Իրավական խնամակալություն. Երեխայի դաստիարակության վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու իրավունք, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և կրոնը:
Continue reading “Ծնողների Իրավունք”Category: Հասարակագիտություն
Պայմանագիր
Պայմանագիրը երկու կամ ավելի կողմերի միջև իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր է, որը նախանշում է նրանց հարաբերությունների պայմաններն ու պայմանները: Այն կարող է լինել գրավոր կամ բանավոր, թեև գրավոր պայմանագրերը հիմնականում ավելի կատարման ենթակա են: Պայմանագրերը սովորաբար սահմանում են յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ մանրամասները, ինչպիսիք են վճարման պայմանները, մատուցվելիք ծառայությունները և ցանկացած վերջնաժամկետ կամ կատարողական ցուցանիշներ: Եթե որևէ կողմ խախտի պայմանագիրը, կարող է լինել իրավական հետևանք
Continue reading “Պայմանագիր”Զանցանք և հանցանք։ Իրավական պատասխանատվության գործառույթները և տեսակները։
Զանցանքները և հանցագործությունները ապօրինի գործողությունների իրավական դասակարգում են, որոնցից յուրաքանչյուրը կրում է տարբեր աստիճանի ծանրություն և հետևանքներ: Իրավական պատասխանատվությունն իր հերթին ներառում է ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների պատասխանատվությունն իրենց գործողությունների համար՝ օրենքի սահմաններում:
Continue reading “Զանցանք և հանցանք։ Իրավական պատասխանատվության գործառույթները և տեսակները։”Իրավախախտում և պատասխանատվություն
Խախտումները և պարտավորությունները կարող են առաջանալ տարբեր համատեքստերում, որոնք հաճախ ներառում են իրավական կամ էթիկական հետևանքներ: Խախտումը սովորաբար վերաբերում է օրենքի, կանոնի, համաձայնագրի կամ ստանդարտի խախտմանը: Դա կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած պայմանագրի դրույթը խախտելուց մինչև որևէ մեկի իրավունքների ոտնահարում կամ կանոնակարգին չենթարկվել:
Մյուս կողմից, պատասխանատվությունը վերաբերում է իրավական պատասխանատվության կամ պարտավորության, հատկապես խախտման համար ֆինանսական կամ իրավական հետևանքների հետ կապված: Երբ ինչ-որ մեկը պատասխանատվություն է ճանաչվում արարքի կամ խախտման համար, նա կարող է պատասխանատվության ենթարկվել և կարող է ենթարկվել տույժերի, տուգանքների կամ այլ հետևանքների, որոնք սահմանված են օրենքով կամ համաձայնագրի պայմաններով:
Խախտման բնույթը և դրա հետ կապված պարտավորությունները հասկանալը շատ կարևոր է տարբեր ոլորտներում, ներառյալ բիզնեսը, օրենքը, էթիկայի և առօրյա փոխհարաբերությունները, քանի որ այն օգնում է որոշել պատասխանատվությունը և գործողությունների կամ անփութության հնարավոր հետևանքները:
Տարօրինակ փաստ մարդու հոգեբանության մասին
Ձեր նպատակների հրապարակայնորեն հայտարարելը ձեզ ավելի քիչ հավանական է դարձնում հաջողության հասնել։Այո, դա տեղի է ունենում շատ հաճախ, երբ դուք հրապարակայնորեն հայտարարում եք ձեր նպատակների մասին, հավանականությունը մեծ է, որ դուք չեք կարողանա հաջողության հասնել կամ իրականացնել նպատակները:
Continue reading “Տարօրինակ փաստ մարդու հոգեբանության մասին”Հայաստանում գենդերային փոքրամասնություններին վերաբերյալ օրենքներ
2018 թ․ գարնանը Հայաստանում ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխությունը և դրան հետևած իրադարձություններն իրենց անդրադարձն ունեցան նաև ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների վերաբերյալ քննարկումների վրա։ Քաղաքական գերակտիվ գործընթացում այս թեման դարձավ հիմնական շահարկվողներից։
Continue reading “Հայաստանում գենդերային փոքրամասնություններին վերաբերյալ օրենքներ”5 տարօրինակ փաստ մարդու հոգեբանության մասին
Ձեր նպատակների հրապարակայնորեն հայտարարելը ձեզ ավելի քիչ հավանական է դարձնում հաջողության հասնել։
Ուրիշի պատրաստած ուտելիքը շատ ավելի համեղ է, քան ձեր իսկ պատրաստածը։Դուք վերակառուցում եք ձեր հիշողությունները։
Մեկ բացասական բան կարող է վնասել առնվազն հինգ դրական հիշողություն։\
Մարդու օրվա հագուստը կախված է նրա տրամարդրությունից։
Գեղեցկության ստանդարտները
Օղակներ՝ պարանոցը երկարացնելու համար
Արևելյան Ասիայի երկրներում, հիմնականում Թայլանդում, որոշ կանայք հարգում են իրենց ժողովրդի ավանդույթները և մինչ օրս վզին կրում են մետաղական օղակներ: Նրանք առաջին օղակը դնում են մոտ 5 տարեկան հասակում, իսկ հետո ամեն տարի մեկին ավելացնում: Արդյունքում, մեծահասակ կինը կարող է իր պարանոցին շուրջ 30 այդպիսի մատանի կրել, որոնց ընդհանուր քաշը մոտ 10 կիլոգրամ է: Չնայած այն հանգամանքին, որ այս պրակտիկան ցավոտ է և վտանգավոր առողջության համար, տեղի տղամարդիկ այն համարում են գեղեցկության իրական չափանիշ:
Continue reading “Գեղեցկության ստանդարտները”Ազատություն և դրա դրսևորումները
Ընտանիք,ազգ,մշակույթ
- Բացատրեք ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։
Ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ կարևոր է մարդու համար, քանի որ ընտանիքը մարդու կյանքի մի մասն է։ Ընտանիքը հասարակության մեջ կարևոր է նրանով, որ հասարակության մեջ գտնվող որոշ մարդկանց ամբողջություն կարող է լինել ընտանիք, այսինքն այդ ամբողջության մեջ կարող են մտնել մայր, հայր, քույր, եղբայր, տատիկ, պապիկ։
- Ի՞նչ կազմ ունի ժամանակակից ընտանիքը։
Երիտասարդները նախընտրում են ապրել առանձին ծնողներից։ Եվ ժամանակակից ընտանիքները կազմված են լինում հետևյալ անդամներից ՝ հայրիկ, մայրիկ, երեխաներ։
- Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության և կայունության համար։
Ընտանիքի ամրության և կայունության համար անրհաժեշտ է վստահություն, հարգանք, սեր և հանդուրժողականություն փոխհարաբերությունների մեջ։ Այսինքն, եթե մարդիկ միասին են եվ արդեն ստեղծել են ընտանիք, կարծում եմ՝ վստահությունը, հարգանքը և սերը միմյանց հանդեպ կարևոր են, եվ այդ ամենից էլ կարող է բխել առողջ հարաբերությունները, ընտանիքի ամրությունը, միասնականությունը և կայունությունը։
- Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելությունները և թերությունները։
Ընտանիք, որտեղ անդամները հարգալից են միմյանց հանդեպ, վստահում են միմյանց և իրոք սիրում, կարծում եմ այդ ընտանիքը արդեն առավելություն է։ Մեծ ընտանիք ասելով հասկանում ենք ընտանիք, որը բաղկացած է մորից, հորից, քրոջից (քույրերից), եղբորից (եղբայրներից), տատիկից, պապիկից։ Փոքր ընտանիք ասելով կարող ենք հասկանալ ընտանիք, որը բաղկացած է մորից, հորից, եղբորից և քրոջից։ Ընտանիքում, կարծում եմ, թերություններ կարող են հանդիպել, անհաշտությունների, չհանդուրժողականության, անհարգանքի կամ կեղծ հարաբերությունների տեսքով։ Ընտանիքում միմյանց չսիրելուց և չհարգելուց կարող են բխել շատ պատճառահետևանքային խնդիրներ։ Կարող է լինել դավաճանություն, բաժանում։
- Ձեր կարծիքով ի”նչն է նյութական արժեք, ինչը՝ հոգևոր։
Նյութական արժեքը, այն է ինչին դու կարողանում ես դիպչել, օգտագործել։ Օրինակ ՝ մեքենա, գումար, ոսկեղեն և ալյն։ Նյութական արժեքը ընտանիքում ունի իր դերը, այսինքն ունի կարևորություն։ Քանի որ այդ նյութական արժեքը ծնողները կարող են աշխատելով վաստակել, և պահել իրենց ընտանիքը։ Կամ գնել նյութական արժեքներ և օգտագործել։ Այսինքն կենցաղում ընտանիքին պետք են նյութական արժեքներ։ Իսկ հոգևոր արժեքը, այն է ինչ դու զգում ես։ Օրինակ ՝ տխրություն, դժբախտություն, ուրախություն, նպատակասլացություն նաև, խաղախություն և ալյն։ Հոգևոր արժեքներն նույնպես կարևոր են, և շատ են հանդիպում կենցաղում։
- Ինչի հիման վրա կամ ինչ հատկանիշներով են միլիոնավոր մարդիկ իրենց համարում միևնույն ազգի ներկայացուցիչ։
Մարդիկ միմյանց կարող են համարել միևնույն ազգի ներակայացուցիչ, եթե օրինակ նրանք խոսում են նույն լեզվով, ունեն նույն մշակույթը, հնարավոր է նաև լինել տվյալ ազգին բնորոշ դիմագծեր։ Այլ ազգի ներկայացուցիչներ տարբերվում են հայերից նրանով, որ այնտեղի մտածելակերպը ալյ է, նրանք այլ օրենքներով և կանոներով են շարժվում։ Այսինքն նրանք այդ հատկանիշներով կարող են տարբերվել հայերից։ Այսինքն մենք կարող ենք այդ հատկանիշներով նրանց տարբերել։
- Ի՞նչ նկատի ունի մարդը, երբ ասում է, որ ինքը հայ է, հույն կամ ճապոնացի։
Երբ մարդ ասում է, որ հայ է, ճապոնացի կամ ալյ երկրացի նա նկատի ունի, որ այդ լեզվով է խոսում, միգուցե այնտեղ է ծնվել, այնտեղ է ապրում և ալյն։ Մարդ նաև նկատի ունի, որ իր երկրում որտեղ նա ապրում է օրինակ ՝ կրում են շարֆեր, այսինքն իրենց մազերը չպետք է երևան, կամ որ շատ խիստ է իրենց երկրում և չի կարելի կանգնել խոտերի վրա, քանի որ դրա համար կարող ես տուգանվել և ալյն։ Այսինքն տարբեր երկրներ կարող են ունենալ իրենց տարբերող հատկանիշ, այսինքն որով կարող ենք տարբերել այդ երկիրը մյուս երկրներից։