Posted in MSKH, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Դաս 4. Էլեկտրական հոսանք: Էլեկտրական հոսանքի աղբյուրներ:

1.Որ լիցքակիրներին են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները՝

ա. մետաղներում    բ. էլեկտրոլիտներում:

Այն լիցքակիրները, որոնք կարողանում են ազատ տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ։ Մետաղներում, դրանք այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից:
Էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

2. Ինչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3.Ինչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

 Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված  է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժմամբ:

4.Ինչպես է ընտրվում  էլեկտրական հոսանքի ուղղությունը:

Որպես էլեկտրական հոսանքի ուղղություն ընտրվել է դրական լիցքերի շարժման ուղղությունը:

5. Երբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:

Երբ մետաղալարի ներսում ստեղծվում է էլեկտրական դաշտ և պահպանվում է այդ դաշտը, հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող է։

6.Ինչ է հոսանքի աղբյուրը:

Հոսանքի աղբյուրը էլեկտրական շղթայում չընդհատվող հոսանք ապահովող հատուկ սարք է:

7. Ինչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

Գալվանական տարրը կազմված է երկու տարբեր մետաղե ձողերից կամ թիթեղներից, որոնք կոչվում են էլեկտրոդներ։ Էլեկտրոդներն ընկղմված են էլեկտրոլիտի մեջ: Էլեկտրոլիտը ծծմբաթթվի թույլ ջրային լուծույթն է: Էլեկտրոդներից մեկը պղնձե, մյուսը ՝ ցինկե ձողեր են:

8.Ինչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Եթե հոսանքի աղբյուրի ՝ գալվանական տարրի սեղմակները հաղորդալարերով միացնենք սպառիչին, ապա կստանանք պարզագույն էլեկտրական շղթա:

9.Նկարագրեք  գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:

Գալվանական տարրի սեղմակները սպառիչին միացնող հաղորդալարերում, ինչպես նաև լամպում կծագի էլեկտրական դաշտ: Այդ դաշտի ազդեցությամբ էլեկտրոնները ցինկե էլեկտրոդից կշարժվեն դեպի պղնձե էլեկտրոդ ՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Էլեկտրոդների և լուծույթի միջև հաստատված հավասարակշռությունը կխախտվի: Ցինկը կշարունակի լուծվել լուծույթի մեջ: Կշարունակվի նաև էլեկտրոնների անցումը պղնձե էլեկտրոդից դեպի լուծույթ: Այդ պրոցեսը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ցինկե էլեկտրոդն ամբողջությամբ չի քայքայվել:

10.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում  գալվանական տարրում:

Գալվանական տարրում տեղի է ունենում քիմիական էներգիայի փոխակերպում էլեկտրական էներգիայի:

11.Ինչ է էլեկտրական կուտակիչը:

Բազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են կուտակիչներ։

12. Գալվանական տարրերի և կուտակիչների ինչ կիրառություններ գիտեք:

Գալվանական տարրերը, էլեկտրական կուտակիչները և դրանցից կազմված մարտկոցներն ունեն բազմազան և բազմաթիվ կիրառություններ: Գալվանական տարրերը, օրինակ, օգտագործվում են էլեկտրոնային ժամացույցներում, կառավարման վահանակներում, կենցաղային և տեխնիկական բազմաթիվ սարքերում: Կուտակիչներն և դրանց մարտկոցներն օգտագործվում են ավտոմեքենաների լուսավորման, դրանց շարժիչը գործարկելու, բջջային հեռախոսների աշխատանքի համար:

13.Որ սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:

Էլեկտրական գեներատորները, տուրբոգեներատորները և այլ սարքեր մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային կամ միջուկային տրոհման էներգիան փոխակերպում են էլեկտրականի։

Posted in MSKH, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

 Դաս 3 հարցեր

Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։

Էլեկտրական լիցքը հաղորդելով մի մարմնից մյուսին, կարելի է լիցքը բաժանել մասերի, օրինակ՝ կիսել: Դրա համար անհրաժեշտ է 2 միատեսակ էլեկտրաչափ, մեկը՝ լիցքավորված, մյուսն՝ էլեկտրաչեզոք, ինչպես նաև հաղորդիչ՝ մետաղյա ձող՝ էլեկտրամեկուսիչ բռնակով: Եթե էլեկտրաչափերի գնդերը միացվեն ձողի միջոցով, ապա, ինչպես ցույց է տալիս փորձը, 1 էլեկտրաչափի լիցքը կբաժանվի 2 հավասար մասի: Էլեկտրական լիցքի կեսը 1 էլեկտրաչափից կանցնի 2-ին: Եթե էլեկտրաչափի գնդերը տարբեր չափեր ունենան, ապա լիցքը հավասար չի կիսվի: Ավելի մեծ չափեր ունեցող գնդին կանցնի լիցքի ավելի մեծ բաժինը:

2.Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

Ոչ, քանի որ լիցքն ունի բաժանման սահման։

3.Ո՞ր լիցքն են անվանում տարրական։

Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։ Այն նշանակում ենք e տառով։

4.Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Ջոզեֆ Ջոն Թոմսոնն է առաջին անգամ 1897 թվականին հայտնաբերել էլեկտրոնը։

5.Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։

6.Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Բացասական լիցքավորված էլեկտրոնները պտտվում են ատոմի դրական լիցքավորված միջուկի շուրջը։

7.Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով։

8. Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։

Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։ Հենց դա էլ ապացուցում է, որ ատոմը չեզոք է։ 

9. Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները։

Ալֆա ճառագայթները մասնիկներ են, որոնք բաղկացած են երկու պրոտոնից և երկու նեյտրոններից:

Բետա ճառագայթները էլեկտրոններ են, որոնք ունեն բարձր արագություն, հետևաբար ունեն մեծ էներգիա, քանի որ դրանք էլեկտրոններ են:

Գամմա ճառագայթներ, այս ճառագայթը շատ բարձր էներգիայի էլեկտրամագնիսական ճառագայթում է, որը կարող է իոնացնել ատոմներն ու մոլեկուլները:

10. Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ

Ռադիոակտիվությունը, որոշակի քիմիական տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումն է մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարրական մասնիկների արձակումով։ Ռադիոակտիվ նյութերի օրինակներ են ՝ Ուրանը, Նիկելը, Ցինկը, Կոբալտը։

11.Ռեզերֆորդի գիտափորձերում ինչու՞ ալֆա մասնիկների մեծ մասը գործնականում անարգել սլացավ թիթեղի միջով։

12.Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Տարբեր քիմիական տարրերի ատոմները սովորական վիճակում միմյանցից տարբերվում են միջուկի շուրջ առկա էլեկտրոնների թվով։

13.Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին, ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք, վերածվելով բացասական իոնի։

14.Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Իոններ առաջանում են այն ժամանակ, երբ երկու տարրի ատոմները իրարից ձգում են էլեկտրոններ։

15.Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Այն տարածությունը, որտեղ գործում են էլեկտրական ուժերը, կոչվում է էլեկտրական դաշտ: 

16.Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

17.Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։

18.Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

19.Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ։ Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում։

20.Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

21.Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։

Իրար շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են։ Մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական: Այսինքն նրանք տարբեր լիցքեր են ձեռք բերում, և ինչպես գիտենք տարանուն լիցքերը միմյանց ձգում են։

Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։

Հողակցումը, լիցքի հաղորդումն է երկրագնդին, այն հիմնված է հետևյալ հատկության վրա, որ ինչքան մեծ է այն մարմինը որին լիցք են տալիս, այնքան լիցքի մեծ բաժին է անցնում նրան։ Եվ իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ տալիս է երկրագնդին:

22.Բերե°ք հաղորդիչների օրինակներ։

Բոլոր մետաղները(արծաթ, պղինձ, ալյումին), հողը, աղերի, թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են։ Մարդու մարմինը նույնպես հաղորդիչ է։

23.Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ:

Անհաղորդիչները կամ մեկուսիչներն այն մարմիններն են, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում։ Մեկուսիչներ են ՝ էբոնիտը, սաթը, հախճապակին, ռետինը, տարբեր պլաստմասսաներ, մետաքսը, կապրոնը, յուղը, օդը(գազերը)։

Տանը՝  Գրել էջ 192-193 -ի 10-22 խնդիրները։

Այս երևույթը բացատրվում է այնպես, որ պլաստմասսայե քանոնը և բամբակի կտորը լիցքավորված են նույնանուն լիցքերով, դրա համար էլ նրանք իրար վանում են, և բամբակի կտորը լողում է օդում ՝ քանոնի վերևում։

23-12=11, Միջուկում կա 11 պրոտոն և 11 էլէկտրոն։

Հելիում։

1

Երկրորդ զույգն է ճիշտ, քանի որ այդ տարբերակում բացասական լիցքավորված էլեկտրոնները ա գնդիկից կանցնեն բ գնդիկին։ Միայն բացասական լիցքավորված էլեկտրոնները կարող են մի գնդկից անցնել մյուս գնդիկին։

Այո, կլիցքավորվի։

Ոչ, քանի որ էբոնիտը անհաղորդիչ է, իսկ երկաթը հաղորդիչ է։

Այո, նրանք միմյանց կվանեն։

Այո, գնդիկը լիցքավորված է բացասական լիցքով։

Ձողը պատրաստված է պողպատից, ալյումինից կամ պղնձից։

Ոչ, նրանք նույն ուժերով չեն միմյանց լիցքավորում։

Պետք է վերցնել մարմինը և այն հպել էլեկտրացույցին։ Եթե էլեկտրացույցը լիցքավորվի, ապա մարմինը հաղորդիչ է, եթե չլիցքավորվի, ապա ոչ։

Եթե մետաղե փորձենք էլեկտրականացնել միայն ձեռքերով, այն չի էլեկտրականանա։ Կարծում եմ պետք է այն շփել բրդով։

Posted in Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Թեմա 2. § 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

1. Որ երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը: 

Լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը։

2. Ինչ է էլեկտրացույցը:

Էլեկտրացույցը մարմնի էլեկտրական լիցքը հայտնաբերող սարք է։

3. Ինչ է էլեկտրաչափը:

4. Կարելի է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել?  

Ոչ, քանի որ վերջում հանդպիում ենք տարրական լիքցի, որը բաժանել չենք կարող։

5. Որքան է տարրական լիցքը:

q=1,6 . 10-19Կլ

6. Ինչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:

Ըստ Ռեզերֆորդի ատոմը ունի բարդ կառուցվածք։ Ատոմի կենտրոնում դրական լիցքավորված միջուկն է։ Միջուկից ՝ նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությամբ պտտվում են էլեկտրոնները։ Դրանք ձգվում են միջուկից, բայց պտտվելու հետևանքով չեն ընկնում նրա վրա, ինչպես, օրինակ, Երկիրը չի ընկնում Արեգակի վրա։

7. Ինչով են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:

Տարբեր քիմիական տարրերի ատոմները սովորական վիճակում միմյանցից տարբերվում են միջուկի շուրջ առկա էլեկտրոնների թվով։

8. Որն է  տվյալ  քիմիական տարրի գլխավոր բնութագիրը:

Միջուկի լիցքը։

9. Ինչ մասնիկներ կան միջուկում:

Միջուկում կան նեյտրոններ և պրոտոններ։

10. Ինչպես են առաջանում դրական իոնները, բացսական իոնները:

Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին, ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք, վերածվելով բացասական իոնի։

Posted in MSKH, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Դաս 1. Մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք

Ներածություն: Էլեկտրականության նշանակությունը ժամանակակից աշխարհում չափազանց մեծ է: Արդեն անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց էլեկտրական լուսավորության, ռադիոյի և հեռուստատեսության, բջջային հեռախոսների և արբանյակային կապի, առանց համակարգիչների, էլեկտրոնային փոստի և համացանցի: Այս բոլորն այսօր իրականացվում է էլեկտրականության օգնությամբ: 

Դեռ Մ.թ.ա. VI -րդ դարում հայտնի փիլիսոփա և մաթեմատիկոս Ֆալես Միլետսկին (Հունաստանի «7 իմաստուններից մեկը» տիտղասակիրներից) առաջին անգամ ուսումնասիրեց սաթի զարմանահրաշ հատկությունը, որը բրդի հետ շփելուց հետո թեթև մարմինները դեպի իրեն ձգելու հատկություն էր ձեռք բերում:

Հարցեր.

1.Ինչպիսի ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Ֆիզիկայի նախորդ դասընթացից ծանոթ եմ առանձգականության ուժին, ծանրության ուժին, ձգողության ուժին, ճնշման ուժին։

2. Ինչու ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:

Բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, քանի որ նրանց գրավիտացիոն փոխազդեցությունը երկիր մոլորակի գրավիտացիոն փոխազդեցությունից ավելի փոքր է, թույլ է։

Ինչպես են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:

Երբ թերթի շերտը և շփված պլասմասսայե գրիչը մոտեցնենք իրար, կտեսնենք, որ թերթի շերտը ձգվում է դեպի շփված պլասմասսայե գրիչը, այսինքն ՝ նրանց միջև գործում են ձգողության ուժեր։

3. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:

Այս դեպքում, երբ թղթի երկու շերտերը մոտեցնենք իրար կտեսնենք, որ դրանք թեքվում են հակառակ կողմեր, նշանակում է ՝ ձողով շփված շերտերի միջև գործում են վանողության ուժեր։

4.Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:

Շփման հետևանքով մարմինները ձեռք են բերում նոր հատկություն ՝ բացի տիեզերական ձգողության ուժից այլ ուժով փոխազդելու հատկություն։ Այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են լիցք, իսկ լիցք ձեռք բերած մարմինները ՝ էլեկտրականացած կամ լիցքավորած։

5.Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:

Հույները սաթն անվանում էին <<էլեկտրոն>>, որից էլ առաջացել է <<էլեկտրականություն>> անվանումը։

6.Էլեկտրական լիցքերի ինչ տեսակներ կան:

Էլեկտրական լիցքերի երկու տեսակներ կան։ Դրական և բասացական լիցքեր։ Մետաքսով շփված ապակու (ինչպես նաև թանկարժեք քարերի, բրդի, մորթու և դրանց հալված մարմինների) վրա առաջացած լիցքն անվանել են դրական, իսկ բրդով շփված սաթի (ինչպես նաև էբոնիտի, ծծմբի, ռետինի) վրա առաջացած լիցքը ՝ բացասական, այսինքն ՝ լիցքերին վերագրել են <<+>> և <<->> նշանները։

7.Ձևակերպել Կուլոնի օրենքը:

Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։

8.Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:

Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.):

Լրացուցիչ նախագծեր՝

 Պատրաստել և ներկայացնել տեղեկություն հետևյալ թեմաներից որևէ մեկով՝ «Էլեկտրականության զարգացման պատմությունը»;  «Սաթ-Янтарь (որոշ նյութերի էլեկտ­րական հատկության պատ­մական տեղե­կություններ)»;

 «Ինչ կլինի աշխարհում, եթե էլեկտրական հոսանք չլինի»:

Օգտագործել գրականություն՝

Է. Ղազարյան և մյուսներ, «Ֆիզիկա և աստղագիտություն», 9-րդ դասարան;

Վ.Ի.Լուկաշիկ (Ֆիզիկայի խնդիրների ժողովածու); Թվային տարբերակներ:

Կարդալ՝  Հետաքրքիր է իմանալ (դասագրքից՝ էջ 9)

«Էլեկտրական» նյութերի հատկությունները:2.png1.gif

Թեմա 1-ի առաջադրվող խնդիրներ.

  1. Ինչու էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս մազերն ասես «կպչում» են սանրին:

Քանի որ մազի և էբոնիտե կամ պլաստմասսայե սանրի միջև գործում է էլեկտրականություն, մազերը էլեկտրականում են էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս։

  1. Երեք զույգ թեթև գնդիկներ կախված են թելերից (տես նկարը): գնդիկների որ զույգը՝
  • ա/   լիցքավորված չէ;
  • բ/    ունի նույնանուն լիցքեր;
  • գ/    ունի տարանուն լիցքեր:

1=ունի նույնանուն լիցքեր

2=ունի տարանուն լիցքեր

3=լիցքավորված չէ

3. Մարմինների էլեկտրականացման համար պարտադի՞ր է միմյանց շփելը: Կարելի՞  է արդյոք մարմիններն էլեկտրականացնել այլ կերպ:

Կարելի է նաև էլեկտրականացնել էլեկտրականացած մարմին մոտեցնելով։

4. Ինչպես ստանալ տարբեր նշանի լիցքեր՝ ունենալով էբոնիտե ձող և մետաքսե գործվածքի կտոր:

Միմյանց շփելով կարող ենք ստանալ տարբեր նշանի լիցքեր։

5. Որ կողմ կթեքվի թղթե գնդիկը, եթե նրան հպենք լիքավորված ձողիկը և հեռացնենք (տես նկարը): Որ կողմ կթեքվի գնդիկը, եթե ձողի վրա դրական լիցք լիներ:

Թղթե գնդիկը գնդիկը կթեքվի դեպի ձախ, քանի որ թղթե գնդիկը դրական լիցք ունի և, քանի որ ձողի լիցքն էլ է դրական, նրանք միմյանց կվանեն իրարից։

6. Ճիշտ է արդյոք պատկերված լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ա, բ և գ նկարներում (տես նկարը): 

Ա․ Ոչ

Բ․ Ոչ

Գ․ Այո

Նպատակը և խնդիրները․

Ձևավորել պատկերացումներ էլեկտրական երևույթների մասին՝

1․ Որոշ նյութերի էլեկտ­րական հատկության պատ­մական տեղե­կություններ,

2․ Մարմինների էլեկտ­րա­կանացման երևույթ­ները,

3․Էլեկտրական լիցքը որպես գիտական հասկացություն,

4․Լիցքերի երկու տեսակներ։

Սովորողներին ներկայացվող պահանջներն՝ ըստ պետական չափորոշչի․

ա) իմանա մարմինների էլեկտրականացման, էլեկտրական լիցքերի մասին,բ) կարողանա բացատրել, թե ինչպես կարելի է շփման միջոցով ստանալ դրական և բացասական լիցքեր, ինչ­պես են փոխազդում նույ­նա­նուն և տարանուն լիցքեր ունեցող մարմինները, կա­րողանա բացատրել, որ մար­մինները կարող են էլեկտրականանալ տարբեր ագրեգատային վիճակ­նե­րում, կարողանա փորձերով ցուցադրել մարմինների էլեկտրականաց­ման երևույթը։

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

 Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Posted in MSKH, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Լաբարատոր աշխատանք

Ներքին էներգիան կարելի է պոխել մեծամիկական աշխատանք կատարելու շնորհիվ և ջերմահաղորդման միջոցով։

Ներքին էներգիա եթե մարմինը ինքն է աշխատանք կատարում դրա լավագույն օրինական է փորձ 1

փորձի նապատակը ցույց տալ անյ դապքը երբ մարամինը ինքնք է կատարում աշխատանք ։

արհարաժեշտ նյութեր

հաստ պատեր ունեցող տարա խցան օդամիղիչ պոմպ

հաստ պատեր ունեցող անոթը փակեցինք խցանով միցրեցի օդամղիր պոմպով և սկսեցի նրա մեջ օդ մղել։Որոշ ժամանակ անց խցանը աղմուկով դութց թռավ խցանը նիսկ անոթում մառախուղ առաջացա։ մառախուղի առաջացումը նշանակում է որ անոթում օդը սառել է ։Դա բացատրվում է նրանով, որ անոթում գտնվեղ սեղմված օդը խցանը դուրց մաղելով աշխատանք է կատարել իր ներքին էներգիայի նվազման հաշվին դրա համար ել օդի ջերմաստիճանը նավազել է ։

Փորղ 2

Մարմնի ներքին էներգիան կարելի է փոփոծել նաև առանց աշխատանք կատարելու։Ադպիսիներքին թնորգիայի փոփոծությունը կոչվում է ջերմային։Մի մարմնի մոլեկուլների ջերմանին շարժման էներգիան փոխանցում է մի մաիմնից միյուսին տաքից-ցառը հակառակ պռոցեսը չի կատարվում։ Ջերմահաղորդման տեսաներ են ջերմահաղորդականություն կոնվեկցիա ճառագայթային ճառագայթային ջերմահաղորդականություն։Մոլոկուլների ջերմային շարժման և փոխազդեցության հետևանքով մարմնի տաք մասերից սառը մասերի ն անվանում են ջերմահաղորդականություն։Մարմինորըլինում են լավ ջերմահաղորդիչներ և վատ։Ամենալավ ջերմահաղորդիչները մետաղմերն ենամանեվատը գազերը։

Posted in Նախագիծ, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Փորձ 1

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.2 սրվակ,մանր ավազ,ջուր,կալիումի պերմանգանատ.սրվակների համար նախատեսված պատվանդան

Աշխատանքի ընթացքը. սրվակները դիր պատվանդանին և նրանց մեջլցրու  մեկի մեջ կեսից մի քիչ շատ ավազ,մյուսի մեջ,նույն քանակությամբ՝կալիումի պերմանգանատի լուծույթ:Ուշադրություն դարձրու 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրիր թե ինչ ես կարծում,եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկես՝ լցնես մեկը մյուսի վրա,ինչ տեղի կունենա ,կտեղավորվի երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ,թե կթափվի:

1.Ենթադրությունդ գրառիր ,մինչև  փորձի կատարումը:

2.Այժմ կատարիր փորձը,այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրու ավազի վրա,և նկարագրիր փորձի արդյունքը:

3.Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ:

Եզրակացություն.համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:

Posted in MSKH, Նախագիծ, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Դասեր 17-18Էներգիա:Մեխանիկական էներգիա:Կինետիկ էներգիա: Պոտենցիալ էներգիալ:Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք

Քննարկվող հարցեր.

1.Որ մեծություննէ կոչվում էներգիա

Էներգիան ֆիզիկական մեծություն է որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

որքան մեծաշխատանք կարող է կատարել այնքան մեծ էներգիով է այն օշտված։

A=F.S

Նշատնակում ենք E տառով

կինետիկ էներգիա և պոտենցիալ է

Eկ=mv^2/

Այն մարմինները, որոնք ունակ են աշխատանք կատարելու, այդ մարմինները ունեն էներգիա։

3.Ինչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

ՄՀ-ում էներգիան չափվում է 1 (Ջոուլ)-ով։

4.Մեխանիկական էներգիայի տեսակները

Մեխանիկական էներգիան լինում է երկու տեսակ՝ կինետիկ էներգիա և պոտենցիալ էներգիա:

5.Որ էներգիան են անվանում կինետիկ

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։

6.Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն

Կինետիկ էներգիան կախված է, միայն մարմնի զանգվածից և տվյալ պահին նրա արագությունից:

Բանաձևը ՝ Eկ=mv2/2

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո

Երբ մարմնի արագությունը զրո է, նրա կինետիկ էներգիան զրո է։

8.Որ էներգիան են անվանում  պոտենցիալ,

Պոտենցիալ են անվանում այն Էներգիան, որը պայմանավորված է մարմինների փոխազդեցությամբ: 

Eպ=mgh

9.բերել պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ

Ամբարտակի ետևում  ամբարված ջուրը, ճկված քանոնը և գլանի մեջ սեղմված օդը օշտված են պոտենցիալ էներգիայով:

10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

11.Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը, կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն, պահպանվում է։

Posted in MSKH, Նախագիծ, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Թեման.Դինամիկա: Ներածություն:Նյուտոնի առաջի օրենք:Նյուտոնի երկրորդ օրենք:Նյուտոնի երրորդ օրենք:Դասեր,9,10,11

1.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը

մարմինը պահպանվում է իր դադարի կամ ուղղաձիգ հավասարաչափ շարժման վիճակը եթե նրա վրա այլ մարմին չեն ազդումմ կամ դրանց ազդեցությունները համակշռված են։

2.Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ

Պարաշյուտիստը վայրէջքի վերջում շարժվում է հավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին:

3.Ի՞նչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ

Երբ ազատ մարմինը գտնվում է դադարի վիճակում կամ շարժվում է իներցիայով այնտեղ տեղի է ունենում ուղղագիծ և հավասարաչափ շարժում:

4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է:մարմինը շարժվո՞ւմ է,թե՞ գտնվում է դադարի վիճակում:

Մարմինը գտնվում է դադարի վիճակում։

5.Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Մարմնի արագության փոփոխության պատճառը հաստատուն ուժն է: Իներցիան։

6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։
Բանաձևը՝ a=F/m

7.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։
Բանաձևը՝ F1=-F2