Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Ադրբեջան

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը լեռնային երկիր է։ Նրա հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում փոքր կովկասի։ Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները։ Լեռների միջև ընկած են Կու-Արաքսյան և Լենքորանի դաշտավայրերը։ Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախիջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշտի շարունակությունն է։ Լեռնային շրջաններում հաճախակի են երկրաշարժերը։ Կասպից ծովի մակարդակի բարձրացման պատճառով աստիճանաբար շրածածկ է լինում Կուր-Արաքսյան դաշտավայրի ցածրադիր հատվածը։ Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Աչքի է ընկում արևոտ, չոր կլիմայով։ Դա բնորոշ է հատկապես Կուր-Արաքսյան դաշտավայրին։

2. Քարտեզի վրա նշել Ադրբեջանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

3. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել հին քարե դարից սկսած։ Այն վկայում են այդտեղից պեղված, որոնք էլ ապացուցում են այդ վայրերի բնիկների զարգացած մշակույթի մասին։ Ադրբեջանը ունի շատ օգտակար հանածոներ, հատկապես նավթ և գազ։ Ունի զարգացած արդյունաբերություն, որի առաջատար ճյուղը նավթի հանույթն ու վերամշակումն է։

4. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Ադրբեջանի զարգացման նախադրյալներն են ՝ Կասպից ծովը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը և ալյն։