը, այն է ինչ դու զգում ես։ Օրինակ ՝ տխրություն, դժբախտություն, ուրախություն, նպատակասլացություն նաև, խաղախություն և ալյն։ Հոգևոր արժեքներն նույնպես կարևոր են, և շատ են հանդիպում կենցաղում։
- Ինչի հիման վրա կամ ինչ հատկանիշներով են միլիոնավոր մարդիկ իրենց համարում միևնույն ազգի ներկայացուցիչ։
Մարդիկ միմյանց կարող են համարել միևնույն ազգի ներակայացուցիչ, եթե օրինակ նրանք խոսում են նույն լեզվով, ունեն նույն մշակույթը, հնարավոր է նաև լինել տվյալ ազգին բնորոշ դիմագծեր։ Այլ ազգի ներկայացուցիչներ տարբերվում են հայերից նրանով, որ այնտեղի մտածելակերպը ալյ է, նրանք այլ օրենքներով և կանոներով են շարժվում։ Այսինքն նրանք այդ հատկանիշներով կարող են տարբերվել հայերից։ Այսինքն մենք կարող ենք այդ հատկանիշներով նրանց տարբերել։
- Ի՞նչ նկատի ունի մարդը, երբ ասում է, որ ինքը հայ է, հույն կամ ճապոնացի։
Երբ մարդ ասում է, որ հայ է, ճապոնացի կամ ալյ երկրացի նա նկատի ունի, որ այդ լեզվով է խոսում, միգուցե այնտեղ է ծնվել, այնտեղ է ապրում և ալյն։ Մարդ նաև նկատի ունի, որ իր երկրում որտեղ նա ապրում է օրինակ ՝ կրում են շարֆեր, այսինքն իրենց մազերը չպետք է երևան, կամ որ շատ խիստ է իրենց երկրում և չի կարելի կանգնել խոտերի վրա, քանի որ դրա համար կարող ես տուգանվել և ալյն։ Այսինքն տարբեր երկրներ կարող են ունենալ իրենց տարբերող հատկանիշ, այսինքն որով կարող ենք տարբերել այդ երկիրը մյուս երկրներից։