Տարածվածություն
Կաթնասունները տարածված են ամբողջ աշխարհում և հանդիպում են բոլոր աշխարհամասերում, օվկիանոսներում և գոյություն ունեցող կղզիների մեծ մասում։ Միանցքանիների ժամանակակից արեալը սահմանափակվում է Ավստրալիայով, Թասմանիայով և Նոր Գվինեայով, պարկավորներինը՝ Ավստրալիայի, Օվկիանիայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի տարածքներով[7]։ Առավել մեծ տարածում ունեն ընկերքավորները, որոնք արդեն մեզոզոյան դարաշրջանի վերջից դարձել են գերիշխող վերգետնյա ողաշարավորները բոլոր մայրցամաքներում, բացի Ավստրալիայից ու Անտարկտիդայից[8]՝ գերակշռելով առանձնյակների թվաքանակով, բիոմասսայով և սնննդային շղթաներում իրենց դիրքով[9]։ Ավստրալիայում մինչև եվրոպական գաղութացման սկիզբը բնակվել են (չհաշված մարդուն) միայն ընկերքավորների քիչ տեսակներ, մասնավորապես՝ չղջիկներ և մկնանմանները։ Մայրցամաքներից հեռու տեղակայված կղզիներում նախքան մարդու գալը գոյություն է ունեցել միայն կաթանսունների շատ աղքատ ֆաունա. դրանցից շատերում, այդ թվում նաև Նոր Զելանդիայում դրանք եղել են միայն չղջիկների մի քանի տեսակներ[10]։
Կաթնասունները գրավում են երկրի գրեթե բոլոր բիոտոպերը և հանդիպում են ինչպես անապատներում, այնպես էլ արևադարձային անտառներում,ինչպես նաև բարձրալեռային և բևեռային շրջաններում: Ոչ մեծ թվով շրջանների, որտեղ բացի մարդու հազվադեպ հաճախումներից կաթնասուններ չեն հանդիպում, խորջրյա օվկիանոսը և Անտարկտիդա մայր ցամաքը, չնայած նրա ափամերձ շրջաններում հանդիպում են փոկեր և կետեր: Չնայած նախկինում, երբդեռ անտարկտիդան ամբողջությամբ ծածկված չէր սառցե վահանով, կաթնասունները բնակեցրել էին և ա՛յս մայրցամաքը՝ այդ մասին վկայում էոցենին պատկանող պարկավորներ, ընկերքավորները բրածո մնացորդները: Օգտագործելով տեխնիկական հնարավորությունները, 20-րդ դարում մարդը թափանցեց այնպիսի վայրեր, որոնք անհասանելի են մյուս կաթնասունների համար՝ հասավ հարավային բևեռ, բարձրացավ Ջոմուլունգմայի գագաթը և այլ բարձր գագաթներ, իջավ Մարիանյան իջվածքի հատակը, անցավ տիեզերական տարածության յուրացմանը: Ի միջայլոց այդ միջոցառումներում մասնակցություն են ունեցել նաև շները՝ Գագարինից 3,5 տարի առաջ իրականացվաց տիեզերական թռիչքը:
Արտաքին կառուցվածք
Կաթնասունների մաշկի կառուցվածքըՇոշափելիքի օրգանները՝ վիբրիսները
Արտաքին տեսքով և չափերով շատ բազմազան են։ Նրանց մեծամասնության մարմինը կազմված է գլխից, պարանոցից, մարմնից, երկու զույգ վերջույթներից և պոչից, մարմնի ձևը և մասերի հարաբերությունները տատանվում են տարբեր տեսակների մոտ, ցուցադրելով տեսակի հարմարվածությունը բնակության վայրին և շարժման տեսակին։Շատ հետաքրքիր է ընձուղտի երկար պարանոցը, որը նրան հնարավորություն է տալիս սնվել ծառերի գագաթների տերևներով և ընձյուղներով, ինչպես նաև կետերի պարանոցային խափանման բացակայությունը։ Մեծ չափերով տատանվում է նաև պոչի երկարությունը՝ օրինակ երկարականջ ճստան մկան մոտ այն երկու անգամ երկար է մարմնից, ապա դոմանների և բոլոր գոմինոիդների մոտ այն բացակայում է։
Շատ կաթնասունների արեալը մեծ չէ, քանի որ լայն տարածման խոչնդոտում են միջավայրի պայմաններից կախվածությունը (ջերմաստիճանային ռեժիմը, սննդային ռեսուրսները, հողագրունտային և այլ պայմաններ ) և բնական խոչընդոտների առկայությունը՝ օրինակ ջրային տարածքների։ Այսպիսով թխամատ ջրային ճստան մուկը որը բնակվում է Կիզիլկումում և հարավային Կարակումում բնակվում է փաղչող ավազներում, որոնք շրջապատված են թփերով, լեմուրանմանների տարածքը սահմանփակվում է Մադագասկարի արևադարձային անտառներով և հարևան կղզիներով։ Տեսակների բնորոշ առանձնահատկությունների հաշվակման գործում մեծ դեր է խաղում երկրի կենդանական աշխարհի շրջանների դասակարգման գործում։ Մեծ քանակությամբ էնդեմիկ տեսակներ են հանդիպում հետևյալ հինգ երկրներում Ինդոնեզիայում (201 էնդեմիկեր 436 կաթնասուններից), Ավստռալիայում (198-ը 252-ից), Մեքսիկայում (140-ը 450-ից), ԱՄՆ-ում (101-ը 428-ից), Ֆիլիպիններում (97-ը 153-ից), Բրազիլիայում (96-ը 394-ից)։
Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից։ Վերնամաշկից սկիզբ է տալիս մի շարք հավելուկների՝ ասեղների, մազերի, եղունգների, սմբակների, եղջյուրների, թեփուկների և տարբեր գեղձերի։ Մաշկի տակ է գտնվում ենթամաշկային ճարպային բջջանքը, որը հատկապես լավ է զարգացած ջրային գազանների (կետ, փոկ) և ձմռանը քուն մտնող կենդանիների (գետնասկյուռ, արջամուկ, փորսուղ) մոտ։ Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։
Կաթնասունների մազերը, ինչպես սողունների թեփուկները և թռչունների փետուրները, կազմված են եղջերային նյութից։
Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ ենթաբուրդը։ Կաթնասունների մի մասին հատուկ են երկար կոշտ մազերը՝ վիբրիսները, որոնք տեղավորված են քթի և աչքերի շրջանում և կատարում են շոշափելիքի ֆունկցիա։
Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար փոխվում է։ Մազափոխության ընթացքում որոշ տեսակների մոտ փոխվում է նաև մազածածկույթի գույնը։ Կախված պայմաններից՝ որոշ տեսակների մաշկն ամբողջությամբ կամ մասամբ կորցրել է մազածածկույթը։
Բուն մաշկում գեղձերը բազմազան են՝ քրտնագեղձեր, ճարպագեղձեր, կաթնագեղձեր, հոտ արձակող գեղձեր։ Ճարպագեղձերն օծում են մազերը, դրանք դարձնում ճկուն և չթրջվող, իսկ հոտ արձակող գեղձերն ունեն պաշտպանական, բնակության տարածքը նշելու և հակառակ սեռին գրավելու նշանակություն։ Քրտնագեղձերը կատարում են ջերմակարգավորման և արտաթորության ֆունկցիա, դրանցով հեռանում են աղերը և միզանյութի ավելցուկը, իսկ կաթնագեղձերում, որոնք քրտնագեղձերի ձևափոխություններ են, արտադրում են կաթ, որով մայրերը կերակրում են ձագերին։
