Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Իրան

  1. Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից միչև Պարսից և Օմանի ծոցերը, և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։ Այն գտնվում է ԱՊՀ անդամ-երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում։ Առանձնահատուկ տնտեսաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտ է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Քաղաքաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային սահմանակից և արաբական աշխարհին մոտ լինելն է։

2. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանն աշխարհի հնագույն պետություններից մեկն է։ Այն տարածքով և բնակչության թվով Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկիրն է։ Տարածքը ` 1.648կմ2, բնակչությունը 75մլն մարդ։ Իրանը քաղաքակրթության հնագույն կենտրոններից է, որտեղ մարդը բնակվել է անհիշելի ժամանակներից։ Այն Հարավարևմտյան Ասիայի ամենաբազմագզ և բազմալեզու, բազմակրոն պետությունն է։

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրյալներն են ՝ աշխարհագրական դիրքը, օգտակար հանածոներ, հանգստի և զբոսաշրջության ռեսուրսները։

5. Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները

Leave a comment