Աշխատանքի ընթացքում ուսումնասիրել և սովորել մետաղաձուլություն և մեքենաշինություն թեման : Այնուհետև ինքնուրույն կատարել հետևյալ նախագիծը։
Նպատակը- Աշխատանքը հնարավորոթյուն է տալիս սովորողների մոտ ձևավորել ստեղծագործական մոտեցում, և հետազոտություն կատարելու ունակություն։
- Ուսումնասիրել աշխարհի երկրների մեքենաշինական ձեռնարկությունների զարգացման նախադրյալները։
Մեքենաշինություն, ծանր արդյունաբերության ճյուղերի համալիր, ուր ժողովրդական տնտեսության համար ստեղծվում են աշխատանքի գործիքներ, ինչպես նաև սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Գիտատեխնիկական առաջընթացի կրողն ու ամբողջ ժողովրդական տնտեսության տեխնիկական վերազինման նյութական հիմքն է։

- համամեատել մեքենաշինության զարգացման տեմպը՝ նախորդ ժամանակներից մինչև մեր օրերը։
1979
թվականին մեքենաշինության ու մետաղամշակման բաժինը կազմել է ԽՍՀՄ արտադրական արտադրության ծավալի մոտ 27,9, հիմնական արտադրական ֆոնդերի 23,3%-ը։ Մեքենաշինությունը որպես արդյունաբերության ճյուղ ձևավորվել է 18-րդդարում, բարձր տեմպերով զարգացել սկզբում ՄեծԲրիտանիայում, ԱրևմտյանԵվրոպայի մյուս երկրներում, ապա՝ ԱՄՆ-ում։
Մեքենաշինություն հետամնաց էր, կախման մեջ էր օտարերկրյա կապիտալից, թողարկում էր սահմանափակ տեսականիով փոքր ծավալի արտադրանք։ Այն զարգացման բարձր մակարդակի հասավ խորհրդային իշխանության հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ կապիտալ շինարարության անընդհատ աճող պահանջներով։
- Առանձնացնել հզոր մեքենաշինական վերազգային մոնոպոլիաները։
- Ինքնուրույն ընտրել որևէ երկրին բնորոշ մեքենաշինական հզոր միավորներ, և Paint ծրագրով , խաղալիքներով կամ լեգոներով պատրաստել տվյալ երկրին բնորոշ մեքենաների մոդելը։
Արդյունքները սովորողները հրապարակում են իրենց բլոգներում։