Posted in MSKH, Ճապոնական Դիցաբանություն

Ճապոնական դիցաբանություն․ Բիշամոնտեն- Ճապոնական ռազմի աստված

Բիշամոնտենը ճապոնական պատերազմի աստված է և սրբավայրերի բուդդայական պաշտպանը: Բիշամոնտեն (毘沙門天) թարգմանաբար նշանակում է «Հարյուր միլիոն Երկնային Դարպասների Պահապան»։ Բիշամոնտենը մարտիկ է՝ պատերազմի աստված, որը մի ձեռքում նիզակ է բռնում, մյուսում՝ պագոդա*:

Այն զրահը որը կրում է Բիլամոնտեն բնորոշ չէ ճապոնացի մարտիկներին, ինչը ցույց է տալիս, որ նա ունի ցամաքային ծագում։Նրա դեմքի արտահայտությունները հաճախ շատ տարբեր են երբեմն հուզված են, երբեմն՝ խիստ։Բիշամոնտենը իրեն նվիրված բազմաթիվ արձաններ ունի բուդդայական տաճարներում, ինչպես նաև Յոթ բախտավոր աստվածների սրբավայրերում, որոնց պաշտամունքն առավել ակնառու է Նոր տարում:Բիշամոնտենը սկսեց իր կյանքը Հնդկաստանում որպես բուդդայական աստված իսկ հետո ավելի ուշ նրան սկսեցին պաշտել և ճապոնացիները։Բիշամոնտենին հաճախ համեմատում են Հաչիմանի հետ։Հաչիմանը Ճապոնիայի ամենահայտնի պատերազմի աստվածն է, որը հաճախ պատկերված է Բիշամոնտենի կողքին բուդդայական տաճարների դարպասների մոտ:

Աստղանիշով բառերի բացատրություն

պագոդա-Ճապոնական հատուկ փոքրիկ շինւթյուն

աղբյուր

Leave a comment