Posted in MSKH, Հայոց պատմություն 12, Նախագիծ, Uncategorized

Պատմություն մարտ ամսվա ամփոփում

Սահմանիր «Հայկական հարց» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 9 գնահատանիշ

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է.

Ես ընտրել եմ հետևյալ 3 կարևորագույն հասկացությունները, որոնք փոխկապակցված են «Հայկական հարց» հասկացության հետ, որովհետև առանց այդ 3 հասկացությունների Հայկական հարցը լիարժեք չի լինի Հայեր, անկախությունը , Ազգային հիմնախնդիրը

Սահմանումներ

Հայեր՝ էթնիկ խումբ, որը սերել ու կենսագործում է Հայկական լեռնաշխարհում:

անկախությունը քաղական ինքնուրույնությունն է, ինքնիշխանությունը ազգի, ժողովրդի, պետության կամ երկրի ենթակայության կամ կախվածությոան բացակայությունն է:

Ազգային հիմնախնդիրը – այն   խնդիրները որոնք ունեն ճակատագրական նշանակություն ազգի համար կոչվում են՝ ազգային հիմնախնդիր

Posted in MSKH, Հայոց պատմություն 12, Նախագիծ, Uncategorized

Պատմություն փետրվար ամսվա ամփոփում

Սահմանիր «Ազգային հիմնախնդիր» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 9 գնահատանիշ;

  • Ազգային հիմնախնդիրը – այն   խնդիրները որոնք ունեն ճակատագրական նշանակություն ազգի համար կոչվում են՝ ազգային հիմնախնդիր

Ես ընտրել եմ հետևյալ 3 կարևորագույն հասկացությունները, որոնք փոխկապված են «Ազգային հիմնախնդիր» հասկացության հետ մշակույթային արժեք ,լեզու և պատմություն (անցյալ )

Լեզուն դա տեղեկատվություն փոխանցելու համար ժեստերի կամ գրված նշերի, համակարգ է։Եվ առանց լեզվի ազգը չի կարող գոյատևել։

Մշակույթային արժեքը մարդու պատմական զարգացման որաշակի մակարդակ է։Այն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Առանց մաշակույթի ազգը չէր ունենա այն ավանդույթնորը և սովորությունները որը միչ օրս պահպանում ենք։

Պտմությունը հավաքական հիշողության ձև է, որը սահմանվում է ընդհանուր փորձի և մշակույթի միջոցով։Առանց պատմության մենք չենք կարող իմանալթե որն մեր անցյալը և դարերից եկող հիշողությունը։

Posted in MSKH, Հայոց պատմություն 12, Նախագիծ, Uncategorized

Պատմություն 8 Նոյեմբեր առաջադրանքներ

  1. Թվարկիր նոր ժամանակների ավանդական հասարակությունները և նրանց էական առանձնահատկությունները – 7 գնահատանիշ;

Ավանդական հասարակությութններ գոյություն ունեին ամենից առաջ Արևելքի երկրներում՝ Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա։Ավանդական հասարակության առանձնահատկություններից մեկն այն էր, որ պետության գլխին կանգնած էր միահեծան ղեկավարը։Նրա կամքը պարտադիր էր բոլորի համար։Կառավարում իրականացնում էին մեծաքանակ ապարատի միջոցով իսկ կարգ ու կանոնը պահպանում էին ոստիկանությունը,բանակը,դատարանը։Գյուղատնտեսությունը շարունակում էր մանալ գյուղատնտեսությունը պետության հողերի գերագույն սեփականատերը։Առանձնահատկություն է նաև ,որ հասարակությունն ունի հստակորեն ընդգծվածք դասային կառուծվածք (ազնվականություն, հոգեվորականություն, պաշտոնեություն, գյուղացիություն, արհեստավորներ, վաճառականներ)։ Մեծ էր նաև ընտանիքի և ազգակցական կապերի դերը;Կրթությունը հասանելի էր միայն վերնախավին։Օսմանյան կայսրության առանձնահատկությունը այն էր, որ տերության անկումային ընթացքից թուրքական վերնախավը ձգտում է դուրս գալ բարենորոգումների ճանապարհով, նաև այն, որ Օսմանյան կայսրության վերահսկման տակ էին Արևմուտք-Արևելք կարևորագույն ռազմավարական և առևվտրական ուղիները։ Իրանի առանձնահատկությունն այն է, որ այն գլխավորապես գյուղատնտեսական երկիր է և զարգացած է նաև արհեստագործությունը։ Միջազգային առևտրում հռչակված էին իրանական գորգերն ու գործվածքները։ Հնկաստանի առանձնահատկությունն այն է, որ այն ունի հեքիաթային հարստություն։ Նոր ժամանակներում Չինաստանի ավանդական հասարակության առանձնահատկությունն այն է, որ այն շարունակում է Չինաստանի ինքնամեկուսացումը արտաքին աշխարհից։

3.Սահմանիր «Անհատ» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 9 գնահատանիշ;

«Անձ» հասկացությունը սահմանելու համար անհրաժեշտ է տարբերել«մարդ», «անհատ» և «անձ» հասկացությունները:

«Մարդ» հասկացությունները օգտագործվում են  բոլոր մարդկանց բնորոշ համընդհանուր որակները բնութագրելու համար:մարդը կենսաբանական էվոլյուցիայի բարձրագույն աստիճանն է, կենդանի բնության տարր: Մյուս կողմից՝ մարդը սոցիալական էակ է, սոցիալական իրականության սուբյեկտ։

Անհատը դա յուրաքանչյուր, առանձին եզակի մարդն է, որպես հասարակության անդամ է։ <<Անհատ>> հասկացողության հետ փոխկապված են <<անձ>> և <<մարդ>> հասկացությունները։Մարդը դա մռտածելու և խոսելու կարողությամբ, բանականությամբ և գիտակցությամբ օժտված և գործիքներ պատրաստող ու հասարակական աշխատանքի պրոցեսում դրանք գործադրող, դրանց օգնությամբ շրջապատող աշխարհի վրա ներգործող կենդանի էակ է։

Նկարագրիր հայոց ազատագրական պայքարը 18-րդ դարում Սյունիքի իշխանապետության անկումից հետո – 7 գնահատանիշ:

Սյունիքի ազատագրական պայքարը ավարտվեց՝ չհասնելով վերջնական նպատակին։Սակայն թուրքերի իշխանությունը Արևելյան Հայաստանում տևեց մի քանի տարի. 1735 թվականին պարսից զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիր խանը, ով հետագայում հռչակվում է Նադիր շահ, հետ է գրավում Ատրպատականն ու Անդրկովկասը:Հայերին, ովքեր դիմադրել էին օսմանյան զորքերին Արցախում, Սյունիքում ու Այրարատում, բարձր ինքնավարություն է շնորհում, ճանաչում հայ մելիքների իրավունքները ու Էջմիածնի Մայր Տաճարին ոսկե ջահ նվիրում։18-րդ դարում էական պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում։

Սյունիքի ազատագրական պայքարը ավարտվեց՝ չհասնելով վերջնական նպատակին։Սակայն թուրքերի իշխանությունը Արևելյան Հայաստանում տևեց մի քանի տարի. 1735 թվականին պարսից զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիր խանը, ով հետագայում հռչակվում է Նադիր շահ, հետ է գրավում Ատրպատականն ու Անդրկովկասը:Հայերին, ովքեր դիմադրել էին օսմանյան զորքերին Արցախում, Սյունիքում ու Այրարատում, բարձր ինքնավարություն է շնորհում, ճանաչում հայ մելիքների իրավունքները ու Էջմիածնի Մայր Տաճարին ոսկե ջահ նվիրում։18-րդ դարում էական պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում։։ Արևելյան Հայաստանը ենթարկվում է վարչական փոփոխությունների:Կարսի գավառի տարածքը Օսմանյան կայսրությանն էր անցել դեռ 1639 թվականին՝ Հայաստանի չորրորդ բաժանման ժամանակ։Հայ ազատագրական շարժման գործում XVIII դարի կեսերից առաջնորդությունն անցնում է գաղութահայ կենտրոններին։ Նրանցից առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը, որը հիմնականում զբաղվում էր վաճառականությամբ և մեծ հաջողություններիէր հասել այ ոլորտում և 1688թ․ անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> պայմանագիր է կնքում նրանց հետ, որպեսզի խուսափի հայ վաճառականների հետ մրձակցությունից և հեշտությամբ Հնդկաստան մուտք գործի։

Posted in MSKH, Հայոց պատմություն 12, Նախագիծ, Uncategorized

Պատմություն 8 հոկտեմբերի առաջադրանքներ․

Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի ղեկավարած ազատագրական պայքարի ժամանակագրությունը  – 7 գնահատանիշ

Դավիթ Բեկ 1669-1728

Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։Հայաստան ուղարկվեցին զինորականները Դավիթ բեկի գլխավորությամբ 1722 հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում։Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ և զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։Հայկակն ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա՝ Տաթևի մոտ գտնող ամրոցի գլխավորումը։Դավիթ բեկի պահանջով Բաղրին գլխատեցին։Այդ ամենից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի Նստավայրը։Կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդի ազատագրումը։Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ․ ստեղծվեց հայկական իշխանություն որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։1727թ․ մարտին թշնամին պաշարեց հալիձորի բերդը։Որոշվեց ճեղքել և անցնել հարձակման։Մոտ 300 զինյալ ՄխիթաՐԻ ղեկավարությամբ նրանք ճեղքեցին պաշարումը։Նաև Դավիթ բեկի օրոք ազատագրվեց Մեղրին ։ 1728թ․Դավիթ բեկը անակնկալ մահացավ։

Մխիթար սպարապետ 1728-1730

Դավիթ Բեկից հետո զինվորական իշխանությունը ստանձնեց Մխիթար սպարապետը։Մխիթարը պահանջում էր ուժասպառ անել թշնամուն։Տեր Ավետիսը նախընտրեց թուրքերի հետ բանակցելու ուղին։Մխիթարը ստիպված էր գիշերով հեռնալ բերդից։1730 թ․ Խնձորեսկ գյուղի մոտ նա դավադրաբար սպանվեց։

Համեմատիր հայոց ազատագրական պայքարի XVII և XVIII դարի մեկական գործչի – 8 գնահատանիշ;

Դավիթ բնեկ Իսրայել օրի

Իսրայել Օրի

Երբ Ջուղայեցին 1680թ․մահանում է պատվիրակոըթյունը Կոստանդնուպոլսից գալիս է Հայաստան Իսրայելլ Օրին հայ վաճառականների հետ գնում է Վետետիկ ապա Ֆրանսիա։Այնտեղ նա ստանում է սպայի աստիճան։Այնուհետև նա գնում է Գերմանիա և հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։Նա այդ ընթացքում ծառայության է անցնում Հավհան Վիլհեմի մոտ։Գերմանիան այդ ժաման ակ պայքարում էր օսմանյան կայսրության դեմ։Այդ ամենը հաշվի առնելով Օրին քնննարկոււմ է Հայանտանի ազատագրության հարցը։ Գերմանաիայի իշխանը խոստանում է օգնել։Նրա խորհրդով Իսրայել Օրին գալիս է Հայաստան։1699թ․ հրավիրվում է Անգեղակոթ գյուղում գաղտնի խորհրդակցության։Նա դիմում է Եվրոպային սակայն մերժում ստանալով նա մեկնում է Ռուսաստան։1711թ․ Իսրայել օրին անհայտ հանգամանքներում մահանում է։

Դավիթ բեկ

Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։Հայաստան ուղարկվեցին զինորականները Դավիթ բեկի գլխավորությամբ 1722 հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում։Դավիր բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ և զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։Հայկակն ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա՝ Տաթևի մոտ գտնող ամրոցի գլխավորումը։Դավիթ բեկի պահանջով Բաղրին գլխատեցին։Այդ ամենից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի Նստավայրը։Կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդի ազատագրումը։Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ․ ստեղծվեց հայկական իշխանություն որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։1727թ․ մարտին թշնամին պաշարեց հալիձորի բերդը։Որոշվեց ճեղքել և անցնել հարձակման։Մոտ 300 զինյալ Մխիթարի ղեկավարությամբ նրանք ճեղքեցին պաշարումը։Նաև Դավիթ բեկի օրոք ազատագրվեց Մեղրին ։ 1728թ․Դավիթ բեկը անակնկալ մահացավ։

Այս համեմատությամբ ցույց տվեցի որ Իսրայել Օրին միշտ դիմում էր այլ երկրների օգնությանը իսկ Դավիթ բեկը ամեն ինչ անում է իր սեփական ուժերով ։

. Թվարկիր սոցիալական հեղափոխությունների նախադրյալները  – 8 գնահատանիշ:

Մարդկանց դժգոհությունը։

Աղքատությունը։

Անարդարությունը։

Շահագործումը։

Անօրինականությունը։

Անհավասարությունը։

ամենը սոցիալական հեղափոխության նախադրյալներից է  քանի որ  ամենի եղելությունը նպաստեց սոցիալական հեղափոխության։

Posted in Հայոց պատմություն 12, Նախագիծ, Uncategorized

Հայոց պատմություն 8 Սեպտեմբեր

  1. Կազմիր հայոց միջնադարի ժամանակագրությունը – 7 գնահատանիշ;
  1. 5–րդ դարը կոչվել է Ոսկեդար։ Այդ ժամանակ զարգացում է ապրում պատմագրությունը, փիլիսոփայությունը, թարգմանական և կրոնական գրականությունը, քերականությունը, ճարտախոսությունը և վարքագրությունը։

7-րդ դար  ժամանակաշրջան, որը սկսվել է 601 թվականին և ավարտվել է 700 թվականին:Սեբեոսը որնրացնում է Բյուզանդիայի ու Սասանյան Պարսկաստանի վարած քաղաքականությունը։

7-8րդ դարերի մատենագիր Հովհան Մամիկոնյանը կարևոր տեղեկություններ է հաղորդում վաղմիջնադարյան Հայաստանի պատմության մասին

9-12-րդ դարերում ստեղծվել են նշանավոր ավատատիրական տոհմերի տեղական շահերն արտահայտող պատմական երկեր։

13-12-րդ դարեր սելջուկ թուրքերի տիրապետության հաստատմամբ 12-րդ դարի հայ պատմագրության մեջ տարածվել է ժամանակագրության ժանրը։

Posted in Հայոց պատմություն 12, Նախագիծ, Uncategorized

Հեռավար ուսուցում. 30.03-14.04

1. Ի՞նչ նոր տեղեկություններ ստացաք հայկական Կիլիկիային մասին և դրանցից որո՞նք եք համարում կարևոր; Ես իմացա խաչքարերի մասին։Իմացա նաև, որ Թուրքիայում կա հայկական գյուղ Վագըֆ  անունով։Ըստ իս կարևոր է այն փաստը, որ Թուրքիայում կա հայկական գյուղ։

2. Կա՞ր որևէ հակասություն դասագրքի և ֆիլմերի տեղեկություններում: Ըստ իս դասագրքի և ֆիլմերի մեջ չկա տարբերություն։

Posted in Հայոց պատմություն 12, Uncategorized

Պատմություն երեսունյոթերորդ-երեսունութերորդ դասեր

1.Ներկայացրեք Կիլիկիայի հայկական պետության տնտեսական իրականությունը արքային, արհեստավորի և գյուղացու տեսանկյուններից:

2.Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունյաց Հայաստանի պետական կարգերը:

Կիլիկյաի հայկական պետությունը տարբերվում է նրանով,որ Բագրատունյաց հայաստանը ժառանգել է բուն հայաստանի մշակույթը և օրենքները։Կիլիկիա հայկական պետությունը կենտրոնացված միապետություն էր այդ իսկ պատճառով նոր աստիճաների վրա հասցրեց հայոց մշակույթը։

3.Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները:

Ունիթորները և հակաունիթորները պայքարում եին միմյանց դեմ և պայքարը խախտեց Կիլիկիայի հասարակության ներքին միասնությունը և թուլացրեց երկիրը:

Կիլիկիան բարեկամական պայմանագիր կնքեց Մոնղոլների հետ, ովքեր այդ ժամանակ ուժեղ երկիր էին, բայց հետո՝ երբ թուլացան, դա հանդիսացավ պատճառ, որպեսզի Կիլիկիան կործանվի:

Posted in Հայոց պատմություն 12, Uncategorized

Հայոց պատմություն

804-Աշոտ մասկեր Բագրատունին խալիֆի կաողմից պաշտոնապես ճանաչվեց հայոց իշխան

826-851- Աշոտ մասկերի որդի Բագարատ Բագրատունի

850- Բագարատ Բագրատունու արաբ հարկահավաքին թույլ չտվեցին անցնել երկրի սահմանը հարկերը հանձնեցին հենց այդեղ

850-855- Հակաարաբական հուշկու աբստամբություն

850- Բագարատը Աշոտ Արծրունու հետ Տարոնից դուրս քշեց արաբներին մեկ այլ խումբ էլ՝ Վասպուրականից

851- արաբ ոստիկան յուսուֆը խաբեությամբ ձեռբակալեց Բագարատին և ուղարկեց արաբական խալիֆայություն

852-խալիֆը հայերի մատ է ուղարկում թյուրք վարձկան ավազակապետ Բուղային

853- Բուղան մի շարք պարտութուններ է կրում