Posted in English 12

«Վրացերենի օրեր»

«Վրացերենի օրեր» ստուգատեսի շրջանակում կրթահամալիրում «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով հյուրընկալվել են Վրաստանի քաղաք  Բոլնիսիի «Դավիդիանի», Կազրեթի թաղամասի թիվ 2 հանրային դպրոց, Զուգդիդի շրջան գյուղ. Ախալաբաստումանի հանրակրթական դպրոցների նախագծային խմբերը։
Ապրիլի 12-ին Հյուսիսային դպրոցի Արտասահմանում Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի կլոր սեղան հանդիպում էր Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի մասնակցությամբ։

Posted in Հայոց պատմություն 12

Հայաստանը 7-8-րդ դարերում․

ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151

Առաջադրանք․

1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:

Խալիֆայությունը չէր հրաժարվել Հայաստանը նվաճելու ծրագրից։ Նման պայմաններում հայ հոգևոր ու աշխարհիկ իշխանների մի խմբավորում՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի ղեկավարությամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնության հետ։ Սակայն, մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ , փորձում էր քաղաքական հարաբերություններ հաստատել Արաբական խալիֆայության հետ։ Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թ․ մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի և Վերին Միջագետքիայդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի դաշինքը, Դամասկոսում՝ կնքում են հայ-արաբական դաշնագիր։ 

Continue reading “Հայաստանը 7-8-րդ դարերում․”
Posted in MSKH, Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք Ճապոնական դիցաբանություն

Հետազոտական աշխատանք

Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող` Սեդա Ենգիբարյան

Թեմա՝ Ճապոնական դիցաբանություն

Ղեկավար՝ Մովսիսյան Նունե

                                         Երևան 2023 թ

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1 ճապոնական դիցաբանություն

Գլուխ 2 Ամատերասու ճապոնական  արևի աստվածուհի 

Գլուխ 3 Բիշամոնտեն Ճապոնական ռազմի աստված և այլ աստվածներ      

        Եզրակացություն

Continue reading “Հետազոտական աշխատանք Ճապոնական դիցաբանություն”