Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Հյուսիսային Եվրոպա- Մեծ Բրիտանիա

  1. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները: 

2. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները

Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի ՝ Շոտլանդիայի ոչ բարձր լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը։ Մեծ Բրիտանիան եվրոպայի, այն եզակի երկրներից է, որը նավթով, գազով և քարածխով, կարող է բավարարել սեփական պահանջները։ Նավթի և գազի մեծ պաշարներ կան Հյուսիսային ծովի ծանծաղուտի բրիտանական հատվածում։ Քարածխի մեծ կուտակումներ կան Միջին Անգլիայում, Հարավային Ուելսում, և Շոտլանդիայում։

3. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

Արդյունաբերությունը (քիմիական, տեքստիլ), մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը։

4. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 

Քանի որ Մեծ Բրիտանիայում զարգացում ունի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, մեքենաշինությունը, նա ունի մեծ դեր ժամանակակից աշխարհում։

Մեքենաշինությունը Մեծ Բրիտանիայի արդյունաբերության առաջատար ճյուղն է և վճռական դեր է խաղում երկրի արտահանման կառուցվածքում։ Առանձնապես կարևոր են էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, տրանսպորտային ճյուղերը։ Դրանք կետնրոնացված են խոշոր քաղաքային ագլոմերացիաներում։ Իսկ համակարգչների արտադրությամբ Եվրոպայում առաջինն է, գլխավոր կենտրոներն են Գլազգո և Էդինբորգ քաղաքները։ Նաև արդյունաբերության առաջատար ճյուղերից է քիմիական արդյունաբերությունը, այն հզոր և բազմաճյուղ համալիր է, որը բավարարում է երկրի ներքին պահանջարկը, ինչպես նաև արտահանում է կաուչուկ, ներկանյութեր, արհեստական մանրաթելեր, քիմիական պարարտանյութեր և բազմապիսի այլ արտադրանք։ Հարյուրամյակների պատմություն ունի տեքստիլ արդյունաբերությունը, որը երկար ժամանակ առաջինն էր թե՛ աշխատողների թվով և թե՛ թողարկվող արտադրանքի թվով։ Դրա գլխավոր կենտրոնը եղել է Մանչեսթրը։ Ինտենսիվ գյուղատնտեսության, աննասունների բարձր մթերատվության, մշակաբույսերի բարձր բերքատվության հաշվին ներկայումս հնարավոր է դարձել բավարարել գյուղատնտեսության բնակչության պահանջարկի գրեթե 9/10-ը։ Մեծ Բրիտանիայի բնական պայմաններն ավելի նպաստավոր են անասնապահության, քան բուսաբուծության համար։ Ծովի մակարդակից 600մ բարձրության վրա արդեն ցորենը չի հասունանում։ Բայց դրա փոխարեն մշտապես կանաչ բնական մարգագետիններն ու արոտավայրերը լավագույն պայմաններն են ստեղծում անասնապահության համար։ Մեծ Բրիտանիայում գրեթե հավասար չափով զարգացած են ինչպես տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը այնպես էլ խոզաբուծությունը։ Խոզաբուծությունը զարգացած է երկրի խիտ բնակեցված շրջաններում։ Ոչխարաբուծության զարգացման մակարդակով, ոչխարների գլխաքանակով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է։ Այս ճյուղը նախկինում չափազանց զարգացած էր երկրի գրեթե ամբողջ տարածքում, իսկ այժմ ՝ Շոտլանդիայում և Ուելսի լեռնային շրջաններում ու Հյուսիսային Անգլիայում։ Բուսաբուծությունը հարմարեցված է անասնապահության պահանջներին, ցանքատարածությունների 2/3-ը զբաղեցնում են կերային մշակաբույսերը։ Բուսաբուծությունը զարգացած է հատկապես Հարավային Անգլիայում, որտեղ աճեցնում են հացացատիկներ ՝ ցորեն, գարի, շաքարի ճակնդեղ։ Որպես ծովային երկիր, Մեծ Բրիտանիայի տնտեսական կյանքում բացառիկ դեր ունի ծովային տրանսպորտը, որով իրականացվում են արտաքին տնտեսական կապերը։ Ներքին փոխադրումները կատարվում են ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով։ Մեծ Բրիտանիան ավտոճանապարհների խտությամբ աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում։

5. Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները

Leave a comment