Քույրս իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունի քանի, որ նա իմ կյանքի առաջն ընկերն է։Քույրս ինձնից փոքր է 1 տարի սակայն նա ինձ հասկանում ՝ է ես նրան շատ եմ սիրում։Քույրս կարողանում է շատ լավ նկարել։ Ես երբեք նրան ոչնչի հետ չեմ փոխի։Քույրս ծնողներիցս հետո ամենաթանկ բանն է աշխարհում
Day: March 9, 2020
Առողջագիտություն մարտի 2-6 նախագիծ
Դեղատուն խոհանոցում— այս օրերին , երբ առկա է գրիպի և հարբուխի սոզոնային վարակի վտանգը, մեր սննդում օգտագործվող որ մթերքներն են, որ ունեն պաշտպանիչ, հակավիրուսային, մանրէասպան, իմունիտետը բարձրացնող հատկություններ: Դրանց մասին կազմեք նյութեր, որտեղ պարտադիր նշված են.
- մթերքի/ բանջարեղենի, միգի,կամ այլի/ նկարը
- առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
- կիրառման եղանակները
Խնձոր , խնձորենու պտուղն է, որը երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։ Ներկայումս գոյություն ունեն խնձորենիների բազում տեսակներ, որոնք աճում են տարբեր կլիմայական պայմաններում։
Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։ Խնձորը նաև մեծ տարածում ունի տարատեսակ ուտեստների մեջ։ Կարելի է 50-ից ավել ճաշատեսակ թվել, որոնք պատրաստվում են խնձորով։

2. Դեղատուն թաղարում— որ տնային բույսերն են, որ ունեն բուժիչ, հակավիրուսային հատկություններ: Եթե ձեր տանը աճում են այդպիսիք, պատմեք, գտեք այդ բուսերի մասին տեղեկություններ, որտեղ պարտադիր նշված են.
- թաղարային բույսի նկարը
- առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
- կիրառման եղանակները
Մերձարևադարձային մշտադալար բույսեր են։ Որոշ տեսակների բարձրությունը հասնում է մինչև 8 մ-ի, ծաղիկները սպիտակ կամ բաց վարդագույն են, շատերի պտուղները ուտվում են, թեթև շփումից արձակում են դուրեկան բուրմունք, հասունացած ժամանակ դեղնաոսկեգույն են, նարնջագույն կամ բաց դեղին։ Կովկասում՝ Սև ծովի ափերին, աճում են բաց գրունտում։ Մեր պայմաններում դրանց մի քանի տեսակները մշակվում են ջերմատներում և սենյակային պայմաններում՝ թաղարների, արկղերի կամ կիսատակառիկների մեջ, իսկ երբեմն նաև՝ ուղղակի ջերմատան գրունտում։
Հյութը օգտագործում են զանազան նպատակներով։ Պտղի կեղևից ստանում են լիմոնի յուղ և այլ նյութեր, որոնք օգտագործվում են պարֆումերայի արտադրության մեջ։
