Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Ածականներ

Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը, կոչվում են ածականներ։
Ածականները պատասխանում են ՝ ինչպիսի, որպիսի, որ հարցերին։
Ածականները լինում են որակական և հարաբերական։
Որակական ածականնները ցույց են տալիս, առարկայի որակը և հատկանիշը։ Որակական ածականները ստանում են համեմատության ասիտճաններ ՝ դրական, բաղդատական և գերադրական։
Դրական աստիճանը ածականի ուղղիղ ձևն է։ Օրինակ ՝ խոշոր, հին։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս, առարկայի ավելի կամ պակաս լինելը, մեկ այլ առարկայի նկատմամբ։ Օրինակ ՝ ավելի պակաս խոշոր, ավելի պակաս հին։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս, մի առարկայի գերազանցությունը այլ առարկանների նկատմամբ և կազմվում է՝ ամենա, ագույն ածանցներով և ամենից բառով։ Օրինակ ՝ կարող են ասել ամենա-խոշոր, ամենից հին, ամենա հին, ամենա խոշոր, ամենից խոշոր, խոշորագույն, հնագույն։ Սխալ են ՝ ամենախոշորագույն, ամենահնագույն ձևերը։
Հարաբերական ածականները ցույց են տալիս, առարկայի հարաբերությունը այլ առարկանների նկատմամբ կամ առարկայի ինչից լինելը։ Հարաբերական ածականները համեմատության աստիճաններ չեն ունենում։ Օրինակ ՝ փայտե, արծաթյա, մետաղե, մարմարյա։
Կան ևս որակական ածականներ, որոնք համեմատության աստիճան չեն ստանում։ Օրինակ ՝ կույր, խուլ, համր, ճաղատ, արու։
Ածականները ըստ կազմության լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր։ Ածական կազմող ածանցները կոչվում են ՝ ածականակերտ ածանցներ։

Առաջադրանք՝ ածկանակերտ տրված ածանցներով կազմել երեքական բառ։


Նախածանցներ ՝
ան-անգույն, անհոտ, անթերի
ապ-ապօրինի, ապազգային, ապարդյուն
դժ-դժբախտ, դժգոհ, դժգույն
տ-տգետ, տգեղ, տձև
չ-չխոսկան, չտես, չբեր
հակ-հակադարձ, հակամարտ,
համ-հարակից, համերաշխ, համաձայն
Վերջածանցներ ՝
ական-բնական, տեսական, մանկական
ային-ջրային, ամառային, մարդկային
ալի-ցավալի, ողբալի, ցանկալի
ակ-տնակ, սայլակ, կայծակ
ատ-գունատ, փոչատ, կիսատ
ավոր-թևավոր, բանավոր, վանդակավոր
ավետ-հարմարավետ, ծաղկավետ, մարգավետ
ելի-ներելի, վիճելի, անլուծելի
եղեն-խմորեղեն, հրեղեն, ջրեղեն
եղ-ուժեղ, համեղ, զորեղ
անի-հարկանի, պոչանի, գեղանի
ու-կծու, վարձու, աչառու
ի-վայրի, աղի,
ին-կարգին, մթին, վերին
ան-սուտասան, իշխան, ձգան
կոտ-երազկոտ, վախկոտ, ամաչկոտ