Անհրաժեշտ սարքեր և նյութեր.2 սրվակ,մանր ավազ,ջուր,կալիումի պերմանգանատ.սրվակների համար նախատեսված պատվանդան
Աշխատանքի ընթացքը. սրվակները դիր պատվանդանին և նրանց մեջլցրու մեկի մեջ կեսից մի քիչ շատ ավազ,մյուսի մեջ,նույն քանակությամբ՝կալիումի պերմանգանատի լուծույթ:Ուշադրություն դարձրու 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրիր թե ինչ ես կարծում,եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկես՝ լցնես մեկը մյուսի վրա,ինչ տեղի կունենա ,կտեղավորվի երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ,թե կթափվի:
1.Ենթադրությունդ գրառիր ,մինչև փորձի կատարումը:
2.Այժմ կատարիր փորձը,այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրու ավազի վրա,և նկարագրիր փորձի արդյունքը:
3.Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ:
Եզրակացություն.համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:
