- Կովալենտային կապ, առաջին կապի տեսակն է։ Կովալենտ է կոչվում, այն կապը, որը առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև ընդանուր էլեկտրոնային զույգերի միջոցով։
Կովալենտ կապը լինում է երկու տեսակի ՝ բևեռային և ոչ բևեռային։
Ոչ բևեռային է կոչվում, այն կապը, որը առաջանում է միևնույն ոչ մետաղների ատոմների միջև ընդանուր էլեկտրոնային զույգերի միջոցով։ Օրինակ ՝ H2, O2, N2
Բևեռային է կոչվում, այն կապը տարբեր ոչ մետաղների ատոմների միջև ընդանուր էլեկտրոնային զույգերի միջոցով։ Օրինակ ՝ HCl, H2O, NH3, CH4
Ատոմների, էլեկտրոն ձգելու հատկությունը կոչվում է էլեկտրաբացասականություն։
2. Իոնային կապ, երկրորդ կապի տեսակն է։ Իոնային է կոչվում, այն կապը, որը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև տարբեր լիցքավորված իոնների միջոցով։ Օրինակ ՝ NaCl, K2S,
Իոնները դրանք լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են ատոմներից էլեկտրոններ կորցնելու կամ ընդունելու ժամանակ։
Մետաղական կապ, երրորդ կապի տեսակն է։ Մետաղական է կոչվում, այն կապը, որը առաջանում է մետաղների դրական իոնների և կորցված էլեկտրոնների միջև։ Օրինակ ՝ Ag, Ti, Cr, Fe և ալյն։ Բոլոր մետաղական տարրերը մետաղական կապի օրինակներ են։