Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Թուրքիա

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում` Եվրոպայում և Ասիայում: Նրա տարածքի մեծ մասը (97%)-ը գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում: Թուրքիայի եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում: Թուրքիան գլխավորապես լեռների ու սարահարթերի երկիր է։ Ասիական մասի արևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը, իսկ արևելքում ՝ Հայկական լեռնաշխարհը ՝ հրաբխային և ծալքավոր բազմաթիվ լեռներով։ Թուրքիայի, Հայաստանի և Իրանի սահմանագլխին վեր է խոյանում Բիբլիական Արարատը։ Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով։ Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում, սակայն նրա տարբեր մասերում կլիմայական պայմանները տարբեր են։ Սև և Միջերկրական ծովերի ափամերձ շրջանները բնորոշվում են խոնավ մերձարևադարձային կլիմայական պայմաններով ՝ առատ տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով։ Երկրի արևմտյան ափերն ունեն միջերկրածովյան տիպի կլիմա։ Ափամերձ շրջանների կլիման նպաստավոր է տարվա մեծ մասում հողագործության, հատկապես մերձարևադարձային մշակաբույսերի աճեցման համար։ Անատոլիական սարահարթի կլիման մերձարևադարձային ցամաքային է, Հայակակն Լեռնաշխարհինը ՝ ավելի ցամաքային, ամառային և ձմեռային ջերմաստիճանի մեծ տատանումներով, տեղումների ավելի պակաս քանակությամբ։

3. Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։

Թուրքերի մարդաբնական առանձնահատկությունները ձևավորվել են թուրքական քոչվոր ցեղերի և Փոքր Ասյիայի տեղաբնիկների բազմադարյա միախառման գործընթացում։ Փոքր Ասիայում թուրքերի էթնիկական ձևավորման ողջ ընթացքում նրանց մշակույթն ու լեզուն ներառել են հունական, հայկական, արաբական, բալկանյան ժողովուրդների լեզվական ու մշակութային տարրերը։ Երբ 1923 թ․ Թուրքիան հռչակվեց հանրապետություն, արգելվեց բազմակնությունը, մտցվեց եվրոպական հագուստ։ Պաշտոնապես մերժվեց արաբական այբուբենը, այն փոխարինվեց լատինականով։ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների թիվը գերազանցում է երկու տասնյակը։ Ազգային փոքրամասնություններից առանձնապես սուր է քրդերի և հայերի հիմախնդիրը։

Leave a comment