Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Նյութի կառուցվածք

1.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները

Մեր շրջապատում ցանկացած առարկա մարմին է։ Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ մի քանի նյութից։

2.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը

Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

3.Ինչպես են անվանում նյութի մասնիկները

Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են մոլեկուլներ, իսկ մոլեկուլը կազմող մասնիկները կոչվում են ատոմներ:

4.Որ նյութն են անվանում տարր 

Այն նյութը, որը կազմված է 1 ատոմից, կոչվում է տարր:

5.Ինչ է մոլեկուլը

Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են  մոլեկուլներ:

6.ինչ է դիֆուզիան

Նյութերի ինքնակամ խառման երևույթը կոչվում է դիֆուզիա։ Կամ դիֆուզիան մի նյութի մոլեկուլների ներթափանցումն է մյուս նյութի միջմոլեկուլային տարածություններ, որը տեղի է ունենում նյութերի մոլեկուլների անկանոն, պատահական շարժումների հետևանքով։

7.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում

Փորձերից հայնտի է, որ գազերում դիֆուզիան ընթանում է շատ ավելի արագ, քան հեղուկներում։ Դա հասկանալի է, քանի որ գազի մոլեկուլների միջև հեռավորությունները շատ ավելի մեծ են, քան հեղուկի մոլեկուլների միջև հեռավորությունները, ուստի գազերի փոխադարձ ներթափանցումն ավելի արագ է ընթանում, քան հեղուկներինը։

8.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է:

Leave a comment