Posted in Uncategorized

Ածականների տեսակները

Տեքստից դո՛ւրս գրեք ածականները և բաժանե՛ ք երկու խմբի (որակական և հարաբերական):

Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.

-Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին,-մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։

Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։

Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։

Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։

Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։

որակական հարաբերական

ծանր խավար

հին ջինջ

մաշված կապույտ

Posted in Հանրահաշիվ, Uncategorized

Տնային աշխատանք հանրահաշիվ

   206, 207ա-դ, , 208 ա, բ,, 209ա, բ, գ, ե, զ, 211ա, բ, գ, դ, 212

206

ա) (p + q)(p − q)=p2 -q2

բ) (a − b)(a + b)= a2-b2

գ) (c + d)(d − c)=c2-d2

դ) (y − x)(x + y)=y2-x2

ե) (a − 3)(3 + a)=a2-9

զ) (2 − b)(b + 2) = b2-4

է) (m + 1)(m − 1) = m2- 1

ը) (7 − n)(7 + n)= 14-n2

211

ա) a2 − b2=(a-b)(a+b)

բ) y2 − x2=(y-x)(y+x)


Posted in Uncategorized

Ատոմներ մոլեկուլներ

Ատոմը՝ նյութի փոքրագույն մասնիկն է հունարենից թարքմանվում է անբաժանելի

Ֆիզիկական երևույթների ժամանակ մոլեկուլները պահպանվում է

Քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները ցրվում են

Գոյություն ունեն ատոմային և մոլեկուլային

Նյութի ագրեգատային վիճակը կախված է ատոմների կամ մոլեկուլային հեռավորությամբ

Նյութի ագրեգատային վիճակը կարելի է փոխել օդի ջերմաստիճանի օգնությամբ

Ատոմները ,մոլեկուլները գտնվում են շարժման մեջ

Ատոմն ֆիզիկապես բաժանելի է միջուկի մեջ կա դրական պռոտոններ , բացասական նեյտրոն և շուրջը պտտվում են ելեկտրոն

Posted in Uncategorized

Քիմիա

Դուրս գրել պարբերեկան հմակարգից H, O, C, R, A, M, N, S տարրերի հայերեն անվանումները

H ջրածին

He – հելյում

Hg- սնդիկ

Hs- հասիում

Ho-հոլմիում

Hf – հաֆնիում

O- թթվածին

Os-օսմիում

Cu-պղինձ

Ca-կալցիւմ

Cr-քրոմ

Cl- քլոր

Cd- կադմիում

Ce-ցելիում

Cs-ցեզիում

Co-կոբալտ

Cf-կալիֆորնիում

Cm-կյուրիում

Ce-ցելիում

Ru- ռութենյում

Rh-ռոդեում

Rn-ռադոն

Re-ռենիում

Rf-ռեզեռվորդիում

Rb-ռուբիդիում

Ra-ռադիում

Ac-ակտինիում

Au-ոսկի

Ag-արծաթ

At-աստատ

Ar-արգոն

As-արսեն

Am-ամերցիում

Mn-մանգան

Mg-մագնեզիում

Mt-մայտներիում

Mo-մոլիբդեն

Md-մենդելևիում

N-ազոտ

Na-նատրիում

Nd-նեոդիմ

Ne-նեոն

Nb-նիոբիում

Ni-նիկել

No-նոբելիում

S-ծծումբ

Sc-սկանդիում

Si-սիլիցիում

Se-սելեն

Sm-սամարիում

Sn-անագ

Sb-անտիմոն

Sr-ստրոնցիում

Sg-սիբորգիում

Posted in Uncategorized

Ա՜խ լոթի Մարան

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Նոր տնկած բաղի բար ես,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ինձի թազա նուբար ես,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,

Անունիդ մեռնեմ, տղա,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Աշխարհին բարեբար ես,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Ջուխտ գութան արտ կբանի,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Շեկ աղջիկ հաց կտանի,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,

Մեկ՝ կքելե, մեկ՝ կկայնի,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Տեսնողի խելք կտանի,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Արփաչայը սառել է,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ծիտը ծառին թառել է,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,

Յարիս կարմիր թշերը

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Խելքը գլխես առել է,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:



Բառերի բացատրություններ

Լոթի -կերուխում սիրող, զվարթ, սրտաբաց

Մարան-գավառական

Բաղ – պարտեզ

Բար- պտուղ

Բարեբար- հավասար

Ջուխտ- զույգ

Գութան-գործիք՝ հողը վարելու համար

Շեկ – շիկագույն

Posted in English 12, Uncategorized

Friendship

An open discussion on my views regarding friendship.

Friendship one of the most important things to have for a fulfilling life. It’s definitely hard to put a price on a good friend. Have a conversation about friendship using these questions about your friends and friendship in general.

  • What quality do you value most in your friends?
  • I love my friends when they are kind to me
  • Are any of your friends completely opposite to you or are most of them similar to you?
  • Thar are many friends who are opposite to me and who are similar to me
  • Do you make friends easily or do you find it difficult to make new friends?
    • It is very difficult for me to make new friends.
  • What are the most common reasons for friendships to fall apart?
  • It is very difficult for me I don’t know
  • Who is your strangest friend? What makes them strange?
  • Are you a good friend? Why or why not?
  • What is the best way to meet new friends?
  • What separates true friends from acquaintances?
  • Who is your oldest friend? How did you meet them?
  • What’s a big favor you have done for a friend? How about a big favor that a friend has done for you?
  • What is the most annoying type of friend?

Here is a list of words that describe a good friendship: affable, affectionate, amiable, amicable, attentive, available, believable, brave, caring, cheerful, considerate, cordial, discerning, easygoing, empathetic, faithful, forgiving, funny, generous, gentle, giving, good listener, heartfelt, honest, humorous, kind, loving, loyal, nice, optimistic, punctual, reliable, responsible, sensitive, sincere, sociable, sweet, sympathetic, tactful, thoughtful, trustworthy, truthful, warm, warm-hearted, winning, and wonderful.

Posted in Uncategorized

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Ածական անուն. ածականի տեսակն

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

  1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարածածկ է : Լանջերը կտրտված են  ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտածածկ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

4. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել: Փոխաբերական

Կոպիտ է խոսում ընկերների հետ:ՈՒղիղ

Շատ կոպիտ դեմք ունի:Փոխաբերական

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:ՈՒղիղ

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:Փոխաբերական

Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:Փոխաբերական

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:ՈՒղիղ

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:Փոխաբերական

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էրՈՒղիղ:

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:ՈԻղիղ

Արձագանքները լռեցին:Փոխաբերական

Ափսեները դրեց պահարանում:ՈՒղիղ

Եկավ ու իր օրենքը  դրեց:Փոխաբերական

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:ՈՒղիղ

 5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր

Ածականի համեմատության աստիճաններ

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն․ կորոնավիրուս

Կորունավիրուուսը հաստատվել է 22 երկրներում, կա 9926 վարակակիր, 213 մահ։ Վարակման դեպքերի մեծամասնությունն գրանցվել է Չինաստանում։

երկրներ վարակվածներ մահցածներ բուժվածներ

Չինաստան 9926 213 181

Թայլանդ 19 0 2

Հոնկոնգ 12 0 0

Մակաո 7 0 0

Սինգապուր 13 0 0

Չինաստանի հանրապետություն 9 0 0

Ճապոնիա 17 0 1

Ավստրալիա 9 0 0

ԱՄՆ 6 0 0

Մալայզիա 8 0 0

Հարավային Կորեա 11 0 0

Ֆրանսիա 6 0 0

Վիետնամ 5 0 0

Կամբոջամ 1 0 0

Կանադա 3 0 0

Գերմանիա 6 0 0

ԱՄԷ 4 0 0

Շրի Լանկա 1 0 0

Ֆինլանդիա 1 0 0

Հնդկաստան 1 0 0

Մեծ Բրիտանիա 2 0 0

Ռուսաստան 2 0 0

Ֆիլիպներ 1 0 0

Իտալիա 2 0 0

Նեպալ 1 0 0

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար հարկաոր է՝

․ Հաճախակի լվանալ ձեռքերը

․ Խմել շատ հեղուկ

․ Պահպանել հիգենայի կանոնները

Posted in Գրականություն, Uncategorized

Վահան Տերյան

Մեծանուն բանաստեղծ, հասարակակն, քաղաքական գործիչ Վահան Տերյանը ապրեց 35 տարի սակայն թողնելով շատ մեծ՝ ժառանգություն, որը ուսումնասիրվեց գրեթե 100 տարի և կրկին դարձավ բախումների քննարկումների աղբյուր։ Վահան Տերյաննին անվանում էին աշնան և սիրո թաղծոտ պոետ։Նրա 1-ին գիրքը տպագրվել է 1908թ-ին <<Մթնշաղի անուրջներ>> վերնագրով։ ՈՒնի նաև՝ <<Երկիր Նայիրի>>, <<Գիշեր և հուշեր>>, <<Ոսկի հեքիաթ>>, <<Վերադարձ>>, <<Կատվի դրաղտ>> բանաստեղծական ժովածուները։