Posted in Գրականություն

Կարդում ենք Տերյան (նախագիծ) Առաջադրանքներ

1․ Կարդալ Վահան Տերյանի մասին պատմող նյութը և գրավոր վերապատմիր բլոգում։

Տերյանը սովորել է Լազարյան ճեմարանում, Ախալքալաքի և Գանձայի դպրոցներում։ Իր առաջին ստեղծագործությունները հրապարակել է 1910-1912 թվականներին։ Սովորել է արաբերեն, պարսկերեն, վրացերեն։Ռուսերեն է թարգմանել տարբեր հայ գրողների ստեղծագործություններ։ 1917 թ-ին նա դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ։ 1919 թվականին Միջին Ասիա մեկնելիս նա մահացել է թոքախտից։

 Ընտրել Տերյանի որևէ շարքը և կարդալ բանաստեղծությունները:

ես ընտրել եմ << Մթնշաղի անուրջեր>> շարքը և ընթերցել <<Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ>> բանաստեղծությունը

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր…
Ճառագայթներ, որ շողացին ու չկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
— Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց…

Այ բանաստեղծությամբ բանաստեղծը ցանկացել է մեզհայտնել որ աշյս աշխարհում ամեն ինչ հավերժ չէ։Կյանքը շատ կարճ է և մենք պետք է ապրենք այնպես, սր դա լինի անմոռանալի։

3 Շարքից առանձնացնել՝

  • ամենահուզիչ
  • Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած
  • ամենատխուր
  • Դժկամ նայում են ժայռերը խոժոռ
  • ամենաանհույս
  • Որպես ծաղիկն է անխոս գունատվում
  • ամենաոգեշնչող
  • Հրաժեշտի խոսքերից
  • ամենաերազկոտ բանաստեղծությունները։
  • Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ
Posted in Հունվարյան ճամբար 2022-2023, Նախագիծ, Գրականություն

Աշխարհի էպոսները․ Ոդիսևս

Ոդիսևսի դեգերումներն սկսվել են Տրոյայի պատերազմից վերադառնալու պահից և տևել մինչև հարազատ Իթաքե հասնելը։ Դրանք տևեցին տասներկու տարի և ուղեկցվեցին անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։
Ոդիսական բառը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդություն և այլ գործունեություն բնորոշող գոյական։

Ոդիսևսի դեգերումներն սկսվել են Տրոյայի պատերազմից վերադառնալու պահից և տևել մինչև հարազատ Իթաքե հասնելը։ Դրանք տևեցին տասներկու տարի և ուղեկցվեցին անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։
Ոդիսական բառը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդություն և այլ գործունեություն բնորոշող գոյական։

Տրոյան գրավելուց հետո նավերով ծով դուրս եկած հույներին դաժանաբար պատժեցին այն նույն՝ Աթենաս և Պոսեյդոն աստվածները, որոնք օգնել էին հույներին՝ հաղթանակի հասնելու։ Պատճառը հույների՝ խելագարության աստիճանի հասնող ուրախությունն էր և այն, որ նրանք համարյա մոռացել էին, որ հաղթանակի համար պարտական են աստվածներին։
Պոսեյդոնի ուղարկած վիթխարի ալիքները կործանեցին Ագամեմնոնի նավերը, իսկ Մենելաոսին քշեցին մինչև Եգիպտոս։ Ոդիսևսը փրկվեց, սակայն նրան բաժին հասան նոր տառապանքներ՝ մինչև իր ընտանիքին միանալը նա պետք է անցներ բազում փորձությունների միջով։

Posted in MSKH, Գրականություն

 «Նամակ ինքս ինձ»

Ողջու՜յն։

Ողջունել ապագայում ապրող ինքս ինձ կարծես անհնարին է թվում, բայց ահա՛ արի ու տես հնարավոր է։ Այս նամակը հիմա կգրեմ ու կկարդամ այն 15 տարուց, երբ արդեն այժմյան իմ պատկերացմամբ պետք է հասած լինեմ իմ կյանքի նպատակների գոնե կեսին։ Սկզբում ցանկանում եմ ասել, որ հույս ունեմ դու այս անցած 15 տարում ևս մի քանի անգամ այցելել ես Բեռլին և որոշել, որ պետք է տեղափոխվես այտեղ սովորելու։

Continue reading ” «Նամակ ինքս ինձ»”
Posted in Գրականություն

Հարցազրույցի թվագրություն

1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշթ. 183բացվեց դպրոցը։
1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:
23 տարիների ընթացքում հղկվել, դարձել է ձեզ այդքան գրավիչ այսօրվա միջավայրը:
Այս 23 տարիների ընթացքում կարողացանք ձևավորել պատվիրատուների մի տպավորիչ բանակ: 

Posted in Գրականություն

Ով է Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացու իսկական անունը Մանուկ է։ Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ-ին մեկնել է Հալեպ, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ:

Continue reading “Ով է Մխիթար Սեբաստացին”
Posted in Գրականություն

 Գրիր 5 բան, որ մինչև հիմա չգիտեի կրթահամալիրի մասին

է) Մեր կրթահամալիրը սկզբում եղել է 183 դպրոցը, որը եղել է Մայր դպրոցը։
2) Տիար Բլեյանը աշխատել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։
3) Մեր դպրոցին Մխիթար Սեբաստացու անունով կոչելու պատճառը։
4) Հայսատանի առաջին համակարգիչները, եղել են մեր դպրոցում։
5) Թե, ինչու է մեր կրթահամալիրի տոնը նշվում նոյեմբեր ամսին։

Posted in MSKH, Գրականություն

Աշոտ Բլեյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ»

Կրթահամլիրը հիմնադրվել է 1989 թվականին։ Սկզբում իմանում ենք մի հետաքրքիր փաստի մասին, որ կրթահամալիրը հիմնադրել է 3 Աշոտները։Հետաքրքիր էր, թե ինչպես է Աշոտ Բլեյանը ներկայացնում Հարավ արևմտյան թաղամասը և թե ինչու է ընրել հենցհարավ արևմտան թաղամասաը կրթահամիլը հիմնելու համար։Նա նմանացնում էր Հարավ արևմտյան թաղամասը Սուրբ Խազար կղզուն։ Հարավ արևմտյան թաղամասը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից։

Posted in MSKH, Հայոց լեզու 12, Գրականություն

Կենդանիների վրա փորձարկումներ անելը արգելվում է

Այսօր մենք ապրում ենք այն դարում որտեղ կենդանիրերի դերը շատ մեծ է։Առանց մեղուների չի լինի ծաղիկների փոշոտումը, առանց գայլերի ու աղվեսների անտառները չեն մաքրվի հիվանդ կամ սատկած կենդանիներից։Մենք պետք է հիշենք, որ մարդիկ չեն կարող ապերել առանց բնության և իհարկե առանց կենդանիների։Փորձարկումը հատկապես ճագարների վրա վնասում է և սպառնում,որ օրերից մի օր ճագարները նույն պես կհայտնվեն կարմիր գրքում։Այդ փորձարկումները կատարում են նոր այսինքն դեռևս չստուգված քիմիական ապրանքներով։ Ըստ վիճակագրական տվյալների ամեն տարի այդ փոձարկումների արդյունքում սատկում է գրեթե 50000 կենդանի։Ցավոք շատերը կարծում են, որ կարելի կենդանիների վրա փորձարկումներ կատարել սակայն չեն գիտակցում հարցի լրջությունը։

Continue reading “Կենդանիների վրա փորձարկումներ անելը արգելվում է”
Posted in Գրականություն, Uncategorized

Արտիստը Ալեքսանդր Շիրվանզադե Վերլուծություն

Լևոնը մի տղա էր ով ապրում և ստեղծագործում էր այնքան տարբեր, որ սովորական մարդիկ նրան սկսել էին անվանել արտիստ։Արտիստը սիրում էր իր տանուտերի՝ Սինիորա Ստեֆանիայի աղջկան՝ Լուիզային։ Լուիզան երազում էր օրերից մի օր հյտնվել Իտալիայում և դառնալ մեծ երաժիշտ։ Սինորա Ստեֆանիան քաջատեղյակ էր, որ Արտիսը սիրում էր իր աղջկան և դեմ էր գնում նարան քանի որ նա ցանկանում էր Լուիզային տեսնել հարուստ ու հաջողակ մարդու կողքին: Եվ ահա մի օր Լուիզային հաջողվում է հասնել Իտալիա իսկ Լևոնը շատ սիրելով Լուիզային որոշում է նարան գրիչ նվիրել որպեսզի նա այնտեղից նամակներ գրի նրան։ Սակայն արտիստը հասկանում է, որ նա Լուիզային շատ է կարոտում և որոշում է գնալ նրա հատևից։ Ուրիշ ելք չի գտնում և ստպված անցնում է աշխատանքի նավի վրա որպեսզի կարողանա գումր հավաքել Իտալիա հասնեու համար։ Սակայն իմանում է, որ իր սիրելին՝ Լուիզան արդեն ամուսնացել է հարուստ ու հաջողակ մի մարդու հետ։Հաջորդ առավոտյան արդեն Լևոնին գտնում են այն տավի տակ մահացած որը տանելու էր դեպի Իտալիա։