Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Մարդու աչք

Աչք (լատ.՝ oculus), լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկաններըհոնքերըկոպերըարտևանունքներըշաղկապենինարցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Leave a comment