Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Ֆրանսիա

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորոշ գծերն են ՝ նրա հարմար հարևանային դիրքը նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներն են։ Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ, սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։ Տարանցիկ դիրքը, քանի այստեղով են անցնում Միջերկրական ծովից դեպի հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Հարմար տնտեսաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների (հողային, ջրային, մետաղային) առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է։ Հարթավայրերը տարածված են երկրի հյուսիսում և արևմուտքում, իսկ հարավում և հարավ-արևելքում հին ու քայքայված Կենտրոնական զանգվածն է և երիտասարդ Պիրենեյան ու Ալպյան լեռները։ Ֆրանսիայի վառելիքային ռեսուրսները աննշան են։ Օգտակար հանածոներից հայտնի են Լոթարինգիայի երկաթի, Էլզասի կալիումական աղերի, Ռոն գետի ստորին ավազանի բոքսիտների հանքավայրերը, Կենտրոնական զանգվածի ուրանի պաշարները։ Ֆրանսիայի համեմատաբար խոնավ և մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ է ստեղծում բարեխառն գոտու բոլոր մշակաբույսերի, իսկ հարավային մասում ՝ նաև մերձարևադարձային գոտու մշակաբույսերի (ձիթապտուղ, ցիտրուսներ և ալյն) աճեցման համար։

3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են ՝ էներգետիկան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ մեծ է նաև թեթև և սննդի արդյունաբերության դերը։ Վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը հենվում է ներկրվող նավթի և բնական գազի, սեփական ուրանի և լեռնային գետերի ջրաէներգետիկ պաշարների օգտագործման վրա։ Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 3/4-ը բաժին է ընկնում ԱԷԿներին։ Ատոմային էլեկտրակայաների ընդհանուր հզորությամբ Ֆրանսիան զիջում է միայն ԱՄՆ-ին։ Երկրում գործում է աշխարհի առաջին մակընթացային էլեկտրակայաններից մեկը (Բրետան թերակղզու հյուսիսում՝ Սեն Մալո ծոցում)։ Ֆրանսիայում քիմիական արդյունաբերությունը առաջատար ճյուղերից է։ Խոշոր ձեռնարկություններ են կառուցված հումքի աղբյուրներ մոտ և նավթ ունեցող նավահանգիստներում։ Արագ է զարգանում պլասմասսաների, սինթետիկ մանրաթելերի և սինթետիկ կաուչուկի արտադրությունը։ Համաշխարհային ճանաչում ունեն դեղագործությունը և օծանելիքի արտադրությունը։ Խոշոր կենտրոններն են Փարիզը, Հավրը, Ռուանը և Մարսելը։ Ֆրանսիայի թեթև արդյունաբերությունը նույնպես համաշխարհային ճանաչում ունի։ Ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ են վայելում ֆրանսիական որակյալ գործվածքեղենը, նորաձև հագուստը և կոշկեղենը։ Ֆրանսիան համարվում է աշխարհի նորաձևության օրենսդիրը։ Թեթև արդյունաբերությունը երկրի տարածքում տեղաբաշխված է գրեթե ամենուրեք, սակայն առանձնանում են Փարիզը, Լիոնը և Լիլը։ Երկրի հյուսիսային շրջանում արտադրվում է բրդյա, բամբակյա և վուշյա գործվածքների մեծ մասը։ Մետաքսյա գործվածքեղենի արտադրությունը կենտրոնացված է գլխավորապես Լիոնում։ Կարի արտադրության խոշորագույն կենտրոնի Փարիզն է։ Սննդի արդյունաբերությունը աչքի է ընկնում իր բազմատեսակ և մեծածավալ արտադրանքով։ Այն հիմնականում հենվում է տեղական գյուղատնտեսական հումքի վրա։ Ֆրանսիան աշխարհում առաջին տեղում է շամպայնի, գինիների, կոնյակի և պանրի արտադրությամբ։ Ֆրանսիան առաջատար երկրներից է նաև մսեղենի, պահածոների և շաքարի արտադրությամբ։ Գյուղատնտեսությունը Ֆրանսիայի տնտեսության համար ունի ավելի մեծ նշանակություն, քան Արևմտյան Եվրոպայի այլ երկրների համար։ Ֆրանսիան ոչ միայն լովին բավարարում է բնակչության պահանջարկը հիմնական գյուղատնտեսության մթերքներով, ալյև դրանց մի մասն արտահանում է այլ երկրներ։ Արևմտյան եվրոպայում առաջատար է կարևորագույն գյուղատնտեսական մթերքների ՝ մսի, կաթի, ցորենի և շաքարի ճակնդեղի արտադրության ծավալով։ Գյուղատնտեսության ընդհանուր կառուցվածքում գերակշռում է անասնապահությունը։ Այն տալիս է գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի 2/3-ից ավելին։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով առաջինն է, խոզերի գլխաքանակով երկրորդը (Գերմանիայից հետո)։ Բուսաբուծությունը բազմաճյուղ է, բայց գլխավոր տեղը պատկանում է հացահատիկային մշակաբույսերին։ Ցորենի, գարու և եգիպտացորենի համախառն բերքով Ֆրանսիան Եվրոպայում առաջինն է։ Ֆրանսիայի համար կարևոր նշանակություն ունի ափամերձ ծովերում կատարվող ձկնորսությունը, ինչպես նաև խաչափառների և գորտերի բուծումը։ Ֆրանսիայի զարգացած տրանսպորտային համակարգը ներկայացված է տրանսպորտի բոլոր տեսակներով։ Տրանսպորտային ցանցի առանձնահատկությունն այն է, որ ցամաքային տրանսպորտի հիմնական ուղիները ՝ ավտոճանապարհներն ու երկաթուղիները, ճառագայթաձև մայրուղիներով երկրի ծայրամասերը կապում են մայրաքաղաքի ՝ երկրի տրանսպորտային խոշորագույն հանգույցի հետ։ Տրանսպորտի գերակշռող տեսակը ավտոմոբիլայինն է։ Ֆրանսիան աշխարհում առաջինն է ավտոճանապարհների երկարությամբ (մոտ 900 հզր կմ)։ Բարձր են երկրի ավտոմոբիլացման աստիճանը և ավտոճանապարհների որակը։

Քիմիական արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բուսաբուծությունը, տրանսպորտային համակարգը շատ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում։ Իսկ Ֆրանսիան հարուստ և զարգացած է այս ամենի առումով, ինչը որ Ֆրանսիային դարձնում է կարևոր և մեծ դեր ունեցող երկիր ժամանակակից աշխարհում։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Leave a comment