Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Գոյականի տեսակներ

Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Երկիր-իրանիշ, քահանա-անձնանիշ , եվրոպացի-անձնանիշ, հայելի-իրանիշ, քարտաշ-անձնանիշ, անգղ-իրանիշ , տնօրեն-անձնանիշ, այծյամ-իրանիշ, հեքիաթագիր-անձնանիշ, ականջօղ-իրանիշ, հաշվապահ-անձնանիշ, նժույգ-իրանիշ, հարևան-անձնանիշ, վարդապետ-անձնանիշ, վարդանոց-իրանիշ, առաջնորդ-անձնանիշ, իշխան-անձնանիշ, թռչուն-իրանիշ, գահաժառանգ-անձնանիշ, գործողություն-իրանիշ, գործընկեր-անձնանիշ,  դասընթաց-իրանիշ, դասընկեր-անձնանիշ, դպիր-իրանիշ, դպրոց-իրանիշ, հոգեբան-անձնանիշ, անձնավորություն-անձնանիշ, ջրվեժ-իրանիշ, նավ-իրանիշ, նավավար-անձնանիշ, ուսանող-անձնանիշ

Որտեղ անհրաժեշտ է,  գրիր մեծատառով: 
վանի թագավորություն, արա գեղեցիկ, վիկտորիա ջրվեժ, 

արաբական միացյալ էմիրություններ, արագած, արամ խաչատրյան, 

տրդատ երրորդ, անուշ օպերա, քաջ նազար հեքիաթ,

ավետիք իսահակյան, ռուսաստանի դաշնություն, 

հրատ մոլորակ, աշոտ երկաթ, արգիշտի արքա, արագածոտնի մարզ, 

սողոմոն իմաստուն, հայաստանի հանրապետություն: 

Վանիթագավորություն, Արա Գեղեցիկ, Վիկտորիա Ջրվեժ, 

Արաբական Միացյալ էմիրություններ, Արագած, Արամ Խաչատրյան, 

Տրդատ Երրորդ, Անուշ օպերա, Քաջ Նազար հեքիաթ, 

Ավետիք Իսահակյան, Ռուսաստանի Դաշնություն,

Հրատ մոլորակ, Աշոտ Երկաթ, Արգիշտի արքա, Արագածոտնի մարզ, 

Սողոմոն Իմաստուն, Հայաստանի Հանրապետություն:

Տրված գոյականները բաժանիր երկու խմբի, բացատրիր օրինաչափությունը:
Գիրք, սեր, մեքենա, ուրախություն, վիշտ, շենք, հայրենասիրություն, 

վախ, համակարգիչ, մարդ, կարոտ, մանկություն, ծաղիկ, զգեստ, հնարավորություն: 

Թանձրացական գոյականներ։ Գիրք, մեքենա, շենք, համակարգիչ, մարդ, ծաղիկ, զգեստ։

Վերացական գոյականներ։ Սեր, ուրախություն, վիշտ, հայրենասիրություն, վախ, կարոտ, մանկություն, հնարավորություն։

Posted in MSKH, Հաշվետվություն, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Հաշվետվություն կենսաբանությունից սեպտեմբեր-դեկտեմբեր

Սեպտեմբեր

բջիջ գեղձեր

Հոկտեմբեր

նյարդային համակարգ Ռեֆլեքս աչք

նոյեմբեր

լսողություն հենաշարժիչ հմամկարգ

դեկտեմբեր

մկաններ  Արյան խմբեր,

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Արյան խմբեր,

Արյան խումբարյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային հակածիններ կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է սաղմնային զարգացման վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների (էրիթրոցիտներ) A և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում արյան շիճուկում պարունակվող α և β իզոհակամարմինները։ Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ, քանի որ միասեռի դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտինացում)։ Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի։

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Մարդու աչք

Աչք (լատ.՝ oculus), լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկաններըհոնքերըկոպերըարտևանունքներըշաղկապենինարցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Նյարդային համակարգ, կառուցվածքը, ֆունկցիան,հիվանդությունները:

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։

Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Վերջիններից են կարճ ելուստները, որոնք կոչվում են դենդրիտներ, իսկ երկար նյարդաթելը՝ աքսոն, որն ավարտվում է նախասինապսային ելուստով։ Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։

Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 միլիարդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը։ Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով։ Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը։ Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ։ Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին։ Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։