Տեսական նյութ
Շեղանկյուն
Տեսական նյութ
Սահմանում : Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:
Շեղանկյան առանձնահատկությունն է՝
Հատկություն Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են և կիսում են շեղանկյան անկյունները:
ACBD, <ABD=<DBC, <ADB=<BDC, <BAC=<CAD, <DCA=<ACB:
Առաջադրանքներ
1) Շեղանկյան անկյունագծերից մեկը հավասար է կողմին: Գտեք՝ շեղանկյան անկյունները:
2
2) ABCD շեղանկյան մեջ <B=1200: Անկյունագծերը հատվում են O կետում: BC կողմը 10սմ է: Գտեք BD անկյուանգիծը:
3) Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, AC=10,5սմ:
4) Գտեք շեղանկյան անկյունները,եթա նրա մի անկյունը 450 է:
5) Շեղանկյան գագաթներից մեկով նրա հանդիպակաց անկյունը կազմող կողմերին տարված ուղղահայացները կազմում են 300-ի անկյուն, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սմ է: Գտեք շեղանկյան կողմը: