Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Բայի կազմություն և գործնական աշխատանք

Բայ կոչվում են այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողություն, եղելություն և պատասխանում են ՝ ինչ անել, ինչ լինել հարցերին, խոնարհման դեպքում ՝ ինչ է արել, ինչ է եղել, ինչ է անելու, ինչ կանի և ալյ հարցերին։

Բայերը կազմությամբ լինում են չորս տեսակ ՝ սոսկ ածանցավոր, պատճառական, բազմապատկական, և կրավորական։

Սոսկ ածանցավոր բայերը կազմվում են ՝ ան,են, ն և չ ածանցներով։ Օրինակ ՝ հագնել, կամենալ, սառչել, ընթանալ։

Պատճառական բայերը կազմվում են ՝ ացն, եցն, ցն ածանցներով։ Օրինակ ՝ կարմրացնել, առաջացնել, վախեցնել, գեղեցկացնել, կպցնել, փաքցնել, սառցնել։

Բազմապատկական բայերը կազմվում են ՝ ատ, ոտ, կոտ, տ ածանցներով, ինչպես նաև արմատի կրկնությամբ։ Օրինակ ՝ կտրատել, մորթոտել, թռչկոտել, բզկտել, արմատի կրկնությամբ ծալծլել, վշվշալ, վազվզել։

Կրավորական բայերը ստանում են ՝ վ ածանցը։ Օրինակ ՝ սիրվել, գրավվել։

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր-ծերանալ
հարց-հարցնել
կիպ-կպչել
մահ-մահանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել-մրոտել
պատռել-պատռտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրատել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրտել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել-պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հանգեցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմրացնել
կատաղել-կատաղեցնել

Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել-ընդառաջել մարդուն
հանդիպել-հանդիպել ընկերոջը
զգուշանալ-զգուշանալ կենդանուց
կարոտել-կարոտել մորը
զրկվել-զրկվել նվերից
ուշանալ-ուշանալ դասից
դիմել-դիմել քրոջը
խուսափել-խուսափել վտանգից

183.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր: 

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանալ, անուն-անվանել, քարոզ-քարոզել, ձև-ձևանալ:
Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափակել, սուր-սրել:
Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորել, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:
Դ. Կրկին-կրկնել, արագ-արագել, դանդաղ-դանդաղել, հաճախ-հաճախել:
Ե. Վա՜յ-վա՜յել, մկըկը-մըկըկալ, տը՜զզ-տը՜զզալ, թրը՛խկ-թրը՜խկալ: 

184. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ: 

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:  

Անդրադառնալ, վերանայել, վերակառուցել, վերագրել, արտահայտել, հակաճառել, մակագրել, ստորագրել։

187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` 

տես – տեսնել, բարձր – բարձրանալ: 

Ա. Ընկեր-ընկերանալ, թանձր-թանձրանալ, խոր-խորանալ: 

Բ. Վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ: 

Գ. Հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել: 

Դ-. Թիռ-թռնել, սառ-սառել, կիպ-կպնել: 

192.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն: 

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) ամրացրեցիք այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել) արածեցրիր:
Հավերը (երկարեցել) երկարացրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
 Նա իր ձիուն (մեծացնել) մեծացրեց չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել) ձանձրացրեցի ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել) թռցրեցինք արևկող անող թռչուններին: