- Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում, մի կողմից, Եվրոպայի արևմտյան և արևելյան,մյուս կողմից՝ Միջերկրածովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային օդային և խողովակաշարային կարևոր ուղիները: Գերմանիայի համար կարևոր դեր են խաղում հյուսիսային ափերին գտնվող Հյուսիսային և Բալթիկ ծովերը և դրանք միմյանց կապող Քիլի ջրանցքը: Գերմանիայի համար ոչ պակաս նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ նրա բոլոր ինը հարևանները տնտեսապես զարգացած են և Եվրամիության անդամ են։ Գերմանիան սերտ տնտեսական, քաղաքական, և մշակութային կապեր ունի բոլոր անմիջական հարևանների հետ։
2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներ են բնական ռեսուրսները, արտաքին տնտեսական կապերը, բարենպաստ կլիմայական պայմանները, շատ և ջրառատ գետերը։
3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
Այնտեղ արդյունաբերությունը ունի լավ դեր։ Այնտեղ արդյունաբերության կառուցվածքում երկար ժամանակ գերիշխող դիրք ունեին ավանդական ճյուղերը ՝ ածխայինը և մետալուրգիականը։ Իսկ հետո վերջին տասնամյակներում մեծացավ նորագույն ճյուղերի դերը, որոնք գլխավորապես տեղաբաշխվում էին նախկին ԳՀԴ-ի արևելյան Գերմանիայի տարածքում։ Գերմանիայի արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է։ Տարեկան արտադրվող մեքենաների քանակով Գերմանիան զիճում է միայն ԱՄՆ-ին և Ճապոնիային, սակայն դրանց որակով, կարելի է ասել, առաջինն է աշխարհում։ Ավտոմոբիլաշինությունից բացի զարգացած են նաև հաստոցաշինական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և ճյուղեր ու արտադրություններ։ Դրանք զարգանում են երկրի մեծ քաղաքներում, որտեղ առկա են դրանց զարգացմանը նպաստող բարձրորակ կադրերը, գիտական կենտրոնները, սև և գունավոր մետաղները։
Եվ գերմանիայում տարբեր ճյուղեր ինչպիսիք են ՝ վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գյուղատնտեսության առաջատար ճյուղ ՝ անասնապահությունը, տրանսպորտը, ունեն իրենց մեծ դերը Գերմանիայում։ Իսկ նրանց առակյությունը և մեծ դերը նպաստում է ժամանակակից աշխարհում Գերմանիայի մեծ դեր ունենալուն։
4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
