Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

Ինքնաստուգում․ 8-րդ դասարան

  • Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արև․Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:
  • Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:
  • Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:
  • Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության (եվրակենտրոն) մոդելի բնօրրանը: Եվրոպայի քաղակական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել առաջին և երկրուրդ պատերազմների հետո։ Եվրոպայում առանց Ռուսաստանի դաշնության կա 44 հատ պետություն։ Եվրոպան բաժանվում է՝ Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային Եվրոպաների։
  •  Առաջադրանք 4․ Թվարկել Արևելյան Եվրոպայի զարգաց,ման նախադրյալները։
  • Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան: Արդյունաբերական հեղափոխությունը, որը սկսվեց Բրիտանիայում, կտրուկ տարածվեց Եվրոպայում, մինչդեռ վաղուց ողջ մայրցամաքը արդյունաբերական բարձր մակարդակի վրա էր: Առաջին համաշխարհային պատերազմը կարճ ժամանակում հանգեցրեց որոշ եվրոպական պետությունների արդյունաբերության դադարեցմանը, սակայն առաջիկա Երկրորդ համաշխարհային պատերազմի փուլում Եվրոպան լավ վերականգնվել էր և մրցակցում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների անընդհատ աճող տնտեսության ուժի հետ:
  • Առաջադրանք 5. Գնահատեք Արևելյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:
  • Եվրոպայի տնտեսությունը կազմում է ավելի քան 744 միլիոն մարդ 50 տարբեր երկրներում: ինչ շատ Եվրոպական պետություններ ունեն մեկ շնչի հաշվով ավելի բարձր ՀՆԱ, քան աշխարհի միջինն էր և բարձր զարգացած էին Եվրոպական որոշ տնտեսություններ, չնայած իրենց դիրքին Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի համաշխարհային միջինի համեմատ, ավելի աղքատ են:
  • Առաջադրանք 6․ Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։ Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում։
  • Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում ունեն մեծ դեր: Ռուսաստանը ունի մեծ գետերի էներգետիկական Ռուսաստանը ունի շատ բերի հողեր, անտառածածկ է: Ռուսաստանում մեծ է սև ու գունավոր մետաղների, ածխի, ոսկու, նավթի, բնական գազի և ալմաստի պաշարները:
  • Առաջադրանք 7․ Աղյուսակով գրել ՄԱԿ-ին առընթեր և նրանից դուրս դուրս գտնվող մի շարք միջազգային կազմակերպություններ
  •  Թվարկել Հարավային Եվրոպայի երկրները, իրենց մայրաքաղաքով։ Առանձնացնել կետերով Հվ․ Եվրոպայի զարգացման գլխավոր նախադրյալները։
Հարավային Եվրոպա ~ Բարի գալուստ
Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

ՌԴ-ի տնտեսությունը

Դասի հղումը։

  1. Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալներ

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են ՝ բնական ռեսուրսները,մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք ստեղծում են մեծ պահանջարկ:

2. Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Արդյունաբերությունը, գազի և նավթի արտադրությունը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան։

Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

ՌԴ-ի ընդհանուր բնութագիրը,բնական պայմանները

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 852 դեպք | MedMedia

Դասի հղումը

Այլ հղումներ՝ 1․ 2․

Ուսաստանի սահմանները։

1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում:

Ռուսաստանը աշխարհում առաջին պետությունն է ոչ միայն իր տարածքի մեծությամբ այլև բնակլիմայական պայմանների ու ռեսուրսների բազմազանությամբ Բնական և օգտակար հանածոները կարելի է վաճառել և ունենալ դրական փոփոխություն տնտեսության մեջ Ռուսաստանի մեծ հնարավորություններ կան տուրիզմի համար։

2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

 Գտնել տեղեկություններ և փաստեր  ՌԴ-ի մասին։

Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածքը

1․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական առանձնահատկությունները: 

Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19-րդ դար, երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկրի մոլորակի առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից հրատարակված <<Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և կառուցվածքի վերլուծական փորձ>> իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. <<Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության, փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից նրանով, որ ֆիզիկաաշխագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ. փոխազդում են իրար վրա: Նրանում աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ գոյություն ունի կյանք>>:

2. Սխեմատիկորեն պատկերե՛ք աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները:

Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար
աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում
է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր, որտեղ կլանվում են կենդանի օրգանիզմների
համար կործանարար համարվող արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթների
զգալի մասը: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի
հողմահարման կեղևի ստորոտը: Երկրի մակերևույթի այդ հատվածը ենթարկվում է
առավել ուժեղ փոփոխությունների հատկապես մթնոլորտի, ջրոլորտի և կենդանի
օրգանիզմների ազդեցությամբ: Այստեղ նրա առավելագույն հզորությունը մոտ 1000 մետր
է:

4. Բնության ամբողջականության խախտման ի՞նչ օրինակներ կարող եք բերել ձեր շրջապատից:

Կլիմայի գլոբալ տաքացումն է մեր օրերում, որի ժամանակ տեղի է ունենում Երկրի՝ Արեգակից ստացված և ծախսված ջերմության հավասարակշռության խախտում: Գիտնականները գտնում են, որ ներկայումս Երկրի ավելի շատ արեգակնային էներգիա է հասնում, քան նրանից հեռանում է, ինչի արդյունքում էլ Երկրի ջերմությունն աստիճանաբար բարձրանում է (հազարավոր և միլիոնավոր տարիներ առաջ հակառակն է եղել, և Երկրի վրա սկսվել է սառցապատումը):20-րդ դարում օդի ջերմության բարձրացումը 10-ով առաջ է բերել, օրինակ, համաշխարհային ջրային հաշվեկշռի խախտում: Տաքացումը հանգեցրել է օվկիանոսների մակերևույթից ջրի գոլորշացման ավելացմանը և ամպամածության մեծացմանը ինչպես օվկիանոսների, այնպես էլ մայրացամաքների վրա: Մթնոլորտային տեղումներն ավելացել են օվկիանոսների և դրանց մերձակա ցամաքային տարախքների վրա, սակայն ներցամաքային շրջաններում կրճատվել են: Ջերմության բարձրացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսների զգալի կրճատմանը:

Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

  1. Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե արևելաեվրոպական երկրներից, որոնք են ամենահարուստը.
  2. քարածխով և գորշածխով,

Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, մասամբ Ռումինիա և Բուլղարիա:

  1. նավթով և բնական գազով,

Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա, Ուկրաինա:

  1. գունավոր մետաղների հանքաքարով,

Ուկրաինա, Հունգարիա, Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան:

  1. քիմիական արդյունաբերության հանքային հումքով:

Լեհաստան, Ուկրաինա, Ռումինիա:

2. Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

1989-ի աշնանից Արևելյան Եվրոպայի երկրներում սկսեցին բուռն փոփոխությունների
ժամանակաշրջանը: Կարճ ժամկետում տեղի ունեցավ կուսակցական և պետական
նախկին ղեկավարների փոփոխություն, որին հետևեց հիմնական հեղաշրջումը նրանց
քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացման մեջ: 1990-ի հոկտեմբերին
գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին: Մյուս երկրներում առաջացան
պետական կառուցվածքի նոր ձևեր, բազմակուսակցություն, երկրների մեծ մասում
կոմունիստական կուսակցությունները հեռացվեցին հասարակության ղեկավարումից:
Հրաժարվելով զարգացման սոցիալիստական արտադրաեղանակից` այս երկրները
վերադարձան ժողովրդավարությանն ու ազատ շուկայական տնտեսությանը: Փլուզվեց
սոցհամակարգը և ԽՍՀՄ-ը:

3. Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանակություն:

Լեհաստան

Լեհաստանի ընդհանուր տարածքը կազմում է 312,685 քառակուսի կիլոմետր։ Տարածքային առումով գրավում է աշխարհում 70-րդ, իսկ Եվրոպայում 9-րդ տեղը։ Երկիրը բաժանված է 16 մարզերի՝ վոյեվոդությունների, որոնք իրենց հերթին բաժանվում են պովիատների և գմինաների։ Տարածքի ցամաքային մասը կազմում է 304,225 քառ. կմ, իսկ ջրայինը՝ 8,430 քառ. կմ։ Տարածքի 35.49 տոկոսը կազմում են վարելահողերը։ 

Չեխիա և Սլովակիա

Չեխիայի կլիման բարեխառն է, եղանակային անցումը ծովայինից մայրցամաքային քիչ թե շատ հավասար է ողջ երկրում, բայց իր տարածաշրջանային առանձնահատկությունները հիմնականում կախված է ռելիեֆից։ Ձմռանը ջերմաստիճանը սովորաբար մեղմ է լինում։ Չնայած ձմեռը քիչ ձյուն է լինում. լեռներում ձյունը հազիվ բավականացնում է լեռնադահուկային սպորտի համար։ Ամառը բավականաչափ տաք է։

Հունգարիա

Հունգարիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Մայրաքաղաքը Բուդապեշտն է։ Հյուսիսից սահմանակցում է Սլովակիային, Ուկրաինային, արևմուտքից՝ Ավստրիային և Սլովենիային, Հարավից՝ Սերբիային և Խորվաթիային, Արևելքից Ռումինիային։

Ռումինիա

Ռումինիան գտնվում է հարավարևելյան Եվրոպայում, Սև ծովի ափին, Բուլղարիայի և Ուկրաինայի միջև։ Ընդհանուր տարածքը 237.500 կմ², որից ցամաքը՝ 230.340 կմ², իսկ ջուրը՝ 7.160 կմ²։ Ռումինիայի տարածքի մոտ կեսը մշակովի հողեր են։ Անտառներն զբաղեցնում են տարածքի ավելի քան 1/4-ը՝ առավելապես տարածված լեռնային շրջաններում ու գետերի ողողատներում։ Կլիման՝ մեղմ է, ցուրտ։ Ձմեռն ամպամած է՝ հաճախակի ձյուն է և մառախուղ, ամռանն արևոտ է՝ հաճախակի անձրևներով և որոտով։ Բարեխառն է։

Ուկրաինա և Բելառուս

Ուկրաինան տարածքով երկրորդ պետությունն է Արևելյան Եվրոպայում։ Երկրի տարբեր մասերն ունեն աշխարհագրական տարբեր առանձնահատկություններ՝ լեռնայինից մինչև հարթավայրային։ Զբաղեցնում է 603 700 կմ² տարածք, որն աշխարհում 44-րդ ցուցանիշն է։ Ուկրաինայի մակերևույթի 98% ցամաքային է, և միայն 2% են զբաղեցնում ջրային տարածքները։ Հարավից երկիրը դուրս է գալիս դեպի Սև ծով։

Բելառուսը դեպի ծով ելք չունեցող պետություն է։ Համեմատաբար հարթ, երկրի մեծ մասը ծածկված է ճահճոտ հողերով։ Բելառուսի 40% -ը ծածկված է անտառներով։ Բելառուսում կա 11000 լիճ։ Երկիրը ունի երեք խոշոր գետեր։ Բելառուսը սահմանակից է հինգ երկրների՝ Լատվիա դեպի հյուսիս, Լիտվան դեպի հյուսիս-արևմուտք, Լեհաստան դեպի արևմուտք, Ռուսաստան դեպի հյուսիս և արևելք, և Ուկրաինա հարավ։ 

Լեհաստանի ընդհանուր տարածքը կազմում է 312,685 քառակուսի կիլոմետր։ Իսկ Ուկրանիայինը 603 700 կմ²։ Այստեղից հետևություն, որը Ուկրանիան ավելի մեծ է։ Լեհաստանի ցամաքային մասը կազմում է 304,225 քառ. կմ, իսկ Ուկրանիայի 98% է ցամաքային մասը կազմում։ Չեխիայում ձմռանը սովորաբար մեղմ է լինում, քիչ ձյուն է գալիս։ Իսկ Ռումինիայում ձմեռն ամպամած է՝ հաճախակի ձյուն է և մառախուղ։ Չեխիայում ամռանը բավականաչափ տաք է լինում, իսկ Ռումինիայում ամռանն արևոտ է՝ հաճախակի անձրևներով և որոտով։ Այսինքն Չեխիայում ձմեռը ավելի տաք է լինում, հաճախ անգամ ձյուն չի գալիս, իսկ ամռանը բավականաչափ տաք է լինում։ Ռումինիայում ընդհակառակը։ Ձմռանը ամպամած է՝ հաճախակի ձյուն է և մառախուղ, իսկ ամռանը արևոտ է՝ հաճախակի անձրևներով և որոտով։

4. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

Արևելյան եվրոպան առանձնացավ արևմտյան եվրոպայից, բայց մնաց միատարր։ Քանի որ տարածաշրջանի քաղաքակրթությունը ևս իր ազդեցությունն ունցավ, արևելյան եվրոպայի բնակչության վրա։

Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ

  1. Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Եվրոպան տարածքով ամենափոքր աշխարհամասն է։ Թեփետ նրան բաժին է ընկնում երկրագնդի բնակելի տարածքի մոտ 8%-ը, բայց մարդկության պատմության գրեթե ողջ ժամանակաշրջանում այն եղել է համաշխարհային տնտեսության, գիտության, տեղնիկայի, մշակույթի զարգացումն ուղորդող հիմնական ուժը։ Եվրոպայում է ձևավորվել ու զարգացել արևմտյան-քրիստոնեական քաղաքակրթությունը, որը ծնունդ է տվել համամարդկային բազմաթիվ արժեքների և գաղափարների, որոնցից են ՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ազատ շուկայական տնտեսությունը և ալյն։

2. Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

Եվրոպական խորհրդարան-Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով:

Եվրոպական միության խորհուրդ-Եվրոպական միության խորհուրդը հիմնական որոշումներ ընդունող մարմին է: Այն կազմված է անդամ երկրների մեկական նախարարներից:

Եվրոպական հանձնաժողով- Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը
պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը,
արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար:

Եվրոպական դատարան-

ԵԱՀԿ-Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:

3. Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:

Այն լավ կարող է ազդել Եվրոպայի սահմանների վրա, քանի որ նախատեսվում է պետությունների միացման դրական փորձը մատչելի դարձնել ոչ միայն Եվրոպական մնացած երկրներին, այլև Եվրոպա աշխարհամասի հարևաններին։ Խոսքը գնում է Եվրոպայի ընդլայման, նոր սահմանների ձևավորման մասին։ Եվ կունենա իր լավ ազդեցությունը աշխարհում, նրա տեղի ու դերի փոփոխության վրա, քանի որ 2004թ․ հաստատված և գործողության մեջ մտած ծրագրով Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում առանձնացվել են Եվրոպայի այն <<նոր հարևանները>>, որոնց հետ համաձայնություն է ձեռք բերվել համակործակցել և աստիճանաբար միավորել նրանց Եվրամիության մեջ, ստեղծել <<ընդլայնված Եվրոպա>>։

4. Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

Իմ վիրտուալ ճամփորդությունը

Ողջույն սիրելի բարեկամ այսօր քեզ կպատմեմ իմ ճամփորդությունների մասին։

Առաջին ճամփորուդթյունս հարևան երկիր՝ Վրաստանում էր, տպաորությունս անկրկնեի էր։Առավոտից վայելում էինք մեր օրը ահա մի քանի նկարներ մեր ճամփորդությունից՝

Իսկ Վրաստանից հետո իմ հաջորդ ճամփորդություը Գերմանիայում էր։Գերմանիան ասես հրաշքների քաղաք իներ ամեն ինչ հիասքանչ էր։ Սիրով կտրամադրեմ ևս մի քանի նկար

Ես շատ եմ սիրում ճամփորդել և արկածները դեռ առջևում են․․․